Բացել գլխավոր ցանկը

Ամառային օլիմպիական խաղեր 1936

11-րդ Ամառային օլիմպիադա, անցկացվել է Բեռլինում (Գերմանիա) 1936 թվականի օգոստոսի 1-ից մինչև 16-ը։ Առագաստային սպորտաձև մրցումները անցկացվեցին Քիլ քաղաքում։ Այդ խաղերում սահմանվեց նոր ռեկորդ 49 երկրների և 3961 մասնակից մարզիկների թվաքանակով։ Խաղերի ամենահայտնի մարզիկը դարձավ Աամերիկացի Ջեսսի Օուենսը՝ 4 ոսկյա մեդալներով։ Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ շարունակվեց 1928 թվականից ավանդույթ դարձած օլիմպիական կրակի վառումը։

Ամառային Օլիմպիական խաղեր 1936
1936 berlin logo.jpg
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքԲեռլին
ԵրկիրԳերմանիաԳերմանիա
Բացումօգոստոսի 1
ՋահակիրFritz Schilgen?
ԵրդվեցRudolf Ismayr?
ԲացեցԱդոլֆ Հիտլեր
Փակումօգոստոսի 16
ՄարզադաշտԲեռլինի Օլիմպիական մարզադաշտ և Բեռլին
Մարզիկներ4066 (3738 տղամարդ, 328 կին)
Մասնակից երկրներ49
Մեդալներ129 հավաքածու 19 սպորտաձևերում
Նախորդ1932 Summer Olympics?
Հաջորդ1940 Summer Olympics?
Կայքolympic.org/berlin-1936
Կոորդինատներ: 52°30′52.999200099996″ հս․ լ. 13°14′21.998400100002″ ավ. ե. / 52.51472200002777413° հս․. լ. 13.23944400002777755° ավ. ե. / 52.51472200002777413; 13.23944400002777755
1936 Summer Olympics Վիքիպահեստում

Կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Իգր Կառլա Դիմայի նախաձեռնությամբ, համաձայն իր քարոզչական մտքերի և հունական ծիսակատարության, առաջին անգամ անցկացվեց Օլիմպիական կրակի համաշխարհային էստաֆետա։ Վազորդները հասան Օլիմպիա՝ օլիմպիական կրակը փոխանցելով միմյանց։ Սրանով դրվեց օլիմպիական նոր ավանդույթների սկիզբը։

Օլիմպիադայի բացումը առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվեց հեռուստատեսությամբ, իսկ օլիմպիական մրցումները դարձան Լենի Ռիֆենշթայլի «Օլիմպիա» վավերագրական ֆիլմի ստեղծման հիմքը։

Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրությունԽմբագրել

1936 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությանը հավակնում էին Եգիպտական քաղաք Ալեքսանդրիա, Իսպանական՝ Բարսելոնան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին, Ֆինլանդիա՝ մայրաքաղաք Հելսինկի, Ռիո դե Ժանեյրո՝ քաղաք Բրազիլիայում, Իտալյայի մայրաքաղաք Հռոմ և Լուիզիանա՝ (ԱՄՆ), ինչպես նաև գերմանիայի քաղաքներ՝ Բեռլին, Քյոլն և Մայնի Ֆրանկֆուրտ: Որոշվեց հավակնությունը տալ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինին՝ հաշվի առնելով 1916 թվականին 6−րդ օլիմպիական խաղերին այնտեղ չկայանալու փաստը։ Վերջնականապես որոշումը կայացվեց՝ Ամառային օլիմպիական խաղերն անցկացնել Բեռլինում (Գերմանիա)։

Մասնակից երկրներԽմբագրել

Մեդալների ընդհանուր թիվԽմբագրել

Մեդալների ընդհանուր թիվը  
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   Գերմանիա 33 26 30 89
2   ԱՄՆ 24 20 12 56
3   Հունգարիա 10 1 5 16
4   Իտալիա 8 9 5 22
5   Ֆինլանդիա 7 6 6 19
6   Ֆրանսիա 7 6 6 19
7   Շվեդիա 6 5 9 20
8   Ճապոնիա 6 4 8 18
9   Նիդերլանդներ 6 4 7 17
 
Օլիմպիական կրակի տեղափոխումը Բեռլին

Օլիմպիական խաղերի բողոքարկումԽմբագրել

Ժողովրդական օլիմպիադաԽմբագրել

1936 թվականի հուլիսի 19-26-ը Բարսելոնայում պլանավորել էին այլընտրանքային Օլիմպիական խաղերի անցկացում։ Գրանցվեցին 6000 մարզիկներ՝ 22 երկրներից։ Այդ ժամանակ Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, և Օլիմպիադան չկայացավ։ Այլ երկրներից ժամանած մի շարք մարզիկներ կամավոր մասնակցեցին այդ քաղաքացիական պատերազմին։

Արտաքին հղումներԽմբագրել