HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեն (այլ կիրառումներ)

Սեն[2] (ֆր.՝ La Seine, [la sɛn]), գետ Ֆրանսիայի հյուսիսում։

Սեն
The Seine as seen from the Eiffel Tower, June 2002.jpg
Բնութագիր
Երկարություն776,67 կմ
Ավազանի մակերես78 650 կմ²
Ջրի ծախս500 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումsource of the Seine River?[1]
Գետաբերանի տեղակայումԼա Մանշ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերYonne?, Oise?, Loing?, École?, Andelle?, Essonne?, Aube?, Arce?, Ardusson?, Laigne?, Auxence?, Barse?, Bièvre?, Orge?, Risle?, Epte?, Cailly?, Voulzie?, Melda?, Hozain?, Yerres?, Vaucouleurs?, Ource?, Mauldre?, Orvin?, Sarce?, Almont?, Aubette?, Aubette de Meulan?, Austreberthe?, Brévon?, Châtelet?, Commerce?, Source de la Douix?, Faverolle?, Lézarde?, Mare aux Evées?, Noxe?, Oison?, Resson?, Revinson?, Robec?, Ru d'Orgeval?, Ru de Marivel?, Ru de Buzot?, Sainte-Gertrude?, Vallée Javot?, Vieille Mer?, Telhuet?, Q21619268?, Gambon?, ru du canal?, Morelle?, Q48636271?, Էռ և Մառն
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԵրկրամասՆորմանդիա, Բուրգունդիա, Շամպան — Արդեն, Սեն-է-Մարն և Փարիզ
ՋրահավաքSeine basin?
LocatieSeine.PNG

Սեն գետը հոսում է Ֆրանսիայի տարածքով։ Նրա երկարությունը կազմում է 776 կմ։ Սկիզբ է առնում Լանգր սարավանդից և թափվում Լա Մանշ նեղուցը։

Կան շատ կամուրջներ, նույնիսկ շատերը դարեր առաջ են կառուցվել։ Այդպիսի կամուրջ է Նոր կամուրջը "Pont neuf(նոր)", որի առաջին քարը դրել է Հենրիկ 3-րդը 1578 թվականին։ Սենը նաև ունի 2 կղզի՝ "Île Saint-Louis", "Cité", որոնք միանում են Սեն Լուի կամրջով։ Կան նաև այլ կամուրջներ՝ Pont au Change, Pont Notre-Dame, Petit Pont։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը՝ Նորմանդիայի կամուրջը 2350մ։ Համարվում է, որ Սեն գետը Փարիզը բաժանում է երկու մասի՝ աջ և ձախ ափերի։

Աջ ափում են գտնվում առևտրական և գործնական քաղաքները։ Այնտեղ են գտնվումաշխարհահռչակ Լուվրի թանգարանը, ճարտարապետական կառույցները Տյուիլրի այգում, Հաղթակամարը։ Ինչպես նաև օպերայի սիրահարներին է աջ ափում սպասում Մեծ Օպերան։ Իսկ ձախ ափում տեղակայված են մշակութային և կրթական քաղաքները։ Այստեղ դուք կտեսնեք Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը։ Դեպի արևելք տանող ճանապարհին է գտնվում հաշմանդամների տունը, որտեղ պահպանվել են Նապոլեոնի մասունքները։ Հենց այս ափում դուք կտեսնեք հազարավոր ուսումնական հաստատություններ, քոլեջներ, կտեսնեք նաև աշխարհի ամենամեծ համալսարանը՝ Սարբոնը։ Հին ժամանակներում ձախ ափում են ապրել արվեստագետներն ու գրողները, ովքեր ունեին յուրահատուկ ոճ, այսպես ասած Փարիզյան բոհեմա։ Այսօր նրանց անվանում են "բոբո" Burgeois-boheme արտահայտությունից։

ԱղբյուրներԽմբագրել