Բյոկլին (Bocklin) Առնոլդ (գերմ.՝ Arnold Böcklin, հոկտեմբերի 16, 1827(1827-10-16)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4][5][6] - հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][7][…], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[8][6]), շվեյցարացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, 19-րդ դարի եվրոպական կիրառական արվեստի և Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչներից։ Ստեղծագործել է Բազելում, Մյունխենում, Իտալիայում։ Ձգտելով հեռանալ իրականության պատկերումից՝ սկզբնական շրջանում նկարել է առասպելական ֆիգուրներով ռոմանտիկական բնանկարներ, հետագայում՝ ֆանտաստիկ տեսարաններ («Տրիտոն և Ներեիդ», 1873-1874)՝ մտացածին սիմվոլիկան համադրելով մանրամասների նատուրալիստական վավերականությանը։ Ուշ շրջանի կոմպոզիցիաները («Մեռյալների կղզին», 1880) ազդել են գերմանական սիմվոլիզմի և յուգենդստիլի ձևավորմանը։

Առնոլդ Բյոկլին
գերմ.՝ Arnold Böcklin
ԿեղծանունBocklin, Arnold
Ծնվել էհոկտեմբերի 16, 1827(1827-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա[4][5][6]
Վախճանվել էհունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][7][…] (73 տարեկան)
Մահվան վայրՖիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[8][6]
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, գծանկարիչ և գծագրող
Ոճսիմվոլիզմ[9][10]
Ժանրպատմական գեղանկարչություն[9], բնանկար[9] և դիմապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներFaun whistling to a Blackbird?, Ինքնապատկեր և Մեռյալների կղզին
ԱշակերտներՀարի Շուլց
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱմուսինAngela Pascucci?
ԶավակներArnold Böcklin the Younger?, Maria Böcklin?[11], Chiara Böcklin?[11], Carlo Böcklin?[12] և Hans Böcklin?[13]
 Arnold Böcklin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բյոկլինը ծնվել է 1827 թվականին, Բազելում։ Սովորել է Դյուսելդորֆում և Մյունխենում։ 1860 թվականին նշանակվել է Վայմարի նկարչական ճեմարանի պրոֆեսոր։ Երկու տարի անց թողել է այդ պաշտոնը և մեկնել իր հայրենի քաղաք՝ Բազել։ Ստեղծագործում է իր արվեստանոցում։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում և իր սիրած մահի հետևից է գնացել 1901 թվականի հունվարի 16-ին։

Ստեղծագործություն խմբագրել

Բյոկլիին չեն բավարարել միայն դաշտանկարը և տեսարանանկարը, որում վարպետ էր նա։ Բյոկլինը որոնել է պատմական և ավանդապատում թեմաներում, կենտրոնանալով մարդու, բայց ոչ սովորական մարդու, այլ գերմարդու, «բնության թագավորի» վրա։

Պրպտումների ընթացքում Բյոկլինը եղել է Եվրոպայում, այդ թվում Փարիզում, Բրյուսելում, Ցյուրիխում, նաև՝ Իտալիայում։ Նրա ստեղծագործության հիմնական թեման մահն է։ Հիմնականում նկարել է տեմպերայով։

Բյոկլինի գործերը ցուցադրվում են Լայպցիգի քաղաքային թանգարանում (Stadtmuseum Leipzig), Բեռլինի, Մյունխենի, Բազելի , Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարաններում, նաև մասնավոր հավաքածուներում։

Բյոկլիի աշակերտներից է եղել գերմանական գեղանկարչության սիմվոլիզմի և մոդեռնի հայտնի ներկայացուցիչ Ֆրանց Շտուկը, որը թեև «իր սիմվոլիկ պատկերների մեջ ավելի համարձակ է գտնվել, բայց իր միստիցիզմի խորությամբ չի գերազանցել» Բյոկլինին։

«Մեռելների կղզին» խմբագրել

Բյոկլինը շարունակել է մահվան թեման, մինչև կստեղծեր իր աշխարհահռչակ գլուխգործոցը՝ «Մեռելների կղզին» (Toteninsel): Այստեղ նա ֆանտաստիկ սիմվոլիկան համադրել է մանրամասների նատուրալիստական ճշգրտության հետ։ Նկարից մեռելային շունչ է փչում․ սպիտակ սավանի մեջ փաթաթված մարդը անձնատուր է եղել անխուսափելի մահին և հնազանդ խոնարհված գլխով մոտենում է մահվան կղզուն, «որտեղից ոչ մի ճանապարհորդ չի վերադարձել»։ Նկարի ծառերը, երկինքը, շենքերը առեղծավածային, մռայլ ստվերներ են։ Նավակի մեջ թիավարող կա, որն ասոցացվում է Քարոնին, իսկ ջրային տարածությունը՝ Ստիքս կամ Աքերոն գետերին։ Կղզում պատկերված նոճիները հարավային Եվրոպայում հաճախ տնկվում են գերեզմանոցներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 458