Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)

Աշոցք, գետ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի Քարախաչի լեռնանցքի մոտակայքից՝ 2350 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում կիրճանման է, տեղտեղ՝ ճահճապատ, ստորինում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Սնումը հիմնականում ստորերկրյա 85% և հալոցքային (14%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 4,1 մ³/վ է[1][2]։

Աշոցք
Բնութագիր
Երկարություն20 կմ
Ավազանի մակերես197 կմ²
Ջրի ծախս4,1 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՔարախաչի լեռնանցք
Գետաբերանի տեղակայումԱխուրյան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԿաթսայաջուր, Հարթաշեն և Վարդաղբյուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասՇիրակի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 13 — 150 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։