Բացել գլխավոր ցանկը
Վտանգավոր ճառագայթման առկայության նախազգուշացման նշան

Իոնացնող ճառագայթում, կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր[1]։ Նյութը իոնացնող ճառագայթներ կարող են լինել ալֆա ճառագայթումը, բետա ճառագայթումը, գամմա ճառագայթումը, ռենտգենյան ճառագայթումը, նեյտրոնային (և որոշ այլ տարրական մասնիկների) ճառագայթումը, տիեզերական ճառագայթումը և արգելակման ճառագայթումը։ Իսկ, օրինակ, ռադիոճառագայթումը իոնացնող ճառագայթում չէ։ Իոնացնող ճառագայթները առաջանում են  տիեզերքում և երկրի կեղևում պարունակվող ռադիոակտիվ տարրերի տրոհման արդյունքում:

Իոնացնող ճառագայթները կենսաբանական օրգանիզմներում առաջացնում են փոփոխություններ։ Մեծ դոզայով ճառագայթումը կարող է խիստ վտանգավոր լինել[2]։Իոնացնող ճառագայթների մեծ քանակությունը սպանում է բջիջները, իսկ ավելի փոքր քանակությունը բերում է այլ հետևանքների, օրինակ` վնասում է ԴՆԹ-ն:

Իոնացնող ճառագայթները, եթե կիրառվում է համապատասխան քանակությամբ կիրառելի է քաղցկեղի բուժման համար: Ուռուցքային բջիջները ավելի հաճախ են կիսվում, քան իրենց շրջապատող առողջ բջիջները: Այդ պատճառով հիվանդ օրգանի ճառագայթումը մահ կամ կիսման դադարեցում է առաջացնում հիմնականում ուռուցքային, այլ ոչ թե առողջ բջիջներում:


ԾանոթագրություններԽմբագրել