Վինչեսթերը[1] (անգլ.՝ Winchester [ˈwɪntʃɨstər]), քաղաք է Մեծ Բրիտանիայի հարավային մասում, Հեմփշիր կոմսությունում։ Քաղաքը գտնվում է Լա Մանշից 19 կմ հեռավորության վրա։ Վինչեսթերում են գտնվում Ալֆրեդ Մեծի և Կնուդ I Մեծի գերեզմանները։

Քաղաք
Վինչեսթեր
Winchester
Զինանշան
Wintonia.png

Winchester 13.JPG
Վինչեսթերի կենտրոնը
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԵրկրամասԱնգլիա
ԿոմսությունՀեմփշիր
Բնակչություն45.184 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01962
Փոստային ինդեքսներSO22, SO23
##Վինչեսթեր (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
##Վինչեսթեր (Անգլիա) (Անգլիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Վինչեսթերը Հռոմեական կայսրության ժամանակների լատ.՝ Venta Belgarum անվամբ խոշոր քաղաք է։ Ալֆրեդ Մեծ թագավորը 9-րդ դարում այն հայտարարել է (հին անգլերեն՝ Westseaxna Rīce) թագավորության մայրաքաղաք։ Դեռևս այդ ժամանակներից սկսած ճարտարապետների կողմից սկսվել են Վինչեսթերի տաճարի կառուցման աշխատանքները, որոնք շարունակել են կղզին գրաված նորմանները։ Կնուդ I Մեծը Վիսչեսթերը դարձրել է ամբողջ Անգլիայի մայրաքաղաքը։ Ընդհուպ մինչև 19-րդ դարը տեղական տոնավաճառն եղել է երկրի խոշորագույն տոնավաճառներից մեկը։ Բրդի մշակումը Վինչեսթերում զարգացած է եղել դեռևս սաքսոնյան ժամանակներից։ Հրդեհից հետո 12-րդ դարի կեսերին Վինչեսթերը վերջնականապես զիջեց քաղաքական առաջնությունը Լոնդոնին։

Տեսարժան վայրերԽմբագրել

Վինչեսթերի մայր տաճարը իր ճարտարապետական նավեևի երկարությամբ (170 մետր) գերազանցում է Եվրոպայի բոլոր միջնադարյան տաճարները։ Անգլիական գոթիկայի այս հուշարձանը հիմնադրվել է 1079 թվականին տեղական եպիսկոպոս Վալկելինի կողմից։ Բացի մի քանի անգլիական թագավորներից, հյուսիսային նավում հանգչում է նշանավոր անգլիացի կին գրող Ջեյն Օսթինի աճյունը։ 20-րդ դարում տաճարը սկսեց ավերվել, քանի որ քարե հիմքը աստիճանաբար քայքայվում էր։ Յոթ տարի շարունակ տաճարի հիմքի տակ բետոն էր լցվում, ինչի շնորհիվ այն փրկվեց։

Վինչեսթերում պահպանվել է միջնադարյան Սենտ Քրոս ծերանոցը, որը հիմնադրվել է 1136 թվականին։ Տղաների համար նախատեսված Վինչեսթերի քոլեջը հիմնադրվել է 1382 թվականին։ Հին Վիսչեսթերի ծայրամասում խոյանում են Վիսչեսթերի ամրոցի ավերակները, 1234 թվականին կառուցված Մեծ սրահով (անգլ.՝ Great Hall) Արևմտյան դարպասները (անգլ.՝ West Gate)։ Հենց այդ սրահում, հնադարյան լեգենդի համաձայն, Արթուր արքայի սեղանի շուրջ հավաքվում էին Կլոր սեղանի ասպետները։

Քույր-քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 381. В русскоязычных источниках встречается также наименование Винчестер.