Հաճախություն, պարբերական պրոցեսը նկարագրող ֆիզիկական մեծություն, ցույց է տալիս միավոր ժամանակում կատարված պարբերական գործողությունների թիվը։ Սովորաբար նշանակվում է , , և տառերով։ Միավորների միջազգային համակարգում հաճախության միավորը հերցն է՝ Հց (Hz)։ Հաճախությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է պարբերություն։ Այն ցույց է տալիս կրկնվող երևույթի տևողությունը։ Օրինակ, եթե նորածին երախայի սիրտը բաբախում է րոպեում 120 անգամ, ապա բաբախումների պարբերությունը (երկու բաբախումների միջակայքը) կես վայրկյան է։ Ինչպես ժամանակը, հաճախությունը ամենաճշգրիտ չափվող ֆիզիկական մեծություններից է. մինչև 10−17 հարաբերական ճշտությամբ[1]։

Տարբեր հաճախություններով սինուսոիդային ալիքներ: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս ժամանակը:

Բնության մեջ կան տարբեր հաճախությամբ պարբերական պրոցեսներ՝ սկսած ~10−16 Հց-ից (Արեգակի պտտման հաճախությունը մեր գալակտիկայի կենտրոնի շուրջը) մինչև ~1035 Հց (մեծ էներգիայով տիեզերական ճառագայթների դաշտի տատանումների հաճախությունը)։

Քվանտային մեխանիկայում քվանտամեխանիկական վիճակի ալիքային ֆունկցիայի տատանումների պարբերությունը այդ վիճակի էներգիայի ֆիզիկական իմաստն ունի, ինչ հետ կապված՝ միավորների համակարգը հաճախ ընտրվում է այնպես, որ հաճախությունը և էներգիան արտահայտվում են միևնույն միավորներով։ Այլ կերպ ասած, անցումային գործակիցը հաճախության և էներգիայի միջև՝ Պլանկի հաստատունը, E=hν բանաձևում ընտրվում է հավասար 1-ի։

Մարդու աչքը ընկալում է 4×1014 հաճախությունից մինչև 8×1014 հաճախությամբ էլեկտրամագնիսական տատանումները. Տատանումների պարբերությամբ որոշվում է լույսի գույնը։ Մարդու ձայնային զգայարանը՝ ականջը, ընկալում է 20 Հց-ից մինչև 20 կՀց հաճախությամբ ակուստիկական ալիքները։ Տարբեր կենդանիների համար օպտիկական և ակուստիկական տատանումների ընկալման հաճախային ընդգրկույթները տարբեր են։

Ձայնային տատանումների հաճախությունների հարաբերությունը արտահայտվում է երաժշտական ինտերվալների օգնությամբ, ինչպիսիք են օկտավան, տերցիան, կվինտան և այլն։ Ձայնի հաճախությունների միջև մեկ օկտավա ինտերվալը նշանակում է, որ այդ հաճախությունները տարբերվում են 2 անգամ։ Հաճախային ինտերվալների նկարագրման համար կիրառվում է նաև դեկադան, որը հաճախային միջակայքն է 10 անգամ իրարից տարբեր հաճախությունների միջև։ Մարդու ձայնային ընկալունակության ընդգրկույթը 3 դեկադա է՝ 20 Հց-ից մինչև 20 000 Հց: ինտոնացիա

Ակնթարթային հաճախությունը և սպեկտրային բաղադրիչների հաճախությունները խմբագրել

Պարբերական ազդանշանը բնութագրվում է ակնթարթային հաճախությամբ, որը փուլի փոփոխման արագությունն է։ Այդ ազդանշանը կարելի է ներկայացնել նաև որպես հաստատուն հաճախություններ ունեցող հարմանիկ սպեկտրային բաղադրիչների գումար։

Շրջանային հաճախություն խմբագրել

Ֆիզիկայի որոշ բաժիններում, մասնավորապես էլեկտրադինամիկայում, ինչպես նաև որոշ կիրառական հաշվարկներում անկյունային (շրջանային, շառավղային, ցիկլիկ) հաճախությունը (նշանակվում է  ) Շրջանային հաճախությունը տատանումներրի պարբերության հետ կապված է   առնչությամբ։ Շրջանային հաճախության մաթեմատիկական իմաստը տատանումների լրիվ փուլի առաջին ածանցյալն է ըստ ժամանակի։ Շրջանային հաճախության միավորը ռադիան/վայրկյանն է (ռ/վ)։

Պտտական շարժումը դիտարկելիս մեխանիկայում շրջանային հաճախության անալոգը անկյունային հաճախությունն է։

Դիսկրետ երևույթների հաճախություն խմբագրել

Դիսկրետ երևույթների՝ իմպուլսների հաճախությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է միավոր ժամանակում կատարվող դիսկրետ (ընդհատ) իրադարձությունների թվին։ Միավորը վ−1 է։ Գործնականում իմպուլսի հաճախության չափման համար կիրառվում է Հերցը։

Պտտման հաճախություն խմբագրել

Պտտման հաճախությունը ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս լրիվ պտույտների թիվը միավոր ժամանակում։ Միավորը՝ վ−1՝ պտույտ վայրկյանում։

Առնչվող մեծություններ խմբագրել

Հաճախության հետ սերտորեն կապված են հետևյալ մեծությունները՝

Չափումները խմբագրել

  • Հաճախության չափման համար կիրառվում են տարբեր տիպի հաճախաչափեր, այդ թվում՝ էլեկտրոնային, կոնդենսատորային, ռեզոնանսային հաճախաչափեր, ինչպես նաև սպեկտրի անալիզատորներ։
  • Տրված ճշտությամբ հաճախություն ստանալու համար օգտագործվում են տարբեր չափեր՝ հաճախության ստանդարտներ, հաճախության սինթեզատորներ, ազդանշանների գեներատորներ և այլն։
  • Հաճախությունները համեմատվում են հաճախային համեմատիչի կամ օցսիլոգրաֆի օգնությամբ՝ ըստ Լիսաժի ֆիգուրների։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Ատոմական ժամացույցների ճշտության նոր ռեկորդ». Membrana. փետրվարի 5, 2010 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.