Եգիպտոսի արվեստը, որ կոչված էր ծառայելու կրոնին պետականորեն աստվածացված փարավոնի պաշտամունքին, իր գաղափարները մարմնավորել է խիստ կարգորոշված ձևերով։ Եվ, չնայած դրան, արտացոլելով հասարակության քաղաքական և հոգևոր կյանքի փոփոխությունները, վերապրել է բարդ էվոլյուցիա։ Նրանում դրսևորվել են ստեղծագործական վառ անհատականություններ, բնորոշ տեղական դպրոցներ և գեղարվեստի երևույթներ։ Իմաստավորվել և կուռ համակարգի են վերածվել պլաստիկական արվեստների հիմնական միջոցները, ճարտարապետության մեջ՝ ծավալը, զանգվածը, հենակն ու ծածկը, ռիթմը, ռելիեֆում և գեղանկարչության մեջ՝ հարթերեսը, գիծը, ուրվապատկերը, գունաբիծը, մոնումենտալ և ևաստոցային քանդակում՝ քարի ն փայտի տեքստուրան և ֆակտուրան։

Ռամեսեում
Ֆիլի

Կազմավորում և ժամանակաշրջաններ

խմբագրել

Եգիպտոսում են կազմավորվել դասական ճարտարապետության բազմաթիվ տիպեր և տարրեր (բուրգ, օբելիսկ, սյուն), կերպարվեստի տեսակներ (բոլորաքանդակ, ռելիեֆ, մոնումենտալ գեղանկարչություն և այլն) հատուկ նշանակություն է ունեցել դիմաքանդակը։ Հին Եգիպտոսի ճարտարապետության և արվեստի պատմության հիմնական փուլերը համապատասխանորեն հարմարեցվում են երկրի հիմնական պատմական ժամանակաշրջաններին։

  • ա. մինչդինաստիկ (մ․ թ․ ա․ 5-6-րդ հազարամյակ))
  • բ. վաղ թագավորության (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի սկիզբ))
  • գ. հին թագավորության (մ․ թ․ ա․ մոտ 2800-2400 թթ.)) միջին թագավորության
  • դ. (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի վերջ - մ․թ․ա․ XVII դար))
  • ե. նոր թագավորության (մ․ թ․ ա․ XVI-XI դարեր)
  • զ. ուշ թագավորության (մ․ թ․ ա․ մոտ 1050-332 թթ.)
  • է. հելլենիստական (մ․ թ․ ա․ 332—մ․ թ․ 30) շրջանների ճարտարապետություն և արվեստ։

Զարգացում

խմբագրել

Եգիպտոսը անտառազուրկ երկիր է[1]՝ ակացիան, ժանտաթզենին (սիկոմոր), արմավենին, մոշավայրին (տամարիսկ) Նեղոսի ափին, անտառակներում աճող ծառատեսակների սուղ ցանկն է։ Շինարարական փայտը բերվել է Լիբանանից (եղևնի), Ասորիքից (կիլիկիական սոսի), Նուբիայից (սն ծառ)։ Փայտին փոխարինել է կավով շրջածեփված եղեգը։ Նեղոսի տիղմից և ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված հում աղյուսը աչքի էր ընկնում հատուկ ամրությամբ և լայնորեն կիրառվում տարբեր շինություններում (բնակարան, ամրոց, պարիսպ և այլն)։ Սակայն մեզ հասած ճարտարապետական հուշարձանների մեծագույն մասը կազմում են տաճարները, պալատները և դամբարանները։ Մոնումենտալ, վեհաշուք և հարատև ճարտարապետական կառույցների ստեղծմանը խթանել է քարի տարբեր տեսակների առատությունը՝ գրանիտ, դիորիտ, բազալտ, պորփյուր (ծիրանաքար), կրաքար, ավազաքար, հասպիս, ալեբաստր[1]։

Մինչդինաստիկ շրջանի մշակույթ

խմբագրել

Մինչդինաստիկ շրջանի մշակույթի մասին մեծ մասամբ պատկերացում են տալիս հիերոգլիֆներում պատկերված տների և հնագիտական բնակավայրերի մնացորդները։ Այս շրջանում կավից և եղեգնից պատրաստված պարզունակ բնակարանները հետզևետե փոխարինվում են ուղղանկյուն հատակագծով, փայտյա և հում աղյուսե կառույցներով։ Մարդկանց և կենդանիների արձանները, դամբարանների որմնանկարները, անոթների նկարազարդումները թեմայով կապված են ննջեցելոց պաշտամունքին և որսորդական մոգական հավատամքին։ Որպես կանոն, պատկերումները երկրաչափորեն պարզեցված են։ Մ․թ․ա․ 5-3-րդ հազարամյակների սահմանին կոմպոզիցիան ավելի է կարգորոշվում՝ բաժանվում է գոտիների, առաջնորդի պատկերումը չափերով առանձնացվում է։

Վաղ թագավորության շրջանի մշակույթ

խմբագրել

Վաղ թագավորության շրջանում ձնավորվում են եգիպտական ճարտարապետության և արվեստի սկզբունքները, որոնք այնուհետև, մի քանի հազարամյակների ընթացքում, հիմք են ծառայել նրա զարգացմանը։ Կազմավորվում է արվեստի ձևերի և տեսակևերի դասակարգումը, ուր առաջատար դերը ըևկնում է ճարտարապետությանը, որը սերտորեն կապված Էր ննջեցելոց պաշտամունքին։ Նրանում իշխող մոնումենտալության և հավասարակշռության սկզբունքները, արտահայտելով սոցիալական կարգի անսասանությունը և փարավոնի գերմարդկային մեծության գաղափարը, մեծ ազդեցություն ունեին ճարտարապետությանը սերտորեն կապված քանդակի և գեղանկարչության զարգացման վրա։ Այս շրջանի պաշտամունքային ճարտարապետության հիմնական տեսակը մաստաբան Էր (ուղղանկյուն հատակագծով, հատած բուրգի ձևով դամբարան, որի ստորգետևյա մասում տեղավորված էին թաղման սենյակները։ Քանդակին բնորոշ է սիմետրիան, ստատիկությունը, երկրաչափական ընդհանրացումը (Հասեհեմ փարավո)ի քանդակը, մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի սկիզբ)։ Ռելիեֆում ուժեղանում է հորինվածքի ռիթմիկական կարգավորումը, սիլուետների գրաֆիկական հստակությունը, պատկերումները խստորեն ենթարկվում են քարի հարթությանը (Նարմեր փարավոնի սալը (պալետկա), մ․թ․ա․ 3000 թվականներ)։

Հին թագավորության ժամանակաշրջան

խմբագրել

Հին թագավորության ժամանակաշրջանը Եգիպտոսի ճարտարապետության պատմության համար հանգրվանային է՝ ստեղծվում են սև վիթխարի բուրգեր, արքայական հոգեհանգստյան տաճարների վեհաշուք համալիրներ, Արնի տաճարներ՝ օբելիսկով, արքունիքի նշանավոր անձանց մաստաբաներ և այլն։ Եգիպտացիները այս ժամանակաշրջանում տիրապետեցին քարի մշակմանը և նրա կոնստրուկտիվ ու դեկորատիվ կիրառման բոլոր հնարավորություններին, մշակեցին համաչափական համամասնությունները, սյուների այն տիպերը, որոնք կիրառվեցին հազարամյակների ընթացքում։ Հին թագավորության ճարտարապետության բնորոշ գծերն են՝ մոնումենտալությունը, վեհաշուքությունը, ճարտարապետության և բոլորաքաևդակի, ռելիեֆի, որմնանկարչության համադրումը։ Ճարտարապետ Իմհոտեպը կառուցում է Ջոսեր փարավոնի ննջեցելոց կառույցների համալիրը, որի կենտրոնական հանգույցը աստիճանավոր բուրգ-դամբարանն է։ Սա մի նոր կառույցի տիպ էր՝ բաղկացած, իրար վրա դրված, չափերով հետզհետե նվազող վեց մաստաբաներից։ Հին թագավորության ճարտարապետները այնուհետև միայն կատարելագործեցին ձևը, որն այլևս աստիճանաձև չէր և ուներ հարթ նիստերով հստակ երկրաչափական ձև։ Բուրգի ավարտուն տիպը Գիզայի 3 փարավոնների դամբարաններից բաղկացած (Քեոփսի՝ ճարտարապետություն Տեմիուն, Քեփրենի, Միքերինի՝ ճարտարապետություն Գեբհեն) համալիրն է։ Սահմանային պարզ ձևերի և վիթխարի չափերի զուգակցումև ստեղծել է գերբևակաև, մարդուն ոչ հարազատ, փառահեղությամբ հագեցված կերպար։ Բուրգի ստորոտին խստորոշ շարված մաստաբայատիպ դամբարանները (պատկանում էին արքունի անձանց) և սֆինքսը արտացոլում էին եգիպտական հասարակության նվիրապետական դասակարգումը։ Բուրգերի մոտակայքում էին շուրջպատված ննջեցելոց տաճարները, որոնք արտաքուստ հիշեցնում են մաստաբանևր։ Սրանք բաղկացած են ուղղանկյուն դահլիճներից, որոնց առաստաղները դրված են զանգվածեղ քառանիստ մույթերին։ Տաճարները միմյանց կապվում են երկար միջանցքներով։ Ռիթմիկորեն հերթագայվող պարզ երկրաչափական ձևերը, տարբեր քարատեսակներից շարված պատերի, առաստաղի և հատակի ողորկ մակերեսները ծառայում են որպես ֆոն փարավոն-աստծո արձանի։ Հին թագավորության վերջերին ննջեցելոց տաճարի հորինվածքը բարդանում է՝ ավելացվում է որմնապարփակ, ներքուստ պարագծային սյունաշար ունեցող գավիթը։ Սյուները պսակվում են եգիպտական տարբեր բույսերի (արմավենի, պապիրուս, լոտոս) ընդհանրացված ձև ունեցող խոյակներով։ Հին թագավորության շրջանում ստեղծվում է՝ տաճարի մի այլ ձև ևս, որը սովորաբար նվիրվում էր Եգիպտոսի գլխավոր՝ արևի Ռա աստծուև։ Համալիրում ուղղաևկյուև տաճարից բացի, որպես կանոն, առկա էր չծածկված, երկու կողմերին սրբարաններով գավիթ, նաև ոսկեպատված գագաթով օբելիսկ։ Այս շրջանում անցյալի գեղարվեստական հնարանքները ոճական ավարտվածություն են ձեռք բերում։ Հին թագավորության արվեստում էական տեղ է գրավում որմնանկարչությունը, բոլորաքանդակը, ռելիեֆը, որոնք իրենց թեմատիկայով սերտորեն կապված են ննջեցելոց պաշտամունքին։ Դամբարաններում դրվում էին փարավոնների և նրանց մերձավորների քանդակները, որմնանկարները և ռելիեֆևերը՝ պատկերված ննջեցելոց թագավորության բարեբախտ կյանքի մանրամասն դրվագներով (տոնահանդես, նվիրաբերում, աշխատող ստրուկներով լի դաշտեր և այլն)։ Սրանք արտացոլում են Եգիպտոսի կյանքն ու կենցաղը։ Մեկը մյուսին ռիթմիկորեն հաջորդող կենցաղային տեսարաններ պատկերող գոտիները, պահպանելով հիմնական կանոնները, ավելի ազատ և աևմիջական են կատարված, քան փարավոնների պատկերումները։ Սրանցում ի հայտ են գալիս եգիպտական արվեստագետներին բնորոշ հարուստ ստեղծագործական երևակայությունը, ռիթմի զգացողություևը, ընդհանրացված ուրվագծի, ուրվապատկերի, գունաբծի գեղեցկությունը։ Մեծ զարգացում է ապրել պորտրետային արձանը, որը եգիպտացիների պատկերացմամբ մահացածի նմանակն էր և հոգու շտեմարանը։ Պարզորոշ ստորակարգված տիպերի (ոտն առաջ գցած՝ քայլող, ծալապատիկ նստած և այլն) հաևդիսավոր անշարժության մեջ հստակորեն արտահայտված են պատկերվողի էական գծերը և սոցիալական դիրքը (Քեփրեն փարավոնի, Անխհաֆա արքայորդու, Ռանոփեր քրմի, Կաի գրագրի և այլ արձանները)։

Եգիպտական քանդակ

խմբագրել

Եգիպտական քանդակի վիրտուոզ վարպետները չեն մեռցրել, այլ բացահայտել են քարի բնական հատկությունները՝ կարծրությունը՝ ծանրությունը, կայունությունը՝ նյութի սկզբնական ստրուկտուրան թողնելով նշմարելի։ Ծավալներն ընդհանրացված են, անցումները՝ հարթված։ Հագուստների մանրակրկիտ կատարված տարրերը, գլխարկ-թագերը, ոսկերչական զարդարանքները դեկորատիվ դեր են կատարում։ Մ․թ․ա XV դարին ստեղծված Հատշեպսուտ թագուհու տաճարը (ճարտարապետ Սենմուտ) Դեյր-էլ-Բահարիում[2] տարածության մեջ ընդարձակվող ճարտարապետական համալիր է՝ բաղկացած երկու դարավանդային հարկերից, պորտիկներով, սյունաշարով կազմված չծածկված գավթից և վիմափոր սրբարանից։ Այստեղ քիվերը և նախադորիական սյուները խիստ, բանական կարգորոշվածությամբ համադրվում են ժայռերի խառնիխուռն պատկերին, մեղմ և նրբագեղ արձանները, ռելիեֆները և որմնապատկերները տաճարին հաղորդում են լուսավորություն և ներդաշնակ պարզություն։ Որմնանկարներին բնորոշ է մտերմիկ քնարականությունը, շարժումների և դիրքերի ազատություևը, գունահարաբերումների նրբություևը։ Խնջույքների, տոնախմբությունների, որսի տեսարանները պատկերվել են բնապատկերի ֆոնի վրա։ Հատկապես մեծ տեղ էր տրվում լուսաստվերի նրբին խաղով խորաքանդակին (Տաթշեփսուտ թագուհու տաճարի ռելիեֆները, մ․ թ․ ա․ XV դարի սկիզբ)։ Կիսավիմափորի հետ մեկտեղ տարածվում են «բաց» տիպի տաճար-սրբարանները։ Սրանք, որպես կանոն, բաղկացած են սյունաշարով կազմված չծածկված գավթից, լոտոսա-պապիրուսաձև խոյակներով մոնումենտալ սյունաշարերից, որոնց հետևում է աստվածևերի արձաններով տաճարը։ Երկու մեծաչափ մույթեր (պիլոևևեր) ձևաստեղծում են մուտքը, որի առջևում օբելիսկն է և աստվածևերի կամ փարավոնների արձաններ։ Դեպի տաճարն է բերում սֆիևքսարդ ուղին։ Տաճարի որմերը զարդարվում են փարավոնների զինհաղթությունների տեսարաններով (Ամոն-Ռա աստծո տաճարը Կառնակում, Լուքսորում)։ էխնաթոն փարավոնի տիրակալության ժամանակ հին աստվածների պաշտամունքը փոխարինվում է Աթոն (պատկերվում էր արնի սկավառակի ձնով) աստծով։ Հիմնարկվում է Եգիպտոսի նոր մայրաքաղաքը՝ Ախեթաթոնը։ Հին եգիպտական արվեստի վերջին ծաղկումը եղել է, այսպես կոչված, Սայիսյան դինաստիայի (մ․ թ․ ա․ 7-րդ դար) կարճատև ժամանակաշրջանում։

Պարսկաստանի տրապետության շրջանից պահպանված հուշարձաններ

խմբագրել

Պարսկաստանի տիրապետության շրջանից (մ․ թ․ ա․ 525 թվականից սկսած մոտ 200 տարի) քիչ հուշարձաններ են պահպանվել (Կահիրեի հին մասում պարսիկների կառուցած ամրոցի ավերակները)։

Հելենիստական մշակույթ

խմբագրել

Մ․ թ․ ա․ IV դարում երկիրն Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումից հետո ընդգրկվում է հելլենիստական, իսկ ավելի ուշ՝ Հին Հռոմի մշակույթի ոլորտը։ Այդ ժամանակաշրջանի պաշտամունքային ճարտարապետության մեջ զուգակցվում են անտիկ և հին եգիպտական ձևերը (Հորո աստծո տաճարը՝ Էդֆուում, մ․ թ․ ա․ IV-I դարեր)։ Հին եգիպտական և հռոմեական արվեստի ավանդույթների յուրօրինակ համաձուլվածք են Ֆայում օազիսում հայտնաբերված I-IV դարերի դիմապատկերները։ Բյուզանդիայի տիրապետության ներքո (4-րդ վերջից) Եգիպտոսում կազմավորվում է քրիստոնեական արվեստի տեղային ինքնատիպ տարատեսակներից մեկը (տես ՂպտիներVII դարի Եգիպտա-արաբական, նվաճումներից հետո դարձավ արաբական մշակույթի ոլորտներից մեկը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 R. G. Blakemore, History of Interior Design and Furniture: From Ancient Egypt to Nineteenth-Century Europe, John Wiley and Sons 1996, p.100
  2. W. M. Flinders Petrie, Kahun, Gurob, and Hawara, Kegan Paul, Trench, Trübner, and Co., London 1890

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 471