Կատալ (չափման միավոր)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատալ (այլ կիրառումներ)

Կատալ (նշանակումը՝ կատ, kat), կատալիզատորի ակտիվության չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Այս չափման միավորը երկար ժամանակ օգտագործվել է, սակայն պաշտոնապես ընդունվել է ՍԻ համակարգ միայն 1999 թվականին։

Եթե կատալիզատորի ներկայությունը ավելացնում է քիմիական ռեակցիայի արագությունը մեկ մոլով վայրկյանում, ապա տվյալ կատալիզատորի տվյալ քանակը հավասար է մեկ կատալի։

1 կատ = մոլ / վ