TeamXbox
TeamXbox, վեբ կայք, նվիրված Xbox և Xbox 360 խաղային համակարգերի համար նախատեսված համակարգչային խաղերին։ Կայքում տեղադրվող նյութերի մեծ մասը նվիրված է Xbox և Xbox 360 խաղային համակարգերին, սակայն կայքում հազվադեպ տեղադրվում են նյութեր նաև այլ խաղային համակարգերի մասին։
teamxbox.com | |
---|---|
Տեսակ | կայք և նախկին էություն |
Սեփականատեր | Ziff Davis? |
Բացված | 2000 |
Պատմություն
խմբագրելTeamXbox-ը հիմնադրվել է 2000 թվականին Բրենթ Սոբոլեսկի և Սթիվ Բարտոնի կողմից։ 2001 թվականին Բարտոնը, Սոբոլսկին և Սոլ Նաջիմին MSXbox-ից, կնքեցինք պայմանագիր, ըստ, որի TeamXbox-ը և MSXbox ֆորումը միավորեցին, դառնալով մեկ ընդհանուր կայք և պահպանելով TeamXbox անվանումը։ Արդյունքում TeamXbox-ը դարձավ ամենախոշոր կայքը նվիրված Xbox խաղային համակարգին։
2003 թվականի հոկտեմբերի 21-ին IGN Entertainment ընկերությունը հայտարարեց TeamXbox-ի գնման մասին։ Չնայած այդ հանգամանքին, TeamXbox-ը պահպանեց իր վեբ հասցեն, թեմատիկան և աշխատակիցներին։ Գործարքի ժամանակ կայքն ամեն ամիս ուներ ավելի քան կես միլլոն այցելու[1]։
2007 թվականի դեկտեմբերի վերջին TeamXbox-ի աշխատակիցը հաղորդեն, որ շնորհիվ իր ներքին աղբյուրների պատրաստ է հաստատել, որ Microsoft ընկերությունը աշխատանքներ է կատարում Xbox 360-ի համար նախատեսված նոր խաղային վահանակի վրա[2]։ Արդյունքում, մի քանի տարի անց, պարզ դարձավ, որ այդ խաղայաին վահանակը՝ շարժի ճանաչման՝ Kinect համակարգն է։
2009 թվականի հուլիսին տարածվեց տեղեկություն Xbox-ի նոր խաղային համակարգի մասին։ TeamXbox-ը տրամադրեց էքսկյուզիվ, ոչ պաշտոնական տեղեկություն, որ նոր մոդելը ունակ է ցուցադրել պատկերները ստերեոսկոպիկ ռեժիմով[3]։
2010 թվականի հուլիսին համացանցում հայտնվեց ոչ պաշտոնական տեղեկություն, ըստ որի Microsoft ընկերությունը հնարավոր է հրաժարվի «Xbox» բրենդից։ Այս տեղեկությունների համար աղբյուր հանդիսացավ FOX Interactive Media-ն, որը հայտարարեց, վերջին փոփոխությունների հետ կապված հնարավոր է փակվի նաև TeamXbox կայքը, իսկ Xbox բրենդին վերաբերվող ողւ նորությունները կտեղափոխվեն IGN.com կայքի առանձին բաժին։ Շնորհիվ այս նորության պարզ դարձավ, որ 2010 թվականի մարտին TeamXbox-ին աշխատակազմը ենթարկվել էր կրճատման[4]։
2012 թվականի հունվարին պարզ դարձավ, որ կապված ֆինանսական բարդությունների հետ IGN-ը ստիպված է եղել կրճատել Voodoo Extreme 3D և TeamXbox կայքերի աշխատակիցների բյուջեն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «IGN ENTERTAINMENT ACQUIRES TEAMXBOX WEBSITE The acquisition creates largest Xbox online community» (անգլերեն). IGN Entertainment. 2003 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «И снова о новом геймпаде для Xbox 360». GameTech. 2007 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Слух: новый Xbox в следующем году». GameTech. 2009 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Слух: Microsoft может отказаться от бренда Xbox». GameTech. 2010 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Brenna Hillier (2012 թ․ հունվարի 28). «Voodoo Extreme, Team Xbox culled, Future lays-off more» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.