Հազ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հազը (լատ. tussis) ռեֆլեկտոր արտաշնչում է բերանով, դա անսպասելի ի հայտ եկող և հաճախ կրկնվող ռեֆլեքս է, որն ուղղված է շնչուղիները օտար մասնիկներից մաքրմանը։
Առաջացման մեխանիզմըԽմբագրել
Հազը առաջանում է ի պատասխան շնչուղիների (կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթում (հատկապես շնչափողի երկատման, բրոնխների ճյուղավորումների շրջանում) տեղակայված հազային ընկալիչների դրդման հետևանքով։
Հազային ընկալիչների դրդումը առաջացնում է խորը շնչառում, որից հետո ձայնաճեղքը փակվում է, լարվում են շնչական ու որովայնի մամուլի մկանները, ինչը հանգեցնում է բարձր դրական ներկրծքային ճնշման ստեղծման և հետևապես շնչական ուղիներում ճնշման բարձրացման։
Այնուհետև կտրուկ բացվում է ձայնաճեղքը և ստեղծված ճնշումների տարբերությունը բերում է օդի կտրուկ արտահոսքի այնպիսի արագությամն, որ բրոնխիալ ծառի տարբեր հատվածներում կարող է հասնել 0,5֊ից մինչև 50-120մ/վ֊ի։ Օդի հոսքի նման արագությունը նպաստում է լորձի և օտար մասնիկների հեռացմանը բրոնխիալ ծառից, շնչափողից, կոկորդից։
Հազվադեպ նկատվում է ռեֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս։ Երբեմն հազը առաջանում է հուզական լարվածությունից։
ՆկարագրությունըԽմբագրել
Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է։ Հազը տարբերում են՝
1. Ըստ տևողության
- Նոպայանման (կապույտ հազի դեպքում)
- Պարբերական (բրոնխաբորբի ժամանակ)
- Անընդհատ
- Կարճատև (կրծքամզի բորբոքման դեպքում)
2. Ըստ ձայներանգի
- «Հաչոցանման» (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ)
- Խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ)
3. Ըստ բնույթի
- Թաց՝ խորխարտադրությամբ (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլոզի դեպքերում);
- Չոր՝ առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման և բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում);
ԲուժումըԽմբագրել
Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել։ Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր։ Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա։ Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով։