Պլանտագենետների հարստություն
Պլանտագենետների հարստություն, (անգլ.՝ House of Plantagenet) թագավորական հարստություն, որը սկիզբ է առել Ֆրանսիայի Անժու տարածաշրջանից: Ժամանակակից պատմաբանները Պլանտագենետներ անվանումը օգտագործում են չորս փոխկապակցված թագավորական ընտանիքները բնորոշելու համար: Այդ ընտանիքներն են Անգևիններ, որոնք նաև եղել են Անժուի իշխաններ, որից հետո տեղափոխվել են Անգլիա և Պլանտագենետների երկու ենթաճյուղերը, Լանկեստերների և Յորքերի հարստությունները: Ընտանիքի անդամները եղել են Անգլիայի թագավորներ 1154 թվականինց մինչև 1485 թվականը, երբ Ռիչարդ III-ը սպանվեց ճակատամարտում:
Պլանտագենետների հարստություն House of Plantagenet | |
---|---|
թագավորական տոհմ և արքայատոհմ | |
![]() | |
Նախկիններ | Շատոդունյան տոհմ |
Երկիր | |
Դարաշրջան | ֆր.՝ Plantagenêt և անգլ.՝ Plantagenets |
Հիմնադրում | 1126 |
Հիմնադիր | Ժոֆրուա V Պլանտագենետ |
Կազմալուծում |
|
Անվանված է | Ժոֆրուա V Պլանտագենետ |
Մասն է | Angevins? և Գաթինե-Անժու |
Հրաժարում | 1485 |
Ենթաճյուղեր |
Պլանտագենետների օրոք Անգլիան վերափոխվեց: Պլանտագենետ թագավորները հաճախ ստիպված էին զիջումների գնալ ճնշման ներքո, օրինակ Ազատությունների մեծ խարտիան: Այն տվեց սահմանափակ թագավորական իշանություն ֆինանսական և ռազմական աջակցության փոխարեն: Թագավորը այլև ամենամեծ իշանությամբ անձը չէր երկրում, և նրան չէին պատկանում դատարանը, ֆեոդալական տրիբունան և ռազմական գործը: Նա այժմ ուներ սահմանափակ իրավունքներ արքունիքում` գտնվելով նոր ձևավորված արդարադատական համակարգի վերահսկողության ներքո: Այս ընթացքում հակամարտություններ տեղի ունեցան ֆրանսիացիների, շոտլանդացիների, ուելսցիների և իռլանդացիների հետ և հիմնադրվեց անգլերենը, որպես հիմնական լեզու:
15-րդ դարում Պլանտագենետները պարտվեցին Հարյուրամյա պատերազմում և բերեցին հասարակական, քաղաքական և տնտեսական խնդիրներ: Ժողովրդական անհնազանդություն ահռելի չափերի հասավ: Անգլիացի ազնվականները ստեղծեցին սեփական բանակներ սեփական հողերում և բացեիբաց ձեռնոց նետեցին Հենրի VI-ին:
Պլանտագենետների և նրա երկու ենթաճյուղեր Լանկեստերների և Յորքերի միջև հակամարտությունը վերաճեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի, որը տևեց տասնամյակներ և կիզակետին հասավ 1485 թվականին Բոսֆորտի ճակատամարտում, որտեղ սպանվեց Պլանտագենետների վերջին թագավոր Ռիչարդ III-ը: Նրան փոխարինեց Լանկեստերներից Հենրի VII-ը, ով հինգ ամիս անց ամուսնացավ Եղիսաբեթ Յորքեցու հետ` դրանով ավարտելով Վարդերի պատերազմը և սկիզբ դնելով Թյուդորների հարստությանը:
ՏերմինաբանությունԽմբագրել
ՊլանտագենետԽմբագրել
Ռիչարդ Յորքեցի, Յորքի 3-րդ դուքսը հաստատեց Պլանտագենետը որպես իր ընտանիքի անվանում 15-րդ դարում: Պլանտեգենեստ-ը (կամ Պլանտե Գենեստ) եղել է նրա նախնի Ժուֆրուայի մականունն էր, ով Անժուի իշխանն էր և Նորմանդիայի դուքսը: Կա մի քանի տեսություն նրա մականվան թարգմանության վերաբերյալ միջնադարյան լատիներենից[1]: Անհայտ է ինչու է Ռիչարդը ընտրել այս հատուկ անվանումը, չնայած Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ Ռիչարդը մեծ դեր էր տալիս իր տոհմական կապին: Անվանման վաղեմի օգտագործումը Ժուֆրուայի բոլոր տղամարդ հետնորդների կողմից ընդունված էր նաև Թյուդորների կողմից[2] Միայն 17-րդ դարից սկսված պատմաբանները սկսեցին լայնորեն օգտագործել այս անվանում[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Plant 2007
- ↑ Wagner 2001, էջ. 206
- ↑ Keefe 2008