Warface
Warface, մասսայական բազմաօգտատերային առցանց հրաձգություն առաջին դեմքից (MMOFPS) ժանրի համակարգչային խաղ։ Warface-ը ստեղծվել է Crytek ընկերության երեք տարբեր մասնաճյուղերի՝ ուկրաինական «Crytek Kiev»-ի, հարավկորեական «Crytek Seoul»-ի և Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող ընկերության հիմնական մասնաճյուղի կողմից։ Չինաստանի տարածքի բացառիկ հրատարակողը և խաղի դիստրիբյուտորը հանդիսանում է խոշոր չինական Tencent ընկերությունը։ Խաղը օգտագործում է CryEngine 3 խաղային շարժիչը և թողարկվել է հատուկ անձնական համակարգիչների և Xbox 360 խաղային համակարգի համար[2]։
Warface | |
---|---|
Մշակող | Crytek: Crytek Kiev Crytek Seoul Crytek Frankfurt |
Հրատարակիչ | Mail.Ru Group |
Տեղայնացնող | Mail.Ru Group Tencent Inc. My.com |
Դիստրիբյուտոր | Steam, Nintendo eShop, Էպիկ գեյմզ սթոր, Microsoft Store և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, լեհերեն, չինարեն, գերմաներեն և պորտուգալերեն |
Բնօրինակ լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Անոնսի թվական | 2010 թվականի նոյեմբերի 25 |
Թողարկման թվական | 2012 թվականի ապրիլի 12 |
Պլատֆորմներ | Microsoft Windows, Xbox 360 (Փակ է) |
Շարժիչ | CryEngine 4 |
Արտոնագիր | Free-to-play |
Ժանր | MMOFPS |
Խաղի ռեժիմ | MMOG: բազմաօգտատերային, կոոպերատիվ |
Տարիքային վարկանիշներ | PlayGround = 8,6/10[1] |
PEGI | PEGI 16 |
USK | USK 16 |
ESRB | ESRB T |
Կրիչ | Թվային դիստրիբուցիա |
Սիստեմային պահանջումներ | տես ներքևում |
Կառավարում | Ստեղնաշար և մկնիկ |
🌐 | warface.com |
Warface Վիքիպահեստում |
Warface-ը հիմնականում կենտրոնացված է ասիական շուկայում, որի մեջ մտնում են Հարավային Կորեան և Չինաստանը, սակայն այն 2012 թվականից ի վեր մեծ ճանաչում է ձեռք բերել նաև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի շրջանում։ Warface-ը օգտագործում է Free-to-play և միկրովճարումների բիզնես-մոդելը։
Warface-ը իրենից ներկայացնում է ռազմական հրաձգություն, որի իրադարձությունները կապված են 2023 թվականի հետ։ Խաղը առաջարկում է ինչպես դասական լիարժեք PvP-մարտեր և անձանց դասեր, այնպես էլ և կոոպերատիվ առաջադրանքներ PvE առանձնաբաժնում։
Աշխատանքներ
խմբագրելՄինչ պաշտոնական անոնս
խմբագրելWarface-ը մշակվել է Crytek ընկերության ուկրաինական (Crytek Kiev) մասնաճյուղի կողմից։ Սակայն այդ տեղեկությունը հասարակությանը հայտնի դարձավ միայն 2011 թվականի օգոստոսին՝ պաշտոնական անոնսից հետո[3][4][5][6]։
2009 թվականի փետրվարի 25-ին Crytek-ը «United States Patent and Trademark Office»-ում գրացեց «Warface®» առևտրային պիտակը, «զվարճանքների», «համակարգչային խաղերի» և «ծրագրային ապահովման» կատեգորիաներում[7]։
2009 թվականի մարտի 3-ին հանրությանը հայտնի դարձավ գրանցված մի քանի առևտրային պիտակների և լոգոների մասին, որոնց մեջ մտնում էր նաև Warface-ը։ Ոչ Crytek-ը, ոչ էլ Electronic Arts-ը (այն ժամանակների Crytek-ի հրատարակչական գործընկերը) մամուլի հարցերին ոչ մի մեկնաբանություն չտվեցին[8][9][10][11][12][13]։
2009 թվականի ապրիլի սկզբին հանրությանը հայտնի դարձավ, որ Crytek-ը գրանցել է ևս երեք նոր առևտրային պիտակներ, որոնց մեջ ներկա էր նաև «GFACE»-ը։ IGN.com կայքի լրագրողները հայտնեցին, որ այդ առևտրային պիտակը կարող է կապված լինել Warface-ի հետ[14][15]։ Ավելի ուշ՝ 2011 թվականին, հայտնի դարձավ, որ «GFACE»-ը սոցիալական կայքի անվանում է, որը ստեղծել է Crytek-ը, և ոչ մի առնչություն չունի Warface-ի հետ[16]։
2010 թվականի հունվարի վերջին խաղային մամուլում հայտնի դարձավ, որ Եգոր Բոնդարը, ով այդ տեղեկությունների հրատարակումների ժամանակ աշխատում էր Ubisoft ընկերության դիզայներ, 2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Crytek Kiev-ում դեռ չթողարկված բազմաօգտատերային առաջին դեմքից առցանց-հրաձգության (MMOFPS) վրա, որը մշակվել է միայն ԱՀ-ի համար նոր մտավոր սեփականությամբ (2014 թվականին խաղը հասանելի դարձավ նաև Xbox 360 խաղային համակարգերի համար[2]): Այդ տեղեկությունը Բոնդարը հայտարարեց LinkedIn-ի իր անձնական էջում։ Crytek-ը բացարձակ ոչ մի մեկնաբանություն չտվեց այդ տեղեկությանը[3][4]։
Պաշտոնական անոնսից հետո
խմբագրել2010 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Warface-ի պաշտոնական անոնսը։ Հայտնի դարձավ խաղի ժանրը՝ MMOFPS, բացահայտվեց խաղի գաղափարը, նրա մշակողներին և նպատակային հարթակները, ինչպես նաև թողարկվեց առաջին սքրինշոթները։ Կոմյունիկեի ժամանակ հայտարարվեց, որ «Warface»-ը ստեղծվել է CryEngine 3 խաղային շարժիչի վրա` հարավկորեական Crytek Seoul ստորաբաժանման կողմից և հիմնված է Crytek-ի լիովին նոր մտավոր սեփականության (IP) վրա։ Հայտարարվեց, որ Warface-ը կօգտագործի Free-to-play և միկրովճարումների բիզնես-մոդելը և հիմնականում կենտրոնացած կլինի ասիական շուկայում, առաջին հերթին Չինաստանում և Հարավային Կորեայում[17][18][19][20]։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին Crytek-ը պաշտոնապես հայտարարեց, որ նա չինական խոշոր IT-ընկերության` Tencent-ի հետ համաձայնության է եկել, համաձայն որի վերջինս ստացել է բացառիկ իրավունք Չինաստանի տարածքում Warface-ի թողարկման, տարածման և դիստիբուցիայի համար[21][22][23]։
Այդ նույն օրը՝ դեկտեմբերի 13-ին, թողարկվեց Warface-ի առաջին թրեյլերը, որտեղ դրոշմված էր խաղի նախնա-ալֆա տարբերակը[24][25]։
2011 թվականի հուլիսի վերջին չինական «ChinaJoy 2011» խաղային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև Warface-ը. ներկայացվեցին նոր սքրինշոթները, իրական գեյմփլեյը, ինչպես նաև Crytek-ի և Tencent-ի ներկայացուցիչները հարցազրույցներ տվեցին[26][27]։
2010 թվականի օգոստոսի սկզբին թողարկվեց Warface-ի երկրորդ թրեյլերը[28][29]։
2011 թվականի օգոստոսի 16-ին պաշտոնապես արդեն հայտարարվեց Warface-ի թողարկումը արևմտյան շուկայում (ԱՄՆ և Եվրոպա) - 2012 թվական։
2011 թվականի դեկտեմբերի 9-ին «Игры@mail.ru» կայքում, որը համարվում է ռուսական խոշոր Mail.Ru մեդիապորտալի ստորաբաժանումը, հրատարակվեց Warface-ի բացառիկ նախնանկարագիրը։ Համաձայն հոդվածի, Crytek-ի ներկայացուցիչները անձամբ կապ են հաստատել Mail.Ru-ի հետ և առաջարկեցին նրան լինել Ռուսաստանում այդ ծրագրի նախադիտման համար առաջին գործակիցը, որի ցուցադրումը անցկացվեց Կիևում։ Ցուցադրության արդյունքում լրագրողները գրեցին բազմաթիվ նոր, ավելի վաղ խաղի գեյմփլեյի և սետտինգի անհայտ ինֆորմացիայի նախնանկարագիրը[30]։ Ավելի ուշ այդ խաղը խաղաց мр.звер մասնակցային անունով Ալեքսեյ Իվանովը։ Мр.звер-ը ճանաչվեց 2011 թվականի Warface-ի լավագույն խաղացող, GamesForSport-ի կողմից լավագույն հրաձիգ անվանակարգում ճանաչվելով լավագույնը։
2011 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտոնական մամլո հաղարդագրության մեջ հայտնի դարձավ, որ Crytek-ը համաձայնագիր է կնքել Mail.Ru Group-ի հետ, որի համաձայն վերջինս պարտավորվում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում թողարկել Warface-ը։ Բացի հրատարակումից, Mail.Ru կայքի խնդիրների մեջ է մտնում խաղում ամբողջովին ռուսերեն լեզվի տեղայնացումը։ Ինչպես նաև Mail.Ru-ն հայտարարեց Warface-ի փակ բետա-թեստի (կրճ. ՓԲԹ) հայտերի ընդունելության սկզբի մասին[31][32]։
2011 թվականի դեկտեմբերի 23-ին սկսվեց ՓԲԹ-ի հայտերի ընդունումը[33], որը սկսվել է 2012 թվականի մարտի 1-ից[34], որը վերջացավ ապրիլի 2-ին[35]։ 2012 թվականի ապրիլի 4-ին սկսվեց բաց բետա-թեստի (կրճ. ԲԲԹ) թեստային գործարկումը։ ԲԲԹ սկսվեց 2012 թվականի ապրիլի 12-ին։
КРИ Awards-ում Warface-ը առաջադրվեց մի շարք նոմինացիաներում։ Warface-ը ստացավ «КРИ 2012 լավագույն խաղ» մրցանակը։ Բացի դրանից, խաղը արժանացավ նաև «Լավագույն խաղային գրաֆիկա» մրցանակին։ Խաղի համար այդ շատ մեծ գնահատական էր, որը միայն նոր էր սկսել իր ճանապարհը[36]։
Կողմերի ուժերը
խմբագրելBlackwood - ահաբեկչական կազմակերպություն, որը զբաղվում է անօրինական զենքերի վաճառքով, համաշխարհային մասշտաբի կոռուպցիայի տարածմամբ, մարդկանց վրա փորձարկումներով և խաղաղ բնակչության սպանությամբ։ Նրանց դիմակայում է «Warface» ջոկատը, ովքեր ազատում են ամբողջ աշխարհում առկա առանցքային դիրքերը։ Կազմակերպության գլխավորի պաշտոնը զբաղեցրել են Ուրսուլա Էլլիսը և Օբերոն Ուայթը։
Warface - 2012 թվականի «Blackwood» կազմակերպությունը իրականացրեց զինված բախումների շարք, նպատակ ունենալով իր ենթակայության տակ վերցնել աշխարհի հանածոները և հաստատել նոր համաշխարհային կարգ։ «Warface» ջոկատին հրամայված է կանգնեցնել նրանց։ «Warface» ջոկատի զինվորները, ինչպես և «Blackwood» ջոկատինը, գործում են ամբողջ աշխարհով։ «Warface» ջոկատի համազգեստը նման է ԱՄՆ-ի ծովային հետևակային զինվորների համազգեստներին։ Անապատային քողարկման հագուստները, «Warface»-ի զինանշանը համարվում են ջոկատի անփոխարինելի իրերը։ Ջոկատի բազան տեղակայված է Հյուսիսային Ամերիկայում։ «Warface»-ի ուժերի հրամանատարը համարվում է գեներալ Լի Ուորթոնը։
Տեխնիկաներ
խմբագրելՀամակարգային պահանջներ[37] | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Խաղը օգտագործում է CryEngine 4 խաղային շարժիչը։ Ինչպես նաև խաղում առկա են APEX-ի մասնիկներ, որը ապահովում է միայն Nvidia-ի տեսաքարտեզները։
Գեյմփլեյ
խմբագրելԽաղերի ռեժիմներ
խմբագրելԽաղում հասանելի է 3 տեսակի խաղային ռեժիմ. PvE և PvP, ինչպես նաև Հատուկ առաջադրանքներ
● Հատուկ առաջադրանքներ - Հատուկ առաջադրանքները հաղթահարելու թիմային ռեժիմ է, որտեղ կարող են մասնակցել 5 հոգի։
- «Սպիտակ շնաձուկ» («Բնաջնջում») - «Warface»-ի ջոկատը ստիպված է հրաձգություն սկսել հսկայական ժամանակային երկնաքերում, որը կազմված է 20 հարկից և սպանել ջոկատի գլխավոր թիրախին, «Blackwood»-ի ղեկավարներ Օբերոն Ուայթին:[1] Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
- «Վտանգավոր փորձարկում» (Զոմբի-ռեժիմ) - «Warface» ջոկատը կհեռանա Եվրոպա, որտեղ ստիպված է ոչնչացնել «Blackwood»-ի լաբորատորիան, որտեղ ստեղծվել են կիբեռ-զոմբիներ։ Այդ նպատակին հասնելու համար նրանց անհրաժեշտ է ԷՄԻ-Մեքենայի օգնությունը, որը կարող է նրանց հասցնել բազա, ճեղքելով հարձակվող զոմբիների ամբոխին։ Առաջադրանքի վերջին, լաբորիատորիան շարքից դուրս կգա, բայց ԷՄԻ-Մեքենան կոչնչանա հսկայական զոմբի-ռոբոտ «Ավերող»-ի կողմից, որին նույնպես ջոկատի անդամները պետք է չեզոքացնեն։
- «Հրաբուխ» - «Warface»-ի ջոկատը այս անգամ կհեռանա Աֆրիկա, N26 թաղամաս, որտեղ գործող հրաբխի ներսում նրանք կդիմակայեն «Blackwood»-ի խոշոր հետազոտական ընկերությանը, քանի որ նրանք այնտեղ հետազոտություններ են կատարում թեժ աղբյուրների վրա։ Ջոկատը ստիպված է հրաձգություն սկսել լաբորատորիայում, կոտրելով «Blackwood»-ի զինվորների շարքերը, որոնք թաքնվում են ավտոմատացված գնդացիրների ետևում, իսկ «Warface»-ի ջոկատի անդամների առաջնային նպատակն է սպանել բոլոր թշնամիներին և ոչնչացնել «Blackwood»-ի գլխավոր Ուրսուլ Էլլիսին։
- «Անուբիս» - «Warface»-ի ջոկատը այս անգամ կհեռանա Աֆրիկա, որտեղ նրանք պետք է թույլ չտան «Blackwood»-ին արձակել հրթիռներ, ոչնչացնելով ստորջրյա նավերի բազան և այնտեղից վերցնեն կարևոր տեղեկություններ, որոնք պատկանում են «Blackwood»-ի ղեկավար Օբերոն Ուայթին։ Այնուհետև նրանք կտեղափոխվեն Եգիպտոս, Անուբիսի, հին եգիպտական մահի և մթության աստված, լեգենդար բուրգի մոտ, որի ներոսում նրանք բացահայտում են կիբեռ-զոմբիներ ստեղծող գործարան, որը բավական նմանություն ունի Եվրոպայում գտնվող լաբորատորիային, և որը կրկին պետք է ոչնչացնել։
- Սև շնաձուկ - Օբերոնը հսկայական գումարներ է ներդրել Բալկաններում գտնվող հանելուկային օբյեկտների համար։ «Waraface»-ի ջոկատը մեկնում է այնտեղ պարզելու համար, թե ինչը, ինչ է։ Ջոկատի հիմնական առաջադրանքը տեղադրել լիցքավորված պայթուցիկներ յուրաքանչյուր հարկում, սպանել բոլոր «Blackwood»-ի զինվորներին, ավտոմատացված գնդացիրներին և կիբեռ-զոմբիներին։ Բացի այդ, անհրաժեշտ է թշնամու ներքին ցանցի մեքենայից դուրս քաշել բոլոր տվյալները։
- «Սառցահատ» - «Blackwood»-ի կորպորացիան հարձակվում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող «Warface»-ի գլխավոր բազայի վրա։ «Warface»-ի ջոկատը պետք է դիմակայի թշնամու ճնշմանը և թույլ չտա Օբերոն Ուայթին կազմակերպել նոր համաշխարհային պատերազմ։
- Ձնե բաստիոն - Սիբիրում 3 հատուկ ձմեռային առաջադրանքներից կազմված շարք։ Ինչպես նաև ներառում է Մարաթոնը։
- Սրածայր - ձեզ պետք է հասնել թշնամու տարածք, գտնել այնտեղ սարքավորումներ, որը թույլ չի տալիս արբանյակներին հետևել այդ շրջանին, և շարքից հանել դրանք։
- Ամբողջությամբ դարան - «Blackwood»-ի ջոկատները փորձում են պայթեցնել շարժիչները, որոնք ապահովում են ցանցերի աշխատանքը, և ոչնչացնում մեր վիրուսները։ Անհրաժեշտ է դիրքավորվել և պաշտպանել սարքերը, թույլ չտալով նրանց անջատումը։
- Գագաթնակետ - հաջողությամբ պաշտպանության երկրորդ շարքը հաղթահարելուց հետո, մենք վերջապես բացահայտեցինք այն ամրոցը, որտեղ մեր թշնամիները թաքնվել են արբանյակային հետապնդությունից։ Անհրաժեշտ է հասնել այնտեղ և ոչնչացնել թշնամու այդ հենակետը։
- Մարաթոն - իր մեջ ընդգրկում է այն բոլոր երեք առաջադրանքները, ինչպիսիք են. Սրածայրը, Դարանը և Գագաթնակետը։ Հիմնականում այն անցնում են մեկ ու կես ժամվա ընթացքում (90 րոպե)։
● PvE - առաջադրանքների հաղթահարելու թիմային ռեժիմ, որը բաղկացած է դժվարությունների 3 մակարդակներից. հեշտ, դժվար և պրոֆեսիոնալ։ Գոյություն ունի 5 տեսակի PvE խաղեր.
- Սաֆարի - հետապնդել ուղղաթիռին և գնդակոծել տրանսպորտի բոլոր կողմերից;
- Արենա - պաշտպանել մեկ կետ թշնամիների շարքերի հարձակումից;
- Կոնվոյ - ուղեկցել տեխնիկային անվտանգ կետ;
- Բոսսի սպանություն - առաջադրանքի նպատակը համարվում է «Մեքենայավարով Ռազմական ԳՐՈՄ» մեքենայի, կամ էլ «Սև շնաձուկ» Կա-50 ուղղաթիռի ոչնչացումը։ Նաև բոլոր PvE քարտեզները բաժանվում են 2 մասի, առաջին մասում «Ջագգերնաուտ»-ի (մինի-բոսս) սպանությունը և երկրորդ մասի առաջադրանքի կատարումը։
- PvE ցանկացած առաջադրանքին կարող են մասնակցել 3-ից մինչև 5 հոգի, կախված խաղի կանոններից։
● PvP - ընկերը ընկերոջ դեմ խաղի ռեժիմ։ Այստեղ առկա է մարտերի մի քանի տեսակ։
- Թիմային մարտ - ցանկացած առցանցային հրաձգության ստանդարտ ռեժիմ։ Ձեր առաջադրանքն է ոչնչացնել թշնամու զինվորներին։ Ընտրելով երկու հակառակորդ ուժերից մեկը, Warface կամ Blackwood, և անցնել հարձակման։ Հաղթում է այն թիմը, որը առաջինն է հասնում է սպանությունների սահմանին (օրինակ 150), կամ հավաքելով հակառակորդից ավելի շատ միավորներ թույլատրված ժամանակահատվածում։
- Գրավում - Այս ռեժիմի հիմնական մասը կազմում է «Դրոշի գրավում»-ը իր դասական տեսակով։ Հարձակվող թիմի գլխավոր նպատակն է ստանալ հրթիռների արձակման ծածկագրերը, և դրանք հասցնել ապահով վայր։ Պաշտպանողները պետք է իրենց ուժերի ամբողջ կարողություններով պաշտպանեն ծածկագրերը հարձակվող թիմի անդամներից։
- Պայթում - Counter-Strike հայտնի խաղի փոխառված տակտիկական ռեժիմ։ «Պայթում» ռեժիմում հարձակվող թիմի անդամների առաջադրանքն է շրջանցել թշնամու շարքերը և ականապատել երկու առանցքային կետերից մեկը։ Իր հերթին, պաշտպանողները պետք է թույլ չտան տեղադրել պայթուցիկներ կամ եթե նույնիսկ հարձակվող թիմի անդամներին հաջողվել է ամեն կերպ տեղադրել ականներ, ապա ոչնչացնելով նրանց պետք է չեզոքացնեն պայթուցիկները։ Ռաունդում հաղթելու համար պետք է կամ պայթեցնել/ականզերծել պայթուցիկը, կամ ամբողջովին բնաջնջել հակառակորդ թիմի անդամներին։
- Գերիշխանություն - խաղային ռեժիմ, որտեղ պետք է ոչ միայն գրագետ կրակել, այլ նաև ակտիվ շարժվել։ Ձեր խնդիրն է գրավել և պաշտպանել խաղային քարտեզի վրա գտնվող մի քանի առանցքային դիրքեր։ Կարևոր հանգամանք է ուժերի ճիշտ բաժանումը, որպեսզի մի մասը պայքարի հակառակորդ ուժերի դեմ դիրքերի պաշտպանության համար, իսկ մյուս մասը շարունակի նվաճել նոր դիրքեր։ Այս ռեժիմը բավականին նմանություն ունի Battlefield 4 խաղի ռեժիմներից մեկի հետ։
- Մսաղաց - Մոռացեք թիմային խաղի և համագործակցության մասին - «Մսաղաց» ռեժիմում յուրաքանչյուր զինվոր պետք է կռվի իր կյանքի համար։ Հաղթում է նա, ով հավաքել է բոլորից շատ միավոր։ Սպանվելուց հետո խաղացողը վերադառնում է քարտեզի պատահական տեղ, և կարող է շարունակել մարտը։
- Հրաձգություն - Մի թիմի նպատակն է գրավել հակառակորդի խոշոր դիրքերը, իսկ մյուս թիմի առաջադրանքն է, հակառակը, ամեն գնով այդ դիրքերը պաշտպանելը։ Ընդհանուր առմամբ այդ դիրքերի թիվը երեքն է, դրանց նվաճումը պետք է իրականացվի հաջորդաբար։ Հերթական դիրքի նվաճումից հետո պաշտպանողները վերադառնում են մյուս դիրքի մոտ, իսկ հարձակվողները առաջ են շարժվում գրավելու դիրքերը։ Եթե գրավվել է բոլոր երեք դիրերը կամ հարձակման համար տրամադրված ժամանակն է սպառվել, ապա թիմերը դերերով փոխվում են։
- Ոչնչացում - «Ոչնչացում» ռեժիմում հաղթանակի հասնելու համար հարկավոր է երեք անգամ օդից հարված հասցնել թշնամու դիրքերին։ Ավիահարված կանչելու համար պետք է ամեն գնով պահել հսկողության կետը, որը գտնվում է քարտեզի կենտրոնում։ Հանկարծ, եթե մարտի սկսվելուց 120 վայրկյան անց ոչ մի թիմ չի սկսել կետի գրավումը, ապա խաղը ինքնաբերաբար կավարտվի պարտությամբ։
- Գոյատևում - խաղային ռեժիմ, որտեղ պետք է սպանել հակառակորդին, ինչքան հնարավոր է մնալ աննկատ։ Մոռացեք թիմային խաղի և համագործակցության մասին, այս ռեժիմում յուրաքանչյուր զինվոր պետք է կռվի իր կյանքի համար։ Բոլոր խաղացողների առաջադրանքն է որքան հնարավոր է շատ հակառակորդ սպանել և թույլ չտալ որ քեզ սպանեն։ Յուրաքանչյուր սպանված զինվորից ընկնում է մեկ ժետոն, որը ունի կարմիր գույն, որոնց հավաքումը կարող է բերել լրացուցիչ միավորներ։ Բայց հիշեք, բաց թողնված ժետոնը կարող է և որոգայթ լինել։ Զգույշ եղեք։
Վարկանշանային-pvp խաղեր
խմբագրելԽաղերն անցկացվում են «Պայթում» ռեժիմում՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկելով հինգական մասնակից։ Վարկանշանային խաղերի որոնելը կարող է լինել ինչպես միայնակ, այնպես էլ ընկերային խաղեր։
- Ներկա պահին համակարգն ներառում է 21 լիգա։ Սկզբում խաղացողը գտնվում է ամենավերջին` 21-րդ լիգայում։ Որպեսզի անցնի ավելի բարձր մակարդակի լիգայի, անհրաժեշտ է հավաքել տվյալ լիգայի շրջանակներում մի քանի միավոր (յուրաքանչյուր հաղթանակից մեկական միավոր)։ Պարտվելով, խաղացողը տեղաշարժվում է հետ, դեպի ավելի փոքր լիգայի կողմը։ Պարտությունների շարունական շարքի դեպքում հնարավոր է նաև դուրս թռնել ավելի փոքր մակարդակով լիգա։ Հաղթանակների շարքի, սկսած երրորդ հաղթանակից, դեպքում հաջորդ յուրաքանչյուր հաղթանակից գալիս են բոնուսային միավորներ, այդ բոնուսները աշխատում են մինչև հինգերերոդ լիգային հասնելը։ Մեկ լիգայում հնարավոր է խաղան անհայտ թվով խաղացողներ, այսինքն յուրաքանչյուր խաղացող չի կարող դուրս մղել մեկ այլ խաղացողի, ինչքան էլ որ նրանք բազմաթիվ լինեն։ Քո լիգան կամ վարկանշանային սանդղակը տեսնելու համար հարկավոր է այցելել «Վարկանշանային PvP»-ի էջ։
- Տարբեր լիգաների մասնակիցները հնարավորություն ունեն խաղալ միասին, այդ դեպքում որոնումը կիրականացվի խմբի ներսում գտնվող անդամի ամենաբարձր լիգայի շրջանակում։ Վարկանշանային խաղերում խաղացողի մակարդակը կապ չունի «Արագ խաղերի» որոնման հետ։
- Այն մասնակիցները, ովքեր որոշել են լքել խաղը մինչ իր ավարտվելը, ստանում են խաղային ժամանակի 30 րոպեանոց տուգանք։ Տուգանքի առկայության դեպքում, խաղացողը չի կարող մասնակցել ուրիշ խաղերի։ Այդ օրենքը ընդունվել է կապված դեռ խաղը չմեկնարկելու դեպքում սենյակը լքելու ինքնական նպատակի հետ։
- Ներկա ժամանակում խաղացողների համար վարկանշնային խաղերը թույլատրելի են 26-րդ և բարձր կարգերի համար։
«Պայթյուն» ռեժիմի քարտեզներ, որոնք կիրառվում են վարկանշային խաղերում
խմբագրել• Թրեյլերային այգի։
• D17 օբյեկտ։
• Նշանակման վայր։
• Կամուրջներ։
• Գործարան։
• Օկրաինա։
• Ծառուղիներ։
• Բակ։
Քարտեզներ
խմբագրելPvP-ռեժիմում առկա է տարբեր մենամարտերի համար նախատեսված քարտեզների հսկայան տեսականի[38]
Պայթում | Թիմային մարտ | Մսաղաց | Ոչնչացում | Գրավում | Հրաձգություն | Գերիշխանություն | Գոյատևում |
---|---|---|---|---|---|---|---|
Բակ | Տերմինալ | Դեպո | Աշտարակներ | Շինարարություն | Ներխուժում | Հանքահոր | Անապատ |
Նշանակման կետ | Ավան | Արվարձան | Փարոս | Ավանդ | Սև ոսկի | Առաջադիրք | Աֆրիկա |
Դ17 օբյեկտ | Ֆերմա | Անտառ | Կոնվոյ | Վերֆ | Թողարկում | ||
Կամուրջներ | Ֆերմա (մայրամուտ) | Էստակադա | Ամրոց | Բլուրներ | |||
Ծառուղիներ | Ֆերմա (Հելոուին) | Մոթել | Ապաստարան | Սև մամբա | |||
Գորժարան | Դոկ | Հրապարակ | Ապաստարան (2014) | ||||
Օկրաինա | Հանգար/Հանգար 2.0 | Բունկեր | Կոմպլեքս | ||||
Էստակադա | Հանգար (Նոր Տարի) | Կարիեր | |||||
Թրեյլերային այգի | Հանգար (Ամառային խաղեր 2016) | ||||||
Բուրգ | Անցատեղ | ||||||
Հրապարակ | |||||||
Նավթաբազա | |||||||
Նավթաբազա (Նոր Տարի) | |||||||
Նավթաբազա (Եվրո-2016) | |||||||
Օդանավակայան | |||||||
Դ18 օբյեկտ | |||||||
Կանգառ | |||||||
Թաղամաս | |||||||
Շուկա | |||||||
Թողարկում | |||||||
Ցանկի ծանոթագրություններ։
խմբագրել- «Ապաստարան (2014)» քարտեզում ներկայացվել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։
- «Հանգար (Նոր Տարի)» քարտեզում ներկայացվել է Նոր Տարին։
- «Նավթաբազա (Նոր Տարի)» քարտեզում ներկայացվել է Նոր Տարին։
- «Ֆերմա (Հելոուին)» քարտեզում ներկայացվել է Հելոուինը։
- «Նավթաբազա (Եվրո-2016)» քարտեզում ներկայացվել է 2016 թվականին անցկացվող Եվրոպայի Առաջնությունը։
- «Հանգար (Ամառային խաղեր 2016)» քարտեզում ներկայացվել է 2016 թվականի Բրազիլիայում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերը։
PvE-առաջադրանքների համար նախատեսված քարտեզները հաճախ վերածրագրավորվում են մոսկովյան ժամանակով ժամը 4:00-ին, իսկ հատուկ առաջադրանքների համար նախատեսված ժետոները թողարկվում են մոսկովյան ժամանակով ժամը 3:00։ Հատուկ խաղային փոխարժեքը, թողարկվել է հատուկ միասինական առաջադրանքների հաջող հաղթահարելու համար, թագեր։ Թագերի ստանացած քանակը կախված է թե առաջադրանքի ժամանակ ինչքան միասնական միավոր եք հավաքել, և առաջադրանքը հաջողությամբ ավարտելու ժամանակը․ ինչքան շատ միավոր է հավաքել խաղացողը PvE-առաջադրանքներում և ինչքան արագ է վերջացրել առաջադրանքը ապա այնքան ավելի շատ են թագեր տալիս խաղացողին։ Ինչպես նաև թագերը թողարկվում են հատուկ առաջադրանքներում պատահաբար, և Warface-ի ուղիղ եթերների ժամանակ։ Ինչպես նաև թագեր հնարավոր է վաստակել, մասնակցելով Կլանների պայքարին և ամսվա արդյունքում զբաղեցնելով բարձր հորիզոնականներ։
Զենքերի ցանկ
խմբագրելՑանկի ծանոթագրություններ։
խմբագրել- Winchester M1897 հրացանը թողարկվել է Հաղթանակի օրվա տոնախմբության ժամանակ։
- ՇԱԳ-41 ատրճանակ-գնդացիրը թողարկվել է Հաղթանակի օրվա տոնախմբության ժամանակ։
- Մոսինա Հրացան 1891/30 թթ․ թողարկվել է Հաղթանակի օրվա տոնախմբության ժամանակ։
- Luger ատրճանակը թողարկվել է Հաղթանակի օրվա տոնախմբության ժամանակ։
- Նագան M1895 ատրճանակը Հաղթանակի օրվա տոնախմբության ժամանակ։
- Մատնաձիգ թողարկվել է Ծիծաղի օրվա տոնախմբության ժամանակ։
- Հիդրոդեզինտեգրատոր թողարկվել է Ծիծաղի օրվա տոնախմբության ժամանակ։
- Փայտե մուրճ թողարկվել է Ծիծաղի օրվա տոնախմբության ժամանակ։
- Մանգաղ թողարկվել է Աշխատանքի օրվա տոնախմբության ժամանակ։
- Մուրճ թողարկվել է Աշխատանքի օրվա տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա պայթուցիկ թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Մահացու սառցալեզվակ թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Շերտավոր սառնաշաքար թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա սյուպրիզ թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա նռնակ (M26) թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա ACR թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա SPAS-12 թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա Kriss super V թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա ALPINE թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա M240B թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա Cobray Striker թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա Daewoo K1 թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա AS50 թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա Desert Eagle թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Ամանորյա Beretta M9 թողարկվել է Ամանորի տոնախմբության ժամանակ։
- Դեսանտային զինվորի դանակ թողարկվել է ՌՕՈՒ օրվա տոնախմբության ժամանակ։
- ԱՊՍ «Ստալ» թողարկվել է ՌՕՈՒ օրվա տոնախմբության ժամանակ։
- ԿԻ-103 «Ստալ» թողարկվել է ՌՕՈՒ օրվա տոնախմբության ժամանակ։
- ԿԻ-9 «Ստալ» թողարկվել է ՌՕՈՒ օրվա տոնախմբության ժամանակ։
- Դիպուկահարային հրազեն ՍԴՀ «Ստալ» թողարկվել է ՌՕՈՒ օրվա տոնախմբության ժամանակ։
- Топор Black Hawk ստեղծվել է Գինեսի համաշխարհային ռեկորդի պատվին («Առցանց-հրաձգության մեկ սերվերում միաժամանակ գտնվող բազմաքանակ խաղացողների ռեկորդ»)։
- Պարգևատրային M4A1 թողարկվել է խաղի տարեդարձի (1 և 2 տարիներ) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային Cobray Striker թողարկվել է խաղի տարեդարձի (1 և 2 տարիներ) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային ԿԻ-9 թողարկվել է խաղի տարեդարձի (1 և 2 տարիներ) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային ՎՍՍ «Վինտորեզը» թողարկվել է խաղի տարեդարձի (1 և 2 տարիներ) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային FN SCAR-H թողարկվել է խաղի տարեդարձի (3 տարվա) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային Benelli M4 Super 90 թողարկվել է խաղի տարեդարձի (3 տարվա) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային XM8 Compact թողարկվել է խաղի տարեդարձի (3 տարվա) տոնախմբության ժամանակ։
- Պարգևատրային Barett M107 թողարկվել է խաղի տարեդարձի (3 տարվա) տոնախմբության ժամանակ։
- FN SCAR-H հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- ACR հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Type 97 հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- M249 Para գնդացիրը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Սայգա-12C հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- USAS-12 հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Mossberg 500 Custom հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- SIX12 հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Fabarm S.A.T. 8 Pro հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Tavor CTAR-21 ատրճանակ-գնդացիրը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- H&K UMP ատրճանակ-գնդացիրը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- XM8 Compact ատրճանակ-գնդացիրը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- ACR CQB ատրճանակ-գնդացիրը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Calico M951S դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- AS50 դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- MK 14 EBR դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- DSA SA58 SPR դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- McMillan CS5 դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Remington R11 RSASS դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Glock 18C ատրճանակը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- SIG Sauer P226 °C ատրճանակը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Վարդագույն Micro Desert Eagle դիպուկահարային հրացանը ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
- Կատանա ժամանակավորապես հեռացվել է խաղային խանութից։
Քողարկումներ
խմբագրելՔողարկում[39]՝ սա զենքերի արտաքին հատուկ քողարկության ներկ է, որն օգտագործվում է գաղտնիության նկատառումներով։
Այս ներկը փոխում է միայն զենքի արտաքին տեսքը և ոչ մի կապ չունի նրա տակտիկա-տեխնիկական բնավորության փոփոխության հետ։ Այդպիսով պետք է տարբերել զինանոցում զենքերի շարքի քողարկությունները, օրինակ, «Քաղաք» կամ «Ջունգլի»։
Ներկա ժամանակում խաղում ներկայացված են քողարկության 15 տեսակ։
- Պարգևատրային Քողարկում՝ ստեղծվել է 2016 թվականի Warface-ի ծնդդյան օրվա պատվին։ Որպեսզի ստանան այն, բավական է միայն մտնել խաղ ապրիլի 12-ից մինչև 15-ը։
Պարգևատրային Քողարկումը թույլատրելի է հետևյալ զենքերի համար․ ԿԻ-103, Վեպր, Kriss super V, AMP DSR-1։
- «Open Cup» Քողարկում[40] - Քողարկումը ստանալ հնարավոր է քողարկումների ընտրության պատուհանում, անձի պահեստանոցում, ընդմիշտ գնելու դեպքում հարկավոր է 200 Կրեդիտ։
Open Cup պարգևատրային քողարկումը հասանելի է հետևյալ զենքերի համար․ SIG Sauer P226 °C, M16A3, SIX12, SCAR-L PDW, AX308, Տեխնիկական կացին։
- Աֆրիկյան քողարկում՝ կարելի է ձեռք բերել հատուկ առաջադրանք Անուբիսը (Դժվար և Պրոֆեսիոնալ) հաջողությամբ անցնելու դեպքում կամ էլ Կրեդիտներով գնված հաջողակ արկղից։
Աֆրիկյան քողարկումը հասանելի է հետևյալ զենքերի համար․ ԿԻ-103, Вепрь, Alpine, Бизон, Colt Python Elite։
- Վարդագույն, Անտառային, «Կարտել» Քողարկում - հնարավոր է ձեռք բերել կրեդիտներով գնված հաջողակ արկղից։
Հասանելի են հետևյալ զենքերի համար․ M1911A1, ԱՍ «Վալ», UTAS UTS-15, Beretta MX4 Storm, Barrett M98B։
- «Ստալ» քողարկում - քողարկում, որը արվել է հատուկ «Ստալ» զենքերի շարքի համար։ Ստեղծվել է ռազմաօդային զորքերի Օրվա կապակվցությամբ։ Այն ձեռք բերելու համար հարկավոր է մասնակցել ՎԿ սոցիալական ցանցում խաղի պաշտոնական խմբի խաղարկմանը։
Հասանելի են հետևյալ զենքերի համար․ ԿԻ-103, ԿԻ-9, Սայգա, ՍՎԴ։
- «Ալ վիշապ», «Երիկամաբորբ վիշապ», «Սև վիշապ» քողարկումներ - Երիկամաբորբ վիշապը հասանելի է վարկանշանային խաղերում առաջին լիգա հասնելու դեպքում, որը կարելի է ձեռք բերել մրցաշրջանի ավարտին։ Ալ վիշապը հասանելի է միայն ամենամսվա
կլանների մրցաշարի արդյունքում ձևավորված լավագույն 25 կլանների համար։ Սև վիշապը կարող են ստանալ Fast Cup մրցաշարի մասնակիցները, ովքեր զբաղեցրել են 1-32-րդ տեղերը։ Հասանելի են հետևյալ զենքերի համար․ Mateba Autorevolver, FN F2000, Jackhammer, M4 CQB, Cheytac M200։
- «Open Cup: Աշուն-2016» քողարկում՝ հիմա նրանց կարելի է նախնապատվիրել Warface-ի պաշտոնական կայքում, ամբողջ տեսականու համար վճարելով 2000 կրեդիտ, կամ էլ դասական հավաքածուի համար վճարել 1000 կրեդիտ։
Հասանելի են հետևյալ զենքերի համար․ Enfield L85A2, Fabarm XLR5 Prestige, Honey Badger, Steyr Scout, Sig Sauer P226C, Կատանա։
- «Ձիթապղային» քողարկում՝ արտաքնապես պարգևատրային զենքի ներկերի նմանատիպ քողարկում, որը նվիրված է խաղի առաջին և երկրորդ ծնունդներին։ Վաճառվում է «Զենքերի փոքրագործ»-ի բաժնետոմսային շրջանակներում 600 կրեդիտով։
Հասանելի է հետևյալ զենքերի համար․ M4A1, ԿԻ-103, ՌՊԿ, Cobray Stryker, Վեպր, Kriss Super V, ԿԻ-9, ՎՍՍ «Վինտորեզ» և AWM։
- «Լեռնային» քողարկում՝ վաճառվում է «Զենքերի փոքրագործ»-ի բաժնետոմսային շրջանակներում 600 կրեդիտով։
Հասանելի է հետևյալ զենքերի համար․ Type 97, Hawk Pump, JS 9mm, QBU-88։
- «Արևածագ» քողարկում՝ հարավկորեական զենքերի քողարկումների շարք։ Այնպես որ հարավկորեական դիպուկահարային հրացանը չի ներառվել խաղում, նրան փոխարինելու է եկել բրիտանական AWM։ Վաճառվում է «Զենքերի փոքրագործ»-ի բաժնետոմսային շրջանակներում 700 կրեդիտով։
Հասանելի է հետևյալ զենքերի համար․ Daewoo K5, Daewoo K2, Daewoo K7, USAS-12 և AWM։
- Կատանայի համար գոյություն ունի երկու անհատական քողարկումներ - «Կարմիր նեոն» և «Կապույտ նեոն»։ Առաջինը եղել է «Անտիզոմբի» տարբերակի վիզուալ նմանակը, իսկ երկրորդը հենց նույն քողարկումն է, միայն կապույտ երանգով։ Լուսավորում է մթության մեջ։
Քողարկումների ցանկը կլրացվի խաղում դրանք ընգրկման զուգահեռ։
Անձի զարգացում
խմբագրելՄատակարար
Մատակարարների համակարգը, որը գործում է Warface-ում, խաղացողի կողմից զինամթերքների, հանդերձանքի և սարքավորումների նոր տեսակների բացման միջոց է, որոնք բարելավում են խաղացողի ռազմական արդյունավետությունը։
Մասնակցե՛ք մարտերին։ Փորձի ձեռքբերման զուգընթաց դուք կարող եք բացել զարգացած հանդերձանքներ։ Դրա համար սկսելուց առաջ դուք պետք է ընտրեք մատակարարներից մեկը։ Ձեր «համբավը» նրա աչքերում կավելանա յուրաքանչյուր փորձի ձեռքբերման զուգահեռ։
Խաղում գոյություն ունի մատակարարների երեք տեսակ․ զենքերի, հանդերձանքի և սարքավորումների համար։ Հանդերձանքի բաժնում ձեր առջև կբացվի զինվորական հանդերձանքի զարգացումը - սաղավարտներ, զրահաբաճկոններ և այլ, սարքավորումների բաժնում - զենքերի մոդուլներ (նշանոցներ, բռնատեղեր, ձայնազերծողներ և այլն)։ Մատակարարներից յուրաքանչյուրը առաջարկում է երեք կատեգորիաներից առարկաներ․ «Սովորական», «Եզակի» և «Հազվագյուտ», որոնք, իրենց հերթին, բաժանվում են զինվորի դասերի միջև և «Ընդհանուր», որոնք հասանելի են ցանկացած դասի համար։ Մատակարարի ընտրությունը հնարավոր է PvE-առաջադրանքների սենյակում կամ էլ PvP-ռեժիմների խաղերում։
Բաց առարկաների համարկարգը պատահական է։ Դուք չեք կարող ընտրել կոնկրետ առարկա, որը կարող է ավել ենթարկվել ուսումնառության, միայն մատակարար։ Այդպիսի արդյունքով, բախտի բերմամբ ձեզ կարող է պատահաբար ընկել հազվագյուտ զենքեր։ Սակայն պետք է նշել, որ ինչքան ավելի հզոր է սարքավորում, այնքան ավելի քիչ է շանսերը, որ դուք կարող եք այն բացել դեռ չբացած ավելի փոքր սարքավորում, և ավելի մեծ փորձ է հարկավոր այդ սարքավորումը ձեռք բերելու համար։
Կլաններ
խմբագրելԿլանների մրցավազք
Կլանը մարդկանց խումբ է, որոնք պայքարում են իրենց նպատակներին հասնելու համար։ Օրինակ՝ ռազմական ընկերների հետ միասին PvE առաջադրանքների հաղթեհարելով, կամ միասին խաղալով PvP խաղեր կամ էլ մասնակցելով Կլանների մրցավազքին[41]։
Կլանային վարկանիշ
խմբագրելԿլանի յուրաքանչյուր ստեղծող տեղավորվում է կլանների վարկանշային աղյուսակում, բոլոր կլանները պայքարում են սպանության քանակով և դրանցով վաստակած կլանային միավորներով (ԿՄ)։ Ավելի շատ ԿՄ ստանում է այն մարտիկը, ով մասնակցում է կլանային մարտերին (ԿՄ)։ Ուրիշ խաղերի համար, ոչ կլանային, տալիս են ավելի քիչ միավոր և յուրաքանչյուր մարտիկի համար հաշվում է անհատականապես։ Եթե խաղացողին հեռացնում են կլանից, ապա նրա հավաքած ամբողջ միավորները դուրս է գալիս ընդհանուր հաշվից։Այն բոլոր կլանները, որոնք հայտնվել են վարկանշանային աղյուսակում, բաժանվում են լիգաների, ընդհանուր առմամբ դրանք 6-ն են․
- Էլիտար
- Պլատինե
- Ոսկե
- Արծաթե
- Բրոնզե
- Պողպատե
Կլանային մարտեր
խմբագրելWarface-ում հնարավոր է կլանային մարտեր։ Այդպիսի խաղ սկսելու համար հարկավոր է փոխել սենյակի ռեժիմը՝ «Սովորականից» դարձնելով «Կլանների մարտ»։ Այդպիսի սենյակ մտնել կարող է միայն մեկ մարդ, ով ներառված է որևէ կլանում։ Մրցավազքում հաշվի է առնվում միայն ԿՄ, որոնք հավաքվել են ընդհանուր հաշվին։ Ռուսական տարբերակում գոյություն ունի հատուկ պարգև նրանց համար, ովքեր մասնակցում են կլանային մարտերին։ Բացի կլանային միավորներից, պարգևներում հնարավոր է ստանալ նվաճումներ և զենքերի համար նախատեսված քողարկումներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Обзор игры Warface от PlayGround.ru
- ↑ 2,0 2,1 «Warface на Xbox 360». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Crytek Kiev работает над новым MMOFPS?». GameTech. 31 января 2010 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 31 января 2010-ին.
- ↑ 4,0 4,1 Мамби (1 февраля 2010 года). «Киевское подразделение Crytek делает MMOFPS?». PlayGround.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 1 февраля 2010-ին.
- ↑ «Западный релиз Warface в 2012». GameTech. 17 августа 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «MMOFPS Warface также в США и Европе» (անգլերեն). Free MMO Station. 18 августа 2011 года. Վերցված է 20 августа 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Warface - последняя информация» (անգլերեն). United States Patent and Trademark Office. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 6 апреля 2009-ին.
- ↑ Моциб (5 марта 2009 года). «Crytek зарегистрировала торговые марки Warface и С Е» (անգլերեն). inCrysis.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Тор Торсен (5 марта 2009 года). «Crytek показывает Warface» (անգլերեն). GameSpot. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Mumby (5 марта 2009 года). «Crytek зарегистрировала торговую марку Warface». PlayGround.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 6 марта 2009-ին.
- ↑ Пётр Петров (6 марта 2009 года). «Новый проект Crytek». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 6 марта 2009-ին.
- ↑ Роман Епишин (6 марта 2009 года). «Слухи о загадочном проекте Crytek». Игромания (журнал). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 7 марта 2009-ին.
- ↑ XRUSHT.NET (8 марта 2009 года). «Торговая марка Warface». российский фан-сайт Crysis_Warhead_Wars русский портал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 8 марта 2009-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Джейсон Окампо (6 апреля 2009 года). «Компания Crytek подаёт заявки на регистрацию товарных знаков, это намёк на следующие игры?» (անգլերեն). IGN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «Crytek зарегистрировала три новые торговые марки». GameTech. 7 апреля 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «GFACE: Crytek создаёт собственную социальную сеть ради конкуренции?» (գերմաներեն). PCGames. 5 февраля 2011 года. էջ 2. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «Crytek показывает Warface» (անգլերեն). Официальный сайт Crytek GmbH. 25 ноября 2010 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «MP-шутер Warface от Crytek». GameTech. 25 ноября 2010 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Оливер (26 ноября 2010 года). «Crytek показывает новую игру Warface» (անգլերեն). el33tonline. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Миклош Шзеклий (26 ноября 2010 года). «Добро пожаловать в последний ПК-эксклюзив - Warface» (անգլերեն). lazygamer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «Следующее поколения онлайн-FPS, разрабатывающаяся игра от Crytek будет нацелена на китайский рынок» (անգլերեն). Официальный сайт Crytek GmbH. 13 декабря 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Морис Тан (13 декабря 2010 года). «Crytek лицензировала Warface в Китае» (անգլերեն). Destructoid. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Андрей Думетриску (14 декабря 2010 года). «Crytek подтверждает, что Warface будет выпущена китайской компанией Tencet» (անգլերեն). Softpedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «Первый трейлер Warface». GameTech. 13 декабря 2010 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Брайан Лихи (14 декабря 2010 года). «Crytek защищает китайского издателя Warface, трейлер показывает пре-альфа геймплей» (անգլերեն). Shacknews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Синдербой (31 июля 2011 года). «ChinaJoy 2011 - Crytek рассказывает о Warface» (անգլերեն). MMO Culture. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «Видео Warface – демонстрация на ChinaJoy 2011». MGnews.ru. 1 августа 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ «Тизер Warface». GameTech. 3 августа 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Уильям Ашер (2 августа 2011 года). «Новый трейлер приветствует вас в Warface» (անգլերեն). Cinema Blend. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Павел Ковалёв (9 декабря 2011 года). «Превью Warface. Редакция Игр@Mail.Ru собственными глазами увидела секретный онлайновый шутер компании Crytek и спешит поделиться впечатлениями» (ռուսերեն). Игры@mail.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Mail.Ru Group и Crytek входят издательский курс Warface» (անգլերեն). Официальный сайт Crytek GmbH. 16 декабря 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 20 августа 2011-ին.
- ↑ Gameprogame (11 апреля 2013 года). «Warface празднует 1 год со дня запуска» (ռուսերեն). Gameprogame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 11 апреля 2013 года-ին.
- ↑ «Регистрация на бета-тест Warface». MGnews.ru. 23 декабря 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 10 апреля 2012-ին.
- ↑ Том Старший (8 марта 2012 года). «Регистрация на ЗБТ Wsrface» (անգլերեն). PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 10 апреля 2012-ին.
- ↑ «Завершение ЗБТ». mail.ru. 1 апреля 2012 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 10 апреля 2012-ին.
- ↑ Варриорс (18 марта 2012 года). «Warface на КРИ 2012» (ռուսերեն). warfacegamecom. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 18 марта 2012-ին.
- ↑ Download | WARFACE
- ↑ «Список карт игры Warface». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Камуфляжи - Warface». wf.mail.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Warface | Многопользовательский онлайн-шутер нового поколения от создателей Far Cry и Crysis». wf.mail.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Warface-ի կլաններ
Արտաքին հղումներ
խմբագրել- Խաղի էջը Crytek կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Warface» հոդվածին։ |