Լույսի ուժ, լուսային հիմնական մեծություններից մեկը, բնութագրում է տեսանելի ճառագայթման աղբյուրը։ Տվյալ ուղղությամբ Լույսի ուժը հավասար է այդ ուղղությունն ընդգրկող տարրական մարմնային անկյան ներսում տարածվող լուսային հոսքի և այդ մարմնային անկյան հարաբերությանը՝

։

Լույսի ուժ հասկացությունը կիրառելի է միայն աղբյուրի չափերի համեմատությամբ շատ մեծ հեռավորությունների դեպքում։

Չափման միավորներ

խմբագրել

Միավորների միջազգային համակարգում լույսի ուժ-ի միավորը կանդելան է, որը փոխարինում է նախկինում օգտագործվող մոմ միավորին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 684