Բուլղարիայի ազգային պատկերասրահ

Բուլղարիայի ազգային պատկերասրահ (բուլղար․՝ Национална художествена галерия, Natsionalna hudozhestvena galeriya) կերպարվեստի ազգային պատկերասրահ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այստեղ ներկայացված է բուլղարական արվեստի 50,000 նմուշ։ Տեղակայված է Սոֆիայի Ալեքսանդր Բատենբերգ հրապարակում, պատմական շենքում, որը նախկինում եղել է արքայական պալատ։ Թանգարանը գտնվում է ծովի մակարդակից 556 մետր բարձրության վրա[1]։

Բուլղարիայի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
Ղեկավարության նստավայրՍոֆիա, Բուլղարիա
Հիմնադրվել է1946
Կայքnationalartgallerybg.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ազգային պատկերասրահի կառուցումը պլանավորվել է 1934-1941 թվականներին։ Բուլղարացի առաջին կին ճարտարապետ Վիկտորյա Անգելովայի նախագծով կառուցված շենքն ընդգրկում էր և՛ ռենեսանսի, և՛ ժամանակակից արվեստի հավաքածուներ։ Շենքի կառուցումն ավարտվել է 1942 թվականին, սակայն 1944 թվականի Բուլղարիայի ռմբակոծման ժամանակ ամբողջովին ավերվել է[2]։ Միապետության վերացումից և Բուլղարիայի ազգային հանրապետության ստեղծումից հետո թագավորական պալատի մեծ մասը տրամադրվեց Ազգային պատկերասրահին։ Ռմբակոծումից պահպանված կտավներով ու արքայական հավաքածուով համալրվեց հավաքածուի կազմը։

Պատկերասրահի միջնադարյան բաժինը ձևավերվեց 1965 թվականին և զբաղեցնում է Ալեքսանդր Նևսկու տաճարի կրիպտեն։ 1985 թվականին արտասահմանյան արվեստի հատվածն առանձնացավ և դարձավ Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ և տեղափոխվեց արքայական տպագրատան նախկին շենք։

Ազգային պատկերասրահում ներկայացված են ոչ միայն Ազգային վերածննդի արվեստի ժամանակակից նմուշներ, այլ նաև միջնադարյան կտավների մեծ հավաքածու, որը ներառում է ավելի քան 4000 սրբապատկեր։

Գրականություն խմբագրել

  • Vitanova, Antoniya. "The National Art Gallery – a museum and partner to contemporary art". Interview with Borislav Danailov. Bulgarian Diplomatic Review Magazine. Retrieved 2006-07-23.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բուլղարիայի ազգային պատկերասրահ, բարձրություն, տեղայնք»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2015-12-03 
  2. «МУЗЕЙНОТО ДЕЛО В БЪЛГАРИЯ» (Bulgarian)։ Build Bulgaria։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2015 

Արտաքին հղումներ խմբագրել