Final Fantasy VIII (ճապ.՝ ファイナルファンタジーVIII ֆանտաձի։ էյտո), ճապոնական դերակատարային խաղ, որը ստեղծել է Square ընկերությունը և հրապարակել 1999 թվականին, Final Fantasy խաղի ութերորդ մասն է։ Ի սկզբանե հրապարակվել է չորս կոմպակտ-սկավառակներով PlayStation համակարգի համար, բայց մեկ տարի անց, արդեն կարող էին ներբեռնել անհատական Microsoft Windows օպերացիոն համակարգի վրա, ևս մեկ լրացուցիչ կոմպակտ սկավառակով։ 2009 թվականին իր տասնամյակի առթիվ PlayStation Network ծառայությունից ներբեռնելու համար:

Final Fantasy VIII
Изображение логотипа
ՄշակողSquare
ՆախագծողԻտո Հիրոյուկի
Հրատարակիչ
ԴիստրիբյուտորEidos Interactive, Steam[1], Humble Store[2], Google Play, App Store և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1] և իսպաներեն[1]
ԽաղադիզայներՅոսինորի Կիտասե
Իտո Հիրոյուկի
Տեցույու Տակահասի
ՍցենարիստՆոձիմա Կաձուսիկե
Յոսինորի Կիտասե
Տեցույու Նոմուրա
ՆկարիչՏեցույու Նոմուրա
Յուսուկե Նաորա
ԿոմպոզիտորՆոբուո Ուեմացի
ՂեկավարներՅոսինորի Կիտասե
ԾրագրավորողԿեն Նարիտա
ՊրոդյոսերՍինձի Հասիմոտո
Սերիայի մասFinal Fantasy?
ՆախորդFinal Fantasy VII
ՀաջորդFinal Fantasy IX
Թողարկման թվականփետրվարի 11, 1999 թվական
ՊլատֆորմներPlayStation
Microsoft Windows
PlayStation Network
ԺանրՃապոնական դերակատարային խաղ
Խաղի ռեժիմՄեկ օգտատեր ունեցող խաղ
PEGIPEGI 16
USKUSK 12
ESRBESRB T
CEROB (12 տարեկանից)
Կրիչ4 × CD-ROM (PlayStation)
5 × CD-ROM ԱՀ
Թվային բաշխում (PlayStation Network)
Սիստեմային
պահանջումներ
Pentium 233 MHz, Windows 95, 32 մբ ՕՀՍ, ապարատային ապահովում (DirectX 6.1)
ԿառավարումՍտեղնաշար
Գեյմփադ
🌐final-fantasyviii.com
 Final Fantasy VIII Վիքիպահեստում

Սա Final Fantasy խաղի առաջին սերիան է, որտեղ կերպարների մարմինները ավելի իրական տեսք ունեն։ Բացի այդ, այս սերիայում չկան կախարդական ակնոցները, որով պահանջվում էին կախարդական անեծքների համար։ Սյուժեի գործությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը նման է արդիական աշխարհին և կան գիտաֆանտաստիկ տարրեր։ Գլխավոր հերոսը՝ Սկվոլ Լեոնհարտը, ինքն իր մեջ փակված ռազմական ակադեմիայի ուսանող էր, ով սովորում էր, որպեսզի դառնար «SeeD» ջոկատի անդամ՝ էլիտար ստորաբաժնի զինվոր։ Նրա հետ միասին, փորձում էր հաղթահարել մանկական վախերը և դառնալ գլխավորը, ինչը որոշիչ էր աշխարհի ճակատագրի համար։

Խաղի ստեղծումը սկսվեց 1997 թվականին, դրա հետ միաժանակ մեկնարկվեց «Final Fantasy VII» խաղի անգլերեն թարգմանությունը և հեղինակների կազմը համեմատելով անցյալ մասի հետ, գրեթե չէր ենթարկվել փոփոխությունների։ Խաղային մամուլը խաղին դրական գնահատականներ տվեց, այդպիսով ճապոնական «Famitsu» ամսագրում խաղը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը՝ բոլոր ժամանակների մեծագույն խաղերի շարքում։ Կոմերցիոն տեսանկյունից Final Fantasy VIII խաղը նույնպես մեծ հաջողություն է ունեցել, այն զբաղեցրել է առաջին հորիզոնականները շատ երկների չարթերում, իսկ Հյուսիսային Ամերիկայում հրապարակումից տասներեք շաբաթ անց վաճառքից հավաքել է 50 միլիոն դոլար։ Համաձայն տվյալների, 2003 թվականին խաղը վաճառվել է 8,15 միլիոն օրինակով։

Խաղային գործընթացը խմբագրել

«Final Fantasy VIII» խաղի հիմնական տարրերը վերցված են «Final Fantasy VII» խաղից, որտեղ բոլոր գործողությունները պայմանականորեն բաժանվում են երեք առանձին ռեժիմների՝ ճանապարհորդություն աշխարհի քարտեզի վրա, հետազոտություն տարբեր վայրերում և մասնակցություն մարտերին։ Աշխարհի քարտեզը ցուցադրում է եռաչափ գրաֆիկայով, դրա վրա սխեմատիկորեն ցուցադրված է բոլոր տեղանքները, ռելիեֆը, բուսականությունը և այլ տեղագրական հատկանիշները։ Հերոսները տեղանքներով շարժվում են ոտքով, ավտոմեքենայով, գնացքով, չոկոբոյի վրա հեծնելով, օդանավով։ Լոկացիաները իրենցից ներկայացնում են տարբեր տեղանքների երկչափ պատկերներ, ինչպիսիք են, օրինակ՝ քաղաքները և քարանձավները, նրանց վրա առկա են որոշ օբյեկտներ և ինքնուրույն կառավարվող կերպարներ, որոնց հետ հերոսները համագործակցում են խաղալու գործընթացում։ Երբ կառավարվող խաղացող հերոսները հանդիպում են թշնամուն, տեղի են ունենում ճակատամարտ, որոնք ինչպես և աշխարհի քարտեզը, ամբողջությամբ եռաչափ են։ Պայքարի ժամանակ խաղացողները դիմակայում են համակարգչային թշնամու կողմից կառավարվելու դեմ, քայլերը իրականացվում են ըստ «ներկա ժամանակի ճակատամարտ» (անգլ.՝ Active Time Battle) ռեժիմը, որը առաջին անգամ կիրառվել է «Final Fantasy IV» խաղում։ Հաղթում է այն կողմը, որին նախկինում հաջողվել էր խլել բոլոր կենսական միավորները հակառակորդներից (հրեշներից կամ այլ կերպարներից)։ Ինտերֆեյսը ընդհանուր առմամբ մնացել է նույնը, կառավարումն իրականացվում է խաղի մենյուի միջոցով, դիզայնը վերցված է նախորդ մասերից։ «Final Fantasy VII» խաղից էականորեն տարբերվում էր նրանով, որ զենքի ու զրահի հանդերձավորման համակարգը բացակայում էր, դրանց փոխարեն հայտնվել է, այսպես կոչված, «հանգույցի համակարգ» (անգլ.՝ Junction System)[3]։

Հանգույցի համակարգ խմբագրել

«Final Fantasy VIII» խաղի համար, Հիրոյուկի Իտոն մշակել է նոր մարտական համակարգ, որը հիմքում ընկած էին մեծ արարածները, այսպես կոչված «պահապանները» (անգլ.՝ Guardian Forces)։ Խաղացողը «կանչում են» որոշ պահապանների որոշակի հերոսների համար, ինչի արդյունքում վերջիններս ստանում են տարբեր հմտություններ (այդ թվում, նաև արարածներին մարտի ժամանակ կանչելու հնարավորությունը), ինչպես նաև բազային հմտությունների՝ ուժի, պաշտպանվելու, արագություն և այլնի զարգացում։ Եթե Final Fantasy խաղերի նախորդ շարքերում կախարդանքի օգտագործումը սահմանափակվում էր կախարդական միավորով, ապա այժմ կախարդանքները հատուկ իրերի մեջ են, որոնք խաղացողը գտնում է աշխարհը ուսումնասիրելու ժամանակ, հանում են նաև հրեշների միջից և վերածում են այլ իրերի, այդ իրերը հավաքում են գույքացուցակի մեջ (ամեն մի հերոս կարող է ունենալ մեկ տեսակի 100 հատ կախարդանքների)։ Ընդ որում, մոգությունը չի սահմանափակվում միայն մարտերի ժամանակ օրգտագործվող կախարդական անեծքներով, պահապանների շնորհիվ դրանք «կցվում են» հերոսներին, ցուցանիշները բարձրացնելու համար։ Օրինակ՝ եթե կրակի կախարդանքը կապեն հերոսի հետ, ապա թրով սովորական հարվածից, բացի ֆիզիկական վնասվածքներից, թշնամում կվնասի նաև կրակով[4]։ Պահապանները խաղի ընթացքում ստանում են միավորներ և սովորում տարբեր հնարքները։ Համակարգի հանգույցների բազմազանությունը և ճկունությունը խաղացողին առաջին հերթին թույլ է տալիս, տարբեր միջոցներով պահապաններին բաշխել համապատասխան խաղացոների միջև, որպեսզի ավելի լավ հմտություններ ունենան; երկրորդ, հմտությունների միջև բաշխել առկա կախարդանքները և երրորդ, ընտրել, թե որ ստացած հմտությունները կկիրառվեն ճակատամարտում (այսինքն կառուցել մարտական մարտավարությունը)։ Բացի այդ, գեյմփլեյը անհրաժեշտության դեպքում, թույլ է տալիս խաղի ընթացքում փնտրել նոր պահապաններ և զարգացնել նրանց[5]։

Հաղթանակից հետո խաղացողները ստանում են միավորներ և բարձրացնում մակարդակը, դրանով իսկ բարձրացնելով անհատական հմտությունները։ Նախորդ սերիաներից տարբերվում է նրանով, որ խաղացողի մակարդակը բարձրանալով, բարձրանում են նաև շրջակա հրեշների մակարդակը։ Որքան բարձր է ջոկատի մարտիկների մակարդակը, այնքան ավելի ուժեղ են հակառակորդները, որոնք հանդիպում են նրանց ճանապարհին, այդպիսով պարզ հանդերձանքը դադարում է արդյունավետ լինել, և այդպիսով միայն պահապանների ու ուժեղ կախարդանքի միջոցով կարելի է հաղթել հակառակորդդներին։ Խաղացողի ուժը կապված է ոչ թե մակարդակի, այլ պահապանի և առկա կախարդանքի հետ։ Բացի այդ, պահապանները փոխարինեցին զենքի ու զրահի հանդերձանքին, հանդերձանքից մնաց միայն զենքը և այն մնում է խաղացողի հետ ամբողջ խաղի ընթացքում, այդ ընթացքում միայն կարող է կատարելագործվել, բայց չի կարող փոխարինվել։ Զենքի տարբեր ձևափոխումներից կախված է խաղացողի ուժը, արտաքին տեսքը և «սահմանի խաղտումը»[6]։

Սահմանի խախտում խմբագրել

Ինչպես յոթերորդ մասում, այս մասում խաղացողը կարող է «խախտել սահմանը» (անգլ.՝ Limit Breaks)։ Դա մի յուրահատուկ հատկանիշ է, որով խաղացողը կարող է կիրառել անսովոր հզոր հարվածներ։ Ի տարբերություն նախորդ մասի, որտեղ այդ կարգավիճակը կախված էր ստացած վնասից, այս մասում դա ի հայտ է գալիս առողջության կրիտիկական վիճակի ժամանակ։ Նման համակարգ առկա էր նաև Final Fantasy VI սերիայում, այնտեղ նույնպես այդ կարգավիճակը կախված էր առողջության միավորներից կամ այլ հերոսից։ Անհրաժեշտության դեպքում, խաղացողը «Աուրա» կախարդանքի միջոցով կարող է արհեստականորեն պայթյուն ստեղծել, իսկ հակառակորդները անեծքի միջոցով զրկել այդ հնարավորությունից[7]։ Առաջին անգամ սերիայում սահմանային հարվածների կատարման գործընթաց պայմանավորված է ինտերակտիվ էլեմենտներով, այդ ընթացքում պետք է սեղմել գեյփադի հատուկ կոճակները, հարվածի էֆետկտիվությունը կախված է խաղացողի հմտությունների մակարդակից[8]։

Սյուժե խմբագրել

«Final Fantasy VIII» խաղի բոլոր գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհի շրջանակներում, որը նման է արդիական աշխարհին, այնտեղ կան նաև գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի տարրեր, այն լուսնի ուղեծրում մի անհայտ մոլորակ է։ Ցամաք հիմնականում ձևավորված է երկու մայրացամաքից՝Էստարը արևելյան կիսագնդում և Գալբադիյան արևմտյան կիսագնդում, խաղի տեղանքների մեծ մասը գտնվում են այդ տարածքներում։ Հյուսիասյին բևեռից ոչ հեեռու գտնվում է Տրաբիյա արկտիկական տարածքը, իսկ կենտրոնական մասում կա փոքր մայրցամաք՝ Բալամբը, իսկ հարավին ավելի մոտիկ, կա անմարդաբնակ կղզի։ Խաղի աշխարհոըմ կա յուրահատուկ բնական երևույթ, որը կորվում է «լուսնի լաց», որի ժամանակ լուսնի վրա բնակվող հրեշները հավաքվում են և շտապում մոլորակի մակերես։ Լուսնային լացը լինում է հազար տարին մեկ անգամ, իսկ անցյալ անգամ հրեշները ավերել էին ամբողջ մոլորակի քաղաքակրթությունը։ Բացի պետություններից, քաղաքներից և գյուղերից, խաղում մեծ դեր ունեն այգիները, անկախ ռազմական ակադեմիաները, որոնք զբաղվում են էլիտար մարտիկների նախապատրաստմամբ, որոնց անունը «SeeD» է, որոնք գումարով կատարում են ամենավտանգավոր առաջադրանքները։

Հերոսները խմբագրել

Խաղում կան վեց հիմնական հերոսներ։ Գլխավոր հերոսը՝ Սկվոլլ Լեոնհարտը ավարտել է ռազմական ակադեմիան, փակ բնավորություն ունի, նա ցանկացել է ներքին խոցելիությունը հաղթահարել հաջողություններով[7]։ Նա օգտագործում է գանբյեյդը զենքը, միաժամանակ համատեղելով ատրճանակով և սրով։ Ավելի ուշ ջոկատին միանում են Կվիստիս Թրիփը, ով նրա ակադեմիայից էր եղել, նա պատասխանատու է մարտական ընթացքի համար; Զելլ Դինչը, ով նույն ակադեմիայի շրջանավարտ էր, նա ձեռնամարտի վարպետ է և հոթ դոգի մեծ սիրահար; աղջիկ ուսանող Սելֆի Թիլմիտը, երիտասարդ աղջիկ է, կռվում է նունչակիներով; ապստամբ խմբի ղեկավար Ռինոա Հարտիլլին, խիստ էմոցիոնալ և փոփոխական աղջիկ է, ով կիրառում է արտասովոր զենք, որը նման է ձեռքին ամրացված աղեղնազենին, կրակում է սուր բումերանգներով; ջոկատի վերջին անդամը Իրվին Կինեասն է, հիմնականում կռվում է ատրճանականներով, թուլություն ունի կանանց հանդեպ։ Խաղի ընթացքում խաղացողը սովորաբար հայտնվում են Լագունայի, Կիրոսի և Վարդի զինվորների ազդեցության տակ, նաև Սայֆերի և Էդեյայի։

Պատմություն խմբագրել

Խաղը սկսվում է այգում երկու ուսանողների՝ Բալամբ Սկվոլլի և Սայֆերի մենամարտից, սովորական վերապատրաստումը վերածվեց կատաղի մարտի, նրանք մենարտի ընթացքում իրար ուժեղ վնասում են, ապա տեղափոխվում են հիվանդանոց։ Երկուսին շուտով սպասվում էր վերջին քննությունը, որից հետո կարող էին ստանալ «SeeD» կոչումը և կդառնային ակադեմիայի էլիտար անդամներ։ Այդ ժամանակ Դոլլեթ դքսությունից պատվեր են ստանում, որպեսզի իրենց պաշտպանեն հարևան Գալբադիյա պետությունից[9]։ Իր հրահանգիչ Կվիստիսի հետ գլխավոր հերոսը կատարում է մի փոքր նախնական հանձնարարություններ, ապա Զելլոի և Սայֆերի հետ միևնույն խմբի հետ ուղարկվում են մարտի գոտի։ Սայֆերը, ով նշանակվել էր ջոկատի հրամանատար, խաղտում է հրամանը, դուրս գալիս դիրքերից և գնում թշնամիների հետ ճակատամարտի, ապա նրանց ջոկատին ժամանակավորապես միանում է Սելֆին, ով Տրաբիյա այգու ուսանողուհի էր։ Ճակատամարտի ավարտից հետո, Սկվոլլը, Զելլը և Սելֆին ստանում են «SeeD» կոչումը, իսկ Սայֆերը հրամանը խաղտելու համար նկատողություն է ստանում[10]։ Ավարտական երեկոյի ընթացքում, Սկվոլլը ծանոթանում է Ռինոայի հետ, նա Սկվոլլի բնավորության հակառակ գծերն ուներ, բայց շփվող էր և բաց[11]։ Հաջորդ առավոտյան երեք շրջանավարտները, ովքեր ստացել էին էլիտար զինվորի կոչում, սկսում են իրենց աշխատանքը, ուղևորվելով օկուպացվաց Թիմբեր քաղաք, որտեղ նրանք պետք է համագործակցեին տեղի ապստամբ կուսակցության հետ։ Ռինոան իր համախոհների հետ փորձեց առևանգել Գալբադիայի թագավորին։ Փորձը ավարտվում է պարտությամբ, հետագայում պարզվում է, որ երկրում ռազմական ագրեսիան առաջացրել է նախագահի համախոհ Եդեյա կախարդուհին։ Հերոսները Գալբադիայի դիպուկահար Իրվինի հետ համագործակցելով, հրաման են ստանում ամեն գնով սպանել կախարդուհուն, բայց չեն կարողանում դիմակայել նրա ուժին, ինչի արդյունքում հայտնվում են բանտում։ Բացի այդ, պարզվեց, որ Սայֆերը միացել է Եդեյային և թագավորի մահից հետո դարձել երկրորդ ազդեցիկ մարդը թագավորությունում։

Այգիները դառնում են միակ ուժը, որոնք կարող է դիմակայել կախարդուհուն, դրա համար նա հրամայում է հզոր հրթիռներով ոչնչացնել դրանք։ Հերոսները փախչում են բանտից և բաժանվում երկու խմբի՝ առաջին ջոկատը՝ Սկվոլլի գլխավորությամբ վերադառնում են Բալամբ, որպեսզի զգուշացնեն և տարհանեն մարդկանց, այն ժամանակ, երբ Սելֆիի ջոկատը նպատակադրվել էին արշավել հրթիռային բազա։ Դիվերսանտները վերացնում են բազան, բայց հակառակորդ զինվորներին այնուամենայնիվ հաջողվում է հրթիռներ նետել այգիների վրա, Տրաբիա այգին ոչնչացվում է և նույն ճակատագիրն էր սպասվում Բալամբի այգուն։ Սկվոլլը կարողանալով լուծել Նորգոյի այգու կառավարչի հետ հակամարտությունը, վերջին պահին նրան հաջողոում է ակտիվացնել գաղտնի պաշտպանությունը և խուսափել այգու ոչնչացումից, բայց կտրվելով գետնի, այգին դառնում է անկառավարելի և շուտով ոչնչանում է, մի փոքր ձկնորսական քաղաքի կողքին։ Մինչ մեխանիկները զբաղվում էին այգու վերանորոգմամբ, Գալբադայան փնտրում էր Էլոննին[12], խորհրդավոր կնոջը, ում նկատել էին Բալամբեյում։ Հանդիպելով նրան, Սկվոլլը գտնում է իր տարօրինակ երազների բացատրությունը։ Էլլոնան օգտագորխելով իր մտավոր ունակությունները, կարողանում է ենթագիտակցությունով 17 տարի հետ գնալ, որպեսզի նրանք ուղղեն ինչ որ դեպք։ Երազում հերոսները դիտեցին մի քանի դրվագներ Լագունայի և նրա ընկերների կյանքից։ Սկզբում նա ծառայել է գալբադինական բանակում, ապա վիավորվելուց հետո ապրում էր փոքր գյուղում, հետո ուղևորվեց շուրջերկրյա ճանապարհորդության, դարձավ լրագրող և վերջապես կարողացավ դառնալ Էսթար պետության արևելյան մասի դիմադրության ղեկավար, հաղթեց Ադել կախարդուհուն և ընտրվեց այդ երկրի թագավոր[13]։ Բայց Էլլոնի փորձերը ուղղել անցյալի դեպքերը ահաջողությամբ ավարտվեցին, հերոսները միայն կարող էին դիտել դեպքերը[14]։

Սիդ այգու գլխավորը Սկվոլլին նշանակում է գլխավոր հրամանատար[15], հերոսը զգում է, որ չի կարողանում նման մեծ պատասխանատվություն կրել և բացի այդ, նկատում է անբացտրելի կապվածություն Ռինոայի հետ։ Այցելելով Տրաբիյա այգու ավերակները, հերոսները հանկարծակի հիշում են, որ նրանք բոլորը, այդ թվում Սայֆերը և Էլլոնան միասին մեծացել են նույն մանկատանը, դաստիարակվել են նույն կացարանում, իսկ մայրապետը եղել էր Եդեյան։ Շատ վաղուց ճակատագիրը նրանց ցրել է ամբողջ աշխարհով, և հիշողությունները ջնջվել են։ Իսկ նրանց ամենազարմանալին այն էր, որ Սիդը և Եդեյան ամուսնացած են եղել և հենց նրանք էլ սկսել էին յգիների շինարարությունը, որպեսզի դիամակայեին չար կախարդներին[16]։ Բալամբ և Գալբադիյա այգիների միջև տեղի է ունենում ճակատամարտ, Սկվոլլը հաղթում է Սայֆերին, հետո պարզվում է, որ նրանք կռվում էին միմյանց միջև դեռ մանկատնից, և սկսում է կռվել Եդեյայի դեմ։ Պարզվում է, որ ամբողջ այդ ժամանակ, գտնվել է Ուլտիմեցիայի հսկողության տակ[17], ով հզոր կախարդ էր ապագայից։ Նա ցանկանում էր ակտիվացնել ժամանակի սեղման ապոկալիպսիսական գործընթացը, իսկ դրա համար պետք էր տիրապետել Էլլոնայի հեռամտաընկալման ընդունակություններին[18]։ Հերոսները հաղթում են ճակատամարտում, Եդեյան ուշքի է գալիս, բայց Ռինոան ստանալով Ուլտիմեցիայի ուժը ընկնում է կոմայի մեջ։ Չկարողանալով արթնացնել իր սիրեցյալին, Սկվոլլը մեկնում է Էսթար՝ Էլլոնային որոնելու համար, այն հույսով, որ նա կտանի նրան անցյալը և այնտեղ հնարավոր կլինի փրկել աղջկան[19]։

Էլլոնային փնտրելով Սկվոլլը հայտնվում է տիեզերական կայանում, բայց նա ոչնչով չի կարողանում օգնել։ Պարզաբանելով, որ անցյալը փոխելը անհնար է։ Անսպասելիորեն Ուլտիմեցիան վերահսկողության տակ է վերցնում Ռինոայի մարմինը և տիեզերական բանտից ազատում է Ադելին, մտարդվելով նրան դարձնել իր հաջորդ մարմինը[20][21]։ Մինչդեռ Սայֆեր մոլորակում ակտիվացնում են, այսպես կոչված Լուսնային պանդորան, հսկայական մեխանիզմ, որով կարող է սկսվել «լուսնային լացը», այս բնական աղետի պատճառով Ուլտիմեցիան գտնվելով Ադելի մարմնի մեջ վերադառնում է Սայֆեր։ Սկվոլլը փրկում է Ռինոային և լքված տիեզերանավով նույնպես լքում է ուղեծիրը։ Էստարցիները մտավախություն ունեին, որ Ռինոայի մեջ կրկին կարթնանա չար կախարդը և նրան փակում են հատուկ սարկոֆագում, բայց Սկվոլլը չէր կարող առանց նրա ապրել, դրա համար մեծ ջանքերով նրան դուրս է բերում գերությունից։ Նախագահ Լագունան ներուղություն է խնդրում հերոսներից թյուրիմացության համար և պատմում պրոֆեսոր Օդայնի պլանի մասին, ինչպես հաղթել անհասանելի Ուլտիմեցիային։ Նա առաջարկում է կախարդուհուն թույլ տալ կրկին մտնել Ռինոայի մարմնի մեջ, ընդ որում Էլլոնան հնարավորություն կստանա սկսել ժամանակի սեղման գործընթացը, և այդ գործընթացի ընթացքում հերոսները հնարավորություն կստանան ուղևորվել հեռավոր ապագա և որպեսզի այնտեղ հաղթել իսկական Ուլտիմեցիային[22]։ Ջոկատը թափանցում է Լուսնային պանդորա, հաղթում Սայֆերին և հազիվ արթնացած Ադելին[23], սկսելով մարմնավորման ծրագիրը։

Ժամանակի սեղմումը անբացատրելի կատակալիզմ է, երբ բոլոր ժամանակաշրջանները միավորվում են մի կետում, հանգեցնում է աշխարհում սյուրռեալիստական կերպարանափոխության, հերոսները քաոսային կերպով տեղափոխվում են տարբեր ժամանակաշրջաններ և ի վերջո ընկնում են Ուլտիմեցիայի աբստրակտային աշխարհը, որը օդում կառուցված միջանադարյան ամրոց է։ Կախարդուհուն հաղթելուց հետո աշխարհը աստիճանաբար վերադառնում է նորմալ վիճակի, բայց Սկվոլլը շարունակում է ճանապարհորդությունը ժամանակով և տեղափոխվում է մանկատուն, որտեղ երիտասարդ մայրապետ Եդեյային խնդրում է իր ամբողջ կյանքը նվիրել այգիների կառուցմանը, որպեսզի պաշտապանվեն հեռավոր ապագայի կախարդներից[24]։ Ի վերջո, բոլոր ճամփորդությունների արդյունքում, հերոսը հայտնվում է անսահման տարածական ծուղակում, որից չի կարողանում դուրս գալ, բայց Ռինոան գտնում է նրան և վերադարձնում է ներկա ժամանակ։ Խաղի եզրափակիչ տեսարաններում ցուցադրվում է ձկնորսական ծովի մոտ գտնվող Սայֆերին; Լագունային, ով հիշում է իր ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունը, Էլլոնայի աղջկա հետ, ով փորձում էր ուղղել այդ ողբերգությունը; Բալամբ այգում կատարվող տոնական խրախճանքները, բոլոր հերոսների մասնակցությամբ և լուսնի լույսի ներքո Սկվոլլին և Ռինոային պատշգամբում համբուրվելիս։

Մշակումը խմբագրել

«Final Fantasy VIII» խաղի ստեղծումը սկսվել է 1997 թվականից, «Final Fantasy VII» խաղի անգլիական տեղեկայնացման ժամանակ[25]։ Խաղի սերիաների հիմնադիրը՝ Սակագուտի Հիրոնոբուն, այդ պահին զբաղված էր «Վերջին երևակայություն։ Հոգիները ներսում» անիմացիոն ֆիլմի նկարահանումներով, այդ պատճառով էլ, ինչպես և նախորդ մասում, կատարում էր միայն գործադիր պրոդյուսերի դերը, իսկ նախագծի ղեկավարությունը կրկին ստանձնեց Յոսինորի Կիտասեն[26]։ Գլխավոր պրոդյուսերի պաշտոնը զբաղեցրեց Սինձի Հասիմատոն, մարտական համակարգի ստեղծման պատասխանատու նշանակվեց Հիրոյուկի Իտոն։ Կիտասեն միանգամից նշանակեց ամբողջ ծրագիրը, առաջարկեց նկարիչներին ստեղծել որքան հնարավոր է ավելի իրատեսական մթնոլորտ, միաժամանակ դուրս չգալով երևակայության շրջանակներից։ Հերոսների դիզայներ Տեցույա Նոմուրան և գեղարվեստական ղեկավար Յուսուկե Նաորան ստացան խաղի աշխարհը «ապագայի, իրականության և երևակայության խառնուրդ» վերածելու ծրագիրը։ Որոշվեց հրաժարվել դեֆորմացված չիբի կերպարներից, որպպեսզի հերոսները ավելի նման լինեն իրական մարդկանց։ Նաորան իր հարցազրույցներից մեկում նշել է, որ անձնակազմը զբաղվում է «պայծառ, լուսավոր Final Fantasy» խաղի ստեղծմամբ, ինչի համար ստիպված էին ամբողջությամբ ազատվել նախորդ խաղի մռայլ մթնոլորտից, որտեղ «լույսը երբեմն հայտնվում էր խավարի միջից»։ Մշակողները եկան այդ գաղափարին բավականին վաղ շրջանում, որոշումը կայացնելը այդքան էլ հեշտ չէր, քանի որ մինչ այդ նրանք բոլորը արդեն միասին աշխատել էին յոթերորդ մասի ստեղծման վրա, դրա համար էլ նրանք բառացիորեն, իրար հասկանում էին կես բառից։ Կերպարների գործողությունը ռեալիզմով ընդգծելու համար, տեսահոլովակներում նրանք օգտագործեցին գործողության բռնում մեթոդը[27]։

 
Սակագուտիի բացակայության ընթացքում, խաղի ստեղծմամբ զբաղվել է Յոսինորի Կիտասեն

Ըստ Կիտասեյի մտահաղացման նկարիչները պետք է խաղում արտացոլեին օտար ազգերի մշակույթները, ավելի շատ եվրոպականը, քան ավանդական ճապոնականը։ Դիզայնի հիմքի համար վերցրել են Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի ճարտարապետությունը, ինչպես նաև ֆրանսիական Փարիզ քաղաքը, որպես իդեալական եվրոպական քաղաքակրթության նմուշ։ Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվել տարբեր պատմական խմբակցություններին և հնագույն մշակութային հասարակություններին, որոշ տարրեր, որոնք տեղափոխվել են խաղը գրեթե անփոփոխ տեսքով[28]։ Միեւնույն ժամանակ, գեյմփլեյը համարլրվել է Triple Triad խաղաքարտային մինիխաղով, որպես զուտ ճապոնական զվարճանք[27]։ Պահապանների արտաքին տեսքի վրա աշխատել է հերոսների գլխավոր դիզայներ Տեցույա Նոմուրան։ Նա որոշեց, որ այդ արարածները պետք է լիեն եզակի կախարդական արարածներ, առանց հագուստի և որևէ այլ մարդկային հատկանիշների։ Այն պարագայում, որ չէր ցանկանում, որպեսզի պահապանները նման լինեն սովորական հրեշների, ուստի հայեցակարգային նկարների ստեղծումնը նրանից շատ ջանք և ուժ պահանջեց։ Առաջին ստեղծված պահապանը դարձավ Լևիաֆանը, որը հետագայում ընդգրկվեց խաղի դեմո տարբերակում, նա արժանացավ բացառապես դրական արձագանքների և արդյունքում, նա շարունակեց նկարել այդ կերպարներին[29]։

Դեռ նախապատրաստման փուլում Նոմուրան ցանկացել է խաղում արտացոլել «դպրոցական օրերի» մթնոլորտը, իսկ Նոձիման հակված էր, որ հերոսները պատանեկության նույն տարիքի լինեն, այդ երկու գաղափարների միախառնումից առաջացավ ռազմական ակադեմիաների «այգիների» գաղափարը։ Սցենարսիտը նաև պլանավորել էր ցուցադրել մեծահասակների մի առանձին խումբ, Լագունայի ենթաբաժնում, որպեսզի իրենց հասունության ու ազդեցությունը հակադրվեին Սկվոլլի գլխավորած երտիսարդ և միամիտ խմբի հետ։ Ըստ Նոձիմայի, խաղացողը խաղի ընթացքում պետք է իրեն նույնացնի կառավարող հերոսի հետ, այդ էֆետկտի համար նա յոթերորդ մասում ստեղծեց Կլաուդ Ստրայֆին, իսկ ութերորդ մասի համար, նա թույլ տվեց խաղացողին կարդալ գլխավոր հերոսի հերոսի մտքերը, որոնք հայտնվում են էկրանին կիսաթափանցիկ շրջանակների տեքստերի տեսքով[30]։

Երաժշտություն խմբագրել

Երաժշտությունը «Final Fantasy VIII» խաղի սաունդթրեքի համար, ինչպես և նախորդ բոլոր մասերում, գրել է կոմպոզիտոր Նոբուա Ուեմացուն։ Գրելիս նա մեծ ուշադրություն է դարձրել հուզական բովանդականությանը, համարելով, որ նույնիսկ խաղի մշակողները պետք է լաց լիեն խաղալու ժամանակ։ Որպես հիմք օգտագործվել է հայեցակարգային նկարները և խաղի տեղանքները, այլ ոչ թե սցենարը, քանի որ նախնական փուլում երկխոսությունները անընդհատ փոխվում էին և վերջնական պատկեր չէին կազմում[31]։ Եթե նախորդ խաղերում Ուեմացուն յուրաքանչյուր հերոսի համար գրում էր առանձին երաժշտություն, ապա այս մասում նա առաջին հերթին կենտրոնացավ Սկվոլլի և Ռինոայի սիրավեպի վրա, այդպես է հայտնվեց «Eyes on Me» բալլադը[32]։ Այդ երգը չինուհի փոփ երգչուհի Ֆեյ Վոնգի կատարմամբ, ձայնագրվել է Հոնկոնգում սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ապ հայտնվեց սինգլի տեսքով և ինքնըստինքյան դարձավ շատ հայտնի, օրինակ, միայն Ճապոնիայում վաճառվել է այդ երգի ավելի քան 400 հազար սկավառակներ[33]։ Մեկ այլ հայտնի սաունդթրեք է «Liberi Fatali» երգը, որը հնչում է բացման խոսքերի ժամանակ, երգչախումբը այն կատարեցլատիներեն լեզվով[34]։

Ալբոմը ստացել է «Final Fantasy VIII Music Collection» անվանումը[35][36][37]։ Երաժշտություն ութերորդ մասի սաունդթրեքերը բազմիցս հնչել է կենդանի կատարմամբ, օրինակ՝ 2002 թվականին Տոկիոյի ֆիլարմոնիկ նվագախումբը «20020220 Music from Final Fantasy» համերգին կատարեց «Liberi Fatali», «Don’t Be Afraid», «Love Grows» և «The Man with the Machine Gun» երգերը; 2004 թվականին «Tour de Japon» շրջագայության ընթացքում կատարեցին «The Oath» երաժշտությունը; «Dear Friends»-ի համերգների ժամանակ մշտապես կատարվում էին «Liberi Fatali» և «Love Grows» կոմպոզիցիաները; մեկ տարի անց «More Friends» հաղորդման ժամանակ հնչեց «Maybe I’m a Lion» երգը[38][39][40][41]։ 2006 թվականին Ուեմացուն «Voices» նախագծի հետ մասնակցում էր հյուրախաղերի, կատարելով այնպիսի հիթեր ինչպեսիք են «Liberi Fatali», «Fisherman’s Horizon» և «Eyes on Me» երգերը; մինչ օրս «Distant Worlds» համերգների շարքում, պարբերաբար հնչում են «Final Fantasy VIII» խաղի առավել հայտնի ստեղծագործությունները[42][43], ընդ որում նրանցից մի քանիսը հրատարակվել են աուդիոալբոմների ձևաչափով[44][45]։

Հարակից ապրանքներ և այլ հրատարակություններ խմբագրել

Խաղի թողարկումից մեկ ամիս անց, տպագրվել է «Final Fantasy VIII Ultimania» գիրքը, որը պարունակում է խաղի ամբողջ սցենարը, հրեշների նկարագրությունը, մշակողների հետ հարցազրույցներ և այլ լրացուցիչ նյութեր[46]։ Սեպտեմբերին թողարկվեց «Final Fantasy VIII Desktop Accessories» սկավառակը, որը պարունակում էր դիզայներական պատկերներ, էկրանի պաստառներ, էլեկտրոնային փոստի հավելվածներ և առանձին քարտեր՝ «Triple Triad» խաղի համար, որը հիմա հնարավոր է խաղալ ընկերների հետ համացանցի միջոցով[47]։ Նոյեմբերին ընկերությունը թողարկեց գիրք-օրիգամի՝ խաղի վերաբերյալ[48]։ Նաև 1999 թվականին մշակողները հրապարակեցին տեխնիկական դեմո ութերորդ մասից, որտեղ ցուցադրվում էր պարահանդեսից տեսարաններ, որը նաև հարմարեցվեց Playstation 2 կոնսուլին[49]։

2000 թվականին «Eidos Interactive» ընկերության ուժերով, խաղը հասանելի դարձավ անհատական համակարգիչների համար, Մայքրոսոֆթ Վինդոուզ օպերացիոն համակարգով։ Ինչպես յոթերորդ մասում, գրաֆիկան և ձայնային հատկությունները ենթարկվեցին որոշակի փոփոխության, բացի այդ, որպես լրացում այս տարբերակում կցվեց «Chocobo World» մինիխաղը, որը ավելի վաղ հասանելի էր միայն «PocketStation» սարքերին և երբեք դուրս չէր եկել Ճապոնիայի սահամններից[50]։ Հիմնականում, այդ խաղում խաղացողը ուսումնասիրում է քարանձավները և գտնում բազմաթիվ իրեր, որոնք հետագայում կարող են տեղափոխել «Final Fantasy VIII» խաղի գույքացուցակ[51][52]։ «PlayStation»-ի ութերորդ մասի տարբերակը բազմիցս վերահրատարակվել է, թողարկվել է «Greatest Hits» և «Ultimate Hits» սերիաների շրջանակներում, իսկ 2009 թվականին հասանելի է ներբեռնման դարձել «PlayStation Network» օնլայն-ծառայութունից ներբեռնելու համար[53]։ 2012 թվականի դեկտեմբերին, ի թիվս այլ բաների, խաղը հրատարակվել է «Final Fantasy 25th Anniversary Ultimate Box» հավաքագրական փաթեթի կազմում, ուր տեղ են գտել բոլորի 25 սերիաների սկավառակները Սոնիի տարբեր կոնսուլների համար[54]։

Արձագանքներ և վաճառք խմբագրել

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Edge9 / 10
Electronic Gaming Monthly95 / 100
Famitsu37 / 40[55][56]
Game Informer9,5 / 10
GameSpot9,5 / 10 (PS)
6,7 / 10 (PC)[57]
GameSpy90 / 100 (PC)
IGN9 / 10 (PS)
7,4 / 10 (PC)[58]
Computer Gaming World2 / 5 (PC)
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Страна игр8 / 10[59]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings89 % (PS)[60]
80 % (PC)[61]
Metacritic90 %[62]
Պարգևներ
Best RPG of E3 1999[63]
20th Best Game of 2000[64]
7th Best PlayStation Game[65]

Ութերորդ մասը արժանացել է դրական գնահատականների խաղային մամուլի կողմից և կոմերցիոն առումով հաջող էր։ Խաղը դարձել է բեսթսելեր Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Հյուսիսային Ամերիկայի տարածքում տասներեք շաբաթների ընթացքում վաճառվել է ավելի քան միլիոն օրինակով, որից ստացել են 50մլն դոլար եկամուտ[66][67][68][69]։ Մինչև 1999 թվականը, համաշխարհային մասշտաբով վաճառքի թիվը գերազանցել է 6 միլիոնը[70], իսկ ըստ վերջին տվյալների, որոնք հրատարակել է 2003 թվականի մարտին, ամբողջ աշխարհում վաճառվել է 8,15 միլիոն օրինակով[71]։ 2006 թվականին Ճապոնական «Famitsu» ամսագիրը ընթերցողների քվեարկության հիման վրա, խաղը տեղադրել է իր 22-րդ տեղում՝ բոլոր ժամանակների մեծագույն խաղերի ցուցակում[72], այն դեպքում, երբ «Gamasutra» պորտալը, երկու տարի անց խաղը ընդգրկել է JRPG ժանրի քսան ներկայացուցիչների շարքում[73]։

Մեկնաբանների մեծ մասը համակարծիք են եղել, որ ութերորդ «Վերջին երևակայություն»-ը համարվում է հիանալի շարունակություն, չնայած նրան, որ գեյլմփլեյի մի քանի տարրեր, որոշ լրագրողների կողմից ենթարկվել են քննադատության։ Մասնավորապես նման հրատարակությունները, ինչպիսիք են՝ «IGN» և «Electronic Gaming Monthly» ընկերությունները, խաղային մեխանիկան համարել են «խաղի ամենավատ տարրը», անվանելով մարտական համակարգը ավելի շուտ շփոթեցնող է, քան ինովացիոն։ Նրանց կարծիքով, պահապաններին կանչելու տեսարանները աներևակայելի կինեմատոգրաֆիկ են, բայց երկարությունը և բազմաթիվ տեսարաններ դիտելը սկսում է ձանձրացնել[74][75]։ Ամերիկյան «Official U. S. PlayStation Magazine» ամսագիրը քննադատել է հանգույցների համակարգը, որը ստիպում է երկար սպասել կախարդանք հավաքելու համար[76], սակայն բրիտանական «Edge» ամսագիրը համաձայն չէր այդ կարծիքի հետ, խրախուսելով այդ համակարգը, որի շնորհիվ հայտնվում է բազմաթիվ տարբերակներ կերպարների հզորացման և զարգացման համար[77]։ Դրական գնահատվեց մարտական համակարգը «GameSpot» կայքում. «Հանգույցավորված կախարդանքը տալիս է ահռելի հնարավորություններ հզորացման համար»[78]։ «Երևակայության աշխարհ» ամսագրի գնահատմամբ, խաղի միակ թերությունը դերակատարային համակարգն է, որը կառավարելը շատ դժվար է[79]։

Համընդհանուր գովասանքի է արժանացել սյուժեն, նրան համարում էին ականավոր և հետաքրքրաշարժ, «Edge»-ի վերանայման հեղինակը նշել է, որ այդ մասի սյուժեն ավելի ավարտված է համարվում, քան նախորդ մասը։ Բացման տեսահոլովակը «Game Informer» ամսագրում հայտնվել է երկրորդ տեղում՝ խաղի լավագույն բացումներ ցուցակում[80], այն դեպքում, երբ «IGN» պորտալի նույն ցուցակում առաջադրել է առաջին տեղում[81], իսկ GameSpy կայքը տեղադրել է 15րդ հորիզոնակում՝ խաղերի լավագույն կինեմատոգրաֆիական պահեր ցուցակում[82]։ Խաղի վերջնամասը ըստ IGN-ի անվանվել են երրորդ լավագույնը PlayStation-ի բոլոր խաղերի շրջանակներում[81], այն դեպքում, որ UGO.com կայքում եզրափակիչ իրադարձությունները համարվել է ամբողջ սերիայի ամենահիշարժան պահերը[83]։ «Electronic Gaming Monthly» ամսագիրը հատկապես գնահատել է հերոսների դիզայնը, որպես «լավագույնը դերակատարային խաղերի մեջ»[75]։ Ըստ Edge-ի միակ թերությունը համարվում է պատմության երկարությունը, դրա պատճառով երկխոսությունները սկսում են անհետաքրքիր դառնալ, լրացուցիչ սյուժետային գծերը կորում են, իսկ սուր դրամատիկական տեսարանները խաղացողը լուրջ չի ընդունում[77]։ Ըստ «UGO.com» կայքի մեկնաբանի, չնայած սցենարում առկա թերությունների, «Final Fantasy VIII» խաղը մնում է «համարձակ, նորարարական և լավագույն դերակատարային խաղը»[84]։ 2002 թվականին «IGN» խմբագրությունը ութերորդ մասը տեղադրեց յոթերորդ տեղում՝ «PlayStation»-ի մեծագույն խաղերի շարքում, նշելով, որ մշակողները «Final Fantasy VII»-ից որդեգրել են հաջողված ձեռքբերումները, որը խաղը դարձրել է ուժեղ[81]։

Քննադատների շրջանում մեծ հաջողություն ունեցավ երաժշտությունը, այն թողարկվել է, որպես առանձին չորրորդ ալբոմ, որը տարածվել է 300 հազար օրինակներով և զբաղեցրել չորրորդ տեղը ճապոնական երաժշտական «Oricon» չարտում[85]։ «New zealand PlayStation» ամսագրի հեղինակային կազմը, սաունդթրեքը համարել է ամենահիշարժանը, որ նրանք երբևէ լսել էին[86]։ «IGN» կայքի հոդվածում լրագրողները նկատել են, որ խաղի մեծ հաջողությունների համար մեծ մասով պարտական են «ցնցող» երաժշտությանը, ավելի ուշ նրանք տեղադրեցին չորրորդ տեղի խաղի բոլոր սերիաների շաքում[74]։ Իսկ GameSpot-ը, ընդհակառակը նշում է, որ «Final Fantasy VIII» խաղի երաժշտությունը ամենավատ կողմն է, այն պարագայում, որ նրանք խորհուրդ են տալիս լսել այդ երաժշտությունը, համարելով այն ավելի որակյալ յոթերորդ մասի համեմատ[87]։ «Game Revolution» կայքը նշում է, որ ալբոմի մի քանի երգերն են միայն արժանի են ուշադրության, այդ թվում «Eyes on Me» երգը, թեև չնչին, բայց միաժամանակ շատ գեղեցիկ սիրային բալլադ[88]։

Խաղի տեղափոխումը համակարգիչների վրա ավելի քիչ դրական գնահատականներ է ստացել ըստ մի շարք հրատարակչությունների, այս տեղափոխումը նման է յոթերորդ մասի տեղափոխմանը՝ նկարները լղոզված են, իսկ կառավարումը ստեղնաշարի միջոցով շատ անհարմար է[89][90]։ Շատ քննադատներ համակարծիք են եղել, որ այդ խաղը կատարվել է չի օգտագործում ժամանակակից համակարգիչների հնարավորությունները, իսկ «PlayStation» տարբերակը ավելի լավ է նայվում և հնչում, հետևաբար դա ավելի նախընտրելի է երկրպագուների համար, քան PC-տարբերակը[91]։ «UGO.com» կայքում հոդվածի հեղինակը ծայրահեղ բացասական գնահատական է տվել, նշելով, որ տեղափոխման վատ որակը հենց ընկերության մեղքն է, որովհետև հենց դրա պատճառով խաղի մասին վատ պատկերացումներ կազմվեցին[84]։ Ինչպես նշում է «Computer Gaming World» ամսագիրը, տեղափոխումը ստացվել է հիասթափեցնող, թերությունները ուղղելու փոխարեն, նրանք միայն ընգծեցին դրանք[92]։ Այնուամենայնիվ, բացասական գնահատականները չի խանգարել խմբագրությանը այն տեղադրել է 20րդ տեղը՝ 2000 թվականի լավագույն խաղերի ցուցակում[93]։ Առանձին մեկնաբաններ PC-տարբերակը դրական գնահատեցին, օրինակ, «Maximum PC» ամսագրի կարծիքով, բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք ստեղծվել էին օգտագործելով «FMV» տեխնոլոգիան, «պարզապես հիանալի էին»[94]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Steam — 2003.
  2. Humble Store
  3. Square Electronic Arts. Final Fantasy VIII North American Instruction Manual. — 1999. — С. 20, 24, 36. — ISBN 1-56686-903-X
  4. Константин Инин. «Final Fantasy VIII». Лучшие компьютерные игры. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  5. Square Electronic Arts. Final Fantasy VIII North American Instruction Manual. — 1999. — С. 28, 33–35. — ISBN 1-56686-903-X
  6. David Cassady. Final Fantasy VIII Official Strategy Guide. — Bradygames Publishing, 1999. — ISBN 1-56686-903-X
  7. 7,0 7,1 Studio BentStuff. Final Fantasy VIII Ultimania. — DigiCube/Square Enix, 1999. — ISBN 4-925075-49-7
  8. Final Fantasy VIII Ultimania, страницы 6, 11, 13, 14, 16, 18-19.
  9. «Сю: Заказчиком в этой операции выступает парламент герцогства Доллет.
  10. «Директор Сид: Сайфер.
  11. Square Electronic Arts, ed. (1999). Final Fantasy VIII North American instruction manual. Square Electronic Arts. էջեր 6–9. SLUS-00892GH.
  12. «Скволл։ О, и ещё одна вещь.
  13. «Лагуна։ Горячие споры вспыхнули по поводу того, кто должен возглавить страну после свержения колдуньи Адель.
  14. «Эллона։ Говорят, прошлое изменить невозможно.
  15. «Сид: Путешествие обещает быть полным сражений, и непременно понадобится высококвалифицированный военачальник.
  16. «Сид։ Эдея была колдуньей уже с детства, и я женился на ней, зная это.
  17. «Эдея։ …Всё это время мой рассудок был помрачён волей колдуньи Ультимеции.
  18. «Риноа: Внутри меня была колдунья.
  19. «Скволл։ Пойдём, Риноа.
  20. «Контролёр։ Лунный мир — это прежде всего мир монстров.
  21. «Риноа։ Я не могу пообещать, что Ультимеция не завладеет мной вновь.
  22. «Доктор Одайн: Есть только один способ одолеть Ультимецию.
  23. «Лагуна: Перед смертью Адель должна передать кому-нибудь свою силу.
  24. «Скволл: И сад, и SeeD, всё это было вашей идеей.
  25. «Interview with Nomura, Kitase and Naora». Shūkan Famitsu (անգլերեն). ASCII Corporation. 5 июня 1998. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  26. Sachi Coxon. (5 июня 1998). «Interview with Hironobu Sakaguchi». Famitsu Weekly (անգլերեն). Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  27. 27,0 27,1 Staff. (2001 թ․ փետրվար). «Final Fantasy VIII Kitase, Nojima, Naora and Nomura Interview». Official UK PlayStation Magazine (անգլերեն) (71). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  28. Studio BentStuff, ed. (1999). Final Fantasy VIII Ultimania (անգլերեն). DigiCube/Square Enix. էջեր 354–355. ISBN 4-925075-49-7.
  29. Final Fantasy VIII Ultimania, страницы 354—355.
  30. «Behind The Game The Creators» (անգլերեն). Square Enix North America. 2001. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  31. Yoshitake Maeda. (1999).
  32. IGN Music. «Twelve Days of Final Fantasy XII: Nobuo Uematsu Interview» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 1 декабря 2012-ին.
  33. James Mielke. (15 февраля 2008). «A Day in the Life of Final Fantasy's Nobuo Uematsu» (անգլերեն). 1UP.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  34. Staff. «Nobuo Uematsu's Profile» (անգլերեն). Square Enix USA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  35. «Final Fantasy VIII Music Collection» (անգլերեն). RPGFan. 23 июня 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  36. Chandran, Neal (27 июля 2009). «Final Fantasy VIII Fithos Lusec Wecos Vinosec» (անգլերեն). RPGFan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  37. Ryan Bradley. (25 февраля 2004). «Piano Collections Final Fantasy VIII» (անգլերեն). RPGFan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  38. «20020220 Music from FINAL FANTASY» (անգլերեն). RPGFan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  39. «Album Information – Tour de Japon: Music from Final Fantasy DVD» (անգլերեն). SquareEnixMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  40. Peer Schneider. (2004). «Dear Friends: Music From Final Fantasy» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  41. Patrick Gann. (5 апреля 2006). «More Friends music from Final Fantasy ~Los Angeles Live 2005~» (անգլերեն). RPGFan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  42. «VOICES – Music from Final Fantasy» (անգլերեն). Square Enix Music Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  43. «Concert Events- Music from Final Fantasy» (անգլերեն). Dallas Symphony Orchestra. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  44. Robert Bogdanowicz. (23 июня 2002). «20020220 Music from Final Fantasy» (անգլերեն). RPGFan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  45. Brandon Daiker. (27 мая 2006). «Play! A Video Game Symphony» (անգլերեն). N-Sider. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  46. Studio BentStuff, ed. (1999). Final Fantasy VIII Ultimania (ճապոներեն). DigiCube/Square Enix. ISBN 4-925075-49-7.
  47. Yukiyoshi Sato. (1 сентября 1999). «New FFVIII CD-ROM Announced» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  48. Square, ed. (1999). Final Fantasy VIII Origami Book (ճապոներեն). DigiCube. ISBN 4-925075-59-4.
  49. Randy Nelson. (2 марта 1999). «PS2: Demos to Die For». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  50. Square Electronic Arts, ed. (1999). Final Fantasy VIII North American instruction manual. Square Electronic Arts. էջեր 38–40. SLUS-00892GH.
  51. Dan Calderman. (2000). «Chocobo World Playable on PC» (անգլերեն). RPGamer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  52. Staff. (23 сентября 2009). «FFVIII PocketStation Opens Up Chocobo World». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  53. Ryan Clements. «TGS 09: Final Fantasy XIII PS3 Bundle». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  54. Anoop Gantayat. (31 августа 2012). «Full Final Fantasy 25th Anniversary Ultimate Box Game List» (անգլերեն). Andriasang. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 4 декабря 2012-ին.
  55. «Famitsu: Final Fantasy XIII Misses Perfect Score [Story Spoiler!]» (անգլերեն). Kotaku. 8 октября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 3 декабря 2012-ին.
  56. プレイステーション - ファイナルファンタジーVIII(ճապոներեն) // Weekly Famitsu. — 30 июня 2006. — В. 2. — № 915. — С. 6.
  57. Greg Kasavin. (2 февраля 2000). «Final Fantasy VIII» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  58. Vincent Lopez. (28 января 2000). «Final Fantasy VIII Review (PC)». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  59. «Final Fantasy VIII». Страна игр. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 3 декабря 2012-ին.
  60. «Final Fantasy VIII for PlayStation» (անգլերեն). Game Rankings. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  61. «Final Fantasy VIII for PC» (անգլերեն). Game Rankings. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  62. «Final Fantasy VIII (psx: 1999)։ Reviews» (անգլերեն). Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
  63. Staff. (24 мая 1999). «IGN.com Announces 'Best of E3' Awards Capcom, Microsoft, Midway and Rare Take Top Honors». PR Newswire (անգլերեն).
  64. Staff. (2000 թ․ դեկտեմբեր). «Top 40». Computer Gaming World (անգլերեն) (196).
  65. Staff. (22 января 2002). «Top 25 Games of All Time: Complete List». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  66. Yukiyoshi Sato. (1999 թ․ դեկտեմբերի 14). «FFVIII Sells Six Million Copies Worldwide» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  67. Staff (19 декабря 1999). «FF8 Breaks Sales Records». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  68. César Berardini. (26 апреля 2006). «An Introduction to Square-Enix». TeamXbox (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  69. Staff. (7 сентября 19997). «Final Fantasy VIII Is Out!». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  70. Staff. (9 декабря 1999). «Final Fantasy VIII Sells One Million» (անգլերեն). Gamasutra. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  71. «Titles of game software with worldwide shipments exceeding 1 million copies» (PDF) (անգլերեն). Square Enix. էջ 27. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  72. Colin Campbell. (2006). «Japan Votes on All Time Top 100» (անգլերեն). Next Generation Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  73. Kurt Kalata. (19 марта 2008). «A Japanese RPG Primer – Final Fantasy VIII» (անգլերեն). Gamasutra. էջ 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  74. 74,0 74,1 Jeff Lundigran. (1999). «Final Fantasy VIII Review». IGN (անգլերեն). IGN Entertainment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  75. 75,0 75,1 «Final Fantasy VIII». Electronic Gaming Monthly (անգլերեն) (123): 188. 2004 թ․ հունվար.
  76. Staff. (1 января 2000). «Final Fantasy VIII PS Review». 1UP.com (անգլերեն). UGO Networks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  77. 77,0 77,1 Staff (1999 թ․ սեպտեմբեր). «Final Fantasy VII». Edge (անգլերեն). Future Publishing: 87.
  78. Andrew Vestal. (1999). «Final Fantasy VIII for PlayStation Review» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  79. «Миры. Final Fantasy» (ռուսերեն). «Мир фантастики». Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  80. Staff. (2008 թ․ նոյեմբեր). «The Top Ten Video Game Openings». Game Informer (անգլերեն) (187): 38.
  81. 81,0 81,1 81,2 Staff.
  82. «GameSpy's Top 25 Video Game Cinematic Moments» (անգլերեն). GameSpy. 16 апреля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 3 декабря 2012-ին.
  83. Staff. «Best Moments of Final Fantasy». UGO.com (անգլերեն). UGO Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  84. 84,0 84,1 Staff. «The World of Final Fantasy – Final Fantasy VIII». UGO.com (անգլերեն). UGO Networks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  85. «ファイナルファンタジーⅧ オリジナル・サウンドトラック» (ճապոներեն). Oricon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  86. Kevin Cheung. (1999).
  87. Andrew Vestal. (24 февраля 1999). «Cast all fears aside: the latest Final Fantasy is the greatest game ever to bear the name» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  88. Johnny Liu. (1999). «Game Revolution Review Page - Final Fantasy VIII» (անգլերեն). Game Revolution. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  89. Gary Koltookian. (2000 թ․ փետրվարի 2). «Final Fantasy VIII» (անգլերեն). GameSpy. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  90. Gary Koltookian. (2000 թ․ փետրվարի 2). «Final Fantasy VIII» (անգլերեն). GameSpy. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  91. Greg Kasavin.
  92. Erik Wolpaw. (2000 թ․ նոյեմբեր). «When Ports Go Bad – Final Fantasy VIII Is a Major Disappointment as a Port and as a Game». Computer Gaming World (անգլերեն).
  93. Staff.
  94. Staff (2000 թ․ ապրիլ). «Final Fantasy VIII». Maximum PC (անգլերեն). 5 (4): 85.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Final Fantasy VIII» հոդվածին։