Ֆրանց ֆոն Շտուկ
Ֆրանց ֆոն Շտուկ (գերմ.՝ Franz von Stuck, փետրվարի 23, 1863[1][2][3][…], Թեթենվայս, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա[4] - օգոստոսի 30, 1928[5][1][2][…], Մյունխեն[5]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, սիմվոլիզմի և մոդեռնի ներկայացուցիչ։ Ծնվել է Գերմանիայի Ստորին Բավարիա շրջանի Թեթենվայս քաղաքում։ Շտուկն իր կտավներում հաճախակի էր անդրադառնում դիցաբանական սյուժեներին՝ ընգծելով դրանց էրոտիկ և զավեշտական կողմը[8]։
Ֆրանց ֆոն Շտուկ Franz von Stuck | |
---|---|
ինքնանկար | |
Ի ծնե | անգլ.՝ Franz Ritter von Stuck |
Ծնվել է | փետրվարի 23, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Թեթենվայս, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 30, 1928[5][1][2][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Բավարիայի թագավորություն |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, ճարտարապետ, ուսուցիչ և գծանկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ[6][7] |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Salome?, The Sin? և Wilde Jagd? |
Ուսուցիչ | Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ Կրտսեր, Ferdinand Barth? և Լյուդվիգ ֆոն Լյոֆց |
Աշակերտներ | Willi Geiger?, Ջոզեֆ Ալբերս և Emil Cardinaux? |
Պարգևներ | |
Պաշտոն | Գաղտնի խորհուրդ |
Ամուսին | Mary von Stuck? |
Ազգականներ | Otto Erich Lindpaintner? |
ստորագրություն | |
Franz von Stuck Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴեռ մանկական տարիքում Շտուկը դրսևորում է իրեն որպես տաղանդավոր ծաղրանկարիչ։ 1878-1881 թվականներին հաճախում է Մյունխենի Կիրառական Արվեստների ավագ դպրոց։ 1881 թվականին Շտուկը ընդունվում է Կերպարվեստի Թագավորական Ակադեմիա։
1882 թվականին Վիեննայում Գերլիիկ և Շենկը հրատարակում են Շտուկի «Ալաբանություններ և խորհրդանիշեր» պորտֆոլիոյում զետեղված նկարները։ Շտուկը ձեռք է բերում ականավոր գծանկարիչի համբավ։
1889 թվականին Մյունխենի Ապակյա Պալատում կայացած տարեկան ցուցահանդեսին Շտուկը իր «Դրախտի պահապանները» (գերմ.՝ "Die Wächter des Paradieses" ) կտավի համար շքանշան է ստանում, որից հետո նա իրեն ամբողջովին նվիրում է գեղանկարչությանը։
1890-ական թվականներին Շտուկը ստեղծում է մի շարք քանդակներ։ Դրանց շարքում ամենանշանավորը «Վիրավոր Կենտավրոսը» և «Մարզիկն» էին։
1893 թվականին «Մյունխենի անջատումը» ցուցահանդեսում Շտուկը ցուցադրում է իր «Մեղքը» կտավը, որը մեծ իրարանցում է առաջացնում։
1895 թվականին, երեսուներկու տարեկան հասակում, Շտուկին նշանակում են պրոֆեսոր Մյունխենի Ակադեմիայում։ Նրա ականավոր ուսանողների շարքում էին Պաուլ Կլեեն, Հանս Պուրմանը , Վասիլի Կանդինսկի ն Ջոզեֆ Ալբերսը։
Շտուկը դառնում է «Կոոպերատիվ Պան» (գերմ.՝ "Genossenschaft Pan'" ) հրատարակչության խորհրդի անդամ, որի «Պան» ամսագրի համար Շտուկը շապիկն է մշակում։
1897 թվականին Մյունխենում մեկնարկում է Շտուկի Վիլայի կառուցումը։ Շտուկն անձամբ է նախագծել Վիլայի տեսքը և հսկել է դրա ներքին հարդարման և կահավորման աշխատանքները։ Այն դարձել է իր ժամանակի մեծագույն արվեստի նմուշներից մեկը։ Վիլայի կահավորումն արժանացել է 1900 թվականի Փարիզի ցուցահանդեսի ոսկե շքանշանին։
Շտուկը մահանում է 1928 թվականին Մյունխենում։ Նրա մարմինը հուղարկավորում են Մյունխենի Վալդֆիդհոֆ գերեզմանոցում։ 1968 թվականին Վիլա Շտուկը վերաբացվում է այցելուների համար։ Այժմ այնտեղ թանգարան է։
Ոճը
խմբագրելՇտուկը մեծապես ոգեշնչվել է շվեյցարացի նկարիչ Առնոլդ Բյոկլինի աշխատանքներով։ Նրա կտավների սյուժեները մեծապես հիմնված են դիցաբանական մոտիվների վրա։ Շտուկի կտավներում տիրում են մեծ և հուժկու մարմինները , ինչը և պայմանավորել է նրա հետագա անդրադարձը քանդակագործությանը։ Հավատարիմ մնալով սիմվոլիստների ավանդույթներին, Շտուկը հաճախակի է պատկերել կանացի գայթակղիչ մերկությունը ՝ հղում կատարելով ճակատագրական կնոջ (ֆր.՝ la femme fatale) կերպարին։
Շտուկը հիմնականում անձամբ էր նախագծում իր կտավների համար նախատեսված շրջանակները։ Նա համարում էր, որ ճիշտ վահանակների օգտագործումը կամ վահանակների ոսկեզօծ փորագրությունը իր կտավների բաղկացուցիչ և անբաժան մասն են կազմում։
Ժառանգությունը
խմբագրելՇտուկի աշակերտներից մի քանիսը հետագայում լայն հռչակ են ձեռք բերում՝ նպաստելով իրենց ուսուցչի համբավին։ Չնայած դրան Շտուկի կարևորությունը հետզհետե նվազում է ։ Հետպատերազմյան սերունդի համար նրա նկարները համարվում են ոչ նորաձև և նշանակություն չունեցող։ Նրա գործերը մոռացվածության են մատնվում մինչև 1960-ականների վերջին շրջանը, երբ նորից վերականգնվում է մոդեռնի հանդեպ հետաքրքրությունը։
Պատկերասրահ
խմբագրել-
Մեղք(1893), Նոր պինանոտեկա, Մյունխեն
-
Սալոմե (1906), Լենբախի տան քաղաքային պատկերասրահ, Մյունխեն
-
Մարին կարմիր գլխարկով (1902), Անհատական հավաքածու, Մյունխեն
-
Թիլա Դյուրեն Ցիրցեյայի կերպարանքով (1913), Ազգային հին պատկերասրահ, Բեռլին
-
Սուսաննան և երեցները (1913), Անհատական հավաքածու
-
Շուրջպար (1910), Անհատական հավաքածու
-
Գարուն (1909), Հեսսենի թանգարան, Դարմշտադտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Franz von Stuck (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118619543 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Штук Франц фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Ֆրանց ֆոն Շտուկ, Սիմվոլիզմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Շտուկ» հոդվածին։ |