Ալկա Յագնիկ
Ալկա Յագնիկ (հինդի` अलका याज्ञनिक, մարտի 20, 1966[1], Կալկաթա, Հնդկաստան), հնդկական կինոյի առավել հայտնի արտակադրային երգչուհիներից մեկն է (Լատա Մանգեշկարի և Աշա Բհոսլեի հետ միասին)[2]։ Իր ստեղծագործական կյանքի երեք տասնամյակների ընթացքում ստացել է ռեկորդային քանակի (յոթ անգամ) Filmfare Awards մրցանակ` կանացի լավագույն արտակադրային վոկալի համար։ Երկու անգամ արժանացել է Ազգային կինոպարգևի և մի քանի այլ երաժշտական մրցանակների[3]։ Ձայնագրվել է ավելի քան 1000 կինոնկարների համար[4] և կատարել 2000-ից ավելի երգեր` Հնդկաստանի տարբեր լեզուներով[3][5]։
Ալկա Յագնիկ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | հինդի՝ अलका याज्ञनिक և անգլ.՝ Alka Yagnik |
Ծնվել է | մարտի 20, 1966[1] (57 տարեկան) Կալկաթա, Հնդկաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | բհաջան, հնդկական դասական երաժշտություն, Ֆիլմի, Indian pop? և Indian folk music? |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Modern High School for Girls? |
Պարգևներ | |
Կայք | alkayagnik.co.in |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ալկա Յագնիկը ծնվել է երաժշտական ընտանիքում։ Նրա մայրը` Շոբհա Յագնիկը, երգչուհի էր և կատարում էր երգեր` հնդկական դասական երաժշտության ներքո։ Ալկան սովորել է ժամանակակից օրիորդաց Modern High School for Girls միջնակարգ դպրոցում, որից հետո ստացել է պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն։
1972 թվականին, վեց տարեկանում Ալկան սկսել է երգել հինդուիզմի կրոնական ուղղվածություն ունեցող բհաջան ոճի երգեր` Կալկաթայի All India Radio ռադիոընկերության համար։ Տաս տարեկանում մայրը նրան բերել է Մումբայ` լսումների։ Ալկային խորհուրդ են տվել սպասել, մինչև ձայնը ձևավորվի, սակայն մայրը չի ցանկացել զիջումների գնալ։ Հաջորդ լսումների ժամանակ նրան ընդունել է անձամբ Ռաջ Կապուրը և առաջարկել կոմպոզիտոր Լաքսմիկանտին` լսել աղջկան։ Վերջինս լսելով Ալկային, առաջարկել է երկու տարբերակ` կամ անմիջապես հանդես գալ որպես երգչի կրկնորդ կամ ավելի ուշ հանդես գալ որպես երգչուհի։ Ալկան ընտրել է երկրորդ տարբերակը։
1980 թվականին Ալկա Յագնիկը կատարել է իր առաջին երգը «Payal Ki Jhankaar» կինոնկարի համար։ Դրանից հետո հաջորդել են «Որբը» (1981թ.) և «Մեր հարսնացու Ալկան» (1982թ.) կինոնկարները։ Սակայն առաջին մեծ հաջողությունը եկավ 1989 թվականին` «Այրող կիրք» կինոնկարում «Ek Do Teen» երգի կատարումով։ Այդ երգը նրան արժանացրեց առաջին Filmfare Award մրցանակին` կանացի լավագույն արտակադրային վոկալի համար։
Ալկա Յագնիկը երգել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում հինդի, ուրդու, տելուգու, թամիլերեն, գուջարաթի, ասսամերեն, բենգալերեն, մարաթհի, մալայալամ, անգլերեն և այլն։ Նա կատարել է այնպիսի կոմպոզիտորների և երգահանների երաժշտությամբ ստեղծված երգեր, ինչպիսիք էին Նադիմ և Շրավան, Կալյանջի և Անանդջի, Լաքսմիկանտ և Պյարելալ, Ջաթին և Լալիտ ստեղծագործական զույգերը, Ռաջեշ Ռոշանը, Ռահուլ Դև Բուրմանը, Անու Մալիկը, Ալլահ Ռաքհա Ռահմանը և այլք։ Համագործակցել և հանդես է եկել այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Կումար Սանուն, Սոնու Նիգամը, Կավիտա Կրիշնամուրթհին և այլք։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ V. Gangadhar (2001-05-18)։ «Only the best preferred»։ The Hindu (անգլերեն)
- ↑ 3,0 3,1 «Playlist: The best of birthday girl Alka Yagnik»։ IBN Live (անգլերեն)։ 2012-03-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է 2017-05-15
- ↑ «Alka Yagnik». IMDB. Retrieved 2011-08-09.
- ↑ Yogesh Pawar (2014-08-17)։ «Musical notes with Alka Yagnik»։ DNA India (անգլերեն)։ Վերցված է 2014-11-27