Թոքերի լայնացում

մարդու հիվանդություն

Թոքերի լայնացում (թոքերի էմֆիզեմա) (հուն․՝ εμφύσημα` փքվել, հուն․՝ έμφυσαω` փչում եմ), թոքերի հիվանդություն, որը բնորոշվում է թոքերի լայնացումով, դրանցում մնացորդային օդի պարունակության ավելացմամբ, թոքերի օդափոխության և արյան շրջանառության խանգարումներով։ Թոքերի լայնացման հիմնական պատճառներն են մանր բրոնխների նեղացումը և լորձաթաղանթի այտուցը։ Թոքերի լայնացումը լինում է սահմանափակ և տարածուն։ Վերջինս իր հերթին բաժանվում է ծերունական (ապաճական), կոմպենսատոր (վիկար) և քրոնիկական (ինքնուրույն) ձևերի։ Կլինիկական նշանակություն ունի վերջին ձևը, որը բնորոշվում է բրոնխների ծայրային ճյուղավորումների անանցանելիությամբ, թոքաբշտիկների պատերի առաձգական հյուսվածքի ետաճումով, միջթոքաբշտիկային խտրոցների քայքայումով։

Թոքերի լայնացում
Տեսակհիվանդության կարգ
Պատճառծխում
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-10J43
 Pulmonary emphysema Վիքիպահեստում

Թոքերի լայնացման ախտանշաններն են՝ հազ, հևոց, խորխարտադրություն, դեմքի կապտություն, կրծքավանդակի առաջ-ետին չափերի մեծացում (տակառաձև կրծքավանդակ), թոքերի կենսական տարողության փոքրացում, հետագայում՝ սրտի գերբեռնվածություն և թոք-սրտային անբավարարություն։

Բուժում խմբագրել

Բուժական մարմնամարզություն, խորխաբեր, հազը հանգստացնող միջոցներ, կլիմայաբուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 214