Ստետոսկոպ (հին հունարեն՝ στηθοσκόπιο, στῆθος «կուրծք» + σκοπή «դիտել»), բժշկական լսողական սարք՝ նախատեսված ներքին օրգանների (թոքեր, բրոնխներ, սիրտ, անոթներ և այլն) աղմուկները լսելու (աուսկուլտացիա) համար։ Առավել հաճախ օգտագործվում է թոքերը և սրտի տոները լսելու նպատակով։ Կիռարվում է նաև աղիների և զարկերակներում ու երակներում արյան հոսքի լսման նպատակով։ Ճնշաչափի (սֆիգմոմանոմետր, տոնոմետր) հետ համակցված օգտագործվում է հաճախ նաև արյան ճնշման չափման ժամանակ։ Հազվադեպ օգտագործվում է նաև մեքենագործության մեջ (այսպես կոչված՝ «մեխանիկական ստետոսկոպ»)։ Ստետոսկոպը, որի լսողական հատկությունները ուժեղացված են, կոչվում է ֆոնենդոսկոպ։

Առաջին ստետոսկոպերը, 1890

Պատմություն խմբագրել

1816 թվականին ստեղծել է Ռենե Թեոֆիլ Հիացինտ Լաեննեկը Փարիզի Նեկեր հոսպիտալում։ Այն իրենից ներկայացնում էր բարակ սնամեջ գլանաձև փայտե խողովակ՝ ականջին դնելու համար նախատեսված ներհրումով, կազմությամբ նման էր լսողական ապարատին, մոնոֆոնիկ էր։ Առաջին ճկուն ստետոսկոպի մասին ոչ այնքան պարզ նկարագիր նշվում է 1829 թվականին։ 1840 թվականին Golding Bird-ը նկարագրել է իր ճկուն խողովակով ստետոսկոպը, որը սակայն ունեցել է մեկ ականջակալ։ 1851 թվականին իռլանդացի բժիշկ Arthur Leared-ը ստեղծեց ստետոսկոպ, որն ուներ երկու ականջակալներ, իսկ 1852 թվականին George Cammann-ը այն կատարելագործեց՝ կոմերցիոն արտադրության համար, ինչը դարձավ չափանիշ նույնիսկ այսօր ստետոսկոպերի արտադրության մեջ։

1940 թվականին Rappaport-ը և Sprague-ն նախագծեցին նոր ստետոսկոպ, որն ուներ երկու կողմ. մեկը՝ շնչառական համակարգի լսման համար, մյուսը՝ սիրտ-անոթային համակարգի համար։ 1960-ականների սկզբին Հարվարդի Բժշկական Դպրոցի պրոֆեսոր, բժիշկ Դ. Լիտմանը ստեղծեց մի նոր ստետոսկոպ, որն ավելի թեթև էր, քան նախորդները, և ուներ ակուստիկ կատարելագործված հատկանիշներ։

Ստետոսկոպի տեսակներ խմբագրել

Ակուստիկ խմբագրել

Ակուստիկ (լսողական) ստետոսկոպին ծանոթ են մարդկանց մեծամասնությունը։ Նրա աշխատանքի մեխանիզմը կայանում է կրծքային մակերեսից օդակիր սնամեջ խողովակներով լսողի ականջներին ձայնի փոխանցման մեջ։ Ստետոսկոպի կրծքային հատվածը ունի երկու կողմ. «դիաֆրագմա» և «զանգ»։ Ակուստիկ ստետոսկոպերը օգտագործվում են բոլորից հաճախ։

Էլեկտրոնային խմբագրել

Էլեկտրոնային ստետոսկոպը (կամ ստետոֆոն) էլեկտրոնային եղանակով ուժեղացնում է մարմնի աղմուկները՝ դարձնելով ավելի լսելի, քան ակուստիկ ստետոսկոպով լսելու ժամանակ։

Ֆետալ ստետոսկոպ խմբագրել

Ֆետալ ստետոսկոպը կամ ֆետոսկոպը նախատեսված է պտղի սրտի զարկերի լսման համար։ Այն հայտնի նաև որպես Պինարդի ստետոսկոպ կամ ուղղակի պինարդ՝ ի պատիվ ֆրանսիացի մանկաբարձ Ադոլֆ Պինարդի (1844-1934)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 112