Ֆելիքս Բլոխ
Ֆելիքս Բլոխ (գերմ.՝ Felix Bloch, հոկտեմբերի 23, 1905[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 10, 1983[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), շվեյցարացի ֆիզիկոս, հիմնականում աշխատել է ԱՄՆ-ում[13]։
Ֆելիքս Բլոխ գերմ.՝ Felix Bloch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1905[1][2][3][…] Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1983[1][2][3][…] (77 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մանհեթթենյան նախագիծ, Ստենֆորդի համալսարան և Լեյդենի համալսարան[6] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Վերներ Հայզենբերգ և Պետեր Դեբայ[8] |
Եղել է գիտական ղեկավար | Carson D. Jeffries?[9] և Michael Schick?[10] |
Պարգևներ | Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[11][12] և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ |
Felix Bloch Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Բլոխը ծնվել է Ցյուրիխում հրեա ընտանիքում[14]։ Սկզբում Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ճարտարագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել է ֆիզիկայով։ Այս տարիներին ներկա է գտնվել Պետեր Դեբայի և Հերման Ուեյլի դասախոսություններին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հարևան Ցյուրիխի համալսարանում Էրվին Շրյոդինգերի դասախոսություններին։ Այս սեմինարներին մասնակցում էր նաև Ջոն ֆոն Նոյմանը։ 1927 թ. ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի գլխավորությամբ 1928 թ. ստանում է դոկտորի կոչում։
Ցյուրիխում Վոլֆգանգ Պաուլիի, Կոպենհագենում Նիլս Բորի, Հռոմում Էնրիկո Ֆերմիի հետ ուսումնասիրել է ֆիզիկա, ինչից հետո վերադարձել է Լայպցիգ և ստանձնել է դասախոսի պաշտոն։ 1933 թ. Հիտլերի իշխանության գալուց հետո հեռացել է գերմանիայից, քանի որ նա հրեա էր[15]։ 1934 թ. տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան։ 1938 թ. վերջին Բլոխն աշխատել է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում՝ 37-րդ ցիկլոտրոնով նեյտրոնների մագնիսական մոմենտը որոշելու համար[16]։ Սթենֆորդում Բլոխը դարձել է տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին պրոֆեսորը։ 1939 թ. դարձել է ամերիկայի միացյալ նահանգների հպարակ քաղաքացի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մինչև Հարվարդի համալսարանի ռադար պրոյեկտին միանալը Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում զբաղվել է միջուկային էներգիայով։
Պատերազմից հետո կենտրոնացել է միջուկային ինդուկցիայի և միջուկային մագնիսական ռեզոնանսի հետազոտությունների վրա, որոնք դարձան մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմքը[17]։ 1946 թ. առաջարկել է Բլոխի բանաձևը։ 1952 թ. Էրնեստ Միլս Պարսելի հետ միասին արժանացել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի[18]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Felix Bloch — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Блох Феликс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119001438 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://hoogleraren.leidenuniv.nl/id/200
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1952/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Hofstadter, Robert (March 1984)։ «Obituary: Felix Bloch»։ Physics Today 37 (3): 115–116։ Bibcode:1984PhT....37c.115H։ doi:10.1063/1.2916128
- ↑ Fraser, Gordon (2012)։ «Chapter 7»։ The Quantum Exodus։ Oxford University Press։ էջ 182։ ISBN 978-0-19-959215-9; hbk
- ↑ "Bloch, Felix", Current Biography, H. W. Wilson Company, 1954. Accessed February 24, 2013. "Because of his Jewish faith, his position soon became uncomfortable and he went to Paris, where he lectured at the Institut Henri Poincaré."
- ↑ http://www.osti.gov/accomplishments/bloch.html
- ↑ Shampo M A, Kyle R A (September 1995)։ «Felix Bloch--developer of magnetic resonance imaging»։ Mayo Clin. Proc. 70 (9): 889։ PMID 7643644։ doi:10.4065/70.9.889
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1952/bloch-facts.html