Ռոբերտ Կոխ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոխ (այլ կիրառումներ)
Ռոբերտ Կոխ (գերմ.՝ Heinrich Hermann Robert Koch, դեկտեմբերի 11, 1843[2][3][4][…], Clausthal, Clausthal Mining Authority, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն - մայիսի 27, 1910[2][4][5][…], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[6]), գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրը։
Կոխը 1866 թվականին ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 1885-1891 թվականներին եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Հիգիենայի ինստիտուտի, 1891-1904 թվականներին՝ վարիչ հիվանդությունների ինստիտուտի (հետագայում կոչվել է Կոխի անունով) տնօրեն։ Բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը և բացահայտել սպորներ առաջացնելու հատկությունը։ 1882 թվականին հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը (Կոխի ցուպիկ)։ 1890 թվականին ստացել է տուբերկուլին բակտերիային պատրաստուկը, որն օգտագործել է տուբերկուլոզի բուժման նպատակով։ Ներկայումս պատրաստուկը կիրառվում է միայն ախտորոշիչ նպատակով։ Խոլերա հիվանդությունն այլ կերպ կոչվում է «Կոխի ստորակետ»։ Մշակել է բակտերիաբանական հետազոտությունների, վարակազերծման մի շարք եղանակներ։ 1905 թվականին տուբերկուլյոզի ուսումնասիրման համար արժանացել է Նոբելյան մրցանակի։
Որպես ռազմադաշտային բժիշկ՝ աշխատել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, որը հրահրել էր Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.britannica.com/biography/Robert-Koch
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Шамин А. Н. Кох Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 295.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118564064 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1905/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 206.
Աղբյուրներ Խմբագրել
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 488