Կաջոլ (մարաթհի` काजोल, իրական անունը` Կաջոլ Մուքհերջի, ամուսնական անունը՝ Կաջոլ Դևգան, օգոստոսի 5, 1974(1974-08-05)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհի։ Կաջոլը հինգ անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար, պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով (2011 թ.)։ Հանդիսանում է Մեծ Բրիտանիայում գտնվող Loomba Trust բարեգործական կազմակերպության դեսպանը։ 2008 թվականին արժանացել է Karmaveer Puraskaar award-ի պարգևին՝ սոցիալական զարգացմանն ուղղված ներդրումների համար։

Կաջոլ
անգլ.՝ Kajol
Ծնվել էօգոստոսի 5, 1974(1974-08-05)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունՄիթիբայ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի
ԸնտրանիՉփախցրած հարսնացուն, Gupt: The Hidden Truth?, Kuch Kuch Hota Hai?, Եվ տխրություն և ուրախություն և Devi?
Ծնողներհայր՝ Շոմու Մուքհերջի, մայր՝ Տանուջա
Ամուսին(ներ)Աջայ Դևգան[3]
Երեխա(ներ)Nysa Devgan?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Կաջոլը ծնվել է բենգալյան ծագում ունեցող մարաթհի ժողովրդին պատկանող ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր։ Սակայն դերասանուհին պնդում էր, որ չի զգացել, որ ապրում է ոչ լիարժեք ընտանիքում։ Նրա մայրը դերասանուհի Տանուջան է, իսկ հայրը՝ ռեժիսոր և պրոդյուսեր Շոմու Մուքհերջին։ Կաջոլի ընտանիքը սերտորեն կապված էր կինոաշխարհի հետ։ Նրա մորաքույրը դերասանուհի Նուտանն էր, տատը՝ դերասանուհի Շոբհնա Սամարթհը, իսկ նախատատը՝ նույնպես դերասանուհի Ռատան Բայն էր։ Դերասաններ էին նաև նրա հորեղբայրները՝ Ջոյ Մուքհերջին և Դեբ Մուքհերջին, ովքեր նաև ռեժիսորներ և պրոդյուսերներ էին։ Կաջոլի քույրը՝ Տանիշա Մուքհերջին նույնպես նկարահանվում է կինոյում։ Դերասաններ են նաև զարմիկը՝ Մոհնիշ Բահլը և ազգականուհին՝ Ռանի Մուքհերջին։

Կաջոլը կրթությունն ստացել է Սուրբ Հովսեփի վանքին կից գիշերօթիկ դպրոցում, սակայն թողել է դպրոցը 16 տարեկանում ` իր առաջին ֆիլմի նկարահանումից հետո։ Նրան նկատել են անմիջապես` իր առաջին «Սենսացիոն դեբյուտ» (1992 թ.) ֆիլմից հետո։ Սակայն իրական հաջողությունը նրան ժպտաց «Չառևանգված հարսնացուն» (1995 թ.) ֆիլմում կատարած դերի համար, որտեղ նրա խաղընկերը Շահրուխ Խանն էր։ Նրանք հիանալի խաղընկերներ էին և միասին նկարահանվել են ևս 11 ֆիլմում։ Կաջոլը առաջին հնդիկ դերասանուհին էր, որն ստացել է մրցանակ՝ լավագույն բացասական դերի համար՝ «Թաքնված ճշմարտություն» (1997 թ.) ֆիլմում կերտած կերպարի համար։ 2006 թվականին նա նկարահանվել է «Կույր սեր» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Աամիր Խանն էր։ Կաջոլը հիանալիորեն էր կերտել կույր աղջկա կերպարը։ 2008 թվականին նա նկարահանվել է «Դու, ես և մենք», այնուհետև Կարան Ջոհարի «Իմ անունը Կհան է» (2010 թ.) ֆիլմերում, որին հետևել է «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» («Մենք ընտանիք ենք» 2010 թ.) կինոնկարը։

Կաջոլի այլ աշխատանքներից են «Կարանը և Արջունը» (1995 թ.), «Կիրք» (1997 թ.), «Պետք չէ վախենալ սիրուց» (1998 թ.), «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.), «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.), «Սիրահարվածները» (2015 թ.) և այլ ֆիլմեր։

2005 թվականին իր ամուսնու հետ միասին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հնդկական տարբերակում շահել է մեկ միլիոն ռուփի, որը զոհաբերել է բարեգործական նպատակներով (քաղցկեղի դեմ պայքարին)։ Կաջոլը ակտիվորեն մասնակցում է նաև զանազան հեռուստաշոուների։

Անձնական կյանքը խմբագրել

«Ընտանիք և օրենք» (1995 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ Կաջոլը ծանոթացել է դերասան Աջայ Դևգանի հետ։ Չորս տարի հանդիպելուց հետո, 1999 թվականին նրանք ամուսնացել են։ Ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Իսկական սեր (Սենսացիոն դեբյուտ) Bekhudi Ռադհիկա
1993 Խաղ մահվան հետ Baazigar Պրիյա
1994 Սիրո հետ կատակ չեն անում Yeh Dillagi Սապնա
1994 Կյանքի պարտքը Udhaar Ki Zindagi Սիտա
1995 Կարանը և Արջունը Karan Arjun Սոնիա Սաքսենա
1995 Ընտանիք և օրենք Hulchul Շարմիլի
1995 Հրաշագործ մեդալյոնը Taaqat Կավիտա
1995 Չառևանգված հարսնացուն Dilwale Dulhania Le Jayenge Սիմրան Սինգհ
1996 Գավառականը Bambai Ka Babu Նեհա
1997 Հավերժ միասին Hameshaa Ռանի Շարմա, Ռեշմա
1997 Կիրք Ishq Կաջալ
1997 Թաքնված ճշմարտություն Gupt: The Hidden Truth Իշա
1998 Պետք չէ վախենալ սիրուց Pyaar Kiya To Darna Kya Մուսկան Թհակուր
1998 Մոլագարը Dushman Սոնիա, Նաինա Սայգալ
1998 Սերը պետք է որ պատահեր Pyaar To Hona Hi Tha Սանջանա
1998 Կյանքում ամեն ինչ պատահում է Kuch Kuch Hota Hai Անջալի Շարմա
1999 Ես ապրում եմ քո սրտում Hum Aapke Dil Mein Rehte Hain Մեգհա
1999 Ահա և եկավ սերը Hote Hote Pyar Hogaya Պինկի
2000 Հորեղբայր Ռաջուն Raju Chacha Աննա
2001 Երկվորյակները Kuch Khatti Kuch Meethi Տինա, Սվիտի
2001 Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham Անջալի Շարմա
2006 Կույր սեր Fanaa Զունի Ալի Բեգ
2008 Դու, ես և մենք U Me Aur Hum Պիյա
2008 Սրտային գործեր Haal-e-Dil -
2008 Այս զույգին ստեղծել է Աստված Rab Ne Bana Di Jodi հրավիրված աստղ
2010 Իմ անունը Կհան է My Name Is Khan Մանդիրա Խան
2010 Ես սիրում եմ քեզ, մայրիկ We Are Family Մայա
2010 Սուպերհերոս Տունպուրան Toonpur Ka Superrhero Պրիյա
2015 Սիրահարվածները Dilwale Միրա Մալիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140419713 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. India Today — 1975. — ISSN 0254-8399
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաջոլ» հոդվածին։