Էդուարդ III

Անգլաիայի թագավոր

Էդուարդ III (անգլ.՝ Edward III), (նոյեմբերի 13, 1312, Վինձոր ամրոց, Բերկշիր, Անգլիայի թագավորություն - հունիսի 21, 1377, Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ, Անգլիայի թագավորություն), նաև հայտնի որպես Էդուարդ Վինձորցի, Անգլիայի թագավոր և Իռլանդիայի լորդ 1327 թվականի հունվարից մինչև իր մահը։ Նա նշանավորվեց իր ռազմական հաջողություններով և թագավորության վարկանիշի բարձրացմամբ իր հոր Էդուարդ II-ի վատ կառավարումից հետո։ Էդուարդ III-ը Անգլիայի թագավորությունը դարձրեց Եվրոպայի հզորագույն ռազմական տերություններից մեկը։ Հիսունամյա կառավարումը երկրորդ ամենաերկարն էր միջնադարյան Անգլիայի պատմության մեջ, որի ընթացքում զարգացում ապրեց իրավական և պատական համակարգը, մասնավորապես վերափոխվեց Անգլիայի խորհրդարանը, ինչպես նաև դիմակայեց Սև մահ արհավիրքին։ Նա ավելի երկար ապրեց քան իր ավագ որդի Էդուարդ Սև արքայազնը և գահը փոխանցեց իր թոռանը՝ Ռիչարդ II-ին։

Էդուարդ III
 
Մասնագիտություն՝ royalty և միապետ
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1312
Ծննդավայր Վինձոր ամրոց, Բերկշիր, Անգլիայի թագավորություն
Վախճանի օր հունիսի 21, 1377 (64 տարեկան)
Վախճանի վայր Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ, Անգլիայի թագավորություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Դինաստիա Պլանտագենետներ
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն[1]
Հայր Էդուարդ II[2]
Մայր Իզաբելլա Ֆրանսիացի[2]
Ամուսին Ֆիլիպպա Հենաո[2]
Զավակներ Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»[2][1], Ջոան Անգլիացի[3], Լայոնել Անտվերպ, դուքս Կլարենս[2], Չոն Գոնթ[2], Էդմունդ Լենգլի, Յորքի 1-ին դուքս[2], Մերի Ուոլթհամ, Մարգարեթ, Փեմբրոքի կոմսուհի[3], Թոմաս Վուդստոք, Գլոսեսթերի դուքս[2], John de Southeray?[3], Joan (?)?[3], Jane (?)?[3], Nicholas Lytlington?[3], Joan of England?[3], Իզաբելլա դե Կուսի[3], William of Hatfield?[3], Blanche de la Tour Plantagenet?[3], Thomas of England?[3] և William of Windsor?[3]
 
Պարգևներ
Գարտերի ասպետ

Էդուարդը թագադրվեց տասնչորս տարեկանում, երբ իր հայրը գահընկեց արվեց մոր Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մորտիմերի կողմից։ Տասնյոթ տարեկանում նա հաջողությամբ իշխանափոխություն իրականացրեց ընդդեմ Մորտիմերի և դե ֆակտո դարձավ երկրի ղեկավարը։ Շոտլանդիայի դեմ հաջող արշավանքից հետո 1337 թվականին նա պահանջ ներկայացրեց Ֆրանսիայի գահի համար։ Սկսվեց հակամարտություն, որը հայտնի դարձավ որպես Հարյուրամյա պատերազմ[4]։ Սկզբնական որոշ անհաջողություններից հետո պատերազմի առաջին փուլը հաջող էր Անգլիայի համար։ Անգլիացիները հաղթանակներ տարան Կրեսիում և Պոնտիեում ու կնքեցին նպաստավոր Բրետինիի պայմանագիրը, որով Անգլիան ունեցավ տարածքային առավելություններ և Էդուարդը նորից հայտարարեց Ֆրանսիայի գահի նկատմամբ հավակնությունների մասին։ Պատերազմի այս փուլը հայտնի դարձավ որպես Էդուարդյան պատերազմ։ Էդուարդի կառավարման վերջին տարիները հայտնի դարձան միջազգային հարթակում անհաջողություններով և ներքին հակամարտություններով, ինչը արդյունք էր նրա վատ առողջության և անգործության։

Էդվարդը բարդ խառնվածքով մարդ էր, բայց ունակ էր անսովոր ներողամտության։ Նա շատ առումներով սովորական թագավոր էր, որի հիմնական հետաքրքրությունը պատերազմն էր։

Վաղ տարիներ խմբագրել

 
Էդուարդ III-ի պատկերը Վեստմինստերյան աբբայությունում

Էդուարդը ծնվել է Վինձոր ամրոցում 1312 թվականի նոյեմբերի 13-ին և հաճախ նրան անվանում էին Էդուարդ Վինձորցի մինչև թագավոր դառնալը[5]։ Նրա հոր Էդուարդ II-ի կառավարումը մասնակի խնդրահարույց է Անգլիայի պատմության համար[6]։ Էդուարդ II-ի կառավարման մեծագույն խնդիրներից և անհաջողություններից մեկը Շոտլանդիայի դեմ պատերազմն էր[7]։ Մեկ այլ քննարկվող խնդիրներից էր թագավորի հատուկ սիրեցյալների առկայությունը[8]։ 1312 թվականի աավագ որդու ծնունդով Էդուարդ II-ը պետք է նրան դար բարոնի կարգավիճակ[9]։ Մանուկ արքայազնի անկախ կարգավիճակը հաստատելու համար ստեղծվեց Չեստերի կոմսությունը, երբ նա դեռ տասներկու օրական էր[10]։

1325 թվականին Էդուարդ II-ից Ֆրանսիայի թագավոր Կառլ IV-ը պահանջեց խոնարհվել անգլիական Ակվիտանիայի դքսության համար[11]։ Էդուարդը չէր ցանկանում լքել երկիրը, քանի որ ներքին իրավիճակը անկայուն էր հատկապես իր մտերմիկ հարաբերությունների պատճառով Հյու Դեսպենսեր Կրտսերի հետ[12]։ Երիտասարդ Էդուարդը ուղարկվեց իր մոր Իզաբելլայի հետ, ով թագավոր Կառլի քույրն էր, որպես Ֆրանսիայի հետ հաշտության պայմանագրի մաս[13]։ Մինդեռ Ֆրանսիայում Իզաբելլան միավորվեց արտաքսված Ռոջեր Մորտիմերի հետ, որպեսզի գահընկեց անեն Էդուարդին[14]։ Դիվանագիտական և ռազմական աջակցության նպատակով Իզաբելլան իր որդուն նշանադրեց տասներկու ամյա Ֆիլիպա Հենաուի հետ[15]։1326 թվականին նրանք ներխուժեցին Անգլիա և արագորեն իշխանությունից հեռացրին Էդուարդ II-ին։ Իզաբելլան և Մորտիմերը գումարեցին խորհրդարանի նիստ և թագավորը ստիպված էր հրաժարվել գահից հօգուտ իր որդու, ով հռչակվեց թագավոր Լոնդոնում 1327 թվականի հունվարի 25-ին։ Նոր թագավորը թագադրվեց որպես Էդուարդ III Վեստմինստերյան աբբայություն փետրվարի 1-ին 14 տարեկան հասակում[16]։

Կառավարում խմբագրել

Թագադրումից հետո Էդուարդը հանդիպեց մի շարք խնդիրների կապված Մորտիմերի դիրքի հետ, ով դե ֆակտո Անգլիայի նոր ղեկավարն էր։ Մորտիմերն օգտագործեց իր իշխանությունը բաժանելու նշանակալի կալվածքները և կոչումները և նրա ոչ ժողովրդականությունը աճեց շոտլանդացիների դեմ Ստանհոպ պարկի ճակատարտում պարտությունից և Էդինբուրգ-Նորթեմթոն պայմանագրի ստորագրումից հետո 1328 թվականին[17]։ Նաև նոր թագավորը հակամարտության մեջ մտավ իր պահակազորի հետ։ Մորտիմերը գիտակցում էր, որ իր կարգավիճակը անհուսալի էր և ճնշումներ էր գործադրում Էդուարդի հանդեպ։ Հարաբերությունները վատթարացան, երբ Էդուարդն ու Ֆիլիպան ամուսնացան Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում 1328 թվականի հունվարի 24-ին, և ծնվեց նրանց որդին՝ Էդուարդ Սև արքայազնը 1330 թվականի հունիսի 15-ին[18]։ Դրանից հետո թագավորը որոշեց ուղղակի գործողություն սկսել ընդդեմ Մորտիմերի։ Միավորվելով իր մոտիկ ընկերոջ՝ Վիլյամ Մոնտեգյուի և փոքրաթիվ հավատարիմ մարդկանց հետ՝ Էդուարդն անակնկալի բերեց Մորտիմերին Նոթիմգեմի ամրոցում 1330 թվականի հոկտեմբերի 19-ին։ Մորտիմերը սպանվեց և սկսվեց Էդուարդ III-ի միանձնյա կառավարումը[19]։

Միանձնյա կառավարում խմբագրել

Էդուարդ III-ը համաձայն չէր իր անունից կնքված հաշտության պայմանագրի հետ, բայց Շոտլանդիայի դեմ պատերազմը սկսվեց ոչ իր նախաձեռնությամբ։ Մի խում անգլիացի կալվածատերեր, որոնք հողեր էին կորցրել Շոտլանդիայում հաշտության արդյունքում, ձեռնարկեցին ներխուժում Շոտլանդիա և մեծ հաղթանակ տարան Դուպլին Մուրի ճակատամարտում 1332 թվականին[20]։ Նրանք փորձեցին կարգել Էդուարդ Բալիոլին Շոտլանդիայի թագավոր գործող Դավիդ II-ի փոխարեն, սակայն Բալիոլը շուտով փախավ և ստիպված օգնություն խնդրել Էդուարդ III-ից։ Անգլայի թագավորը շարժվեց դեպի կարևոր սահմանամերձ քաղաք Բերվիք և պարտության մատնեց շոտլանդական մեծ բանակին Հալիդոն Հիլի ճակատամարտում[21]։ Նա վերականգնեց Բալիոլին գահին և ստացավ մեծ թվով հողեր հարավային Շոտլանդիայում[22]։ Այս հաղթանակները պարզվեց դժվար է պահել, քանի որ Դավիդ II-ին հավատարիմ զորքերը աստիճանաբար վերականգնեցին վերահսկողությունը երկրում։ 1338 թվականին Էդուարդ III-ը ստիպված էր համաձայնվեց հրադադարի հետ շոտլանդացիների հետ[23]։

 
Իր հավակնություններ ֆրանսիական գահին շեշտելու համար Էդուարդը քառատեց Ֆրանսիայի զինանշանը՝ տեղադրելով դրանք առաջին և չորրարդ քառորդներում։ Անգլիական վիտրաժ, մոտ 1350–1377 թվականներ[24]

Շոտլանդիայի հանդեպ մարտավարության փոփոխության պատճառներից մեկն էր Անգլիայի և Ֆրանսիայի հարաբերությունների վատթարացումը։ Երկար ժամանակ Շոտլանդիան և Ֆրանսիան դաշնակից էին և Անգլիան ստիպված էր մարտնչել երկու ճակատով[25]։ Ֆրանսիան ասպատակություններ էր իրականացնում Անգլիայի առափնյա քաղաքների վրա՝ ստիպելով անգլիացիներին պատրաստվել Ֆրանսիայի մեծածավալ ներխուժման[23]։ 1337 թվականին Ֆիլիպ VI-ը առգրավեց Անգլիայի թագավորի Ակվիտանիայի դքսությունը և Պոնտյու կոմսությունը։ Մինչ այդ խաղաղ հանգուցալուծման էր սպասում, պայման դնելով, որ Անգլիայի թագավորը խոնարհվի Ֆրանսիայի թագավորի առջև ինչպես իր հայրը, իսկ Էդուարդը պահանջներ ներկայացրեց Ֆրանսիայի գահի համար, քանի որ նա Ֆիլիպ IV-ի թոռն էր[26]։ Ֆրանսիան հրաժարվեց այս պահանջից, քանի որ ըստ 1316 և 1322 թվականների ժառանգության մասին օրենքի, գահը չէր կարող անցնել իգական կողմով։ Այսպիսով Ֆրանսիայի գահը զիջվեց Ֆիլիպ IV-ի զարմիկին՝ բերելով Հարյուրամյա պատերազմին[27]։ Պատերազմի առաջին փուլերում Էդուարդի մարտավարությունն էր դաշինքներ կնքել մայրցամաքի այլ առաջնորդների հետ։ 1338 թվականին Սրբազան Հռոմի կայսր Լյուդովիկոս IV-ը խոստացավ օգնել Էդուարդին[28]։ 1373 թվականին հիմնադրվեց Անգլո-պորտուգալական դաշինք։ Այս գործողությունները քիչ արդյունք տվեցին։ Այս փուլում Անգլիայի միակ նշանակալի հաղթանակը ծովային Սլեյսի ճակատամարտն էր 1340 թվականի հունիսի 24-ին, որը ապահովագրեց Լա Մանշի վերահսկողությունը[29]։

Նույն ընթացքում Էդուարդի թանկարժեք դաշնությունները բերեցին անհամաձայնությունների տանը։ Տեղում գործող կառավարական խորհուրդը հիասթափեցնում էր աճող ազգային պարտքից, մինչդեռ Ֆրանսիայում թագավորը և նրա հրամանատարները զայրացան Անգլիայի կառավարության կողմից բավարար միջոցներ չտրամադրելուց[30]։ Իրավիճակը հարթելու համար Էդուարդը անձնապես վերադարձավ Անգլիա՝ հասնելով Լոնդոն 1340 թվականի նոյեմբերի 30-ին[31][32]։ Տեսավ քաոսային իրավիճակ կառավարությունից և մաքրեց թագավորական վարչակազմը մեծ թվով նախարարներից և դատավորներից[33]։ Այս գործողությունները կայունություն չբերեցին և պառակտում եղավ թագավորին և Կենտերբերիի արքեպիսկոպոսի միջև, ինչի արդյունքում Չիչեսթերի եպիսկոպոս Ռոբերտ Սթրաթֆորդը և Կենտերբերիի արքեպիսկոպոս Հենրի դը Սթրաթֆորդը ժամանակավորապես զրկվեցին կոչումներից և բանտարկվեցին[34]։ Սթրաթֆորդները պնդում էին, որ Էդվարդը խախտել էր երկրի օրենքները՝ ձերբակալելով թագավորական սպաներին[35]։ Հաշտության որոշակի մակարդակ հասավ 1341 թվականի ապրիլի խորհրդարանում։ Այստեղ Էդուարդը ստիպված էր ընդունել ֆինանսական և վարչական ազատությունների սահմանափակումները՝ փոխարենը ստանալով հարկերի բարձրացում[36]։ Դեռ նույն տարվա հոկտեմբերին, թագավորը մերժել էր այս առաջարկը և Սթրաթֆորդ արքեպիսկոպոսը քաղաքականորեն հետապնդվեց։ Ապրիլյան խորհրդարանի արտառոց հանգամանքները ստիպում էին թագավորին ենթարկվել, բայց նորմալ պայմաններում միջնադարյան Անգլիայում թագավորի լիազորությունները գրեթե անսահմանափակ էին. փաստ, որ Էդվարդը կարողացավ շահարկել[37]։

Ռազմական հաջողություններ խմբագրել

1940-ական թվականների սկզբի դրությամբ հայտնի դարձավ, որ Էդուարդի դաշնակցային քաղաքականությունը քիչ արդյունավետ է։ Մյուս տարիներին անգլիական բանակները ուղղակի մասնակցություն ունեցան գործողություններին, ներառյալ Բրետոնի ժառանգության պատերազմը և այս գերծողությունները սկզբում արգասաբեր էին[38]։ Էդուարդը դեֆոլտ հայտարարեց Ֆլորենցիայի տրամադրած 1,365,000 ֆլորին պարտքի համար, ինչի արդյունքում պարտքատերը սննկացավ[39]։

Հիմնական փոփոխությունը տեղի ունեցավ 1346 թվականի հուլիսին, երբ Էդուարդը սկսեց գլխավոր գրոհը՝ նավարկելով Նորմանդիա 15,000 զորքավ[40]։ Նրա բանակը ավերեց Կան քաղաքը և շարժվեց Ֆրանսիայի հյուսիսով, որպեսզի հանդիպի անգլիական մնացած զորքի հետ Ֆլանդիայում։ Էդուարդը չէր պլանավորել առճակատվել Ֆրանսիական բանակի հետ, սակայն Կրեսիում, Սոմմա գետի հյուսիսում նա ընտրեց համապատասխան վայր և որոշեց ճակատամարտել Ֆիլիպ VI թագավորի գլխավորած Ֆրանսիական բանակի դեմ[41]։ Օգոստոսի 26-ին Անգլիական բանակը հաղթեց շատ ավելի մեծ Ֆրանսիական բանակին Կրեսիի ճակատամարտում[42]։ Երկար չանցած, հոկտեմբերի 17-ին Անգլիական բանակը հաղթեց և գերեվարեց Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ին Նևիլ Քրոսի ճակատամարտում[43]։ Ունենալով ապահով հյուսիսային սահման՝ Էդուարդը ազատ էր շարունակել իր գրոհը ընդդեմ Ֆրանսիայի՝ թողնելով պաշարված Կալե քաղաքը։ Գործողությունն ամենահաջողն էր Հարյուրամյա պատերազմում՝ ներառելով 35,000 զորք[44]։ Կալեի պաշարումն սկսվեց 1346 թվականի սեպտեմբերի 4-ին և ավարտվեց քաղաքի գրավմամբ 1347 թվականի օգոստոսի 3-ին[45]։

 
Էդուարդ III-ը հաշվում է մահացածներին Կրեսիի մարտադաշտում։

Կալեի հաղթանակից հետ, Էդուարդի վերահսկողությունից դուրս մի շարք արտաքին գործոններ ստիպեցին նրան ավարտել արշավանքը։ 1348 թվականին Սև մահը հասավ Անգլիա ամբողջ ուժգնությամբ՝ սպանելով երկրի բնակչության երրորդ մասին[46]։ Աշխատուժի կորուստը բերեց տնտեսական ճգնաժամի։ Մեծ կալվածները լքվեցին աշխատուժի պակասից, ինչը բերեց աշխատուժի արժեզրկման[47]։ Այս խնդիրների լուծման համար խորհրդարանը 1349 և 1351 թվականներին ընդունեց աշխատուժի համար հուշագրեր։ Այս փորձերը հաջողություն չունեցան երկարաժամկետ տեսանկյունից, սակայն կարճաժամկետ տեսանկունից մեծ խթան եղան[48]։ Ընդհանուր առմամբ համաճարակը կառավարության և հասարակության համար կործանիչ չեղավ և վերականգնումը շատ արագ իրականացվեց[49]։ Այն թագավորական կառավարիչների շնորհիվ էր հատկապես գանձապետ Վիլիամ Էդինգթոնի և Մեծ դատավոր Վիլյամ դը Շեյշրուլի[50]։

Մինչև 1350-ական թվականների կեսերը Ֆրանսիայում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չունեցան[51]։ 1356 թվականին Էդուարդի ավագ որդի Էդուարդ սև արքայազնը կարևոր հաղթանակ տարավ Պոնտիեի ճակատամարտում։ Մեծաքանակ անգլիական զորքերը ոչ միայն կտրեցին ֆրանսիացիների ճանապարհը, սայլ գերեվարեցին Ֆրանսիայի թագավոր Հովհան II-ի կրտսեր որդի Ֆիլիպին[52]։ Հաջորդաբար հաղթանակներից հետո Անգլիան մեծ դիրքեր գրավեց Ֆրանսիայում, Ֆրանսիայի թագավորը Անգլիայի գերին էր և Ֆրանսիայի կենտրոնական կառավարումը գրեթե լուծարված էր[53]։ Պատմաբանների մեջ կան տարաձայնություններ, արդյոք Ֆրանսիայի թագն էր Էդուարդի պահանջը, թե այն պարզապես պատրվակ էր ճնշում գործադրել Ֆրանսիայի կառավարության վրա[54]։ Ինչևէ, կարելի էր փաստել, որ պահանջը մոտ էր կատարվելուն։ 1360 թվականին Էդուարդը համաձայնվեց Բրետինիի պայմանագրին՝ գրավոր ձևակերպելով իր պահանջները Ֆրանսիայի գահին և ապահովելով Ֆրանսիայում իր տարածքների ինքնիշանությունը[55]։

 

Հետագա տարիներ խմբագրել

Մինչ Էդուարդի կառավարման սկզբի տարիները հաջող էին և էներգետիկ, նրա հետագա տարիները համարվեցին իներցիա, ռազմական անհաջողություններով և քաղաքական անկայունությամբ։ Էդուարդի համար թագավորության ընթացիկ կառավարումն այևս հրապուրիչ չէր ռազմական արշավանքների ֆոնին և 1360-ական թվականներին Էդուարդը երկրի կառավարման հարցերը թողել էր ենթականերին, հատկապես Վիլյամ Վիկհեմին[56]։ Համեմատաբար սկսնակ Վիկհեմը դարձավ զինանշանի պահապան 1363 թվականին, կանցլեր՝ 1367 թվականին և քաղաքական անհաջողությունների համար նրան պաշտոնանկ արեց կանցլերի պաշտոնից խորհրդարանը 1371 թվականին[57]։ Ընդհանուր Էդուարդի խնդիրները կապված էին նրա հավատարիմ մարդկանց մահվան հետ, որոնցից շատերը վախճանվեցին 1361-62 թվականների համաճարակից։ Վիլյամ Մոնտեգուն, ով Էդուարդի հետ իրականացրեց հեղաշրջում 1330 թվականին, մահացավ 1344 թվականին։ Հանթինգդոնի 1-ին կոմս Վիլյամ դը Քլինթոնը, ով նաև Նոթինգեմի թագավորն էր, մահացավ 1354 թվականին։ 1337 թվականին հիմնադրված կոմսություններից մեկի կոմս Վիլյամ դը Բոհունը մահացավ 1360 թվականին, հաջորդ տարի մահացավ Հենրի Գրոսմոնտը, ով հավանաբար Էդուարդի ամենահզոր աջակիցներից էր[58]։ Այս ազնվականների մահից հետո կալվածքներն անցան ավելի երիտասարդ կոմսերի, որոնք ավելի շատ ընդունում էին արքայազներին, քան թագավորին[59]։

 
Էդուարդ III-ը նվիրում է Ակվիտանիան իր որդուն՝ Էդուարդ Սև արքայազնին։

Աստիճանաբար Էդուարդը սկսեց ռազմական առաջնորդությունը թողնել իր որդիների վրա։ Թագավորի երկրորդ որդի Լիոնել Անտվերպենցիին փորձեց բռնի ուժով հպատակեցնել Իռլանդիայի անգլո-իռլանդացի լորդերին։ Նրա փորձերը անհաջող էին, միակ նշանակալի քայլը Կիլկենիի կանոնադրության ճնշումն էր 1366 թվականին[60]։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայում Բրետոնի անհաջող պայմանագրին հաջորդեց համեմատաբար խաղաղ տասնամյակ, սական 1364 թվականի ապրիլի 8-ին մահացավ թագավոր Հովհան II-ը անգլիական գերության մեջ, Անգլիայի կողմից փրկագինն անհաջող բարձրացնելուց հետո[61]։ Նրան փոխարինեց եռանդուն Շառլ Իմաստունը, ով օգնություն խնդրեց Ֆրանսիայի կոնստաբլ Բերտրան Դյուգեկլանին[62]։ 1369 թվականին Ֆրանսիան վերսկսեց պատերազմը և Անգլիայի կողմից ռազմական արշավանքը ղեկավարեց Էդուարդի որդի Հովհան Գոնտացին, ով անհաջողության մատնվեց և 1375 թվականի Բրյուգեի պայմանագրով Ֆրանսիային վերադարձվեցին բոլոր տարածքները բացառությամբ ափամերձ Կալե, Բորդո և Բայոննա քաղաքների[63]։

Ռազմական անհաջողությունները դրսում և դրա հետ կապված ֆինանսական ահռելի ծախսերը բերեցին քաղաքական անկայունության տանը։ Խնդիրները գլուխ բարձրացվեցին 1376 թվականի խորհրդարանում։ Խորհրդարանը գումարվել էր հարկերը վերանայելու համար և Համայնքների պալատը օգտվեց առիթից բարձրաձայնելու որոշ խնդիրներ։ Մասնավորապես քննադատության առարկա դարձան թագավորի որոշ խորհրդականներ։ Չեմբերլեյնի լորդ Վիլյամ Լատիմերը և Լորդ ստյուարդ Ջոն Նևիլը պաշտոնանկ արվեցին[64]։ Էդուարդի սիրուհի Ալիսա Պերերսը, ով ուներ բարձր իշխանության տարեց թագավորի նկատմամբ, վտարվեց արքունիքից[65][66]։ Սակայն Համայնքների իրական հակառակարդը, ում սատարում էին հզոր լորդեր Վիկհեմը և Մարչի 3-րդ կոմս Էդմունդ Մորտիմերը, Ջոն Գոնտացին։ Այդ ժամանակ թագավորը և Էդուարդ Վուդսթոքը հիվանդ էին՝ թողնելով Գոնտացուն որպես երկրի կառավարիչ[67]։ Գոնտացին ստիպված էր բավարարել խորհրդարանի որոշ պահանջներ, սակայն 1377 թվականի խորհրդարանում նախորդ խորհրդարանի շատ ձեռքբերումներ զրոյացվեցին[68]։

1375 թվականից հետո Էդուարդը քիչ էր խառնվում երկրի կառավարմանըԼ 1376 թվականի սեպտեմբերի 29-ից նա հիվանդացավ թարախակույտով։ Երկար վերականգնման ժամանակաշրջանից հետո 1377 հունիսի 21-ին նա մահացավ[69]։ Նրան փոխարինեց տասնամյա թոռը՝ Ռիչարդ II-ը, Էդուարդ Սև արքայազնի որդին, քանի որ Սև արքայազնը մահացել էր 1376 թվականի հունիսի 8-ին[70]։

Արվեստում խմբագրել

  • Համարվում է գործող անձերից մեկը Ֆրանսիացի գրող Մորիս Դրիոնի «Ֆրանսիական էգ գայլը» և «Շուշանն ու առյուծը» վեպերում («Անիծված արքաներ» շարքից)։

Տոհմածառ խմբագրել

Հարաբերությունները Ֆրանսիական կայսրության հետ

Ֆրանսիական գահին Էդուարդի թագավորումը ծագում է թագավոր Ֆիլիպ IV ֆրանսիացուց, մայրական՝ Իզաբելլայի գծով[71][72]։

Ֆիլիպ III
(r. 1270–1285)
 
 
Ֆիլիպ IV
(r. 1285–1314)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառլոս Վալուա
(† 1325)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուի X
(r. 1314–1316)
Ֆիլիպ V
(r. 1316–1322)
Ֆիլիպ IV
(r. 1322–1328)
Իզաբելլա
 
Էդուարդ IIՖիլիպ VI
(r. 1328–1350)
 
Յոհան
 
 
 
 
 
 
Էդուարդ III
 
 
 
 
 
 
 
Ֆիլիպպա
 
 
 
 
 
 
 

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 П. К—ий Эдуард (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XL. — С. 182.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Kindred Britain
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Lundy D. R. The Peerage
  4. Edward first styled himself "King of France" in 1337, though he did not assume the title until 1340; Prestwich (2005), pp. 307–8.
  5. Mortimer (2006), p. 21.
  6. For an account of the political conflicts of EdwardԿաղապար:NbsII's early years, see: Maddicot, J.R. (1970). Thomas of Lancaster, 1307–1322. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-821837-0. OCLC 132766.
  7. Tuck (1985), p. 52.
  8. Prestwich (1980), p. 80.
  9. Prestwich (2005), p. 189.
  10. Mortimer (2006), p. 23.
  11. Tuck (1985), p. 88.
  12. For an account of EdwardԿաղապար:NbsII's later years, see: Fryde, N.M. (1979). The tyranny and fall of Edward II, 1321–1326. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-54806-3.
  13. Prestwich (2005), p. 213.
  14. Prestwich (2005), p. 216.
  15. Mortimer (2006), p. 46.
  16. Mortimer (2006), p. 54. The later fate of EdwardԿաղապար:NbsII has been a source of much scholarly debate. For a summary of the evidence, see: Mortimer (2006), pp. 405–10
  17. McKisack (1959), pp. 98–100.
  18. Mortimer (2006), pp. 67, 81.
  19. Prestwich (2005), pp. 223–4.
  20. Preswich (2005), p. 244.
  21. DeVries (1996), pp. 114–5.
  22. Preswich (2205), pp. 244–5.
  23. 23,0 23,1 Ormrod (1990), p. 21.
  24. Maclagan, Michael; Louda, Jiří (1981). Line of Succession: Heraldry of the Royal Families of Europe. London: Macdonald & Co. էջ 17. ISBN 0-85613-276-4.
  25. McKisack (1959), pp. 117–9.
  26. Edward did not officially assume the title "King of England and France" until 1340; Ormrod (1990), pp. 21–2.
  27. Sumption (1999), p. 106.
  28. Rogers (2000), p. 155.
  29. McKisack (1959), pp. 128–9.
  30. Prestwich (2005), pp. 273–5.
  31. McKisack (1959), p. 168.
  32. Jones (2013), pp. 385–390.
  33. Fryde (1975), pp. 149–161.
  34. David Charles Douglas, Alec Reginald Myers "English historical documents. 4. [Late medieval]. 1327–1485" p. 69
  35. Prestwich (2005), pp. 275–6.
  36. McKisack (1959), pp. 174–5.
  37. Ormrod (1990), p. 29.
  38. Mortimer (2006), p. 205. The main exception was Henry of Lancaster's victory in the Battle of Auberoche in 1345; Fowler (1969), pp. 58–9.
  39. Durant, Will (1953). The Story of Civilization: The Renaissance. New York City: Simon and Schuster. ISBN 978-1567310238.
  40. McKisack (1959), p. 132.
  41. Prestwich (2005), pp. 316–8.
  42. DeVries (1996), pp. 155–76.
  43. Waugh (1991), p. 17.
  44. Ormrod (1990), p. 31.
  45. Sumption (1999), pp. 537, 581.
  46. For more on the debate over mortality rates, see: Hatcher, John (1977). Plague, Population and the English Economy, 1348–1530. London: Macmillan. էջեր 11–20. ISBN 0-333-21293-2.
  47. Waugh (1991), p. 109.
  48. Prestwich (2005), pp. 547–8.
  49. Prestwich (2005), p. 553.
  50. Ormrod (1986), pp. 175–88.
  51. Prestwich (2005), p. 550.
  52. McKisack (1959), p. 139.
  53. McKisack (1959), pp. 139–40.
  54. For a summary of the debate, see: Prestwich (2005), pp. 307–10.
  55. Ormrod (1990), pp. 39–40.
  56. For more on Wykeham, see: Davis, Virginia (2007). William Wykeham. Hambledon Continuum. ISBN 978-1-84725-172-5.
  57. Ormrod (1990), pp. 90–4.
  58. Fowler (1969), pp. 217–8.
  59. Ormrod (1990), pp. 127–8.
  60. McKisack (1959), p. 231.
  61. Tuck (1985), p. 138.
  62. Ormrod (1990), p. 27.
  63. McKisack (1959), p. 145.
  64. Holmes (1975), p. 66.
  65. Ormrod (1990), pp. 35–7
  66. McKisack (1959), pp. 387–94.
  67. Harriss (2006), p. 440.
  68. The earlier belief that Gaunt "packed" the 1377 parliament with his own supporters is no longer widely held. See: Wedgwood, Josiah C. (1930). «John of Gaunt and the Packing of Parliament». The English Historical Review. XLV (CLXXX): 623–625. doi:10.1093/ehr/XLV.CLXXX.623. ISSN 0013-8266.
  69. Ormrod (1990), p. 52.
  70. McKisack (1959), pp. 392, 397.
  71. Maclagan, Michael; Louda, Jiří (1999), Line of Succession: Heraldry of the Royal Families of Europe, London: Little, Brown & Co, էջ 17, ISBN 1-85605-469-1
  72. Weir, Alison (1995), Britain's Royal Families: The Complete Genealogy Revised edition, Random House, էջ 92, ISBN 0-7126-7448-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ III» հոդվածին։