«Sony PlayStation 2», «PS2» (ճապ.՝ プレイステーション2) «Sony» ընկերության կողմից ստեղծված վեցերորդ սերնդի տնային խաղահամակարգ, թվով երկրորդը՝ «Playstation» համակարգերում։ Սկզբնապես թողարկվել է ճապոնիայում՝ 2000 թվականի մարտի 4-ին, այնուհետև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։

PlayStation 2
Изображение логотипа
ՆախագծողՍոնի
ԱրտադրողSony Interactive Entertainment
ԸնտանիքPlayStation
Տեսակտնային խաղահամակարգ
Սերունդsixth generation of video game consoles?
Թողարկման ամսաթիվմարտի 4, 2000
Գինը՝ վաճառքի սկզբում299,99 $[1] և 199,99 $[2]
Ապահովումը դադարեցված էհունվարի 4, 2013
Վաճառված ապրանքների քանակ158 700 000
Օպերացիոն համակարգանհայտ և Linux for PlayStation 2?
Կենտրոնական պրոցեսորEmotion Engine?
Գրաֆիկական շարժիչGraphics Synthesizer?
ՆախորդողPlayStation
ՀաջորդողPlayStation 3
Վեբկայքplaystation.com/explore/ps2

155 միլիոն օրինակի վաճառքով համարվում է պատմությանը հայտնի ամենավաճառված վիդեոխաղային համակարգը։

Նախորդում է «PlayStation»-ին և հաջորդում «PlayStation 3»-ին։

Արտադրությունը Ճապոնիայում վերջնականապես դադարեցվել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին, իսկ 2013 թվականի հունվարի 4-ին «Sony»-ն հայտարարարում է ամբողջ աշխարհում համակարգի արտադրության դադարեցման մասին։

Պատմություն

խմբագրել
 
DualShock 2 ջոյստիկը

Ստեղծել է Playstation-ի խաղաստեղծ թիմի ղեկավար Կենա Կուտարգիի կողմից։ Ավելի ուշ՝ «Playstation 2»-ի շնորհանդեսի ժամանակ, Կուտարգին նշում է, որ չկարողացան երաշխավորել հաջող մեկնարկը, ի տարբերություն «Nintendo»-ի։ «PlayStation 2»-ի թողարկման նախնական տարիներին «Sony»-ն լուրջ խնդիրների բախվեց։ 2000 թվականի վերջերին «PlayStation 2»-ը օգնագործում էին ընդամենը մի քանի միլիոն մարդիկ։ Սակայն շնորհիվ համացանցային խանութների, ինչպիսին է օրինակ «eBay»-ը, համակարգին հաջողվում է դուրս գալ ծանր վիճակից։ Բացի այդ PS2-ը մեծ ճանաչում ստացավ «PS9» գովազդային տեսահոլովակի շնորհիվ, որն հետագայում օգնագործվում է նաև PlayStation Portable-ի համար։

Ապարատային միասնություն

խմբագրել

«PlayStation 2»-ը հնարավորություն է տալիս կարդալ ինչպես CD այնպես էլ DVD։ Այն հնարավորություն ունի ցուցադրելու տեսահոլովակներ DVD սկավառակներից։ «PlayStation 2»-ը ունի նաև հնարավորություն կարդալու PS1-ի համար նախատեսված քարտերից։

DualShock 2 ջոստիկը «PlayStation 2»-ի համար, հանդիսանում է ավելի հզոր ջոստիկ ի տարբերություն DualShock-ի, որը նախատեսված է PS1-ի համար։ DualShock 2-ը ի տարբերություն DualShock-ի ավելի հարմարավետ է, ավելի դիմացկուն։ DualShock 2-ի դիզայնը գրեթե չի տարբերվում DualShock-ի դիզայնից։

Համակարգը հայտնի է բազմաթիվ հաղջողված վիդեոխաղեր թողարկելու համար։

2000 թվականի մարտի 4-ին թողարկված խաղերը։
2000 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկված խաղերը։
2000 թվականի նոյեմբերի 24-ին թողարկված խաղերը։
20 ամենապահանջված խաղերը։

Ընդհանուր առմամբ «PS2»-ի համար թողարկվել է 3860 խաղ։ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին «FIFA 14»-ը դառնում է համակարգի համար թողարկված ամենավերջին խաղը։

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. https://web.archive.org/web/20011206000153/http://www.us.playstation.com/product_detail/product_detail.jhtml?PRODID=1&CATID=401
  2. https://www.gamebuzz.com/read?article=2002-05-14-0000-0001