Հզորություն
Հզորություն, ֆիզիկական մեծություն, որը հավասար է ֆիզիկական մարմնի կատարած աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։
Աշխատանք կատարելու արագությունը կոչվում է Հզորություն։
Հզորությունը հավասար է միավորին,եթե 1 վ֊ում կատարվել է 1 Ջ աշխատանք։
1 ձիաուժ հզորություն է կոչվում այն հզորությունը,որը դրսևորում է ձին 75 կգ բեռը 1վ֊ում 1մ֊ով բարձրացնելիս։
Եթե աշխատանքը հավասարաչափ է կատարվում, Հզորությունը որոշվում է բանաձևով, որտեղ A-ն t ժամանակահատվածում կատարված աշխատանքն է։ Ընդհանուր դեպքում հզորությունը՝ որտեղ dA-ն dt տարրական ժամանակահատվածում (սովորաբար հավասար է 1 վրկ.) կատարված տարրական աշխատանքն է։
F ուժի հզորությունը հավասար է այդ ուժի և իր կիրառման կետի v արագության սկալյար արտադրյալին՝
(α -ն F և V վեկտորներով կազմված անկյունն է)։ Հզորությունը համակարգի Էներգետիկ բնութագիրն է։ Միավորների միջազգային համակարգում այն չափվում է Վատտով. 1 Վտ= 1 Ջ/վրկ։ Տեխնիկայում կիրառվում Է նաև ձիաուժ արտահամակարգային միավորը։
Էլեկտրական հզորությունը էլեկտրական հոսանքի աշխատանքն է միավոր ժամանակում։
Հաստատուն հոսանքի շղթայում Էլեկտրական հզորությունը հավասար է հոսանքի և լարման արտադրյալին՝
Փոփոխական հոսանքի դեպքում ակնթարթային հզորությունը (p) հավասար է լարման (U) և հոսանքի ուժի(I) ակնթարթային արժեքների արտադրյալին՝
Պարբերական հոսանքների ժամանակ նպատակահարմար է օգտվել, այսպես կոչված, միջին կամ ակտիվ հզորությունից, որը հավասար է ակնթարթային հզորության՝ ըստ պարբերության միջինացված արժեքին։ Միափուլ սինուսոիդային հոսանքի ակտիվ հզորությունը հավասար է
որտեղ Ս-ն և I-ն փոփոխական լարման և հոսանքի գործող (էֆեկտիվ) արժեքներն են, իսկ φ-ն դրանց փուլերի տարբերությունն է։ Սինուսոիդային հոսանքների համար կիրառվում Է նաև ռեակտիվ hզորություն, որը որոշվում է հետևյալ առնչությամբ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 386)։ |