Աբհիշեկ Բաչչան
Աբհիշեկ Բաչչան (հինդի` अभिषेक बच्चन, փետրվարի 5, 1976[1][2], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր, Filmfare Awards-ի եռակի մրցանակակիր` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Ծնվել է | փետրվարի 5, 1976[1][2] (48 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[1] |
Կրթություն | Միթիբայ քոլեջ, Ջամնաբաի Նարսի դպրոց և Aiglon College? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավար և հնչյունավորող |
Ծնողներ | հայր՝ Ամիթաբհ Բաչան[1], մայր՝ Ջայա Բհադուրի[1] |
Ամուսին(ներ) | Այշվարիա Ռայ[1] |
Երեխա(ներ) | Աարադհյա Բաչչան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱբհիշեկ Բաչչանը ծնվել է հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանի և դերասանուհի Ջայա Բհադուրիի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա ավագ քույրը՝ Շվետան։ Մանկության տարիներին Աբհիշեկը տառապում էր դիսլեկսիայով (գրավոր խոսքի ընկալման հետ կապված խախտում)[3]։ Սովորել է Շվեյցարիայում ` հեղինակավոր մասնավոր դպրոցում[4]։
Կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին՝ «Մերժվածները» ֆիլմում։ Առաջին հաջողված ֆիլմը «Ես խենթանում եմ սիրուց» (2003 թ.) կինոնկարն էր։ Հետագայում նկարահանվել է «Դու և ես» (2004 թ.), «Գեղեցկուհի Լակնաուն» (2006 թ.) և այլ ֆիլմերում։
Անձնական կյանքը
խմբագրել2002 թվականին Աբհիշեկ Բաչչանը և դերասանուհի Կարիսմա Կապուրը հայտարարել էին իրենց ամուսնության մասին[5], սակայն չորս ամիս անց նրանք բաժանվեցին։ 2007 թվականին Աբհիշեկ Բաչչանն ամուսնացավ դերասանուհի և ֆոտոմոդել Այշվարիա Ռայի հետ[6]։ 2011 թվականին ծնվել է նրանց դուստրը[7][8]։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2000 | Մերժվածները | Refugee | - |
2000 | Քո սիրո մոգությունը | Tera Jadoo Chal Gayaa | Կաբիր Շրիվաստավ |
2000 | Մի քանի խոսք սիրո մասին | Dhaai Akshar Prem Ke | Կարան Կհաննա |
2001 | Անուրջների աշխարհում | Bas Itna Sa Khwaab Hai | Սուրաջչանդ Շրիվաստավ |
2002 | Հավերժական արժեքներ | Shararat | Ռահուլ Կհաննա |
2002 | Այո, ես էլ եմ քեզ սիրում | Haan Maine Bhi Pyaar Kiya | Շիվ Կապուր |
2002 | Հոգեկան մտերմություն | Om Jai Jagadish | Ջագադիշ Բատրա |
2003 | Ես խենթանում եմ սիրուց | Main Prem Ki Diwani Hoon | Պրեմ Կումար |
2003 | Իմ ուրախություն | Mumbai Se Aaya Mera Dost | Կանջի |
2003 | Սառույց հոգում | Kuch Naa Kaho | Ռաջ |
2003 | Հող | Zameen | Ջայդիպ Ռայ |
2003 | Վերահսկման գիծը | LOC: Kargil | Վիկրամ Բատրա |
2004 | Պատահական ծանոթություն | Run | Սիդհարթ |
2004 | Ճակատագրերի խաչմերուկում | Yuva | Լալան Սինգհ |
2004 | Դու և ես | Hum Tum | Սամիր |
2004 | Ամեն ինչ չէ, որ կորսված է | Phir Milenge | Տարուն Անանդ |
2004 | Բայքերները | Dhoom | Ջայ Դիքսիտ |
2004 | Պարի ներշնչանքը | Naach | Աբհինավ |
2005 | Հոր հետքերով | Sarkar | Շանկար Նագրե |
2005 | Թիկնապահը | Ek Ajnabee | թիկնապահ |
2005 | Հերյուրանքի վարպետը | Bluffmaster! | Ռոյ Կապուր |
2005 | Բանտին և Բաբլին | Bunty Aur Babli | Ռաքեշ Տրիվեդի, Բանտի |
2005 | Х ժամը | Dus | Շաշանկ Դհիր |
2005 | Ապարանքը | Antarmahal: Views of the Inner Chamber | Բրիջ Բհուշան |
2005 | Նիլ և Նիկի | Neal 'N' Nikki | - |
2006 | Գեղեցկուհի Լակնաուն | Umrao Jaan | Նավաբ Սուլթան Խան |
2006 | Երբեք մի ասա` «Մնաս բարով» | Kabhi Alvida Naa Kehna | Ռիշի Տալվար |
2006 | Եղբայր Մուննան 2 | Lage Raho Munna Bhai | Սաննի Կհուրանա |
2006 | Բայքերներ 2. Իսկական զգացմունքներ | Dhoom:2 | Ջայ Դիքսիտ |
2007 | Սեր նվիրած հանդիպում | Jhoom Barabar Jhoom | Ռակեշ «Ռիկի» Թակրալ |
2007 | Գուրու. Հաջողության ուղին | Guru | Գուրուկանտ Դեսաի |
2007 | Փոխհրաձգություն Լոկհանդվալում | Shootout at Lokhandwala | Աբհիշեկ Մահատրե |
2007 | Ցած ընկած հրեշտակը | Laaga Chunari Mein Daag: Journey of a Woman | Ռոհան Վարմա |
2008 | Դրոնա | Drona | Ադիտյա, Դրոնա |
2008 | Մտերիմ ընկերները | Dostana | Սամիր «Սեմ» Աչարիա |
2008 | Սարկար Ռաջ | Sarkar Raj | Շանկար Նագրե |
2009 | Դելի-6 | Delhi-6 | Ռոշան Մեհրա |
2009 | Հայրիկը | Paa | Ամոլ Արտե |
2010 | Չարագործը | Raavan | Բիրա Մունդա |
2010 | Հաղթել կամ մեռնել | Khelein Hum Jee Jaan Sey | Սուրջիա Սեն |
2011 | Արատավոր շրջան | Dum Maaro Dum | Վիշնու Կամաթհ |
2011 | Խաղ | Game | Նիլ Մենոն |
2012 | Խաղացողները | Players | Չարլի Մասկարենհաս |
2012 | Խաբեբան | Bol Bachchan | Աբբաս Ալի, Աբհիշեկ Բաչչան |
2013 | Բայքերներ 3 | Dhoom:3 | Ջայ Դիքսիտ |
2014 | Շնորհավոր Նոր տարի | Happy New Year | Նանդու Բհիդե, Վիկի Գրովեր |
2015 | Ամեն ինչ լավ է | All Is Well | Ինդեր Բհալա |
2016 | Լեցուն տուն 3 | Housefull 3 | Բանտի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Abhishek Bachchan — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France Abhishek Bachchan (ֆր.) — 2011.
- ↑ «Abhishek Bachchan in Taare Zameen Par». Indiafm.com. 2007 թ․ դեկտեմբերի 18.
- ↑ Happy Birthday Abhishek! Bachchan Jr. turns 38. The Indian Express
- ↑ «17 flops set me straight». Headlines Today. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Abhishek details his love story with Aishwarya». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Aishwarya Rai Bachchan delivers a baby girl!». Bollywood Life. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Bachchan baby gets a name!». Rediff. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհիշեկ Բաչչան» հոդվածին։ |