Chantaje
«Chantaje» (իսպ.՝ շանտաժ), կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը, որը ձայնագրվել է կոլումբիացի երգիչ Մալումայի հետ։ Երգը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 28-ին «Ace Entertainment» լեյբլի կողմից՝ որպես Շակիրայի «El Dorado» տասնմեկերորդ ստուդիական ալբոմին օժանդակող սինգլ։ Բարսելոնայում ռեժիսոր Ժաումե դե Լայգուանայի նկարահանած երգի տեսահոլովակն այս պահին ունի ավելի քան երկու միլիարդ դիտում և երկու արտիստների տեսագրության մեջ ամենադիտվող հոլովակն է[1]։
«Chantaje» | ||||
---|---|---|---|---|
Շակիրա, Մալումայի սինգլը | ||||
Թողարկված | 28 հոկտեմբերի, 2016 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | Լատինաամերիկյան փոփ | |||
Տևողություն | 3:16 | |||
Լեյբլ | Ace Entertainment | |||
Շակիրա, Մալումայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն
խմբագրել«Chantaje» երգը կատարելուց առաջ Մալուման ձայնագրել է Կառլոս Վիվեսի և Շակիրայի «La Bicicleta» երգի պաշտոնական ռեմիքսի վոկալը[2]։ 2016 թվականի սեպտեմբերի սկզբին Մալուման իր թիմի հետ մեկնել էր Բարսելոնա՝ աշխատելու Շակիրայի հետ։ Billboard-ին տված հարցազրույցում Մալուման խոստովանել է, որ «չէր կարող բաց թողնել Շակիրայի հետ աշխատելու հնարավորությունը»։ Դուետը հնարավոր է դարձել Sony Music-ի շնորհիվ, որը կրկին միասին աշխատող արտիստներին գաղափար է առաջարկել[3]։ Ավելի ուշ Մալուման Շակիրայի հետ աշխատանքը նկարագրել է որպես «ցնցող փորձ»։ «Նա ոչ միայն հրաշալի արտիստ է, այլև կոմպոզիտոր, ես շատ բան եմ սովորել»,- ասել է երգիչը[4]։
Նախքան երգը թողարկելը, 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Շակիրան իր Instagram-ում կիսվել է հատուկ հուշումներով, որոնք հավաքելով կարելի էր գուշակել հանելուկը[5]։ Հաղթողները կարող էին անձնական հաղորդագրություն ստանալ երգչուհուց, որը հաստատում է ճիշտ պատասխանը։ Առաջին լուսանկարում Շակիրան կրում էր գլխարկ և նապաստակների հետ էր, ինչը նշանակում էր «Magic» («Կախարդանք»)՝ Շակիրայի և Մալումայի առաջին ալբոմի վերնագիրը, երկրորդ լուսանկարը սպիտակ տախտակի վրա թագի նկար էր, այսինքն՝ Մալումայի դաջվածքը, երրորդ լուսանկարը՝ Շակիրայի ձեռքին Ալեխանդրո Սանցի պաստառը (որը նշանակում էր նրա «Chan» կեղծանունը), ինչպես նաև «TA» և «G» խորհրդանիշները, որոնք միասին կազմում էին երգի անվանումը՝ «Chantaje»[5]։ Ավելի ուշ երգչուհին կիսվել է սինգլի շապիկով[5]։ Ի վերջո, 2016 թվականի հոկտեմբերի 28-ին երգը թողարկվել է «Ace Entertainment» լեյբլի կողմից թվային ներբեռնման միջոցով[6]։
Քննադատություն
խմբագրելՆյու Յորք Թայմսից Ջոն Պարելը դրական գնահատական է տվել երգին՝ նշելով, որ «Շակիրան էլ ավելի է լարվում, երբ երգում է իսպաներեն, նյարդայնացած է դառնում և ավելի նվիրված», ու երգը անվանել է «հազվագյուտ, շողոքորթող արագընթաց ռեգետոնային պայքար սեռերի համար»[7]։ «People» ամսագրից Ջեֆ Նելսոնը Շակիրային անվանել է «սեքսուալ, կախվածություն առաջացնող»[8], իսկ E! Online ամսագրից Դիանա Մարտինը գրել է, որ երգը սեքսուալ է և վարակիչ[9]։ Digital Spy ամսագրից Լյուսի Մորիսը գրել է. «Մենք գուցե չգիտենք, թե իրականում որոնք են լիրիկաները, բայց երգը վարակիչ է։»[10]։ Idolator ինտերնետ պորտալից Մայք Ուոսը նշել է, որ «երգը կստիպի ձեզ շարժվել գոնե մինչև առաջին կրկներգի ավարտը»[11]։
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրելՏեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայում 2016 թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին։ Լուսանկարիչ Ժաումե դե Լայգուանան հանդես է եկել որպես ռեժիսոր, որն արդեն նկարահանել է Շակիրայի տեսահոլովակները[12]։ Երգի պաշտոնական բառերը թողարկվել են նոյեմբերի 16-ին[13], մինչ տեսահոլովակը՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ը[14]։ Երաժշտական տեսահոլովակի սկզբում, ինչպես նկարագրված է Rolling Stone-ի Սառա Գրանտի կողմից, «Շակիրան իր տնային խոզուկի հետ անցնում է գինու մառանով՝ իր վայրի մազերը թաքցրած վարդագույն կեղծամի տակ»[15]։ «Հետո նա հրապուրում է նրան ստորգետնյա բարում»,- ավելացրել է Billboard ամսագիրը[14]։
Տեսանյութը 100 միլիոն դիտում է հավաքել ընդամենը 19 օրում՝ գերազանցելով նախորդ 21-օրյա ռեկորդը և դառնալով ամենաարագ իսպանալեզու տեսանյութը, որը երբևէ հասել է նման արդյունքի[16]։ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին երգն երաժշտական տեսահոլովակների ցանկում, որոնք ընդամենը 31 օրում էին հավաքել 200 մլն դիտում, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Յոթ շաբաթվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում մնացել է ամենաարագ դիտումներ հավաքող տեսահոլովակը[17]։ 2017 թվականի ապրիլի 7-ին այն հասել է մեկ միլիարդ դիտումի՝ դառնալով Շակիրայի երկրորդ տեսահոլովակը՝ այդ ցուցանիշով։ 2018-ի հունիս ամսվա դրությամբ տեսանյութն ունեցել է ավելի քան երկու միլիարդ դիտում՝ այն դարձնելով YouTube-ի ամենադիտված 19-րդ տեսանյութը, ինչպես նաև ցուցակի երրորդ տեսանյութը՝ ամենաարագ երկու միլիարդ դիտում հավաքելով[18]։
Սալսա-տարբերակ
խմբագրել2017 թվականի փետրվարի 2-ին՝ իր ծննդյան օրը, Շակիրան ներկայացրել է երգի՝ սալսայի համար նախատեսված տարբերակի տեսանյութը[19][20]։
Համերգային կատարումներ
խմբագրել2017 թվականի մայիսի 6-ին «Global Citizen Festiva»-ում Շակիրան Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինի հետ կատարել է «Chantaje» երգը։
Ձայնագրություն
խմբագրելՁայնագրման մասնակիցներ
խմբագրել- Շակիրա` վոկալ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
- Մալումա` վոկալ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
- Ջոել Անտոնիո Լոպես Կաստրո` կոմպոզիտոր
- Քևին Մաուրիսիո Հիմենես Լոնդոնո` կոմպոզիտոր, պրոդյուսեր
- Բրայան Սնայդեր Լեսկանո Չավերա` կոմպոզիտոր
- Չան «Էլ-Գենիո» (Rude Boyz)` պրոդյուսեր
- Դեյվ Կլաուս` հնչյունային օպերատոր
- Ադամ Այան` հնչյունային օպերատոր
Հիթ-շքերթներ
խմբագրելՀավաստագրումներ
խմբագրելԵրկիր | Հավաստագիր | Վաճառք |
---|---|---|
Արգենտինա (CAPIF) | 3x պլատինե | 60 000* |
Բելգիա (BEA) | պլատինե | 30 000* |
Գերմանիա (BMVI) | Ոսկե | 150 000^ |
Իսպանիա (PROMUSICAE) | 5x պլատինե | 200 000* |
Իտալիա (FIMI) | 3x պլատինե | 200 000~ |
Կանադա (MC) | պլատինե | 80 000^ |
Մեքսիկա (AMPROFON) | ադամանդե ոսկե |
330 000* |
Լեհաստան (ZPAV) | պլատինե | 20 000* |
ԱՄՆ (RIAA) | 16x պլատինե | 960 000~ |
Ֆրանսիա (SNEP) | ադամանդե | 250 000* |
Շվեյցարիա (IFPI) | ոսկե | 15 000^ |
Շվեդիա (GLF) | պլատինե | 40 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Shakira (1:43 PM - 4 Dec 2017). «Wow, the Chantaje video reached TWO BILLION views! El video de Chantaje ya tiene más de 2 MIL MILLONES de reproducciones! Thank you! Gracias! https://youtu.be/6Mgqbai3fKo ShakHQ» (իսպաներեն). @shakira. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Maluma Previews Remix of Carlos Vives and Shakira's 'La Bicicleta': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Shakira Drops New Single 'Chantaje' Featuring Maluma: Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Maluma on Working With Ricky Martin, Shakira & What's Next for Him». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Shakira Announces New Single 'Chantaje' Feat. Maluma». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Chantaje (feat. Maluma) - Single by Shakira» (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «The Playlist: Shakira Takes Charge and Protest Rap Is Still Alive» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «LISTEN: Shakira Releases Sexy New Spanish Single 'Chantaje'». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Shakira and Maluma Premiere Their Infectious Song Chantaje». E! Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Shakira is back with a hot new single - listen here». Digital Spy (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Shakira & Maluma's "Chantaje" Is A Crossover Hit». idolator (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Shakira and Maluma Premiere Their Infectious Song Chantaje». E! Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Shakira Premieres "Chantaje" Lyric Video with Maluma - ROCNATION». ROCNATION (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 14,0 14,1 «Shakira Debuts New Music Video 'Chantaje' Feat. Maluma: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Watch Shakira Dance in Secret Bodega Club in New 'Chantaje' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Shakira's 'Chantaje' Is Fastest Spanish-Language Video to Reach 100 Million Views». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «YouTube Stats of Shakira - Chantaje (Official video) ft. Maluma». www.kworb.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «YouTube Milestones - Fastest to 2 billion». kworb.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Listen to the Salsa Version of Shakira & Maluma's Hit 'Chantaje'». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Shakira celebrates birthday with salsa version of "Chantaje"». NBC News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեսահոլովակ «Chantaje»