Նախազգուշացում մարդկությանը

Աշխարհի գիտնականների նախազգուշացումը մարդկությանը (անգլ.՝ World Scientists' Warning to Humanity), 1992 թվականին Union of Concerned Scientists միության և ավելի քան 1700 գիտնականների (այդ թվում գիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների մեծամասնության կողմից ստորագրված) կողմից թողարկված մանիֆեստ։ Այն նախազգուշացնում է, որ «մարդիկ և բնությունը գտնվում են բախման հետագծի վրա»[Ն 1], և որ «Երկրի՝ մեր կողմից կառավարման և դրա վրա կյանքի մեծ փոփոխություն է անհրաժեշտ մարդկային ահռելի տառապանքներից խուսափելու համար»[Ն 2]։ Մանիֆեստում հայտարարվում էր, որ անհրաժեշտ են անհապաղ փոփոխություններ ներկա ընթացքի հետևանքներից խուսափելու համար. գիտնականները մտահոգություն են հայտնել մոլորակի արդեն գոյություն ունեցող կամ հնարավոր վնասի կապակցությամբ, որը կապված է օզոնային շերտի, քաղցրահամ ջրի, ծովային կյանքի, ինչպես նաև օվկիանոսների մեռյալ գոտիների առկայության, անտառների ոչնչացման, կենսաբազմազանության խախտման, գլոբալ տաքացման և աշխարհի բնակչության շարունակական աճի հետ։

Մանիֆեստը կազմակերպել է Union of Concerned Scientists-ը՝ իր նախագահ Հենրի Քենդալի գլխավորությամբ։ «Նախազգուշացումը մարդկությանը» երբեմն հակադրվում է «Heidelberg Appeal»-ի հետ։

Առաջին նախազգուշացման հրապարակման 25-ամյակին՝ 2017 թվականին, «BioScience» ամսագրում տեղ է գտել «Երկրորդ «Նախազգուշացում մարդկությանը»» (անգլ.՝ A Second Notice - World Scientists Warning to Humanity)՝ գրված Ու. Ռիպլի գլխավորած միջազգային թիմի կողմից և ստորագրված 184 երկրների 15364 գիտնականների կողմից. երբևէ ամենամեծ թվաքանակը նման դեպքում[1], ավելի քան 5 հազար գիտնականներ իրենց ստորագրություններն ավելացրել են հրապարակելուց հետո[2]։ Այդ «Նախազգուշացման» մեջ նշվում է, որ «բացառությամբ ստրատոսֆերային օզոնի շերտի կայունացման, մարդկությունը բավարար առաջընթաց չի գրանցել կանխատեսվող բնապահպանական խնդիրների լուծման հարցում, և անհանգստացնող է, որ դրանց մեծ մասն ավելի է վատթարանում»։ Հատկապես վտանգավոր է համարվել «ջերմոցային գազերի արտանետումների աճի պատճառով պոտենցիալ աղետալի կլիմայի փոփոխության ընթացիկ հետագիծը», և նշվել է նաև սանձազերծված վեցերորդ զանգվածային ոչնչացումը[3]։

2019 թվականի նոյեմբերի 5-ին «BioScience» ամսագիրը, մասնավորապես Ու. Ռիպլի նախաձեռնությամբ, հրատարակել է «Աշխարհի գիտնականների նախազգուշացումը կլիմայական արտակարգ իրավիճակների մասին» («World Scientists’ Warning of a Climate Emergency») դիմումը, որն ստորագրել են 153 երկրների 11258 գիտնականներ[4]։ Այնտեղ նշվում է, որ Երկիրը գտնվում է «կլիմայական արտակարգ իրավիճակում», և որ «կլիմայական ճգնաժամը սկսել և վատթարանում է շատ ավելի արագ, քան սպասում էր մեծամասնությունը»[5], ինչպես նաև առանց կլիմայի քաղաքականության հիմնարար փոփոխության անհնար կլինի կանխել «անասելի մարդկային տառապանքը», իսկ «ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ մեզ սպասվում է կլիմայական աղետ»[6][7]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. «Human beings and the natural world are on a collision course» (բնօր.)
  2. «a great change in our stewardship of the Earth and the life on it is required, if vast human misery is to be avoided» (բնօր.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Suzuki, David (2018 թ․ հունվարի 6). «15,000 Scientists Issue Urgent Warning: Humanity Is Failing to Safeguard the Planet». AlterNet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  2. Oregon State University science paper generated global response, financial support | Oregon State University
  3. Scientists warning to humanity the most talked about paper - The University of Sydney
  4. «Ученые предупредили о грозящих человечеству «неописуемых страданиях» — Rambler News Service». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Тысячи ученых со всего мира заявили о "чрезвычайной ситуации" на Земле
  6. Тысячи ученых предупреждают о грозящем климатическом бедствии | Новости из Германии о событиях в мире | DW | 05.11.2019
  7. Thousands of scientists declared a climate emergency, outline steps to address it - The Washington Post

Արտաքին հղումներ խմբագրել