Ջոզեֆ Ալբերս
Ջոզեֆ (Յոզեֆ) Ալբերս (գերմ.՝ Josef Albers, մարտի 19, 1888[1][2][3][…], Բոտրոպ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] - մարտի 25, 1976[1][2][3][…], Նյու Հեյվեն[7][4][5]), գերմանացի և ամերիկացի նկարիչ, դիզայներ, բանաստեղծ, տեսաբան և ուսուցիչ[14]։
Ջոզեֆ Ալբերս գերմ.՝ Josef Albers | |
---|---|
Կեղծանուն | Albers, Yozef և Albers, Joseph |
Ծնվել է | մարտի 19, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոտրոպ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] |
Վախճանվել է | մարտի 25, 1976[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Հեյվեն[7][4][5] |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Բաուհաուզ և Willem de Kooning Academy? |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, լուսանկարիչ, դիզայներ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, glass artist և դաստիարակ |
Ոճ | Օպտիկական արվեստ և աբստրակցիոնիզմ[8] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ֆրանց ֆոն Շտուկ և Յոհաննես Իտտեն |
Աշակերտներ | Florence Henri?, Sewell Sillman?[9], Carolyn Kriegman?[10] և Օդրի Ֆլեք |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[11][12] |
Ամուսին | Anni Albers?[13] |
Josef Albers Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1888 թվականի մարտի 19-ին Բոտրոպում (Ռուրի մարզ, Գերմանիա), արհեստավորի ընտանիքում։ 1908-1913 և 1916-1919 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Ռուրի մարզի տարրական դպրոցներում, այդ թվում` հայրենի քաղաքում։ 1913-1916 թվականներին սովորել է Բեռլինի Թագավորական արվեստի դպրոցում, Էսսենի գեղարվեստի ակադեմիայում։ 1919-1920 թվականներին սովորել է Մյունխենում՝ Ֆրանց ֆոն Շտուկի մոտ[15]։
Բաուհաուզ
խմբագրել1920 թվականին նա դարձել է Վեյմարի Բաուհաուզ ավագ դպրոցի աշակերտ։ 1922 թվականին Բաուհաուզում ստեղծել է նոր արվեստի ապակու արհեստանոց, այնուհետև ղեկավարել այնտեղի կահույքի արհեստանոցը։ Նրա վաղ փայտափորագրումներն ու վիմագրությունները չեն առանձնացել էքսպրեսիոնիզմի միջին մակարդակից։ Բաուհաուզի կոնստրուկտիվիզմի ազդեցության տակ (որտեղ նրա գլխավոր ուսուցիչներից մեկը Լասլո Մոխոյ-Նադն էր) անցել է շատ ավելի խիստ վերացական երկրաչափական ոճին, տարվել է այսպես կոչված դիաֆանիայի՝ ավազաթափման սարքով ապակու վրա պատրաստված թափանցիկ կոմպոզիցիաներ։ Դպրոցի հետ տեղափոխվելով Դեսաու (1925 թվական)՝ եղել է կահույքի արհեստանոցի ղեկավարի պաշտոնում Մ. Բրեյերին փոխարինողը, իսկ 1930 թվականից՝ ամբողջ դպրոցի տնօրեն։ Նա ակտիվորեն աշխատել է որպես դիզայներ՝ ստեղծելով կահույքի էսքիզներ, ինչպես նաև ապակե և մետաղական պարագաներ[15]։
ԱՄՆ
խմբագրել1933 թվականին, նացիստների իշխանության գալուց հետո, նա դարձավ Բաուհաուս առաջին ուսուցիչներից մեկը, ով գաղթեց Միացյալ Նահանգներ։ Նա դասավանդել է Հյուսիսային Կարոլինայի Ասևիլիայի Սև լեռան վարժարանում մինչև 1949 թվականը։ Նրա ուսանողների թվում էին Վ. դը Կուունինգը, Ռ. Մոսերվելը, Ս. Նոլանդը և Ռ. Ռաուշենբերգը։ 1950-ին նա ղեկավարել է Յեյլի համալսարանի արվեստի դպրոցի դիզայնի ֆակուլտետը, որտեղ դասախոսել է մինչև 1960 թվականը։
Մինչև 1970 թվականը Ալբերտը դարձել էր տասնչորս դպրոցների և ակադեմիաների պատվավոր անդամ։ 1971-ին տեղի ունեցավ իր գործերի հետահայաց ցուցահանդեսը Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում։ Իր կյանքի վերջին տարիներին նկարիչը ստեղծեց հիմնականում մոնումենտալ պատային կոմպոզիցիաներ հասարակական շենքերի համար, այդ թվում` Հարվարդի համալսարանի ավարտական դպրոցի, Նյու Յորքի «Ժամանակ և կյանք» հրատարակչությունների համար, Մյունթերի արվեստի և մշակույթի պատմության թանգարան և այլն[16]։ Ալբերտը մահացավ 1976 թվականի մարտի 25-ին Նյու Հավենում, Կոնեկտիկուտ նահանգում։
Ստեղծագործություններ
խմբագրելԱլբերսի արվեստը հետաքրքրություն առաջացրեց ամերիկյան գեղանկարչության տարբեր ուղղությունների ներկայացուցիչների մոտ։ 1936 թվականին Ալբերսը մտնում է Աբստրակտների ամերիկյան ասոցիացիա։ 1949 թվականից նա ստեղծում է «Կառուցվածքային կոնստելյացիա» շարքը՝ նկարների շարք, որոնք պտտելիս պատկերը երևում է տարբեր ձևերով։ Ալբերսի նկարչության հիմնական գործոնը գույնն է․ այս առանձնահատկությունն անցել է դեռևս գեղարվեստական ապակու աշխատանքներից։ Գույնը, ըստ վարպետի խոսքերի, նրա համար «արվեստի հարաբերական միջոց» էր։
Ալբերսի գեղարվեստական տեխնիկաներից մեկը անփոփոխ ձևի գունային տատանումներն են[15]։ Նրա հաստոցային շարքերը («Ջութակի առանցքային ցիկլ», 1930-ականների վերջ- 1940-ականների սկիզբ, «Սխեմայի ձևափոխություն», 1948-1952 թվականներ, «Կառուցվածքային կոնստելյացիա», 1953-958 թվականներ, և այլն) տարիների ընթացքում ավելի լակոնիկ էին դառնում՝ իրենցից ներկյացնելով նույն երկրաչափական ցանցի ներսում գունային տատանումները։ Նրա արվեստի գագաթնակետը համարվում է 1950 թվականից լույս տեսած յուղաներկով նկարները, գծանկարները և սերիգրաֆիաները, որոնք ունեն մեկ ընդհանուր անվանում՝ «Ի փառս քառակուսու» (անգլ.՝ Homage to the Square)։ Այս ցիկլում հիմնական մոդուլները քառակուսիներն են, ասես «մտած» միմյանց մեջ և կազմում են տարբեր քրոմատիկ «ֆուգներ»։
1963-ին վարպետը հրատարակեց «Գույների փոխազդեցություն» («Interaction of Color») աշխատությունը, որում նա նկարագրեց իր իդեալները ստերիլ մաքուր տեսքով, որպես ստեղծագործական գործունեության անհրաժեշտ հիմնական հիմնարար սկզբունք։ Ալբերսը երբեք չի միացել վերացական արվեստի որևէ դպրոցի կամ խմբի և ստեղծել է իր նկարչության ոճը, որը բնութագրվում է վերացական պարզությամբ և հիմնական գույներով, ինչպիսիք են սևն ու սպիտակը։ Այնուամենայնիվ, նրա գեղարվեստական փորձը մեծ ազդեցություն ունեցավ օպ-արվեստի և հետնանկարային աբստրակցիոնիզմի զարգացման վրա[1]: 20-րդ դարի վերջին նրա կերպարներն ավելի ու ավելի հաճախ էին ընկալվում որպես սուպրեմատիզմի ամենամոտ գերմանա-ամերիկյան անալոգ՝ Կազիմիր Մալևիչ։
Գրականություն
խմբագրել- A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise 100 художников XX века = Die 100 des Jahrhunderts. Maler / Редактор Е.В. Белиоглов. — Челябинск: Урал LTD, 1999. — С. 6—7. — 210 с. — ISBN 5-8029-0037-7
- В. Крючкова Альберс, Йозеф // Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия / Редактор Л.П. Анурова. — М.: Белый город, 2006.
- Рычкова Ю.В. Энциклопедия модернизма. — М.: ЭКСМО-Пресс, 2002. — С. 122. — 224 с. — ISBN 5-04-009359-4
- Bucher, François (1977). Josef Albers: Despite Straight Lines: An Analysis of His Graphic Constructions. Cambridge, MA: MIT Press.
- Danilowitz, Brenda; Fred Horowitz (2006). Josef Albers: to Open Eyes : The Bauhaus, Black Mountain College, and Yale. Phaidon Press. ISBN 978-0-7148-4599-9.
- «Die Welt der Malerei», Gutersloh-Amstelveen 1997.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Josef Albers (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Josef Albers — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- ↑ 7,0 7,1 7,2 Bucksteeg J. Dichter, Künstler, Generäle... Bottrops Straßen und woran ihre Namen erinnern (գերմ.) — 2020. — S. 44.
- ↑ 8,0 8,1 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://hedendaagsesieraden.nl/2024/05/31/carolyn-kriegman/
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/american-abstract-artists-aaa
- ↑ http://americanabstractartists.org/current-members/past/
- ↑ https://albersfoundation.org/artists/biographies/
- ↑ Josef Albers (Bottrop, 1888 — New Haven, 1976) (պորտ.)
- ↑ 15,0 15,1 15,2 100 художников, 1999, էջ 6
- ↑ Энциклопедия модернизма, 2002, էջ 122
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Ալբերս» հոդվածին։ |