Էթելսթան (Æðelstān, մոտ 895[1][2], Ուեսեքս[3] - հոկտեմբերի 27, 939, Գլոստեր, Անգլիա[4]), Անգլիայի արքա 924/925 - 939 թթ.: Ժամանակակից պատմաբանները նրան համարում են Անգլիայի առաջին թագավորը և անգլո-սաքսոնական մեծագույն թագավորներից մեկը, ում գահակալության շրջանը նշանավորվել է անգլո-սաքսոնական անգլիական թագավորության ամենաբարձր բարգավաճման ժամանակաշրջանով։ Նա երեխաներ չուներ, ուստի նրան հաջորդեց իր խորթ եղբայր՝Էդմունդ I-ը։

Էթելսթան
Ծնվել է՝մոտ 895[1][2]
ԾննդավայրՈւեսեքս[3]
Մահացել է՝հոկտեմբերի 27, 939
Վախճանի վայրԳլոստեր, Անգլիա[4]
Մալմեսբերիի աբբայություն
ԵրկիրՈւեսեքս և Անգլիայի թագավորություն
ՏոհմՈւեսեքսի տոհմ
միապետ
ՀայրԷդուարդ Ավագ[5][6]
ՄայրEcgwynn?[5][6]
ԵրեխաներՀոկոն I Բարի
Հավատքքաղկեդոնականություն

Էդվարդի մահից հետո 924 թվականի հուլիսին, Էթելսթանը մերսիացիների կողմից ճանաչվեց որպես թագավոր։ Էթելսթանը մի քանի ամիս դիմադրության հանդիպեց Ուեսեքսում և թագադրվեց միայն 925 թվականի սեպտեմբերին։ 927 թվականին նա նվաճեց վիկինգների վերջին թագավորությունը՝ Յորքը՝ դառնալով ամբողջ Անգլիայի առաջին անգլո-սաքսոնական կառավարիչը։ 934 թվականին նա ներխուժեց Շոտլանդիա և ստիպեց Կոստանդին II-ին ենթարկվել իրեն։ Էթելսթանի կառավարումից վրդովված շոտլանդացիները և վիկինգները 937 թվականին ներխուժեցին Անգլիա։ Էթելսթանը հաղթեց նրանց Բրունանբուրի ճակատամարտում,որը նրան մեծ հեղինակություն բերեց Բրիտանական կղզիներում։ 939 թվականին նրա մահից հետո վիկինգները հետ վերցրեցին Յորքի վերահսկողությունը, և այն վերջնականապես վերանվաճվեց 954 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթելսթան» հոդվածին։