Վատ, բուդդայական տաճարային համալիր կամ բուդդայական վանք։ Այս տիպի կառույցներ հանդիպում են Թաիլանդում, Լաոսում և Կամբոջայում։

Պխա Թխաթլուանգ (Վիենտյան, Լաոս)

Բուդդայական տաճարը, ավելի ճիշտ, վանքը Թայլանդում միայն մեկ կառույց չէ, այլ շինությունների ամբողջ համալիր է, բակի տարածքում գտնվող տաճարներ ու հուշարձաններ ՝ շրջապատված պարիսպներով։ Թայվանական վանքը, հազվադեպ բացառությամբ, կազմված է երկու մասից՝ պխուտտա-վատա և սանգխա-վատա[1]։

Այնտեղ գտնվում են բուդդայական հիմնական շինությունները՝ տաճարներ և ստուպաներ, ինչպես նաև առանձին տաղավարներ Բուդդայի հատուկ նշանակության արձանների համար, վանքային գրադարան, զանգակատուն, բնակության վայրեր վանականների համար, դպրոց, բաց տաղավարներ հանգստի համար և մի շարք այլ պաշտամունքային ու տնտեսական նշանակության շինություններ։

1998 թվականին Թայլանդում վատերի թիվը կազմում էր 30678[2]։ Վատերի ոչ մեծ շինություններում հաճախ գտնվում են հիվանդանոցներ, ծերանոցներ, ինչպես նաև հյուրանոցներ եկվորների համար և այլ հաստատություններ։ Օրինակ, Պխրաբախտնամպուխ վատում՝ Լոպբուրիի մոտ, տեղադրված է հոսպիս ՁԻԱՀ-ով հիվանդների համար, իսկ Թխամկրաբոկ վատի մոտ (Բանգկոգից 140 կմ հյուսիս) գտնվում է թմրամոլների վերականգնողական կենտրոն[3]։

Կամբոջայում Անգկոր Վատ համալիրը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[4]։ Թայլանդում համաշխարհային ժառանգության բազմաթիվ վատերի օբյեկտներ կան պատմական քաղաքներ Այուտտխայում[5], Սուկխոտայում[6] և հարևան քաղաքներում։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Гожеве Н. А. Сема и ограда лаосского вата. // Научные сообщения Государственного музея Востока : Научное издание. —Москва, 2002. — № XXV. — С. 49-63.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Словарь религиозных терминов» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին.
  2. Religion, Thailand at a Glance
  3. «Ват Тхамкрабок». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. UNESCO World Heritage Centre. Angkor
  5. UNESCO World Heritage Centre. Historic City of Ayutthaya
  6. UNESCO World Heritage Centre. Historic City of Sukhothai and Associated Historic Towns