Կոգնիտիվ-վարքային թերապիա

Կոգնիտիվ-վարքային թերապիան (անգլ. Cognitive Behavioral Therapy) ժամանակակից հոգեթերապիայի հիմնական մոտեցումներից մեկն է, որը միավորում է մի շարք այնպիսի հոգեթերապևտիկ ուղղություններ, ինչպիսիք են ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիան, կոգնիտիվ թերապիան, դիալեկտիկական թերապիան, կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիան և այլն։ Կոգնիտիվ-վարքային թերապիան հասցեագրված է դիսֆունկցիոնալ հույզերին, ոչ-ադապտիվ վարքատեսակներին և ճանաչողական (կոգնիտիվ) գործընթացներին։ Մոտեցման անվանումը կապված է վարքային թերապիայի և կոգնիտիվ թերապիայի հետ, ինչպես նաև, դասական բիհեվիորիզմի և կոգնիտիվ հոգեբանության տեսական սկզբունքների և հետազոտական տվյալների վրա հիմնված թերապիայի հետ[1]։

Ներածություն խմբագրել

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան ի սկզբանէ զարգացվել է վարքային թերապիայի կամ վարքի փոփոխության/մոդիֆիկացիայի (եզրույթն առաջին անգամ կիրառել է Էդվարդ Թորնդայկը) և կոգնիտիվ հոգեբանության հետազոտական տվյալների ինտեգրացիայի արդյունքում[2]։ Կոգնիտիվ-վարքային թերապիայի, որպես մոտեցման զարգացման գործում մեծ ներդրում ունեն Աարոն Բեկը, Ալբերթ Էլլիսը և Դոնալդ Մեյխենբաումը[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schacter, D. L., Gilbert, D. T., & Wegner, D. M. (2010). Psychology. (2nd ed., p. 600). New York: Worth Pub.
  2. Rachman, S (1997). "The evolution of cognitive behaviour therapy". In Clark, D, Fairburn, CG & Gelder, MG. Science and practice of cognitive behaviour therapy. Oxford: Oxford University Press. pp. 1–26.
  3. Психотерапевтическая энциклопедия / Под ред. Б.Д. Карвасарского. 2-е издание. — СПб, 2000.
  4. Ellis, A. (2007) All Out! An Autobiography. Amherst, NY: Prometheus Books.
  5. Velten, E. (2010) Under the Influence: Reflections of Albert Ellis in the Work of Others. Tucson, AZ: See Sharp Press