Բառն
Բառն, (անգլ.՝ barn, փոքր թիրախի հեգնական անվանումը), ատոմային, միջուկային և տարրական մասնիկների փոխազդեցությունների էֆեկտիվ լայնական կտրվածքի միավոր։ Այն սովորաբար օգտագործվում է առաձգական կամ ոչ առաձգական ցրման, միջուկային բաժանման, կլանման և այլ միջուկային փոխազդեցությունների հավանականությունը ցուցադրելու համար։
Թեև բառնը հավանականության քանակական որակավորում է ցուցադրում, քանի որ մակերեսի չափման միավոր է, այն կարելի է տեսողական ձևով պատկերել որպես մակերես, որի մեծությունը համընկնում է երկու մասնիկի փոխազդման հավանականության հետ—վերջինս միայն իմաստը պատկերելու համար է, և ֆիզիկական իրականություն չի ներկայացնում։
Անգլերենում «բառն» բառը նշանակում է մեծ գոմ․ քանի որ գոմի չափսերը հակադրվում եմ միջուկային փոխազդեցությունների լայնական կտրվածքի հետ, որոնք 10−24 սմ2 կարգի են, գիտնականները հումոր են գտել 10−24 սմ2-ը «բառն» անվանելու մեջ։
Օգտագործվում են նաև միլիբառն (10−27 սմ2), միկրոբառն (10−30 սմ2), նանոբառն (10−33 սմ2), մեգաբառն (10−18 սմ2) միավորները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 301)։ |