Նինոծմինդա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նինոծմինդա (այլ կիրառումներ)
Նինոծմինդա (վրաց.՝ ნინოწმინდა, մինչ 1991 թվականը՝ Բոգդանովկա), քաղաք Վրաստանի հարավում, Խանչալի լճի ափին, Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Թբիլիսիից` 91 կմ (Ծալկայի կողմից) և 320 կմ (Ախալցխայի կողմից): Քաղաք է 1983 թվականից:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նինոծմինդա | |||||
ნინოწმინდა | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 41°15′57″ հս․ լ. 43°35′20″ ավ. ե. / 41.26583° հս․. լ. 43.58889° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Մխարե | Սամցխե-Ջավախք | ||||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | ||||
Հիմնադրված է | 1840 թ. | ||||
Այլ անվանումներ | մինչև 1991 — Բոգդանովկա | ||||
Տվյալ կարգավիճակում | 1983 թվականից | ||||
ԲԾՄ | 1940 մ | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | 5144[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | Հայեր | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +995 361[2] | ||||
Փոստային ինդեքսներ | 3400[3] | ||||
| |||||
Բովանդակություն
ԲնակչությունըԽմբագրել
Նինոծմինդայի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, ովքեր եկել են շրջակա գյուղերից: 2014 թվականին Նինոծմինդան ուներ 5144 բնակիչ, որից` 2482 տղամարդ և 2662 կին:
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1989[4] | 6944 |
2002[4] | 6287 |
2014[1] | 5144 |
Տնտեսություն և մշակույթԽմբագրել
Նինոծմինդայում գործում է կարի ֆաբրիկա, յուղապանրագործարան, մեխանիկական գործարան։ Խորհրդային տարիներին այնտեղ կար չորս միջնակարգ դպրոց (որից երեքը հայկական), գիշերօթիկ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կինոթատրոն, երկու գրադարան, հիվանդանոց և այլն։ 1935 թվականից լույս էր տեսնում հայերեն թերթ ("Արշալույս")։
Քաղաքում գործում է նաև 1884 թվականին կառուցված հայկական եկեղեցին (Սուրբ Սարգիս)։
ՊատմությունըԽմբագրել
Նինոծմինդան հիմնադրվել է 1840 թվականին՝ Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգից արտաքսված աղանդավորական ռուսների` դուխոբորների կողմից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
- ↑ საქართველოს სატელეფონო კოდები — „სილქნეტი“
- ↑ საქართველოს საფოსტო ინდექსები — „საქართველოს ფოსტა“
- ↑ 4,0 4,1 «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის შედეგბი, ტომი I»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2003։ Վերցված է 7 დეკემბერი, 2016
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |