Դիմային նյարդ, գլխուղեղային 7-րդ զույգ նյարդը, սկսվում է ուղեղաբնում տեղավորված երեք կորիզներից, ապա անցնելով քունքոսկրի համապատասխան խողովակով, գանգից դուրս է գալիս և մտնում հարականջային թքագեղձի մեջ, ուր բաժանվում է բազմաթիվ ճյուղերի և նյարդավորում միմիկայի մկանները։ Նրա կազմում կան նաև ճաշակելիքի նյարդեր և ենթալեզվային ու ենթածնոտային թքագեղձերը նյարդավորող սեկրետոր նյարդաթելեր։

Դիմային նյարդի աշխատանքը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 390