Անիլ Կապուր (հինդի՝ अनिल कपूर, դեկտեմբերի 24, 1959(1959-12-24), Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր, համարվում է 1980-ական թվականների բոլիվուդյան առաջատար և հաջողակ դերասաններից մեկը[4]։ Filmfare Awards-ի կրկնակի մրցանակակիր՝ տղամարդու լավագույն դերի համար։ Արժանացել է նաև Հնդկաստանի Ազգային կինոպարգևին։

Անիլ Կապուր
անգլ.՝ Anil Kapoor
հինդի՝ अनिल कपूर
Ծնվել էդեկտեմբերի 24, 1959(1959-12-24) (64 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունՄիթիբայ քոլեջ և Our Lady of Perpetual Succour High School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Սուրինդեր Կապուր, մայր՝ Nirmal Kapoor?
Ամուսին(ներ)Սունիտա Կապուր[2]
Երեխա(ներ)Ռհեա Կապուր, Սոնամ Կապուր և Հարշվարդհան Կապուր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Անիլ Կապուրը ծնվել է կինոպրոդյուսեր Սուրինդեր Կապուրի ընտանիքում, ունի երկու եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը պրոդյուսեր Բոնի Կապուրն է՝ դերասանուհի Շրիդևիի ամուսինը, իսկ կրտսեր եղբայրը դերասան Սանջայ Կապուրն է։

Անիլ Կապուրի կինոդեբյուտը կայացել է 1979 թվականին։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս երկրորդական դերերով։ Այդպիսի ֆիլմերից էր 1982 թվականին նկարահանված «Շակտի» կինոնկարը, որը ճանաչվել էր տարվա լավագույն ֆիլմ։ Առաջին անգամ Անիլ Կապուրը գլխավոր դերով հանդես է եկել «Այն յոթ օրը» (1983 թ.) կինոնկարում, որի պրոդյուսերը հայրն էր։ Հաջորդ՝ 1984 թվականին նա նկարահանվել է Յաշ Չոպրայի «Ջահ» կինոնկարում, որի համար արժանացել է Filmfare Award-ի՝ տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի համար։ Հատկանշական են նրա դերակատարումները «Այրող կիրք» (1988 թ.), «Որդին» (1992 թ.), «Հողի կանչը» (1997 թ.), «Սիրո ռիթմերը» (1999 թ.) և այլ ֆիլմերում, իսկ «Կոչ» (2000 թ.) ֆիլմի համար նա արժանացել է Ազգային կինոպարգևի։ Կարևոր տեղ է գրավում նաև նրա աշխատանքը «Միսթր Հնդկաստան» (1987 թ.) ֆիլմում։ Անիլ Կապուրի խաղացանկից կարելի է առանձնացնել նրա դերակատարումները «Խիզախը» (1986 թ.), «Սիրո տառապանքներ» (1997 թ.), «Համար մեկ կինը» (1999 թ.), «Բարև, սեր» (2007 թ.), «Մրցավազք» (2008 թ.), «Ժառանգները» (2008 թ.) և այլ ֆիլմերում։

Վերջին շրջանում Անիլ Կապուրը նկարահանվել է նաև արտասահմանյան ռեժիսորների մոտ։ Այդ ֆիլմերից են «Միլիոնատերը ետնախորշերից» (2008 թ.) և «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ արձանագրությունը» (2011 թ.) կինոնկարները։

Անձնական կյանքը խմբագրել

1984 թվականին Անիլ Կապուրը ամուսնացել է մանեքենուհի Սունիտա Բհամբհանիի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։ Ավագ դուստրը դերասանուհի Սոնամ Կապուրն է, կրտսեր դուստրը՝ Ռեյա Կապուրը, պրոդյուսեր է, իսկ որդին՝ պատրաստվում է դերասան դառնալ։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1980 Ասա միայն մեկ անգամ Ek Baar Kaho -
1980 Մենք` հինգով Hum Paanch -
1982 Շակտի Shakti Ռավի Կումար
1983 Այն յոթ օրը Woh 7 Din Պրեմ Պրատապ
1984 Ջահ Mashaal Ռաջա
1984 Լեյլա Laila Կումար Դեշռաջ Սինգհ
1984 Մի գաղտնիքով կապվածները Andar Baahar Ռաջա
1984 Սեր և ամուսնություն Love Marriage Ռաջեշ Մեհրա, Կաուշալ Տիվարի
1985 Սահիբ Saaheb Սունիլ Շարմա (Սահիբ)
1985 Կրիմինալ աշխարհ Yudh Ավինաշ Ռաթհոդ
1985 Անմեղ զոհը Meri Jung Արուն Վերմա
1986 Չամելիի հարսանիքը Chameli Ki Shaadi Չարանդաս
1986 Քեզ հետ միասին Aap Ke Saath Վիմալ
1986 Խիզախը Janbaaz Ամար Սինգհ
1986 Կարմա Karma Ջոնի, Գյանեշվար
1987 Պատմություն Itihaas Վիջայ
1987 Միսթր Հնդկաստան Mr India Արուն Վերմա, միսթր Հնդկաստան
1987 Թակարդ Hifazat Ռամ Կումար, Ռաջ Կումար
1987 Նպատակ Thikana Ռավի Գոել
1988 Երդում Kasam տեսուչ Կիշնա
1988 Սիրո զոհը Ram-Avtar Ավտար
1988 Ճանապարհ դեպի հաղթանակ Vijay Արջուն Գուջրալ, Արջուն Բհալլա
1988 Կյանքի աստառը Sone Pe Suhaaga Ռավի, Ջոգինդեր
1988 Այրող կիրք Tezaab Մահեշ Դեշմուքհ (Մուննա)
1989 Հրեղենը Joshilaay Կարան
1989 Իշվար` բարի հոգի Eeshwar Իշվարչանդ Վիշնունաթհ Բրահմանանդ
1989 Պահապանը Rakhwala Վիկրամ
1989 Ռամիկը Abhimanyu Մանու, Աբդուլ Ջաբար
1989 Խաղալ կրակի հետ Aag Se Khelenge Ջոնի
1989 Եղբայրները Parinda Կարան
1989 Ռամ և Լակհան Ram Lakhan տեսուչ Լակհան Պրատապ Սինգհ
1990 Ցնցում Jeevan Ek Sanghursh Կարան Կումար
1990 Ամբա Amba Սուրաջ Սինգհ
1990 Սիրելի փեսան Jamai Raja Ռաջա
1990 Կիշան և Կանհայա Kishen Kanhaiya Կիշան, Կանհայա
1990 Թափառում Awaargi Ազադ
1990 Օտար` յուրայինների մեջ Ghar Ho To Aisa Ամար Կումար
1991 Միայնակ Jigarwala Ամար Սինգհ
1991 Անանուն արքան Benaam Badsha Դիպակ
1991 Մեղադրանք Pratikar Կրիշնա Շրիվաստավ
1991 Սիրո ակնթարթ Lamhe Վիրենդրա Պրատապ Սինգհ
1992 Որդին Beta Ռաջու
1992 Կյանքը մոլի խաղ է Zindagi Ek Juaa Հարի Կրիշան
1992 Եղբայրները Humlaa Շիվա
1992 Հիասթափություն Heer Ranjha Դիդո (Ռանջհա)
1992 Հանցագործը Apradhi Շիվա
1992 Խաղ Khel տեսուչ Դհարմադհիկարի Դատ
1993 Երդումը պահել Roop Ki Rani Choron Ka Raja Ռամեշ Վերմա, Ռոմեո
1993 Մտերիմ ընկերները Gurudev Գուրու (Գաուրավ)
1994 Թանկագինս Laadla Ռաջ Վերմա
1994 Սագա սիրո մասին 1942: A Love Story Նարենդրա Սինգհ
1994 Անպիտանը Mr. Azaad Ազադ
1994 Ուսուցիչ, ես ձեզ սիրում եմ Andaz Աջայ Կումար Սաքսենա
1995 Երեք եղբայր Trimurti Անանդ Սինգհ, Սիկանդեր
1996 Արքայազնը Rajkumar Ռաջկումար
1996 Անբանը Loafer Ռավի Կումար
1996 Կորցնել ինքն իրեն Mr. Bechara Անանդ Վերմա
1997 Բաժանում Judaai Ռաջ Վերմա
1997 Սիրո տանջանքներ Deewana Mastana Ռաջ Կումար, տեսուչ Բանսի Ռաո
1997 Հողի կանչը Virasat Շակտի Թհակուր
1998 Ինչ-որ ժամանակ Kabhi Na Kabhi Ռաջեշվար
1998 Երջանկություն փնտրելիս Gharwali Baharwali Արուն Վերմա
1998 Մի կռավիր Jhooth Bole Kauwa Kaate Շանկար Շարմա, Ռամանուջ
1999 Ես ապրում եմ քո սրտում Hum Aapke Dil Mein Rehte Hain Վիջայ
1999 Համար մեկ կինը Biwi No. 1 Լակհան
1999 Ապստամբ հոգի Mann Ռաջ
1999 Սիրո ռիթմերը Taal Վիկրանտ Կապուր
2000 Հրապուրողը Bulandi Դհարամռաջ Թհակուր, Արջուն Թհակուր
2000 Կոչ Pukar մայոր Ջայդև Ռաջվանշ
2000 Իմ սիրտը` քեզ համար Hamara Dil Aapke Paas Hai Ավինաշ
2000 Գայթակղություն Karobaar: The Business of Love Ռաջիվ Սինհա
2001 Առաջնորդը Nayak: The Real Hero Շիվաջի Ռաո Գաեկվադ
2001 Փախստականուհին Lajja Ռաջու
2002 Ատելությունից մինչև սեր Badhaai Ho Badhaai Ռաջա
2002 Հոգեկան մտերմություն Om Jai Jagadish Օմ Բատրա
2002 Հարազատ արյուն Rishtey Սուրաջ Սինգհ
2003 Հույս Armaan դոկ. Ակաշ Սինհա
2003 Ճակատագրական հանդիպում Calcutta Mail Ավինաշ
2004 Գնալ իր բախտի մոտ Musafir Լակի
2005 Անհավատարիմը Bewafaa Ադիտյա Սահայ
2005 Հանելուկային անհետացում Chocolate: Deep Dark Secrets Կրիշան Պանդիտ
2005 Մեղադրանք My Wife's Murder Ռավի Պատվարդհան
2005 Տհաճությունների հորձանուտում No Entry Կիշան
2006 Սիրո նախազգացում Humko Deewana Kar Gaye Կարան Օբերոյ
2006 Ոչնչից մի վախեցիր 2 Darna Zaroori Hai Կարան Չոպրա
2007 Բարև, սեր Salaam-E-Ishq Վինայ Մալհոտրա
2007 Բարի գալուստ Welcome Սագար Պանդեյ (Մաջնու)
2008 Սևը և սպիտակը Black & White պրոֆեսոր Ռաջան Մաթհուր Սեն Գուպտա
2008 Մրցավազք Race տեսուչ Ռոբերտ Դ'Կոստա
2008 Հուսահատները Tashan Լակհան Սինգհ
2008 Միլիոնատերը ետնախորշերից Slumdog Millionaire Պրեմ
2008 Ժառանգները Yuvvraaj Գյանեշ Յուվռաջ
2010 Խնդիր չկա No Problem Արջուն Սինգհ
2011 Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ արձանագրությունը Mission: Impossible - Ghost Protocol Բրիջ Նաթհ
2012 Անկառավարելին Tezz Արջուն
2013 Մրցավազք 2 Race 2 տեսուչ Ռոբերտ Դ'Կոստա
2013 Փոխհրաձգություն Վադալայում Shootout at Wadala տեսուչ Բագվան
2013 24 ժամ 24 Ջայ Սինգհ Ռաթհոդ
2015 Թող սիրտը զարկի Dil Dhadakne Do Կամալ Մեհրա
2015 Եվ կրկին բարի գալուստ Welcome Back Սագար Պանդեյ (Մաջնու)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137675593 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Anil Kapoor remembers proposing to Sunita Kapoor: ‘I had to choose career or love, I chose love’
  3. https://dff.gov.in/images/Documents/69_48thNfacatalogue.pdf
  4. «Anil Kapoor - Mr. India - Myasia Bollywood». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիլ Կապուր» հոդվածին։