Ղուկաս Ղուկասյան
հայ հեղափոխական
Ղուկաս Հովհաննեսի Ղուկասյան (մայիսի 20, 1899, գյուղ Քալարա - մայիսի 14, 1920, Արգինա, Կարսի մարզ), բոլշևիկ հեղափոխական-կուսակցական գործիչ։ 1917 թվականից ՌՍԴԲ (բ) կ անդամ։
Ղուկաս Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1899 |
Ծննդավայր | Քալարա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 14, 1920 (20 տարեկան) |
Մահվան վայր | Արգինա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Ghukas Ghukasyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Երևանի տարրական և թեմական դպրոցներում։ 1919 թվականին մասնակցել է «Սպարտակ» կոմերիտական երիտասարդական կազմակերպության հիմնադրմանը։ 1920 թվականի հունվարին ընտրվել է Արմենկոմի անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1920 թվականի Մայիսյան ապստամբությանը, սպանվել է Հայաստանի Հանրապետության բանակային զորքերի դեմ մարտում[1]։
Արարատի մարզի Ղուկասավան գյուղը կոչվում է բոլշևիկ գործչի անունով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005