Միավորների միջազգային համակարգ
Միավորների միջազգային համակարգ, ՄԻ համակարգ, ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ։ Ընդունել և գործնական կիրառության է հանձնարարել Չափերին և կշիռների XI գլխավոր կոնֆերանսը (հոկտեմբեր, 1960, Փարիզ, տե՛ս Չափագիտական ծառայություն)։ Կրճատ նշանակվում է ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ "Système international" անվանման սկզբնատառերի)։
Պատմություն
խմբագրելԽՍՀՄ-ում գործածության մեջ է դրվել 1963-ի հունվարի 1-ից։ ՄՀ մշակվել է միավորների տարբեր համակարգերի բարդ համախմբությունը և Չափերի մետրական համակարգի հիման վրա կազմված առանձին արտահամակարգային միավորները փոխարինելու, ինչպես նաև միավորներից օգտվելը հեշտացնելու նպատակով։
Նպատակահարմարությունը
խմբագրելՄՀ-ի առավելություններն են՝ ունիվերսալությունը (ընդգրկում է գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառները) և կոհերենտությունը, այսինքն՝ համեմատականության գործակից չպարունակող հավասարումների հիման վրա կազմվող ածանցյալ միավորների համաձայնեցվածությունը։ Վերջինիս շնորհիվ, հաշվարկներ կատարելիս, վերանում է բանաձևերի մեջ միավորների ընտրությունից կախված գործակիցներ մտցնելու անհրաժեշտությունը։
Աղյուսակներում ստորև բերված են ՄՀ-ի հիմնական, լրացուցիչ և որոշ ածանցյալ միավորների անվանումներն ու նշանակումները (միջազգային և հայերեն)։ Առաջին երեք հիմնական միավորները (մետր, կիլոգրամ, վայրկյան) թույլ են տալիս համաձայնեցված ածանցյալ միավորներ կազմել մեխանիկական բնույթ ունեցող բոլոր մեծությունների համար, իսկ մյուսները (ամպեր, կելվին, կանդելա, մոլ) ավելացված են մեխանիկականի չբերվող մեծությունների ածանցյալ միավորներ կազմելու նպատակով։ Ռադիան և ստեռադիան լրացուցիչ միավորները ծառայում են հարթ կամ մարմնային անկյուններից կախված մեծությունների ածանցյալ միավորները կազմելու համար։ Բազմապատիկ միավորների անվանումները կազմելիս օգտվում են համապատասխան նախածանցներից (դեցի, սանտի, հեկտո, մեգա և այլն)։
Միավորները
խմբագրելՄՀ միավորների անվանումները գրվում են փոքրատառ, իսկ նշանակումը՝ առանց կետի, ի տարբերություն սովորական հապավումների։ Ներկայումս տարբերում են ՄՀ հիմնական և ածանցյալ միավորներ։
Հիմնական միավորներ
խմբագրելՄեծություն | Միավոր | |||||
---|---|---|---|---|---|---|
Անվանում | Չափայնություն | Անվանում | Նշանակում | |||
հայերեն | անգլերեն | հայերեն | միջազգային | |||
Երկարություն | L | մետր | metre | մ | m | |
Զանգված | M | կիլոգրամ[1] | kilogram | կգ | kg | |
Ժամանակ | T | վայրկյան | second | վ | s | |
Էլեկտրական հոսանքի ուժ | I | ամպեր | ampere | Ա | A | |
Թերմոդինամիկական ջերմաստիճան | Θ | կելվին | kelvin | Կ | K | |
Նյութի քանակ | N | մոլ | mole | մոլ | mol | |
Լույսի ուժ | J | կանդելա | candela | կդ | cd |
Ածանցյալ միավորներ
խմբագրելՄեծություն | Միավոր | Նշանակում | Արտահայտությունը հիմնական միավորներով | ||
---|---|---|---|---|---|
հայերեն | անգլերեն | հայերեն | միջազգային | ||
Հարթ անկյուն | ռադիան[2][3] | radian | ռադ | rad | մ·մ−1 = 1 |
Մարմնային անկյուն | ստեռադիան | steradian | սռ | sr | մ2·մ−2 = 1 |
Ցելսիուսի ջերմաստիճան[4] | Ցելսիուսի աստիճան | degree Celsius | °C | °C | Կ |
Հաճախություն | հերց | hertz | Հց | Hz | վ−1 |
Ուժ | նյուտոն | newton | Ն | N | կգ·մ·վ−2 |
Էներգիա | ջոուլ | joule | Ջ | J | Ն·մ = կգ·մ2·վ−2 |
Հզորություն | վատ | watt | Վտ | W | Ջ/վ = կգ·մ2·վ−3 |
Ճնշում | պասկալ | pascal | Պա | Pa | Ն/մ2 = կգ·մ−1·վ−2 |
Լուսային հոսք | լյումեն | lumen | լմ | lm | կդ·սռ |
Լուսավորվածություն | լյուքս | lux | լք | lx | լմ/մ2 = կդ·սռ/մ2 |
Էլեկտրական լիցք | կուլոն | coulomb | Կլ | C | Ա·վ |
Պոտենցիալների տարբերություն | վոլտ | volt | Վ | V | Ջ/Կլ = կգ·մ2·վ−3·Ա−1 |
Դիմադրություն | օհմ | ohm | Օհմ | Ω | Վ/Ա = կգ·մ2·վ−3·Ա−2 |
Էլեկտրաունակություն | ֆարադ | farad | Ֆ | F | Կլ/Վ = վ4·Ա2·կգ−1·մ−2 |
Մագնիսական հոսք | վեբեր | weber | Վբ | Wb | կգ·մ2·վ−2·Ա−1 |
Մագնիսական ինդուկցիա | տեսլա | tesla | Տլ | T | Վբ/մ2 = կգ·մ−2·Ա−1 |
Ինդուկտիվություն | հենրի | henry | Հն | H | կգ·մ2·վ−2·Ա−2 |
Էլեկտրական հաղորդականություն | սիմենս | siemens | Սմ | S | Օհմ−1 = վ3·Ա2·կգ−1·մ−2 |
Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն | բեքերել | becquerel | Բք | Bq | վ−1 |
Իոնացնող ճառագայթման կլանված դոզա | գրեյ | gray | Գր | Gy | Ջ/կգ = մ2/վ2 |
Իոնացնող ճառագայթման էֆեկտիվ դոզա | զիվերտ | sievert | Զվ | Sv | Ջ/կգ = մ2/վ2 |
Կատալիզատորի ակտիվություն | կատալ | katal | կատ | kat | մոլ/վ |
ՄՀ արտահամակարգային միավորներ
խմբագրելՄՀ մեջ չմտնող որոշ միավորներ Չափերի և կշիռների միջազգոյին բյուրոյի որոշման համաձայն, գործածվում են ՄՀ միավորների հետ համատեղ։
Միավոր | Անգլերեն անվանում | Նշանակում | Մեծությունը ՄՀ միավորներով | |
---|---|---|---|---|
հայերեն | միջազգային | |||
րոպե | minute | րոպ | min | 60 վ |
ժամ | hour | ժ | h | 60 րոպ = 3600 վ |
օր | day | օր | d | 24 ժ = 86 400 վ |
անկյունային աստիճան | degree | ° | ° | (π/180) ռադ |
անկյունային րոպե | minute | ′ | ′ | (1/60)° = (π/10 800) |
անկյունային վայրկյան | second | ″ | ″ | (1/60)′ = (π/648 000) |
լիտր | litre | լ | l, L | 1/1000 մ2 |
տոննա | tonne | տ | t | 1000 կգ |
նեպեր | neper | Նպ | Np | չափազուրկ |
բել | bel | Բ | B | չափազուրկ |
էլեկտրոնվոլտ | electronvolt | էՎ | eV | ≈1,602 177 33×10−19 Ջ |
զանգվածի ատոմական միավոր, դալտոն | unified atomic mass unit, dalton | զ․ ա․ մ․ | u, Da | ≈1,660 540 2×10−27 կգ |
աստղագիտական միավոր | astronomical unit | ա․ մ․ | au | 149 597 870 700 մ (ճշգրիտ)[5] |
ծովային մղոն | nautical mile | մղոն | M[6] | 1852 մ (ճշգրիտ) |
հանգույց | knot | հն | kn | 1 ծովային մղոնը ժամում = (1852/3600) մ/վ |
ար | are | ար | a | 102 մ2 |
հեկտար | hectare | հա | ha | 104 մ2 |
բար | bar | բար | bar | 105 Па |
անգստրեմ | ångström | Å | Å | 10−10 մ |
բառն | barn | բ | b | 10−28 մ2 |
ռենտգեն | röntgen | ռ | R | 1 ռ = 2,57976 • 10−4 կ/կգ |
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М, 1971
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Պատմականորեն «կիլոգրամն» արդեն իր մեջ ընդգրկում է բազմապատիկ «կիլո»֊ն, այդ պատճառով միավորին բազմապատիկ կամ տասնորդական մասերն արտահայտող միավորները կազմվում են՝ գրամին (որն ինքնին ՄՀ-ում ամբողջ միավորի մաս է՝ 1 գ = 10−3 կգ) համապատասխան նախածանցներ ավելացնելով (միլիգրամ, միկրոգրամ և այլն)։
- ↑ Սկզբում ռադիանը և ստեռադիանը մտնում էին ՄՀ լրացուցիչ միավորների մեջ։ Սակայն 1995 թ․ Մետրիկական կոնվենցիան սահմանեց ՄՀ լրացուցիչ միավորների դասից հանել ռադիանը և ստեռադիանը և ներառել ՄՀ ածանցյալ չափազուրկ միավորների մեջ, որոնք ունեն հատուկ անվանում և նշանակում։
- ↑ «Չափերի և կշիռների XX գլխավոր կոնֆերանս (1995)» (անգլերեն). Չափերի և կշիռների միջազգային բյուրո. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
- ↑ Ցելսիուսի ջերմաստիճանը (նշանակվում է t) որոշվում է t = T – T0 արտահայտությամբ, որտեղ T֊ն թերմոդինամիկական ջերմաստիճանն է, արտահայտվում է կելվիններով, T0 = 273,15 Կ։
- ↑ «Резолюция 28-й Генеральной ассамблеи о переопределении астрономической единицы (2012)» (PDF) (անգլերեն). Международный астрономический союз. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Նշանակումը տրված է ըստ ՄՀ բյուրոյի, ավելի պաշտոնական աղբյուրներն այն չեն ընդունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 525)։ |