Extinction Rebellion (անգլ. թարգմանաբար՝ «Ապստամբություն բնաջնջման դեմ»), սոցիալ-քաղաքական շարժում, որն օգտագործում է ոչ բռնի պայքարի մեթոդներ՝ կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և սոցիալ-էկոլոգիական փլուզման ռիսկի դեմ պայքարելու համար[1][2]։

Extinction Rebellion
Изображение логотипа
ՏեսակՍոցիալական շարժում, կազմակերպություն և grassroots movement?
Երկիր Միացյալ Թագավորություն,  Գերմանիա,  Իտալիա,  Նիդերլանդների Թագավորություն,  Ֆրանսիա,  Պորտուգալիա,  Իսպանիա,  Շվեյցարիա,  ԱՄՆ,  Դանիա,  Ավստրալիա,  Նոր Զելանդիա,  Կանադա,  Բրազիլիա,  Պակիստան,  ՀԱՀ,  Արգենտինա,  Ավստրիա,  Իսրայել,  Բելգիա և  Լեհաստան
ՀապավումXR
Հիմնադրված2018
Անվանված էHolocene extinction? և ապստամբություն
ՀիմնադիրԳեյլ Բրեդբրուք և Ռոջեր Հալամ
Կայքrebellion.earth(անգլ.)

Շարժումը մեկնարկել է Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մայիսին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գիտնականները հավաքել են մոտ 100 ստորագրություն՝ ի պաշտպանություն շարժման[3]։ Դրանից հետո ձեռնարկվել են առաջին ակտիվ գործողությունները։ 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնի Թեմզա գետի վրա 5 կամուրջ արգելափակվել է շարժման մասնակիցների կողմից[4]։ 2019 թվականի ապրիլին կազմակերպությունը գրավել է 5 հայտնի վայրեր կենտրոնական Լոնդոնում։

Ոգեշնչվելով զանգվածային շարժումներից, ինչպիսիք են Occupy-ը, Գանդիի սատյագրահան, սուֆրաժիստները, Մարտին Լյութեր Քինգի համախոհները և քաղաքացիական իրավունքների այլ մարտիկներ, ինչպես նաև Ջին Շարփի գաղափարները[5], Extinction Rebellion-ը ցանկանում է աջակցություն ստանալ ամբողջ աշխարհում՝ վկայակոչելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի հրատապությունը[4][6]։ Շարժման մեծ թվով ակտիվիստներ համաձայնություն են հայտնել ձերբակալվելու և բանտում հայտնվելու[7], ինչպես 1961 թվականին Կոմիտեի 100-ի զանգվածային ձերբակալությունների մարտավարությունը։

Շարժումը օգտագործում է շրջանագծի մեջ գտնվող ավազե ժամացույց, որը հայտնի է որպես բնաջնջման խորհրդանիշ, որը ծառայում է որպես նախազգուշացում, որ կենդանի էակների շատ տեսակներ ոչնչացման վտանգի տակ են[8][9]։

Մանիֆեստ խմբագրել

 
Extinction Rebellion-ի պաստառ։ Բնաջնջման խորհրդանշանի հետ լոգոտիպ։

Պահանջներ խմբագրել

Extinction Rebellion-ը իր պաշտոնական կայքում նշում է հետևյալ նպատակները[10]

  1. Կառավարությունը պետք է ճշմարտությունն ասի կլիմայական իրավիճակի մասին և հայտարարի արտակարգ դրություն՝ հրատապ լուծումներ մշակելով քաղաքացիական այլ ինստիտուտների հետ միասին։
  2. Կառավարությունը պետք է սկսի գործել հիմա ՝ կանխելու կենսաբազմազանության կորուստները և մինչև 2025 թվականը գազի արտանետումները զրոյի հասցնելու համար։
  3. Կառավարությունը պետք է ստեղծի կլիմայի և բնապահպանական արդարադատության քաղաքացիական ժողով և հետագայում կենտրոնանա իր կայացրած որոշումների վրա։

Հայտարարված սկզբունքներ խմբագրել

XR-ն իր կայքում նշում է հետևյալը և հայտարարագրում բացատրում[11]՝

  1. Մենք պետք է ունենանք ապագայի ընդհանուր տեսլական՝ ստեղծել մի աշխարհ, որտեղ կկարողանան ապրել ապագա սերունդները։
  2. Մենք մեր առաքելությունն ենք դրել՝ մոբիլիզացնել բնակչության 3,5%-ին՝ իրականացնելու համակարգի փոփոխություն՝ օգտագործելով այնպիսի գաղափարներ, ինչպիսին է «momentum-driven organizing»-ը։
  3. Մեզ անհրաժեշտ է առողջ մշակույթ՝ ապագայում առողջ և ճկուն հասարակություն կառուցելու համար։
  4. Մենք բացահայտ մարտահրավեր ենք նետում ինքներս մեզ և այս թունավոր համակարգին՝ լքել մեր հարմարավետության գոտին և ձեռնարկել գործողություններ, որոնք տանում են դեպի փոփոխություններ։
  5. Մենք կարևորում ենք այն հարցերի արտացոլումը և ուսումնասիրությունը, որոնք հետևում են գործողություններին և հանգեցնում հաջորդ քայլի պլանավորմանը։ Մենք փորձ և գաղափարներ ենք քաղում այլ շարժումներից և իրադարձություններից։
  6. Մենք ուրախ ենք յուրաքանչյուրի համար, ով ակտիվորեն աշխատում է ստեղծել անվտանգ և մատչելի աշխարհ։
  7. Մենք ակտիվորեն նվազեցնում ենք իշխանության ազդեցությունը՝ ոչնչացնում ենք նրա հիերարխիկ կառույցները՝ ավելի հավասար մասնակցության համար։
  8. Մենք խուսափում ենք մեղադրելուց և նվաստացումից. մենք ապրում ենք թունավոր համակարգում, բայց մեզանից ոչ մեկին անհատապես չպետք է մեղադրել։
  9. Մենք ոչ բռնի կազմակերպություն ենք․ մենք օգտագործում ենք ոչ բռնի ռազմավարություններ և մարտավարություններ՝ որպես փոփոխությունների հասնելու ամենաարդյունավետ միջոց։
  10. Մենք հիմնված ենք ինքնավարության և ապակենտրոնացման վրա. հավաքականորեն մենք ստեղծում ենք այն կառույցները, որոնք մեզ անհրաժեշտ են իշխանությանը մարտահրավեր նետելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով հետևում է այս հայտարարված սկզբունքներին և արժեքներին, կարող է հանդես գալ Extinction Rebellion-ի անունից[12]։

Աջակցություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 26-ին մոտ 100 գիտնական ստորագրել է մանիֆեստ՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել ի պաշտպանություն շարժման[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակվել է երկրորդ բաց նամակը՝ ևս հարյուր գիտնականների ստորագրություններով[13]։

Բացի այդ, համայնքը աջակցության նամակներ է ստացել այնպիսի գործիչներից, ինչպիսիք են դերասանուհի Էմմա Թոմփսոնը, Գրետա Թունբերգը, ՆԱՍԱ-ի գիտնական Ջեյմս Հանսենը և լեզվաբան և համայնքային ակտիվիստ Նոամ Չոմսկին[14]։

Գործողություններ ամբողջ աշխարհում խմբագրել

 
«Հռչակման օր» նահանգի կառավարության մոտ, 22.03.2019

Extinction Rebellion-ը Ավստրալիայի Մելբուռն, Ադելաիդա, Սիդնեյ և Բրիսբեն քաղաքներում 2019 թվականի մարտի 22-ը հայտարարել է հռչակագրի օր։ Ցուցարարները հավաքվել և բողոքել են՝ պահանջելով կառավարությանը և լրատվամիջոցներին ճանաչել ու հռչակել կլիմայի արտակարգ դրություն։ Ապրիլի 15-ին XR խումբը գրավել է խորհրդարանի մի մասը[15]։

Ապրիլի 15-ին XR-ի ակտիվիստները գրավել են Հաագայի Միջազգային քրեական դատարանը՝ ձևավորելով շղթա, որից հետո նրանք ձերբակալվել են[16]։ Նմանատիպ գործողություններ կազմակերպվել են XR խմբերի կողմից Բեռլինում, Հայդելբերգում, Բրյուսելում, Լոզանում, Մադրիդում[17], Դենվերում և Մելբուռնում[18]։ Ապրիլի 17-ին Նյու Յորքում 300 հոգուց բաղկացած խումբը հավաքվել էր Նյու Յորքի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով արտակարգ դրություն հայտարարել կլիմայի վերաբերյալ։ Արդյունքում մոտ 60 մարդ ձերբակալվել է փողոցը գրավելու և փողոցային լապտերների վրա պաստառներ փակցնելու համար[19][20]։ Ավելի ուշ՝ հունիսին, Նյու Յորքում հայտարարվել է պահանջներով հայտարարված «կլիմայական արտակարգ դրությունը»[21]։

Ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին, XR-ի ակտիվիստները արգելափակեցին երկաթուղային հաղորդակցությունը Բրիսբենի մասնաճյուղերից մեկում[22]։

Հասարակական աջակցություն խմբագրել

Հետազոտությունը, որն անցկացվել Է Լոնդոնում ապրիլյան բողոքի ակցիաների օրերին, ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի հասարակության 46%-ը կողմ է շարժմանը[23], այնուամենայնիվ, հետագա հարցումները ցույց են տվել կարծիքի փոփոխություն՝ հօգուտ կազմակերպության գործողությունների 52%-ի, պատճառը առավել հաճախ նշվում էր ապրիլի 17-ի բողոքի ակցիաներում քաղաքային տրանսպորտի երթևեկության խախտումը[24][25]։

2019 թվականի մայիսին Ռոջեր Հալամը և ևս 8 հոգի հանդես են եկել որպես կլիմայի արտակարգ իրավիճակների անկախ առաջնորդների թեկնածուներ Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևմուտքում կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում[26][27]։ Այս ընտրատարածքներում 3 917 854 ձայնից նրանք շահել են 7 416 ձայն[28][29]։

2019 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի 1000 մասնագետներ, այդ թվում՝ պրոֆեսորներ, բժշկության ոլորտում հայտնի հասարակական գործիչներ, նախկին նախագահներ, քոլեջներ, կոչ են արել քաղաքացիական անհնազանդության, որը պայմանավորված էր կլիմայի քաղաքականության վերաբերյալ իշխանությունների «տխուր ոչ ադեկվատ» գործողություններով։ Նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին և լրագրողներին ճանաչել կլիմայական իրավիճակի հրատապության փաստը և անցնել գործողությունների։ Նրանք աջակցել են դպրոցական շարժումների ալիքին և Extinction Rebellion-ին[30]։

Քննադատություն խմբագրել

Ոմանք քննադատում են շարժումը անիրատեսական պահանջների համար[31]։ Energy and Climate Intelligence Unit-ը, որն աջակցում է նրանց համառ գործողություններին և պահանջներին, XR-ի պնդած ժամկետներն անվանում է հավակնություն, որը տեխնիկապես, տնտեսապես և քաղաքականապես իրականացնելու բացարձակապես ոչ մի հնարավորություն չունի։ Մինչև 2025 թվականը զրոյական ածխածնի արտանետումների հասնելու համար հաջորդ 6 տարիների ընթացքում թռիչքները պետք է ամբողջությամբ դադարեցվեն, 38 միլիոն մեքենա պետք է դադարեցնի տեղաշարժը, իսկ 26 միլիոն գազի կաթսաները պետք է դադարեցնեն աշխատանքը[32]։

Բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը 2020 թվականին Extinction Rebellion-ը ներառել է Ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների ցանկում[33]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Matthew Taylor (2018 թ․ հոկտեմբերի 26). «'We have a duty to act': hundreds ready to go to jail over climate crisis». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. Nye, Catrin (2019 թ․ ապրիլի 10). «Troublemakers change the world». BBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  3. 3,0 3,1 Alison Green; և այլք: (2018 թ․ հոկտեմբերի 26). «Facts about our ecological crisis are incontrovertible. We must take action». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 Matthew Taylor and Damien Gayle (2018 թ․ նոյեմբերի 17). «Thousands gather to block London bridges in climate rebellion». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Extinction Rebellion takes on the system: Interview with founder Roger Hallam». Koreatimes. 2019 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  6. Farand, Chloe (2018 թ․ նոյեմբերի 23). «Extinction Rebellion eyes global campaign». The Ecologist. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «'We can't get arrested quick enough': life inside Extinction Rebellion – video». The Guardian. 2018 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Extinction Symbol». Extinction symbol information. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  9. Rose, Steve (2019 թ․ ապրիլի 16). «How the symbol for extinction became this generation's peace sign». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Extinction Rebellion». Rebellion.earth. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «About Us». Extinction Rebellion. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  12. «Who We Are | Extinction Rebellion». Rebellion.earth. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  13. Vandana Shiva; և այլք: (2018 թ․ դեկտեմբերի 9). «Act now to prevent an environmental catastrophe». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. Watts, Jonathan; Gayle, Damien (2019 թ․ ապրիլի 19). «Extinction Rebellion day five centres on tussle for control of Oxford Circus». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  15. Sulda, Dixie (2019 թ․ ապրիլի 15). «Climate change protesters forcibly removed from Parliament House». The Advertiser. Adelaide. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  16. Cockburn, Harry (2019 թ․ ապրիլի 16). «Climate change activists who occupied International Criminal Court arrested by Dutch police». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  17. «Activistas de la organización ecologista Extinction Rebellion bloquean el acceso a la sede de Repsol en Madrid». 20minutos.es - Últimas Noticias (իսպաներեն). EFE. 2019 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  18. Smith, Bill (2019 թ․ ապրիլի 16). «Police detain 209 climate change protesters over London blockades». MSN. Independent Online (IOL). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  19. Acevedo, Gaby (2019 թ․ ապրիլի 17). «Crowd Swarms City Hall in NYC to Protest Climate Change». NBC New York (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  20. «More Than 60 Arrested During Climate Demonstration In Manhattan» (անգլերեն). CBSN – New York. 2019 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  21. Barnard, Anne (2019 թ․ հուլիսի 5). «A 'Climate Emergency' Was Declared in New York City. Will That Change Anything?». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  22. «Extinction Rebellion activists stop coal train in Brisbane». The Guardian. Australian Associated Press. 2019 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  23. «Analysis of public opinion in response to the Extinction Rebellion actions in London, April 2019». 2019 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  24. «London faces fourth day of disruption». Sky News. 2019 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  25. John, Humphrys (2019 թ․ ապրիլի 17). «John Humphrys – Extinction Rebellion: Noble and Necessary or a Pointless Nuisance?». Yougov.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  26. Matthew Taylor, «Extinction Rebellion protesters to stand in European elections» Արխիվացված 2019-07-02 Wayback Machine, The Guardian, 26 Apr 2019
  27. «The Climate & Ecological Emergency Independents election candidates». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  28. European election 2019 — London-wide results Արխիվացված 2019-05-27 Wayback Machine, Lewisham Council
  29. Results of European Parliamentary Election 2019 — South West Region Արխիվացված 2019-06-19 Wayback Machine, Bournemouth, Christchurch and Poole Council
  30. Matthew Taylor (2019 թ․ հունիսի 27). «Doctors call for nonviolent direct action over climate crisis». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  31. «Extinction Rebellion: Who are the activist group?». BBC News. 2018 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  32. Simpson, John; Webster, Ben; Humpries, Will (2019 թ․ ապրիլի 18). «Protest police call for re-inforcements». The Times. No. 72, 824. էջ 9.
  33. «Greenpeace included with neo-Nazis on UK counter-terror list». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • This Is Not a Drill: An Extinction Rebellion Handbook, Penguin Books, June 2019 (9780141991443).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Extinction Rebellion» հոդվածին։