Բացել գլխավոր ցանկը

Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ


Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ (անգլ.՝ War(s) of the RosesՎարդերի պատերազմ(ներ)), Անգլիական քաղաքացիական պատերազմների շարք Անգլիայի գահին տիրանալու համար, որոնք տեղի ունեցան Պլանտագենետների հարստության երկու ենթաճյուղերի միջև. Լանկեստերների հարստության, որոնք ասոցացվում էին կարմիր վարդի հետ և Յուրքերի հարստության միջև, որոնց խորհրդանիշն էր սպիտակ վարդը: Արդյունքում պատերազմները կտրեցին երկու ընտանիքների արական գծերը: Հակամարտությունը չնայած որոշ դրվագների տեղի ունեցավ 1455 թվականից 1487 թվականը, սակայն կռիվներ տեղի ունեցան և ժամանակաշրջանից առաջ և հետո: Իշխանության համար պայքարը սկսվեց Հարյուրամյա պատերազմից հետո առաջացած տնտեսական ճգնաժամից հետո, խնդիրներ կային ավատատիրության շրջանում որոնց էր հերթին միանում էր թագավոր Հենրի VI-ը, ով վերականգնեց Ռիչարդ Յորքեցու իրավունքները Անգլիայի գահին: Պատմաբանների կարծքիով այս գործոնները բավարար չեն նկարագրելու պատերազմների պատճառները[1]:

Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ
Թվական 22 մայիսի 145522 օգոստոսի 1485 (30 տարի)
Վայր Անգլիա, Ուելս, Կալե
Արդյունք Թյուդորների տոհմի ձևավորում։
Հակառակորդներ
Լանկաստերներ և նրանց աջակիցներ Յորքեր և նրանց աջակիցներ
Հրամանատարներ
Հենրի VI
Էդուարդ Վեստմինսերցի
Հենրի VII
Ռիչարդ
Էդուարդ IV
Ռիչարդ III

Յորքի կոմսի մահից հետո 1460 թվականին իրավունքները փոխանցվեցին նրա ժառանգորդ Էդուարդին: Յորքիստների մի շարք հաղթանակներից հետո 1461 թվականի հունվար-փետրվար ամիսներին, Էդուարդը բազմեց գահին 1461 թվականի մարտի 4-ին և վերջին լանկեստերյան դիմադրությունը կոտրվեց Տաունտոնի ճակատամարտում: Այսպիսով Էդուարդը դարձավ Անգլիայի առաջին յորքիստ թագավորը որպես Էդուարդ IV: Փոքր դիմադրություններ եղան հյուսիսում մինչև 1464 թվականը, սակայն Էդուարդի կառավարման առաջին տարիները հիմնականում խաղաղ էին:

Պատերազմների նոր շրջան սկսվեց 1469 թվականին, երբ Անգլիայի ամենահզոր ազնվական Վարվիքի կոմս Ռիչարդ Նևիլը լքեց Էդուարդին և անցավ լանքեստերների կողմը: Առավելությունը փոխվեց մի քանի անգամ, քանի որ յորքիստները և լանքեստերները փոխանակվեցին մի քանի հաղթանակներով 1469-1470 թվականներին (անգամ Էդուարդը գերի ընկավ 1469 թվականին): Երբ Էդուարդը փախավ Ֆլանդրիա, Հենրի VI-ը նորից դարձավ թագավոր 1470 թվականի հոկտեմբերի 3-ին, սակայն այս անգամ քիչ կառավարեց, քանի որ նրա զորքերը պարտություն կրեցին Տյուքսպերիի ճակատամարտում 1471 թվականի մայիսի 21-ին և Էդուարդը առանց դիմադրության մտավ Լոնդոն և բազմեց գահին և հնարավոր է սպանեց Հենրիին նույն օրը: Քանի որ Լանքեստերների բոլոր առաջնորդները սպանված կամ ձերբակալված էին, Էդուարդը առանց դիմադրության կառավարեց մինչև իր հանկարծակի մահը 1483 թվականին: Նրա 12 ամյա որդին կառավարեց 78 օր որպես Էդուարդ V-ը: Նրան գահընկեց արեց հորեղբայրը` Էդուարդ IV-ի եղբայր Ռիչարդը, ով դարձավ Ռիչարդ III-ը:

Ռիչարդ III-ի գահակալությունը անցավ մշուշոտ պայմաններում, նրա գահ բարձրանալուց շատ չանցած բռնկվեց Բուքինգեմի ապստամբությունը, քանի որ որոշ յորքիստներ անցան լանկեստերների կողմը: Չնայած ապստամբները չունեին կենտրոնական կոորդինատոր, Հների VI-ի խորթ եղբայր Ռիչմոնդի կոմս Էդմունդի վտարված որդի Հենրի Թյուդորը վերադարձավ երկիր և գլխավորեց բրետոնական և անգլիական միավորված բանակը: Ռիչարդը խուսափեց ուղղակի հակամարտել Հենրիի հետ մինչև 1485 թվականի օգոստոսի 22-ի Բոսֆորդի դաշտի ճակատամարտը: Ռիչարդ III-ը սպանվեց և նրա զորքերը պարտություն կրեցին Բոսֆորդի դաշտում, որից հետո Հենրին տիրեց Անգլիայի գահին և ամուսնացավ Էդուարդ IV-ի դուստր Եղիսաբեթ Յորքեցու հետ` այսպիսով միավորելով երկու ընտանիքները: Թյուդորները իշխեցին Անգլիայի թագավորությունում մինչև 1603 թվականը, երբ մահացավ Եղիսաբեթ I-ը, Հենրի VII-ի և Եղիսաբեթ Յորքեցու ծոռնուհին:

Հենրիի գահին բարձրանալուց շատ չանցած Լինքոլինի կոմսը, ով համակրում էր Յորքիստներին, առաջ քաշեց Լամբեր Սիմնելին որպես Ռիչարդ Յորքեցի, Էդուարդ V-ի կրտսեր եղբայր: Լինքոլնի զորքերը պարտություն կրեցին և նա սպանվեց Սթոքֆիլդի ճակատամարտում 1487 թվականի հունիսի 16-ին` ավարտին հասցնելով Վարդերի պատերազմները:

Կենտրոնական կերպարներԽմբագրել

  • Անգլիայի թագավորներ
    • Հենրի VI (Լանկաստեր)
    • Էդուարդ IV (Յորք)
    • Էդուարդ V (Յորք)
    • Ռիչարդ III (Յորք)
    • Հենրի VII (Լանկաստերյան արմատներ ունեցող Թյուդոր, ով ամուսնացավ Յորք թագաժառանգի հետ
    • Յորք
      • Էլիզաբեթ Վուդվիլ` Էդուարդ IV-ի կողակից թագուհին
      • Աննա Նևիլ` Ռրչարդ III-ի կողակից թագուհի
      • Ժակետա Վուդվիլ, Լեյդի Ռիվերս` Էլիզաբեթ Վուդվիլի մայրը
      • Ջորջ Պլանտաջենտ` Կլարենսի առաջին դուքսը, Էդուարդ IV-ի և Ռիչարդ III-ի եղբայրը
      • Ռիչարդ Պլանտաջենտ` Յորքի երրորդ դուքսը
      • Ռիչարդ Նևիլ` Վորվիքի 16-րդ կոմսը (Արքա ստեղծողը)
      • Ռիչարդ Նևիլ` Սալիսբերի 5-րդ կոմսը
      • Ջոն Նևիլ` Մոնտագուի 1-ին մարքիզ
      • Ուիլիամ Նևիլ` Քենթի 1-ին կոմս
    • Լանկաստեր
      • Անժուի Մարգարետը` Հենրի VI-ի կողակից թագուհին
      • Մարգարետ Բյուֆորտ` Ռիչմոնդի և Դերբիի կոմսուհին, Հենրի VII-ի մայրը
      • Հենրի Հոլանդացի` Էքզիթերի 3-րդ դուքսը
      • Սըր Հենրի Պերսի` Նորթհամբերլենդի 2-րդ կոմսը
      • Հենրի Պերսի` Նորթհամբերլենդի 3-րդ կոմսը
      • Ջասփեր Թյուդոր` Բեդֆորդի 1-ին դուքս, Հենրի VI-ի խորթ եղբայրը


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Grummitt, 2012, էջեր xviii–xxi