Ախտանիշներ, հիվանդության, վնասվածքի կամ որևէ ախտաբանական պրոցեսի նկատելի նշաններ կամ ախտանշաններ: Նշանները օբյեկտիվ են և արտաքինից տեսանելի, իսկ ախտանիշները համարվում են մարդու սուբյեկտիվ զգացողութուններ[1]: Ախտանիշների օրինակներից են սովորականից բարձր կամ ցածր ջերմություն, արյան զարկերակային բարձր կամ ցածր ճնշում, ինչպես նաև դրանց հայտնաբերումը գործիքային հետազոտությունների ընթացքում: Սովորաբար մարդու մոտ արտասովոր ախտանշանների օրինակներից են` ջերմություն, գլխացավ կամ մարմնի այլ մասերի ցավի զգացում[2][3]:

A diagram of a human torso labelled with the most common symptoms of an acute HIV infection
ՄԻԱՎ-ի սուր վարակի նշաններ (ներառյալ ախտահարված լյարդ և փայծաղ) և ախտանիշներ (ներառյալ գլխացավ և փսխում)

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Նշաններ

խմբագրել

Ախտաբանական նշանը հիվանդության, վնասվածքի կամ առողջական վիճակի օբյեկտիվ տեսանելի ցուցիչ է, որը կարող է հայտնաբերվել ֆիզիկական զննման ժամանակ[4]: Հիմնականում այս նշաններն անզեն աչքով տեսանելի են, օրինակ՝ ցան կամ կապտուկ, կամ հայտնաբերվում են այլ եղանակներով, օրինակ՝ ստետոսկոպ օգտագործելու կամ զարկերակային ճնշումը չափելու ժամանակ: Հիմնական նշանները, ախտանշանների հետ մեկտեղ, օգնում են իրականացնել ախտորոշում: Ախտանշանների որոշ օրինակներ են՝ ձեռքերի կամ ոտքերի եղունգների հաստացում, աննորմալ քայլվածք և աչքի ծիածանաթաղանթի շուրջ մգացած օղակ:

Ախտանիշներ

խմբագրել

Ախտանշան է համարվում զգացական որևէ պրոցես, ինչպիսին է` ցավ կամ գլխապտույտ: Նշանները և ախտանշանները միմյանց չեն կարող բացառել, օրինակ, ջերմության սուբյեկտիվ զգացումը կարող է գրանցվել որպես ախտանշան ջերմաչափման միջոցով[5]: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թվարկել է տարբեր հիվանդություններ՝ ըստ իրենց նշանների և ախտանշանների, օրինակ կարմրուկը, որը ներառում է ջերմություն, կոնյուկտիվիտ և հազ, որից մի քանի օր անց հայտնվում է կարմրուկին բնորոշ ցանավորում[6]:

Առանցքային նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Առանցքային կամ հիմնական նշաններ և ախտանշաններ բնորոշ են որոշակի հիվանդության համար: Առանցքային նշանը կամ ախտանշանը կարող է նաև վերաբերել հիվանդության հիմնական ախտանշաններին[7]: Ոչ ադեկվատ ռեֆլեքսները կարող են վկայել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների մասին: Նշաններն ու ախտանշանները վերաբերում են նաև ֆիզիոլոգիական որոշակի վիճակներին, որոնք դուրս են հիվանդության համատեքստից, օրինակ՝ հղիության նշաններին և ախտանիշներին կամ ջրազրկման ախտանշաններին անդրադառնալիս: Երբեմն հիվանդությունը կարող է դրսևորվել առանց որևէ ախտանշանների, թեև այն համարվում է ասիմպտոմատիկ:[8] Պաթոլոգիան կարող է հայտնաբերվել թեստավորման,լաբորատոր կամ գործիքային զննման ժամանակ[8]:

Համախտանիշ

խմբագրել

Նշաններն ու ախտանշանները հաճախ ոչ սպեցիֆիկ են, բայց որոշ համակցություններ կարող են հուշել որոշակի ախտորոշումների մասին՝ օգնելով խոսափել սխալվելուց: Հատկանշական նշանների և ախտանիշների մի խումբ, որոնք կարող են կապված լինել խանգարման հետ, կոչվում է սինդրոմ կամ համախտանիշ: Այն դեպքում, երբ հիմնական պատճառը հայտնի է, համախտանիշն ունի հստակ անուն` Դաունի համախտանիշ և Նունանի համախտանիշ: Այլ սինդրոմները, ինչպիսիք են սուր կորոնար համախտանիշը, ունեն մի շարք հնարավոր պատճառներ:

Պայմաններ

խմբագրել

Սիմպտոմատիկ

խմբագրել

Երբ հիվանդությունը դրսևորվում է բնորոշ ախտանշաններով, այն կոչվում է սիմպտոմատիկ: Կան բազմաթիվ պայմաններ, այդ թվում՝ կլինիկական ինֆեկցիաներ, որոնք անախտանիշ են և կոչվում են ասիմպտոմատիկ։ Նշաններն ու ախտանշանները կարող են լինել թեթև կամ ծանր, կարճատև կամ երկարատև, որտեղ դրանք կարող են թուլանալ (ռեմիսիա) կամ այնուհետև կրկնվել (ռեցիդիվ), որը հայտնի է որպես հիվանդության սրացում: Սրացումը կարող է բերել ավելի ծանր ախտանշանների զարգացման[9]: «Հիմնական գանգատ» տերմինը, ինչպես նաև «խնդիր ներկայացնելը», օգտագործվում է նկարագրելու մարդու նախնական մտահոգությունը բժշկական օգնություն դիմելիս, և երբ հստակ նշվում են գանգատներ, արդեն հնարավորություն է տրվում կազմել հիվանդության պատմություն: Ախտանիշը, որն ի վերջո հանգեցնում է ախտորոշման, կոչվում է հիմնական ախտանշան: Որոշ ախտանշաններ կարող են ապակողմնորոշիչ լինել նշված ցավի պատճառով, օրինակ՝ ուսագոտու ցավ կարող է առաջանալ լեղապարկի բորբոքումից, այլ ոչ թե մկանների կասկածելի լարվածությունից[10]:

Նախասիմպտոմատիկ

խմբագրել

Շատ հիվանդություններ ունեն վաղ նախասիմպտոմատիկ կամ պրոդրոմալ փուլ, որտեղ մի քանի նշաններ և ախտանշաններ կարող են ցույց տալ որևէ խանգարման առկայություն՝ նախքան հետագա հստակ ախտանշանների ի հայտ գալը: Օրինակ՝ կարմրուկն ունի պրոդրոմալ փուլ, որը ներառում է հազ, ջերմություն և բերանի խոռոչում բծերի առկայություն[11]: Միգրենի կամ առաջնային գլխացավը, որը բնորոշվում է պարբերաբար չափավոր կամ ուժգին գլխացավերով, սակայն որոնց մի մասը ունեն պրոդրոմալ փուլ[12]: Շիզոֆրենիա, ինչպես նաև դեմենցիա հիվանդությունների դեպքում նույնպես առկա է նկատելի պրոդրոմալ փուլ[13][14]:

Ոչ սպեցիֆիկ ախտանիշներ

խմբագրել

Ոչ սպեցիֆիկ ախտանշանները, որոնք երբեմն նաև կոչվում են երկիմաստ ախտանշաններ, հատուկ չեն որոշակի հիվանդություններին[15]: Դրանք ներառում են քաշի անբացատրելի կորուստ, գլխացավ, անկանոն ցավ, հոգնածություն, ախորժակի կորուստ, գիշերային քրտնարտադրություն և թուլություն[16]: Երեք հատուկ ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բաղկացած խումբ՝ ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և քաշի կորուստ, մոտ վեց ամսից ավել տևողությամբ, կոչվում են լիմֆոմայի հետ կապված B-խմբի ախտանշաններ, որոնք կարող են վկայել վատ կանխատեսման մասին[17]:

Ախտանիշների այլ ենթատեսակներն են`

  • ընդհանուր ախտանշաններ, որոնք ազդում են հիվանդի ինքնազգացողության կամ կյանքի որակի վրա, օրինակ՝ ջերմություն[18][19]
  • ուղեկցող ախտանշաններ, որոնք առաջանում են առաջնային կամ հիմնական ախտանշաններին զուգընթաց[20]
  • պրոդրոմալ ախտանշաններ, որոնք ավելի մեծ շարք խնդիրների առաջին ախտանշաններն են [21]
  • ուշացած ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս որոշ ժամանակ անց[22]
  • օբյեկտիվ են համարվում այն ախտանշանները, որոնք կարող են դիտարկվել և հաստատվել բժշկի կամ բուժաշխատողի կողմից[23]

Կենսական նշաններ

խմբագրել

Կենսական ախտանշաններ են համարվում այն չորս հիմնական նշանները, որոնք կարող են անմիջապես ցույց տալ մարմնի ընդհանուր ֆունկցիոնալ և առողջական վիճակը: Դրանք են՝ ջերմություն, սրտի կծկումների հաճախականություն, շնչառություն և արյան զարկերակային ճնշում: Այս ցուցանիշների միջակայքերը տարբեր են և կախված են մարդու տարիքից, քաշից, սեռից և ընդհանուր առողջական վիճակից[24]:

Մշակվել է թվային հավելված է` կլինիկական պայմաններում օգտագործելու համար, որը չափում է կենսական ցուցանիշներից երեքը ( բայց ոչ ջերմություն)՝ օգտագործելով միայն սմարթֆոն, և հաստատվել է Անգլիայում NHS-ի կողմից: Հավելվածը գրանցված է որպես Lifelight First, և Lifelight Home, այն դեռ մշակման փուլում է (2020)՝ տանը մարդկանց կողմից մոնիտորինգի-օգտագործման համար՝ օգտագործելով միայն իրենց սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկը: Սա լրացուցիչ և հասանելի մեթոդ է չափելու թթվածնի հագեցվածությունը և նախասրտերի ֆիբրիլյացիան: Այդ դեպքում պայմանականորեն լրացուցիչ սարքերի կարիք չկա[25]:

Համախտանիշներ

խմբագրել

Շատ իրավիճակներ մատնանշուվում են մի խումբ նշաններով կամ ախտանշաններով: Այն կարող է բաղկացած լինել երեք խումբ ախտանշաններից, որը հայտնի է որպես եռյակ, չորս խմբից` «տետրադ» կամ հինգից` «պենտադ»: Եռյակի օրինակ է Մելցերի եռյակը, որը բնութագրվում է մանուշակագույն ցանավորմամբ, հոդացավով` արթրալգիա, մկանացավով` միալգիա, մկանային զգայունությամբ և թուլությամբ: Մելցերի եռյակը ցույց է տալիս կրիոգլոբուլինեմիայի վիճակը: Հենտինգտոնի հիվանդություն` նեյրոդեգեներատիվ խանգարում է, որը բնութագրվում է շարժիչ, ճանաչողական և հոգեկան խանգարումների նշանների և ախտանշանների եռյակով[26]: Այս ախտանիշների մեծ մասը, որոնք կարող են բնորոշ լինել որոշակի հիվանդության, հայտնի են որպես սինդրոմ կամ համախտանիշ անվանմամբ: Օրինակ՝ Նունանի համախտանիշը ունի դիմային, մկանային և հենաշարժիչ համակարգերի եզակի հատկանիշների ախտորոշիչ հավաքածու[27]:

Որոշ համախտանիշներ, ինչպիսիք են նեֆրոտիկ համախտանիշը, կարող են ունենալ մի շարք պատճառներ՝ կապված միզասեռական համակարգի ֆունկցիայի վրա ազդող հիվանդությունների հետ[28]: Երբեմն երեխանների կամ նույնիսկ մեծահասակների մոտ կարող են ի հայտ գալ ախտանշաններ, որոնք վկայում են ժառանգական հիվանդությունների մասին, սակայն որոնց հնարավոր չէ հայտնաբերել նույնիսկ գենետիկական հետազոտություններից հետո: Նման դեպքերում կարող է օգտագործվել SWAN տերմինը (սինդրոմ առանց անվան): Հաճախ ախտորոշումը կարող է կատարվել ինչ-որ պահի, երբ ի հայտ են գալիս այլ, ավելի կոնկրետ ախտանշաններ, սակայն շատ դեպքեր կարող են մնալ չախտորոշված: Ախտորոշման ձախողումը կարող է պայմանավորված լինել ախտանշանների եզակի համակցությամբ կամ պայմանների համընկնմամբ, կամ այն ​​պատճառով, որ ախտանշանները անտիպ են հայտնի խանգարմանը, կամ այն ​​պատճառով, որ խանգարումը չափազանց հազվադեպ է[29]:

Դրական և բացասական

խմբագրել

Զգացական ախտանշանները կարող են բնութագրվել նաև որպես դրական կամ բացասական ախտանշաններ՝ կախված նրանից, թե տվյալ ախտանշանը նորմալ է թե ոչ, օրինակ՝ քոր, կամ հոտի կորուստ: Բացասական ախտանշանների դեպքում օգտագործվում են հետևյալ տերմինները՝ հիպոեստեզիա, որը զգայունության չափավոր կամ մասնակի կորուստն է գրգռիչների նկատմամբ, ինչպիսիք են` ճնշում, հպում, ցավ, ջերմություն: Անզգայացում` ավելի ուժեղ գրգռիչների նկատմամբ զգայունության ամբողջական կորուստն է, ինչպիսին է օրինակ` սրսկում: Հիպոալգեզիան (անալգեզիա) ցավի գրգռիչների նկատմամբ զգայունության կորուստն է[30]:

Որոշ հոգեկան խանգարումներ, օրինակ՝ շիզոֆրենիայի ախտանշանները նույնպես կարելի է տարանջատել բացասական և դրական[31]: Դրական են համարվում այն ախտանշանները, որոնք առկա են խանգարման հետ համատեղ, սակայն սովորաբար չեն նկատվում մարդկանց մեծամասնության մոտ՝ առանց նորմալ ֆունկցիաների խանգարման կամ աղավաղման[32]: Օրինակները ներառում են հալյուցինացիաներ, զառանցանք և տարօրինակ վարքագիծ: Բացասական ախտանշաններն այն գործառույթներն են, որոնք սովորաբար առկա են, բայց նվազեցված կամ բացակայում են, ինչպիսիք են ապատիան և անեդոնիան[32]:

Դինամիկ և ստատիկ

խմբագրել

Դինամիկ կամ ակնառու ախտանշանները կարող են փոխվել՝ կախված որոշ հանգամանքներից, մինչդեռ ստատիկ ախտանշանները ստաբիլ են կամ անփոփոխ՝ անկախ պատճառներից։ Օրինակ` ֆիզիկական վարժությունների անհանդուրժողականության ախտանիշները դինամիկ են, քանի որ դրանք առաջանում են ֆիզիկանան վարժությունների արդյունքում, բայց մեղմանում են հանգստի ժամանակ: Ստաբիլ մկանային թուլությունը ստատիկ ախտանիշ է, քանի որ մկանը հանգիստ վիճակում է՝ անկախ վարժությունից կամ հանգստից[33]: Մետաբոլիկ միոպաթիաներով հիվանդների մեծամասնությունն ունի դինամիկ, այլ ոչ թե ստատիկ ախտանշաններ, որոնք սովորաբար ունենում են ֆիզիկական անհանդուրժողականություն, մկանացավ և սպազմ` ֆիզիկական վարժությունների ժամանակ, այլ ոչ թե ստաբիլ թուլություն[34]: Մակարդլի հիվանդության (GSD-V) մետաբոլիկ մեոպաթիա ունեցողները և ֆոսֆոգլուկոմուտազի անբավարարությամբ որոշ անհատներ (CDG1T/GSD-XIV), սկզբում ունենում են ֆիզիկական անհանդուրժողականություն մեղմ և չափավոր աերոբիկ վարժությունների ժամանակ, սակայն ախտանշանները մեղմանում են 6-10 րոպե հետո, հայտնի որպես «երկրորդ քամի» անունով:

Նյարդահոգեբանական

խմբագրել

Նյարդահոգեբանական ախտանշանները առկա են բազմաթիվ դեգեներատիվ խանգարումների դեպքում, այդ թվում՝ դեմենցիա և Պարկինսոնի հիվանդության[35]: Ախտանշանները սովորաբար ներառում են ապատիա, անհանգստություն և դեպրեսիա[36]: Նյարդաբանական և հոգեկան խանգարման ախտանշանները նույնպես առկա են որոշ ժառանգական խանգարումների դեպքում, ինչպիսին է` Վիլսոնի հիվանդություն: Գործնական խանգարման ախտանշանները բնորոշ են բազմաթիվ խանգարումների, այդ թվում՝ Շիզոֆրենիա, նաև ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ կամ հիպերկինետիկ խանգարում[37][38]:

Հիմնական

խմբագրել

Առանցքային նշաններն ու ախտանշանները կոչվում են հիմնական ախտորոշիչ, իսկ պաթագոմոնիկ են՝ նրանք, որոնք ապահովում են ախտորոշման որոշակիությունը: Օրինակ, բորբոքումն ունի հիմնական նշանների և ախտանշանների հստակ խումբ, օրինակ` քրոնիկական բրոնխիտի և Պարկինսոնի հիվանդությունների սրացման դեպում[39][40]:

Ի տարբերություն պաթոգնոմոնիկ առանցքային ախտանշանների կամ ախտանիշի բացակայությունը հաճախ կարող է բացառել այդ վիճակը: Սա հայտնի է լատիներեն sine qua non տերմինով։ Օրինակ՝ ժառանգական հիվանդության համար հատուկ հայտնի գենետիկական մուտացիաների բացակայությունը կբացառի այդ հիվանդությունը[41]: Մեկ այլ օրինակ այն է, որ եթե հեշտոցային pH-ը 4,5-ից պակաս է, ապա բակտերիալ վագինալ հիվանդության ախտորոշումը կբացառվի[42]:

Անամնեստիկ նշաններ

խմբագրել

Անամնեստիկ նշանները (հունարեն՝ anamnēstikós, ἀναμνηστικός, «հիշելու ունակ») նշաններ են, որոնք վկայում են որևէ հիվանդության մասին, օրինակ՝ ձեռքի պարեզը կարող է վկայել ինսուլտի կամ իշեմիկ կաթվածի մասին[43]:

Ասիմպտոմատիկ

խմբագրել

Որոշ հիվանդություններ, ներառյալ քաղցկեղ և այլ տարբեր հիվանդություններ, հիվանդի մոտ երկար ժաամանակ կարող են անախտանիշ մնալ, և որևէ կերպ չդրսևորվել։ Նման հիվանդությունները կոչվում են ասիմպտոմատիկ[8]: Լեղապարկի քարերը կարող են լինել ասիմպտոմատիկ և միայն պատահական հայտնաբերվեն կլինիկական հետազոտության ժամանակ[8]: Հեշտությամբ տարածվող վիրուսային վարակները, ինչպիսին է COVID-19-ը, կարող են լինել ասիմպտոմատիկ, բայց դեռևս վարակիչ[44]:

Պատմություն

խմբագրել

Ախտանիշներ

խմբագրել

Ախտանիշ (հունարեն՝ σύμπτωμα, «պատահար, դժբախտ պատահար, որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցող պրոցես », συμπίπτω, «պրոցես», συν- «հետ կամ միասին» և πίπτω, «անկում») ֆունկցիայի նորմայի շեղումն է կամ պաթոլոգիական հիվանդություն: Սիմպտոմատոլոգիա կամ ախտանշանների ուսումասիրությունը (նաև կոչվում է սեմիոլոգիա) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է հիվանդության նշաններն ու ախտանշանները[45][46][47][48]: Այս ուսումնասիրությունը ներառում է նաև հիվանդության ցուցումներ[49]: Այն առաջին անգամ նկարագրվել է Հենրի Ստուբի կողմից 1670 թվականին: Տերմինն այժմ կիրառվում է ախտանշանների փոխկապակցվածությունը ուսումնասիրելու համար: Մինչև 19-րդ դարը` բժշկի և հիվանդի լիազորությունների միջև քիչ տարբերություն կար: Բժշկական պրակտիկայի մեծ մասը իրականացվել է բժիշկ-հիվանդ համագործակցային փոխհարաբերությունների շրջանակներում, որը աստիճանաբար փոխարինվեց «բժշկական հետազոտական ​​համայնքի կողմից պարտադրված կարծիքների միաձույլ կոնսենսուսով»[50][51]:

Բժշկական հետազոտման մշակում

խմբագրել
 
René Laennec-ի նկարը 1816 թվականին՝ տուբերկուլյոզով հիվանդ տղամարդու հետազոտման վաղ մեթոդ

Մի շարք ձեռքբերումներ, հիմնականում 19-րդ դարում, թույլ տվեցին բժշկին ավելի օբյեկտիվ գնահատել ախտորոշումը և նվազեցնել հիվանդի ներգրավման անհրաժեշտությունը[50][51][52]: Արդեն 20-րդ դարի ընթացքում պատկերագրման և այլ փորձարկման մեթոդների լայն շրջանակի ներդրումը, ինչպիսիք են` ժառանգական ախտորոշում, կլինիկական բիոքիմական հետազոտություն, մոլեկուլային ախտորոշում և ախտածնություն, հսկայական ազդեցություն են ունեցել ախտորոշիչ մեթոդների ընդլայնման վրա[53]:

  • 1761 թվականին Լեոպոլդ Օենբրյուգերը հայտնաբերել է շնչառական հիվանդությունների ախտորոշման թիրախային մեթոդ[54]: Մարդու մարմի ցանկացած ոչ նորմալ կամ պաթոլոգիական ձայների հայտնաբերման այս մեթոդը վաղուց կիրառվում է սրտաբանության մեջ[54]:Կրծքավանդակի պերկուսիայի համար նախատեսված գործիքներն ավելի լայն ճանաչում են ձեռք բերել 1808 թվականից հետո, երբ Ժան-Նիկոլա Կորվիսարտը լատիներենից ֆրանսերեն է թարգմանել Օենբրյուգերի աշխատությունները[55]:
  • 1819 թվականին Ռենե Լանեկը ներկայացրել է ստետոսկոպը, որը սկսել է փոխարինել ուղիղ ունկնդրման դարավոր տեխնիկան՝ լսելով սիրտը՝ ականջը ուղղակիորեն կրծքավանդակի վրա դնելով, անուղղակի լսումով՝ օգտագործելով ստետոսկոպ՝ սրտի ձայները ինչպես նաև շնչուղիները լսելու համար:
  • 1846 թվականին Վիրաբույժ Ջոն Հաթչինսոնը (1811–1861) ներկայացրել է սպիրոմետր՝ սարք, որը գնահատում է թոքերի մեխանիկական շնչառության շարժումների հատկությունները՝ չափելով հարկադիր արտաշնչումը և հարկադիր ներշնչումը (թոքերի արձանագրված ծավալը և օդի հոսքի արագությունն օգտագործվում են հիվանդությունները (որոնց դեպքում թոքերի ծավալը նվազում է, օրինակ՝ թոքային ֆիբրոզ) և օբստրուկտիվ հիվանդությունները (որոնց դեպքում թոքերի ծավալը նորմալ է, բայց օդի հոսքը խանգարված է, օրինակ՝ էմֆիզեմա) տարբերելու համար):
  • 1851 թվականին Հերման ֆոն Հելմհոլցի (1821–1894) ակնաբուժության գյուտի շնորհիվ, բազմաթիվ բժիշկներ կարողացել են հետազոտել մարդու աչքի ներքին կառուցվածքը:
  • Թոմաս Քլիֆորդ Ալբաթի (1836–1925) վեց դյույմանոց (ոչ թե տասներկու դյույմ) գրպանի կլինիկական ջերմաչափի անմիջական լայն տարածում, որը նա հայտնագործել է 1867 թվականին[56]:
  • Ռոբերտ Կոխի կողմից բակտերիալ կուլտուրաների ներդրումը, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տուբերկուլյոզի բուժման համար, 1882 թվականին կատարվել է առաջին լաբորատոր փորձարկումները, որոնք հաստատել են բակտերիալ վարակները:
  • 1895 թվականին՝ ռենտգեն ճառագայթների կլինիկական կիրառում, որը սկսվել է գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ նույն թվականին Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը (1845-1923) հայտնագործել է ռենտգեն ճառագայթումը:
  • 1896 թվականին Սֆիգմոմանոմետրի ներդրումը, որը նախագծվել է Սցիպիոնե Ռիվա-Ռոկչիի (1863–1937) կողմից՝ արյան զարկերակային ճնշումը չափելու համար։

Ախտորոշում

խմբագրել

Նշանների և ախտանշանների հայտնաբերումը, նաև դրանց դասակարգումը կարող է օգնել կլինիկական ախտորոշման համար: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է լինում կատարել առաջնային բժշկական զննում և հիվանդության պատմության արձանագրում: Կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ախտորոշիչ բժշկական հետազոտություններ, ինչպիսիք են` արյան ընդհանուր քննություն, գործիքային հետազոտություններ և բիոպսիա: Օրինակ, ռենտգեն հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշել ոսկրային կոտրվածքները: Հետազոտության կամ առաջնային բժշկական զննման ընթացքում հայտնաբերված կարևոր նշանակության պաթոլոգիայի հիման վրա կատարած արձանագրությունը կոչվում է բժշկական եզրակացություն[57]:

Օրինակներ

խմբագրել
  • Եղունգների հաստացում (դեֆորմացված եղունգներ)
  • Ասցիտ` որովայնի խոռոչում հեղուկի կուտակում
  • Հազ
  • Հեմոպտիզ` խորխ արյան հետքերով
  • Մահվան կամ վերջին շունչ (կյանքի վերջին րոպեներ)
  • Դեղնախտ
  • Օրգանոմեգալիա կամ ընդլայնված օրգան, օրինակ` հեպատոմեգալիա (մեծացած լյարդ)
  • Դերմատիտ (մաշկաբորբ)
  • Գերթքարտադրություն
  • Քաշի կորուստ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sadock, Benjamin J.; Sadock, Virginia A. (2008). Kaplan & Sadock's Concise Textbook of Clinical Psychiatry (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-8746-8. Արխիվացված օրիգինալից 6 January 2023-ին. Վերցված է 6 January 2023-ին.
  2. «Beyond Intuition: Quantifying and Understanding the Signs and Symptoms of Fever». clinicaltrials.gov. 5 October 2017. Արխիվացված օրիգինալից 13 February 2022-ին. Վերցված է 9 January 2021-ին.
  3. «Symptoms and self-help guides by body part». NHS inform (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 13 February 2022-ին. Վերցված է 9 January 2021-ին.
  4. «Definition of Sign». Merriam-Webster (անգլերեն). 20 June 2023. Արխիվացված օրիգինալից 20 May 2006-ին. Վերցված է 20 January 2021-ին.
  5. Marie T. O'Toole, ed., Mosby's Medical Dictionary, 9th ed. (St. Louis, MO: Elsevier/Mosby, 2013), Kindle loc. 154641. 978-0323085410
  6. «Measles Signs and Symptoms». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 5 November 2020. Արխիվացված օրիգինալից 11 November 2020-ին. Վերցված է 31 December 2020-ին.
  7. Basu, S; Sahi, PK (July 2017). «Malaria: An Update». Indian Journal of Pediatrics. 84 (7): 521–528. doi:10.1007/s12098-017-2332-2. PMID 28357581. S2CID 11461451.
  8. 8,0 8,1 8,2 «Definition of Asymptomatic». Merriam-Webster (անգլերեն). 26 June 2023. Արխիվացված օրիգինալից 28 January 2021-ին. Վերցված է 2 March 2021-ին.
  9. Shiel, William C. Jr. (2019-06-20). «Definition of Flare». MedicineNet. Արխիվացված օրիգինալից 23 January 2020-ին. Վերցված է 2019-12-21-ին.
  10. Greenberger N.J., Paumgartner G (2012). Chapter 311. Diseases of the Gallbladder and Bile Ducts. In Longo D.L., Fauci A.S., Kasper D.L., Hauser S.L., Jameson J, Loscalzo J (Eds), Harrison's Principles of Internal Medicine, 18e
  11. «Measles – Pediatrics». MSD Manual Professional Edition. Արխիվացված օրիգինալից 12 May 2021-ին. Վերցված է 2 March 2021-ին.
  12. Lynn, D. Joanne; Newton, Herbert B.; Rae-Grant, Alexander (2004). The 5-minute neurology consult. Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 26. ISBN 978-0-683-30723-8. Արխիվացված օրիգինալից 2017-03-13-ին.
  13. Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5 (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Association. 2013. էջեր 99–105. ISBN 978-0-89042-555-8.
  14. Sherman C, Liu CS, Herrmann N, Lanctôt KL (February 2018). «Prevalence, neurobiology, and treatments for apathy in prodromal dementia». Int Psychogeriatr. 30 (2): 177–184. doi:10.1017/S1041610217000527. PMID 28416030. S2CID 46788701.
  15. «equivocal symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  16. «Constitutional symptom (Concept Id: C0009812) – MedGen – NCBI». www.ncbi.nlm.nih.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 6 October 2022-ին. Վերցված է 25 March 2021-ին.
  17. «Lymphoma/non-hodgkin-lymphoma/signs-and-symptoms». www.lls.org. Արխիվացված օրիգինալից 5 April 2023-ին. Վերցված է 5 April 2023-ին.
  18. «general symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  19. «constitutional symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  20. «concomitant symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  21. «prodromal symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  22. «delayed symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  23. «objective symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  24. «Vital Signs Table – Prohealthsys». 3 July 2013. Արխիվացված օրիգինալից 27 December 2021-ին. Վերցված է 27 December 2021-ին.
  25. «Solution». Lifelight. Արխիվացված օրիգինալից 19 January 2021-ին. Վերցված է 2 February 2021-ին.
  26. Jensen RN, Bolwig T, Sørensen SA (March 2018). «[Psychiatric symptoms in patients with Huntington's disease]». Ugeskr Laeger (դանիերեն). 180 (13). PMID 29587954.
  27. «Noonan syndrome: MedlinePlus Genetics». medlineplus.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 27 January 2021-ին. Վերցված է 2 February 2021-ին.
  28. «Nephrotic Syndrome in Adults | NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Արխիվացված օրիգինալից 9 January 2020-ին. Վերցված է 3 March 2021-ին.
  29. «What does SWAN or being undiagnosed mean? | SWAN UK». www.undiagnosed.org.uk. 22 March 2017. Արխիվացված օրիգինալից 12 June 2021-ին. Վերցված է 3 March 2021-ին.
  30. Harrison's Principles of Internal Medicine, 19th edition, Chapter 31: Numbness, Tingling, and Sensory Loss Արխիվացված 11 Հունվար 2021 Wayback Machine
  31. «Mental Health: a Report from the Surgeon General». Surgeongeneral.gov. 1999. Արխիվացված օրիգինալից 2012-01-11-ին. Վերցված է 2011-12-17-ին.
  32. 32,0 32,1 Understanding Psychosis Արխիվացված 2012-12-25 Wayback Machine, Mental Health Illness of Australia.
  33. Harrison's Principles of Internal Medicine, 19th edition, Chapter 31: Numbness, Tingling, and Sensory Loss Արխիվացված 11 Հունվար 2021 Wayback Machine
  34. Darras, Basil T.; Friedman, Neil R. (2000-02-01). «Metabolic myopathies: a clinical approach; part I». Pediatric Neurology (English). 22 (2): 87–97. doi:10.1016/S0887-8994(99)00133-2. ISSN 0887-8994. PMID 10738913. Արխիվացված օրիգինալից 3 April 2023-ին. Վերցված է 3 April 2023-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Mueller, C; Rajkumar, AP; Wan, YM; Velayudhan, L; Ffytche, D; Chaudhuri, KR; Aarsland, D (July 2018). «Assessment and Management of Neuropsychiatric Symptoms in Parkinson's Disease». CNS Drugs. 32 (7): 621–635. doi:10.1007/s40263-018-0540-6. PMID 30027401. S2CID 51701905. Արխիվացված օրիգինալից 3 December 2020-ին. Վերցված է 26 March 2021-ին.
  36. «Symptoms & Causes | NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Արխիվացված օրիգինալից 9 October 2019-ին. Վերցված է 10 March 2021-ին.
  37. Lesh TA, Niendam TA, Minzenberg MJ, Carter CS (January 2011). «Cognitive control deficits in schizophrenia: mechanisms and meaning». Neuropsychopharmacology. 36 (1): 316–338. doi:10.1038/npp.2010.156. PMC 3052853. PMID 20844478.
  38. Brown TE (October 2008). «ADD/ADHD and Impaired Executive Function in Clinical Practice». Current Psychiatry Reports. 10 (5): 407–411. doi:10.1007/s11920-008-0065-7. PMID 18803914. S2CID 146463279.
  39. Freire, MO; Van Dyke, TE (October 2013). «Natural resolution of inflammation». Periodontology 2000. 63 (1): 149–64. doi:10.1111/prd.12034. PMC 4022040. PMID 23931059.
  40. «Acute exacerbations of chronic bronchitis». Արխիվացված է օրիգինալից 6 April 2006-ին. Վերցված է 31 December 2020-ին.
  41. Lynch HT, Lynch JF, Lynch PM, Attard T (2008). «Hereditary colorectal cancer syndromes: molecular genetics, genetic counseling, diagnosis and management». Fam Cancer. 7 (1): 27–39. doi:10.1007/s10689-007-9165-5. PMID 17999161. S2CID 20103607.
  42. Mańka W, Adrianowicz L, Wesołek Z, Adrianowicz K (2002). «[The value of determining vaginal secretion reaction (pH) as a screening test of bacterial vaginosis]». Wiad Lek (Polish). 55 (1–2): 51–5. PMID 12043316.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. King, Lester S. (1982). Medical Thinking: A Historical Preface. Princeton, NJ: Princeton University Press. ISBN 0-691-08297-9.
  44. Sayampanathan, Andrew A.; Heng, Cheryl S.; Pin; և այլք: (9 January 2021). «Infectivity of asymptomatic versus symptomatic COVID-19». The Lancet (English). 397 (10269): 93–94. doi:10.1016/S0140-6736(20)32651-9. PMC 7836843. PMID 33347812.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Sumptoma, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Pursues». Perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 1 February 2009-ին. Վերցված է 2011-12-17-ին.
  46. The British Medical Association (BMA) (2002). Illustrated Medical Dictionary. A Dorling Kindersley Book. էջ 406. ISBN 978-0-7513-3383-1.
  47. «Definition of SYMPTOMATOLOGY». Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 11 January 2021-ին. Վերցված է 9 January 2021-ին.
  48. «Definition of SEMIOLOGY». Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 11 January 2021-ին. Վերցված է 9 January 2021-ին.
  49. David A. Bedworth, Albert E. Bedworth (2010). The Dictionary of Health Education. Oxford University Press. էջ 484. ISBN 978-0-19-534259-8. Արխիվացված օրիգինալից 2018-05-09-ին.
  50. 50,0 50,1 Jewson, N.D., "Medical Knowledge and the Patronage System in 18th Century England Արխիվացված 7 Մարտ 2009 Wayback Machine", Sociology, Vol. 8, No. 3 (1974), pp. 369–85.
  51. 51,0 51,1 Jewson, N.D., "The Disappearance of the Sick Man from Medical Cosmology, 1770–1870 Արխիվացված 16 Մարտ 2009 Wayback Machine", Sociology, Vol. 10, No. 2, (1976), pp. 225–44.
  52. Tsouyopoulos N (1988). «The mind-body problem in medicine (the crisis of medical anthropology and its historical preconditions)». Hist Philos Life Sci. 10 Suppl: 55–74. PMID 3413276.
  53. Demuth A, Aharonowitz Y, Bachmann TT, Blum-Oehler G, Buchrieser C, Covacci A, Dobrindt U, Emödy L, van der Ende A, Ewbank J, Fernández LA, Frosch M, García-Del Portillo F, Gilmore MS, Glaser P, Goebel W, Hasnain SE, Heesemann J, Islam K, Korhonen T, Maiden M, Meyer TF, Montecucco C, Oswald E, Parkhill J, Pucciarelli MG, Ron E, Svanborg C, Uhlin BE, Wai SN, Wehland J, Hacker J (May 2008). «Pathogenomics: an updated European Research Agenda». Infection, Genetics and Evolution. 8 (3): 386–93. doi:10.1016/j.meegid.2008.01.005. hdl:10033/30395. PMID 18321793.
  54. 54,0 54,1 Bedford DE (November 1971). «Auenbrugger's contribution to cardiology. History of percussion of the heart». Br Heart J. 33 (6): 817–21. doi:10.1136/hrt.33.6.817. PMC 458433. PMID 4256273.
  55. Bynum, W.F. (1994). Science and the Practice of Medicine in the Nineteenth Century. New York: Cambridge University Press. էջեր 35–36. ISBN 978-0-521-27205-6.
  56. Allbutt, T.C., "Medical Thermometry", British and Foreign Medico-Chirurgical Review, Vol. 45, No. 90, (April 1870), pp. 429–41; Vol. 46, No. 91, (July 1870), pp. 144–56.
  57. «finding». The Free Dictionary. Արխիվացված օրիգինալից 15 May 2021-ին. Վերցված է 1 March 2021-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախտանիշ» հոդվածին։