Ամրիշ Պուրի
Ամրիշ Պուրի (հինդի՝ अमरीश पुरी, անգլ.՝ Amrish Lal Puri, հունիսի 22, 1932[1][2], Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 12, 2005[2], Մումբայ, Հնդկաստան[3]), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան։ Հնդիկ հայտնի այն դերասաններից մեկը, որի դերերը միշտ չար են եղել։ Կինոյում նկարահանվել է 30 տարուց ավելի (առաջին դերը կատարել է 1970 թվականին, իսկ վերջինը 2006 թվականին է լույս տեսել)։ Դերասանի ֆիլմագրության մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն ըստ տարբեր աղբյուրների, ֆիլմագրությունը կարող է հասնել 275-ից մինչ 400 ֆիլմ։ Նկարահանվել է Բոլիվուդում, Թոլիվուդում, Կոլիվուդում, այն ֆիլմերով, որտեղ խոսում են կաննադա լեզվով, ինչպես նաև Հոլիվուդում։ «Filmfare Awards երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար» մրցանակի եռակի դափնեկիր (1986, 1997, 1998)։
Ամրիշ Պուրի հինդի՝ अमरीश पुरी | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1932[1][2] |
Ծննդավայր | Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 12, 2005[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱմրիշ Պուրին ծնվել է Փենջաբյան ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Ջալանդհարից ոչ շատ հեռու։ Ծնվել է միջին բարեկեցություն ունեցող ընտանիքում, որտեղ, բացի իրենց կար ևս չորս երեխա։ Նա ավարտել է Շիմլայի հումանիտար արվեստի քոլեջը, որը գտնվում է Հիմաչալ-Պրադեշ նահանգում, ապա ավարտել է տեղի համալսարանի քաղաքատնտեսական բաժինը, և 20 տարի աշխատել է Մումբայի աշխատանքի նախարարությունում՝ Ինդիրա Գանդիի մոտ։
Դեռ դպրոցական տարիներին նրան հետաքրքրում էր ֆիզիկան, քիմիան, նվագում էր ֆլեյտա, զբաղվում լուսանկարչությամբ։ Մանկուց երազել էր խաղալ թատրոնում և կինոյում։
Թատրոնում իր կարիերան
խմբագրելԱռաջին վերապատրաստումները եղել են Աբրահիմա Ալկազիի թատերախմբում, Ազգային դպրոցի դրամատիկական թատրոնում, որից հետո ռեժիսոր, սցենարիստ, թատերագիր Սատիյադև Դյուբեյը իրեն ընդունում է իր Փրիտհվի անվանումով թատրոնը, որտեղ, ինչպես նաև «Thistar Unit» թատրոնում նա խաղաց երկար տարիներ։ Նա խաղացել է այդ թվում Ս. Դյուբեյի երգով ստեղծված «Տեսարանը կամրջից» թատերախաղում, Արթուր Միլլերի «Սկապինայի հնարքներ» թատերախաղում և այլ ներկայացումներում։
Սովորել է տեղի երաժշտության ակադեմիայում։ 1968 թվականին նա ստացել է իր առաջին թատերական մրցանակը։ 20-րդ դարի 60-ական թվականներին, նա դարձավ Հնդկաստանի թատրոնի առանցքանի դեմքերից մեկը և «Մումբայի թատրոն» խմբի մշտական անդամ։ Բացի այդ, ի շնորհիվ իր հատկանշական և հեշտ ճանաչելի ձայնի, նա շատ տարիներ աշխատել է ռադիոյում և գովազդային ընկերություններում։
Կինոյում իր կարիերան
խմբագրելԸստ հնդկական կոմերցիոն կինոասպարեզի, նա կինոյում նկարահանվել է ուշ՝ առաջին եթերը եղել է 38 տարեկանում, երբ շատ հնդիկ դերասաններ արդեն ավարտել էին իրենց ֆիլի կարիերան։ Ֆիլմերով զբաղվել է 1970 թվականից։ 1971 թվականին նկարահանված նրա առաջին նշանակելի ֆիլմը «Ռեշմա և Շերա»-ն է։
Հնդկական կոմերցիոն կինոասպարեզում նա միշտ խաղացել է որպես խելացի, խորամանկ և անվախ չարագործի դերեր։ Կինոյում նրա առաջին հաջողությունը «Մենք հինգով» ֆիլմն է, որտեղ նա խաղում էր զամինդարիի դեր։ Այդ ֆիլի ռեժիսորն էր Բապուն։ 1986 թվականին, իր նկարահանված «Անմեղ զոհ» թատերախաղը արժանացավ «Filmfare Award երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար», որից հետո բազմիցս արժանացել է այլ պարգևների և՛ այս ֆիլմի, և իր նկարահաված այլ ֆիլմերի համար։ Բացի այս, նրան մեծ հանբավ է բերում «Միսթեր Հնդկաստան» ֆիլմը (1987), իսկ Մոգամբո դերը իրեն երկար տարիներ շնորհեց յուրօրինակ տիտղոս։
Նկարահանվել է «Կինոյին զուգահեռ» ֆիլմում (լուրջ իրատեսական կինոթատրոն, արվեստի տուն)։
Նրա գունագեղ «Ոճրագործ»-ը հոլիվուդյան արտադրողների կողմից աննկատ չի մնացել։ 1984 թվականին էկրան բարձրացավ Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը», որտեղ Ամրիշ Պուրին փայլուն խաղաց հզոր բացասական կերպարի դերը։
Մահ
խմբագրելՄահացել է 2005 թվականի հունվարի 12-ին։ Մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն էր, որն առաջացավ վիրահատությունից հետո։
Դեռ երկու տարի առաջ իր ինքնակենսագրության մեջ սկսել էր գրել իր մահվան մասին, սակայն չհասցրեց ավարտել։ Գիրքը արդեն վերջացված էր, և լրագրող Ջոթի Սաբհարվալը իր դերասան որդու Ռաջիվի հետ, Ամրիշ Պուրիի կյանքի կարևոր դրվագները տպագրեց 2006 թվականին՝ «Կյանքի օրենք» (անգլ.՝ The act of life) պարբերականում։
Ընտանիք
խմբագրել- Նիհալա Չանդա Պուրիի ընտանիքում ապրում էին հինգ երեխա. չորս որդիներ՝ Չաման, Մադան, Ամրիշ, Հարիշ և դուստր՝ Չանդրականտա։ Ամիրշը ընտանիքի չորրորդ որդին էր։
- Ամիրշի ավագ եղբայրները՝ Չամանն ու Մադանը, ևս որոշ չափով կապ ունեին ֆիլմերի հետ, իսկ Մադան Պուրին հայտնի է իր նկարահանված ֆիլմերով։
- 1957 թվականի հունվարի 5-ին, Ամրիշը ամուսնանում է Ուրմիլե Դիվերկալի հետ (1957-2005)։ Նրա կինը ոչ մի կապ չուներ ո՛չ թատրոնի, և ոչ էլ կինոյի հետ։ Նրանք երկուսն էլ տարբեր կաստերից են, դրա համար էլ երկուսի ծնողները մինչև վերջին պահը դեմ էին նրանց ամուսնությանը։ Ունեցել են երկու երեխաներ. Ռաջիվ որդին (ամուսնացած է, մասնագիտությամբ նավաստի և գործարար), Նամրատա դուստրը (ամուսնացած է, մասնագիտությամբ բժիշկ է)։ Ինչպես նաև ունեցել են չորս թոռներ. երեք տղա, մեկ աղջիկ (երկու երեխա ունեցել է Նամրատան, երկու երեխա՝ Ռաջիվը)։
Ֆիլմագրություն
խմբագրել1970-ականներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1970 | Պատերազմ և սեր | Prem Pujari | Ջերրի |
1971 | Aahat - Ek Ajeeb Kahani | ||
1971 | Shantata! Court Chalu Aahe | ||
1971 | Իրարանցում | Hulchul | դատավոր |
1971 | Ռեմշա և Շերա | Reshma Aur Shera | Ռեհմատ Խան |
1973 | Անտառ | Kaadu | Չանդրե Գովդա |
1973 | Ոսկե ձեռքեր | Sone Ke Haath | |
1973 | Hindustan Ki Kasam | ||
1975 | Գիշերների ավար | Nishaant | Ավագ ղեկավար |
1975 | Ճաղերի հետևում | Salaakhen | վարպետ |
1976 | Արթնացում | Manthan | Միշրաջի |
1977 | Պատիվ և հավատ | Immaan Dharam | Դխարամ Դայլար |
1977 | Բհումիկա (Ծանր դեր) | Bhumika: The Role | Վինայյակ Քալե |
1977 | Sat Sri Akal | ||
1977 | Gyaniji | ||
1977 | Ալի-Բաբա և Մարջինա | Alibaba Marjinaa | Ջաբբար |
1978 | Պալատական ինտրիգների գերության մեջ | Bandie | Անանդ |
1978 | Ընծա | Kondura | Բխայրավմուտի / Քոնդուրա |
1979 | Hamare Tumhare | ||
1979 | Անհայտ թշնամի | Jaani Dushman | առևանգող |
1979 | Naiyya | Փանալալ | |
1979 | Sawan Ko Aane Do | Չանդրիկիի հայր | |
1979 | Լակխան | Lakhan |
1980-ականներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1980 | Chann Pardesee | Ջոգինդեր Սինգh | |
1980 | Վիրավորի ճիչը | Aakrosh | դատավոր Դուշանե |
1980 | Դարի ընկեր | Qurbani | Ռակկա |
1980 | Խորություն | Gehrayee | Տանտրիական մոգ |
1980 | Մենք հինգով | Hum Paanch | Վիր Պրատապ Սինգh, ղեկավար |
1980 | Patthar Se Takkar | Անանդի բժիշկ | |
1980 | Maan Abhiman | Մատխուրապասադ Չուդխորի | |
1981 | Մարդասպան | Krodhi | Մադխավան |
1981 | Ճակատագիր | Naseeb | Դոն |
1981 | Մեր դարաշրջան | Kalyug | Քիշան Չանդ |
1981 | Անհայտ մահ | Be-Shaque | Գոպալ |
1981 | Nai Imarat | ||
1982 | Apna Bana Lo | ||
1982 | Անհանգստություն | Ashanti | ռաջա Բախադուր Սինգh |
1982 | Սովորաբար | Aadat Se Majboor | Անգիհորի / Ջոգինդեր Սինգh |
1982 | Շակտի | Shakti | Ջեյ Քեյ Վերմա |
1982 | Գանդի | Gandhi | Քհան |
1982 | Ամենակարող | Vidhaata | Ջագավար Չոուդհարի |
1982 | Main Intequam Loonga | Գովարդհան Դաս «Ջեյ Դի» | |
1982 | Ջոնի, ես սիրում եմ քեզ | Johny I Love You | Սալիմ Սինգh |
1982 | Հաղթողը | Vijeta | Վարգհիսի գլխավոր հրահանգիչ |
1983 | Քաջը | Nishaan | |
1983 | Բեռնակիր | Coolie | Ջոն դե Քոստա |
1983 | Կիսաճշմարտություն | Ardh Satya | Ֆաուժդար Վերանկալ |
1983 | Հանդիպում | Haadsaa | Ռ. Կ. Չակրավատկի |
1983 | Գերին | Hero | փաշա |
1983 | Շուկայական տարածք | Mandi | Դերվիշ |
1983 | Կույր օրենք | Andhaa Kanoon | Միսթեր Ռամ Գուպտա |
1984 | Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը | Indiana Jones and the Temple of Doom | Մոլա Ռամ |
1984 | Ջահ | Mashaal | Ս. Կ. Վարդխան |
1984 | Insaaf Kaun Karega | Բխանուպրատապ | |
1984 | Գանգվա | Gangvaa | (Հատուկ հրավեր) |
1984 | Դաժան աշխարհ | Duniya | Բալվենտ Սինգh Քալրա |
1984 | Ինչպես երեք հրացանակիր | Jagir | Լաքհան Սինգh |
1984 | Ձայնը | Awaaz | Մուլչանդ Մալհոդխա |
1984 | Սուտ և ճշմարտություն | Jhutha Sach | Բլուր |
1984 | Ծնողական երդում | Kasam Paida Karne Wale Ki | ուդաբխան Սինգh |
1984 | Yeh Desh | Դհալիա | |
1984 | Party | Բժիշկ | |
1984 | Zakhmi Sher | Սվամի Քաշիթանթ Սինգh | |
1985 | Անցյալի արտացոլում | Aaj Ke Sholey | Բալբիր Գուպտա |
1985 | Mohabbat | Չաուդհարի | |
1985 | Ամենակարող | Zabardast | Բալրամ Սինգh |
1985 | Անմեղ զոհ | Meri Jung | Ի. Դ. Տհարկրան |
1985 | Ընդարմացում | Aghaat | Չակրադև |
1985 | Karmyudh | Սոխանլալ Պուրի | |
1985 | Patthar Dil | Ռանա Սուրաջբխան Սինգh | |
1985 | Paisa Yeh Paisa | Ջուգալ | |
1985 | Teri Meherbaniyan | տխակար Վիջայ Սինգh | |
1985 | Դատի ժամը | Phaansi Ke Baad | Դամոդար Սետխ |
1986 | Pyar Ho Gaya | Սապնիի հայրը | |
1986 | Kaanch Ki Deewar | Բխուպ Սինգh | |
1986 | Քո հետ միասին | Aap Ke Saath | Փերշա |
1986 | Սուլթան (Սուլթանի Սեփականություն) | Sultanat | Ռազոուլի ալ-Ջաբեր ալ-Նասիր |
1986 | Խիզախը | Janbaaz | Ռանա Վիկրամ Սինգh |
1986 | Begaana | Ա. Պ. Լալլ | |
1986 | Օվկիանոս | Samundar | Նար Սինգh |
1986 | Asli Naqli | Դուրջան Սինգh | |
1986 | Եվս մեկ հաղթող | Ek Aur Sikander | Շարհան |
1986 | Tamas (մինի սերիալ) | ||
1986 | Dosti Dushmani | ||
1986 | Ricky | ||
1986 | Mera Dharam | տրակտուր Դիգվիջեր Սինգh | |
1986 | Կախարդական ադամանդ (ֆիլմ 1) | Nagina | Բխայտոն Նատխ |
1986 | Ամեն մեկ ունի իր ճակատագիրը | Naseeb Apna Apna | Բհիմ Սինգh |
1987 | Loha | Շեր «Շերա» Սինգh | |
1987 | Dadagiri | Բխանտուրապ Սինգh | |
1987 | Madadgaar | ||
1987 | Պարիր, պարիր | Dance Dance | պարոն բահադուր Սինգh |
1987 | Միսթեր Հնդկաստան | Mr India | Մոգամբո |
1987 | Վրեժի որոնում | Hawalaat | սեթ Դհարմ Դաս |
1987 | Փողոցային հետքեր | Sadak Chhap | Դխարհամդաս |
1987 | Պատվի պարտք | Param Dharam | Շամշերա |
1987 | Sher Shivaji | ||
1987 | Jawab Hum Denge | սեթ Դխարանջ | |
1987 | 10 000 պարգև | Inaam Dus Hazaar | կապիտան Ս. Պ. Սինգh |
1987 | Ես տալիս եմ սիրտ | Dil Tujhko Diya | Մոխլա |
1988 | Մենք հրեշտակներ չենք | Hum Farishte Nahin | Պաշուրտամ Դաս / Դին Դայալ |
1988 | Ժառանգորդներ | Waaris | Դուլա Ք. Սինգh |
1988 | Սիրո թշնամին | Mohabbat Ke Dushman | Շանբազ Խան |
1988 | Կոմանդոս | Commando | Մարսելոնի |
1988 | Հրաժեշտներ | Rukhsat | Ջագդիշ Չոպրա |
1988 | Janam Janam | տխակու Բալբիր Սինգh | |
1988 | Բարեհոգի | Dayavan | տեսուչ Ռաթան Սինգh |
1988 | Khoon Bahaa Ganga Mein | ||
1988 | Aakhari Poratam | Անանտանանդա Սվամի | |
1988 | Kaun Jeeta Kaun Haara | ||
1988 | Գանգա, Ջամդա, Սարասվատա | Gangaa Jamunaa Saraswathi | տրակտուր Խասրաջ Սինգh |
1988 | Դավադրություն | Saazish | Դիվան |
1988 | Մեր դինաստինան | Hamara Khandaan | Չանդա պրակաշ Սինգh |
1988 | Սիրոտա | Yateem | Փուկխիլ «Դադհու» ավազակ |
1988 | Մահացու մարտ | Mar Mitenge | Աջիտ Սինգh |
1988 | Շահենշահ | Shahenshah | (նշված չէ) |
1989 | Նետելու զանգ | Jurrat | Քամա |
1989 | Ես գտել եմ իմ տեղը այս կյանքում | Mil Gayee Manzil Mujhe | |
1989 | Suryaa: An Awakening | Գանգատհար Չաուդխարի | |
1989 | Երկու բանտարկյալ | Do Qaidi | Քեյ Քեյ |
1989 | Իր պատքի համար | Farz Ki Jung | Ջայ Քիշին «Ջեյ Քեյ» |
1989 | Կվարտալ | Ilaaka | Նագար |
1989 | Ուուցչի տղա | Daata | Գապալդաս / Ջեյ դի Սերանգ |
1989 | Na-Insaafi | Բիլա | |
1989 | Երեք զայրացած տղամարդիկ | Tridev | Բյուդջանգ / Բհայրավ Սինգh |
1989 | Հատված | Batwara | Հանուման Սինգh |
1989 | Արյունոտ հաշիվ | Hisaab Khoon Ka | Ռանվիր Փուշպ |
1989 | Հրաշագործ | Jaadugar | Մահաբրախու Ջագաստագար Չինտամանի |
1989 | Aag Se Khelenge | Զակհան | |
1989 | Mera Farz | ||
1989 | Tujhe Nahin Chhodunga | ||
1989 | Nafrat Ki Aandhi | Չանդիդաս Խարուրա | |
1989 | Դատապարտել | Mujrim | Քհան |
1989 | Ռամը և Լահանը | Ram Lakhan | Բիշաբեր Նատ |
1989 | Կախարդական ադամանդ (ֆիլմ 2) | Nigahen: Nagina Part II | Բհայրոն Նատ (նշված չէ) |
1990-ականներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1990 | Kondaveeti Donga | Գադրա | |
1990 | Haatim Tai | ||
1990 | Naaka Bandi | Մանղալ Սինգh / Սանթհալ | |
1990 | Jagadeka Veerudu Attilokasundari | Մահադրաստա | |
1990 | Կապույտ գետը | Ghayal | Բալվանտ Ռեյ |
1990 | Իրական Արջուն | Aaj Ka Arjun | Տխակուր Բհուպենդրա Սինգ |
1990 | Doodh Ka Karz | Չհոտեյ Տակուր Ռաղուվիր Սինգ | |
1990 | Kaaranama | ||
1990 | Qayamat Ki Raat | ||
1990 | Tejaa | Jarahwar | |
1990 | Jeene Do | Տհակուր Սեր Բահադուր Սինգ | |
1990 | Կայսեր ճակատագիր | Muqaddar Ka Badshaah | Վիկրալ Սինգ |
1990 | Քիշին և Քանխանյա | Kishen Kanhaiya | |
1990 | Աջուբա սև արքայզնը | Ajooba | Վազիր Է-Ալլա |
1991 | Շիվայի երրորդ աչքը | Trinetra | միսթեր Սանգխանիա |
1991 | Միայնակություն | Jigarwala | Դուրջան Սինգ |
1991 | Iraada | ||
1991 | Անանուն թագավոր | Benaam Badsha | Ջայկալ |
1991 | Ըստ ջունգլիի օրենքների | Shikari: The Hunter | Նախար Սինգh |
1991 | Առևտրականը | Saudagar | Չունիայա |
1991 | Aditya 369 | Ռաջա Վարմա | |
1991 | Դժվար ընտրություն | Dharam Sankat | Ջագիրա |
1991 | Փշեր և վարդեր | Phool Aur Kaante | Նագեշվար |
1991 | Thalapathi | Կալվիդհան | |
1991 | Kohraam | ||
1991 | Mast Kalandar | Ռաջա Սահաբ | |
1991 | Aadmi Aur Apsara | ||
1991 | Պաշտպանը | Numbri Aadmi | Ռանա |
1992 | Ես քեզ սիրում եմ | I Love You | |
1992 | Արտադրության կշեռքներ | Vansh | Վիլասրաո Չաուդհարի |
1992 | Երեք զայրացած տղամարդիկ (ֆիլմ 2) | Vishwatma | Ազղար Ջուրհադ |
1992 | Կյանքը - դրամակն խաղ | Zindagi Ek Juaa | Բհալա |
1992 | Խենթ սեր | Deewana | Ջխիրենդա Պրատապ |
1992 | Ճանապարհորդություն ոչ մի տեղ | Tahalka | գեներալ Դոնգ |
1992 | Muskurahat | Գոպիչանդ Վերմա | |
1992 | Ashwamedham | ||
1992 | Ժամանակի մեքենա | Time Machine | |
1992 | Լեգենդ Ռամե արքաորդու մասին | Ramayana: The Legend of Prince Rama | Ռավանա |
1993 | Անկոտրելի ոգի | Divya Shakti | Տաու |
1993 | Վկան | Damini - Lightning | Ինդռայիտ Չադհա |
1993 | Gardish | Պուրսհօտամ Կաշհինատ Սաթհե | |
1993 | Տարբեր ճակատագրեր | Suraj Ka Satvan Ghoda | Մահեսար Դալալ |
1993 | Կունդան | Kundan | Տխակուր Շամշեր Սինգ |
1993 | Սեր՝ Աստծո պարգև | Sangram | Տխակուր Սուրաջբհան Սինգ Կանվար |
1994 | Արյունալի գոտեմարտ | Elaan | Ռամականտ Չաուդհրի |
1994 | Ամենաառաջին սերը | Pehla Pehla Pyar | Հուկում Սինգ |
1994 | Droh Kaal | Պատհակ | |
1994 | Tejasvini | Լալա Խուրանա | |
1994 | Maha Shaktishaali | ||
1994 | Ամենակարողը | Paramaatma | Չաուդրի Ռուդրանայան |
1995 | Կարան և Արջուն | Karan Arjun | տխակուր Ջորդան Սինգh |
1995 | Jai Vikraanta | Տխակուր Ջասվանտ Սինգհ | |
1995 | Մարտադաշտ | Maidan-E-Jung | Տխակուր Ռանվիր Սինգհ 'Դաատա Գուրու' |
1995 | Հանելուկային սեր | Prem | Վանրաջա |
1995 | Ընտանիք և օրենք | Hulchul | Shobraj |
1995 | Дорогая, это Индия | Oh Darling Yeh Hai India | Դոն Կիխոտ |
1995 | Подставленный | Gundaraj | ոստիկանության քննիչ |
1995 | Չգողացված հարսնացուն | Dilwale Dulhania Le Jayenge | Չաուդխարի Բալդեև Սինգh |
1995 | Ճշմարտության ճանապարհը | Haqeeqat | Շիվչարան |
1995 | Սուրբ մեղսակիցը | Paappi Devataa | Ռատան Սեթհ |
1995 | Որդիական պարտք | Kartavya | Տխակուր Ուգրանարայան Սինգհ |
1996 | Vijeta | Ջադիշ Չաուդհարի | |
1996 | Թեժ գոտեմարտ | Tu Chor Main Sipahi | Տխակուր Գաջենդրա Սինգհ |
1996 | Sikander | ||
1996 | Հանցագործի սերը | Jeet | Գաջրաջ Չուդհարի |
1996 | Ձերբակալություն | Diljale | Դարա |
1996 | Beqabu | Ամրիտալ Բաքշի | |
1996 | Հուսահատություն | Ghatak: Lethal | Շամբու Նաթ |
1996 | Kala Pani | Միրզա Խան | |
1996 | Հոգի | Jaan | ոստիկանության կոմիսար Սուրիադև Սինգհ |
1996 | Սարդարի Բեգում | Sardari Begum | Հեմրաջ |
1997 | Խաղացող №1 | Khiladi No 1 | |
1997 | Անխոս սեր | Koyla | ռաջա |
1997 | Նախկին ընկերները | Mahaanta: The Film | Սեթ. Կեդար Նաթ |
1997 | Արդարադատություն | Tarazu | Ապպա Ռաո |
1997 | Խաբված հույսեր | Pardes | Կիշոր Լալ |
1997 | Մորաքույր 420 | Chachi 420 | Դուրգապրասադ Բհարդվայ |
1997 | Dhaal: The Battle of Law Against Law | օդաչու բաբա | |
1997 | Հիմալայների զինվորը | Himalay Putra | Մալոտրա, Սիմայի հայրը (հատուկ հրավեր) |
1997 | Դառը ճշմարտույթուն | Itihaas | Բալվանտ |
1997 | Երկրի կանչը | Virasat | Ռաջա Տխակուր |
1997 | Արդարադատը | Nirnayak | |
1998 | Sham Ghansham | Բհիմ Սինգհ | |
1998 | Ճաղերի հետևում | Salaakhen | Ջասպալ Ռանա |
1998 | Որդու վրեժը | Barood | Mr. Սինգհալ |
1998 | Մի' կռռա | Jhooth Bole Kauwa Kaate | Միսթր Աբհյանկար |
1998 | Հարսանիքի պատրաստություն | Doli Saja Ke Rakhna | Ջոջո Պինտո |
1998 | Վրեժ և օրենք (ֆիլմ 2) | China Gate | գնդապետ Կևալ Պուրի |
1998 | Ադամանդների ոսորդները | Dhoondte Reh Jaaoge! | ձայն |
1999 | Կարմիր պադիշահ | Lal Baadshah | Տխակուր Դհայալ Սինգհ |
1999 | Ցանկություն | Aarzoo | Դայաշանկար |
1999 | Կոպտություն | Zulmi | Բալրաջ Դութ |
1999 | Jai Hind | գնդապետ Մոհանդաս | |
1999 | Սիրո ռիթմը | Taal | Ջագմոհան Մետա |
1999 | Բադշահ | Baadshah | Սուրաժ Սինգհ Թափեր |
1999 | Ընկեցիկը | Gair | Օբերոյ |
1999 | Ատրճանակի փողի տակ | Thakshak | Նահար Սինգհ |
1999 | Kaala Samrajya | Կալկեշվար Սինգհ |
2000-ականներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Պատահական սպանություն | Badal | ոստիականության կոմիսար Ռանջիտ Սիգնխի օգնական |
2000 | Մի քանի բառ սիրո մասին | Dhaai Akshar Prem Ke | Յոգվենդրա «Յոգի» Գրեվալ |
2000 | Սիրահարներրը | Mohabbatein | Գեներալ-մայոր Խաննա |
2000 | Shaheed Uddham Սինգh: Alais Ram Mohammad Սինգh Azad | Լուսավոր ածանց | |
2001 | On Wings of Fire | Նիհավանդ | |
2001 | Զուբեյդա (ֆիլմ) | Zubeidaa | Սուլեյման |
2001 | Ցենզոր | Censor | Պանդիտ Շիվ Պրասադ |
2001 | Ուրիշ երեխա | Chori Chori Chupke Chupke | Կայլաշտայ Մալհոտրա |
2001 | Սիրո հմայք | Mujhe Kucch Kehna Hai | Բալրամ Սինգh |
2001 | Փախստականներ | Gadar: Ek Prem Katha | մայոր Աշրաֆ Ալի |
2001 | Հաճելի հիշողություններ | Yaadein... | Ջագդիշ Կումար մալհոտրա |
2001 | Ղեկավար | Nayak: The Real Hero | բալրաջ Չաուխան (գլխավոր նախարար) |
2002 | Առավել սարսափելի ոճրագործը | Badmash No.1 | |
2002 | Ատելությունից մինչև սեր | Badhaai Ho Badhaai | նախարար Չադդխա |
2002 | Հավերժական արժեքներ | Shararat | |
2002 | Baba | ||
2002 | Անիծել | Jaani Dushman: Ek Anokhi Kahani | Սադհու |
2002 | Հարազատ արյուն | Rishtey | Յաշպալ Չահուդհարի |
2003 | Ինչ բարդ է խոստովանել սերը | Khushi | Վիր Բհադրա Սինգh |
2003 | Հուշերից (հերոս) | The Hero: Love Story of a Spy | Իշակ Խան |
2003 | Ծուղակում | Jaal: The Trap | մայոր Ամրիշ Կաուլ |
2003 | Out of Control | Ջատտա Սինգh Բեդի | |
2003 | Dil Pardesi Ho Gayaa | Սարֆարոզ Խան | |
2004 | Surya | Տհակուր | |
2004 | Ոստիկանական պատմություն | Police Force: An Inside Story | միսթեր Պանդե |
2004 | Դաստիարակ | Dev | Գլխավոր նախարար Բհանդարկեր |
2004 | Կյանքի նպատակը | Lakshya | բրիգադավար Գաուտամ Պուրի |
2004 | Պատիվ | Garv: Pride and Honour | Ոստիկանության հանձնակատար Սամար Սինգh |
2004 | Mujhse Shaadi Karogi | Գնդապետ Դուգրաջ Սինգh | |
2004 | Տարզան։ Սուպեր-Կար | Taarzan: The Wonder Car | Քարտար Սինգh / Բաա ջի |
2004 | Противостояние | Aitraaz | Ռանջիտ Ռոյ |
2004 | Աղմուկ | Hulchul | Անգար Չանդ |
2004 | Նվիրվածություն | Ab Tumhare Hawale Watan Saathiyo | Պատմող |
2004 | Դա քո անունն էր | Woh Tera Naam Tha | Ուսդատ Սամադ Խան |
2005 | Քիսնա։ Պաշտպանելով Ձեր սերը ... | Kisna: The Warrior Poet ... | Բհայրո Սինգh |
2006 | Փոշոտ ճանապարհ | Kachchi Sadak | Հասան Քայրանվի |
Պարգևներ և նոմինացիաներ
խմբագրելՊարգևներ
խմբագրել- Այլ
- 1968 - Maharashtra State Drama Competition
- 1979 - Sangeet Natak Akademi Award for Theatre[4]
- 1991 - Maharashtra State Gaurav Puraskar
- 1994 - Sydney Film Festival, Best Actor Award (Suraj Ka Satvan Ghoda)
- 1994 - Singapore International Film Festival, Best Actor Award (Suraj Ka Satvan Ghoda)
- 1997 - Star Screen Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Հիասթափություն»)
- 1998 - Star Screen Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարմանհամար («Հողի կանչ»)
Անվանակարգեր
խմբագրել- 1990 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Երեք զայրացած տղամարդիկ»)
- 1993 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Muskurahat)
- 1994 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Gardish)
- 1996 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Կարան և Արջուն»)
- 1996 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Չգողացված հարսնացու»)
- 1999 - Filmfare Award ամենաբացասական դերի համար («Սերն առանց խոսքերի»)
- 2000 - Filmfare Award ամենաբացասական դերի համար («Մադաշահ»)
- 2002 - Filmfare Award ամենաբացասական դերի համար («Փախստականներ»)
- Амриш Пури // Афиша.ру
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ «Amrish Puri is Dead». 2005 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Amrish Puri at gatewayofindia
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամրիշ Պուրի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Биография кумиров № 128 «Ամիր Պուրի». «Индия ТВ» հեռուստաալիք Արխիվացված 2014-10-17 Wayback Machine
- Амриш Пури // NEWSru.com (Մշակույթ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիշ Պուրի» հոդվածին։ |