Ավգուստ Հիրտ (գերմ.՝ August Hirt, ապրիլի 29, 1898(1898-04-29)[1][2][3], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] - հունիսի 2, 1945(1945-06-02)[4], Շլուխզե), գերմանացի մարդաբան, անատոմ, ՍՍհաուպտշտուրմֆյուրեր, Ստրասբուրգի ՍՍ-ի անատոմիական ինստիտուտի ղեկավար, Անեներբե բժշկական գործողության ղեկավար, ռազմական հանցագործ։

Ավգուստ Հիրտ
գերմ.՝ August Hirt
Ծնվել էապրիլի 29, 1898(1898-04-29)[1][2][3]
Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 2, 1945(1945-06-02)[4] (47 տարեկան)
Շլուխզե
ինքնասպանություն
ՔաղաքացիությունԳերմանիա,  Շվեյցարիա,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունբժիշկ, տանջող, համալսարանի դասախոս, համակենտրոնացման ճամբարի պահակ, քաղաքական գործիչ և անատոմ
Հաստատություն(ներ)Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Հայդելբերգի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն, մարդաբանություն և human subject research project?
ԱնդամակցությունԳերմանական մշակույթի ռազմատենչ միություն և Burschenschaft Normannia zu Heidelberg?[5]
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 August Hirt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծննդաբանություն և ակադեմիական կարիերա խմբագրել

Ավգուստ Հիրտը ծնվել է 1898 թվականին Մանհայմում՝ շվեյցարացի արդյունաբերողի ընտանիքում։ Սովորել է Կարլ Ֆրիդրիխի տեղական գիմնազիայում։ 1914 թվականին կամավոր զինվորագրվում է բանակին։ Առաջին աշխարհամարտի մասնակից է. 1916 թվականին գլխից վիրավորում է ստացել։ Բժշկական կրթությունը ստացել է Հայդելբերգի համալսարանում։ 1921 թվականին ստացել է գերմանական քաղաքացիություն։

1922 թվականին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել «Գանգլիոնները որոշ դինոզավրերի սիմպաթիկ նյարդային համակարգում» թեմայով։ 1925 թվականին արդեն դոկտորական դիսերտացիա է պաշտպանել՝ «Երիկամների նյարդաթելերի ուղղության մասին» թեմայով։ Աշխատել է անատոմիայի պրոֆեսոր։ 1936 թվականից Գրայսվալդի համալսարանի անատոմիական ինստիտուտի տնօրեն։ 1938 թվականին նույն պաշտոնով տեղափոխվում է Ֆրանկֆուրտ, իսկ 1941 թվականին զբաղեցրել է Ստրասբուրգի համալսարանի անատոմիական ինստիտուտի ղեկավարի պաշտոնը։

Մասնակցությունը ռազմական հանցագործություններին խմբագրել

1933 թվականի ապրիլի 1-ին Հիրտը համալրում է ՍՍ-ի շարքերը, իսկ 1937 թվականի մայիսի մեկին՝ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության։ Անձամբ ծանոթ էր Հայնրիխ Հիմլերի հետ։ 1939 թվականին գործուղվել է Բեռլինի ռազմաբժշկական ակադեմիա, որտեղ հետազոտել է տրիպաֆլավինի թերապևտիկ ազդեցությունը իպրիտով ախտահարվելու ժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից կանչվել է Վերմախտ և ծառայել որպես գլխավոր ռազմական բժիշկ։

1942 թվականի հուլիսին՝ Անեներբեի կազմում ձևավորված նպատակային ռազմական հետազոտությունների գիտական ինստիտուտի ձևավորման ժամանակ Ավգուստ Հիրտը զբաղեցրեց «H» (Hirt) բաժանմունքը։ Որպեսզի խուսափի կրկին Վերմախտ կանչվելուց՝ Հիրտը անդամակցում է ՍՍ-ի զորքերին, իսկ 1942 թվականի մարտի 1-ից եղել է ՍՍ-ի ռեյխսֆյուրերի անձնական շտաբի կազմում։ Բժիշկը կենդանիների և իր վրա իպրիտով փորձարկումներ է կատարել, որի արդյունքում նաև հայտնվել է հիվանդանոցում՝ թոքերի արյունազեղման պատճառով։ Երկորոդ աշխարհամարտի սանձազերծումից հետո կենդանիների փոխարեն սկսել է փորձեր անել համակենտրոնացման ճամբարների կալանավորների վրա։ 1942-1943 թվականներին, ըստ Նացվեյլեր-Շտրուտհոֆ համակենտրոնացման ճամբարի կապո Ֆերդինանտ Հոլպի վկայության՝ Հիրտը փորձեր է անցկացրել 150 մարդու վրա, որից 7 կամ 8 հոգին մահացել են, իսկ մնացածին ուղարկել են այլ ճամբարներ[6]։

Ստրասբուրգի անատոմիական ինստիտուտում Հիտն աշխատել է Նացիստական ռասայական քաղաքականության վրա։ Ինստիտուտն աշխատում էր Անեներբեի հետ։ Ռասայական հետազոտությունների համար նա ստեղծել է մարդաբանական մեծ հավաքածու՝ կմախքներ, գանգեր, մարմնի մասեր, որոնք ավել ուշ հայտնաբերվել են դաշնակից զորքերի կողմից՝ Ավգուստի լոբորատորիայի պահոցում[7]։ Որպես «աշխատանքային մատերիալ» օգտագործվել են Օսվենցիմի գազախցիկներում հատուկ փորձարկման համար սպանված տարբեր ազգությունների մարդիկ՝ 109 հրեա (79 տղամարդ և 30 կին), 2 լեհ և 4 ասիացի (խորհրդային ռազմագերիներից

Պատերազմից հետո խմբագրել

Ստրասբուրգի ազատագրումից հետո Հիրտը դստեր հետ 1944 թվականի նոյեմբերին փախուստի է դիմում դաշնակից զորքերից դեպի Թյուբինգեն[8]։ Որպես գյուղացի թաքնվել է Շվարցվալդում։

Կյանքին վերջ է տվել՝ կրակելով իր վրա։ Սակայն նրան փնտրել են մինչև 1950-ական թվականները։ Ֆրանսիայում, 1963 թվականին, հեռակա կերպով դատապարտվել է մահապատժի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.leo-bw.de/web/guest/detail/-/Detail/details/PERSON/wlbblb_personen/119339005/person
  2. 2,0 2,1 http://www.statistik-bw.de/LABI/PDB.asp?ID=119339005
  3. 3,0 3,1 Drüll D. Heidelberger Gelehrtenlexikon 1803–1932Springer Science+Business Media, 1986. — P. 115. — doi:10.1007/978-3-642-70760-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119339005 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Burschenschafter-Stammrolle (գերմ.): Verzeichnis der Mitglieder der Deutschen Burschenschaft nach dem Stande vom Sommer-Semester 1934B: Willy Nolte, 1934.
  6. Ernst Klee: Auschwitz, die NS-Medizin und ihre Opfer. Frankfurt am Main 1997. S. 381.
  7. Lang, Hans-Joachim. «The Names of the Numbers: Scientific Murders». Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  8. Lang, Hans-Joachim (2004 թ․ օգոստոսի 19). «Skelette für Straßburg Eines der grausigsten Wissenschaftsverbrechen des "Dritten Reiches" ist endlich aufgeklärt» [Skeletons for Strasbourg: One of the most gruesome crimes of science in the "Third Reich" is finally cleared]. Die Zeit (German). Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Courand, Raymond (2005). Un camp de la mort en France: Struthof Natzweiler (ֆրանսերեն). Strasbourg: Ed. Hirlé. ISBN 2-914729-27-8.
  • Lang, Hans-Joachim (2004). Die Namen der Nummern; Wie Es Gelang, Die 86 Opfer eines NS-Verbrechens zu identifizieren (գերմաներեն). Hoffmann und Campe. ISBN 3-455-09464-3.
  • Pressac, Jean-Claude (1985). The Struthof album : study of the gassing at Natzweiler-Struthof of 86 Jews whose bodies were to constitute a collection of skeletons. Serge Klarsfeld.
  • Hans-Joachim Lang: Die Frauen von Block 10. Medizinische Versuche in Auschwitz. Hoffmann & Campe, Hamburg 2011, ISBN 978-3-455-50222-0.
  • Hans-Joachim Lang: Eine Schädelstätte moderner Forschung. In: Frankfurter Allgemeine Zeitung. 20. Februar 2019
  • Klaus Morath: Der einsame Tod des Nazi-Arztes Արխիվացված 2018-11-18 Wayback Machine. In: Frankfurter Rundschau. 15. November 2018.
  • Katrin Müßig: Prof. Dr. med. August Hirt 1898–1945. Leben und Werk. Regensburg, Univ., med. Diss. 2014.
  • Angelika Uhlmann: August Hirt und seine Mitarbeiter Kiesselbach, Wimmer und Mayer. Die Karrieren vor der Reichsuniversität Straßburg. Rev. Allem. Pays Lang. Allem. 43 (3) 2011, S. 333–340.
  • Patrick Wechsler: La Faculté de Medecine de la „Reichsuniversität Straßburg“ (1941–1945) a l’heure nationale-socialiste. Straßburg 1991, S. 126–129 (Arbeit auf dem Dokumentenserver der Universität Freiburg).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Հիրտ» հոդվածին։