Հելմուտ Ռան

գերմանացի ֆուտբոլիստ

Հելմուտ Ռան (օգոստոսի 16, 1929(1929-08-16)[1][2][3][…], Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - օգոստոսի 14, 2003(2003-08-14)[1][2], Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող: 1954 թվականի աշխարհի չեմպիոն, ով եզրափակչում երկու գոլ է խփել։ Աշխարհի երկու առաջնությունների մասնակից: Գերմանիայի ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը[4][5]։

Հելմուտ Ռան
գերմ.՝ Helmut Rahn
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1929(1929-08-16)[1][2][3][…]
ԾննդավայրԷսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 14, 2003(2003-08-14)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրԷսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
Արծաթե դափնետերև
 Helmut Rahn Վիքիպահեստում

Աչքի էր ընկնում իր համառությամբ ու ֆիզիկական ուժով, ինչի շնորհիվ մեծ թվով գոլեր է խփել։ Նա ոտքերով ու լավ արագությամբ ուժեղ ու դիպուկ հարված ուներ։ Ֆուտբոլիստի տեխնիկան, սակայն, միջին մակարդակի վրա էր, բայց այս թերությունը նա փոխհատուցեց իր մյուս որակներով[4]։

Կենսագրություն

խմբագրել

Ռանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 16-ին Էսսենում։ Մայրը՝ Աննա, հայրը՝ Ֆրիդրիխը, աշխատել են սեփական ընկերությունում՝ մասնագիտանալով ածուխի տեղափոխման մեջ։ Հելմուտն ուներ երեք եղբայր։ Նա Ֆուտբոլով սկսել է զբաղվել երբ 9 տարեկան էր՝ «Ալտենեսեն» ակումբի Ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը ռմբակոծության ենթարկված Էսսենից տեղափոխվել է գյուղ։ 1946 թվականին Ռանը տեղափոխվեց «Էլդե 1909», իսկ չորս տարի անց համալրեց Գերմանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի «Շպորտֆրոյնդե Կատերնբերգ» թիմի շարքերը, որի կազմում անցկացրեց մեկ մրցաշրջան։ Ֆուտբոլիստի հաջորդ ակումբը դարձել է Էսսենի «Ռոտ Վայսը», որը Հելմուտի համար վճարել է 7 հազար գերմանական մարկ[4]։ Այստեղ նա հարձակողական թիմ կազմեց Ավգուստ Գոտշալկի և Բերնարդ Թերմատի հետ։  Օբերլիգայի խաղարկությունում նրանք 3 հոգով 1951-1952 թվակամերին՝ խփել են 59 գոլ, իսկ նրանց խաղընկերները՝ ընդամենը 19[6]։ 1951 թվականին Ռան իր նորամուտը նշեց ազգային հավաքականում։ 1953 թվականին «Ռոտ-Վայս»-ը թիմը նվաճեց Գերմանիայի գավաթը[6]։

1954 թվականին Զեպ Հերբերգերը Հելմութին ընդգրկեց Շվեյցարիայում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Թուրքիայի դեմ մրցաշարի առաջին խաղում, որն ավարտվել էր գերմանացիների հաղթանակով՝ 4:1 հաշվով, Ռանը խաղադաշտ դուրս չեկավ։ Երկրորդ տուրում նա անցկացրեց իր առաջին հանդիպումը աշխարհի առաջնությունում, որում Բունդեսլիգը հանդիպեց Հունգարիայի հավաքականին։ Այդտեղ Ռանը գոլ խփեց, բայց դա քիչ ազդեցություն ունեցավ վերջնական արդյունքի վրա՝ Ֆերենց Պուշկաշի, Շանդոր Կոչիշի և այլ աստղերի գլխավորությամբ մրցակիցները 3։8 հաշվով հաղթեցին Գերմանիային[4]։ Գերմանացիները, այնուամենայնիվ, դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ 2:0 հաշվով հաղթեցին Հարավսլավիային (85-րդ րոպեին Ռանը խփեց իր թիմի երկրորդ գոլը): Կիսաեզրափակչում 6:1 հաշվով հաղթելով Ավստրիային՝ Բունդեսլիգը եզրափակիչում հանդիպեց Հունգարիայի հետ։ Ռանը խաղադաշտում հայտնվեց առաջին րոպեներից։ Հունգարացիներն արագորեն գրավեցին առավելությունը՝ հանդիպման հենց սկզբում երկու գոլ խփելով, սակայն շուտով Մաքս Մորլոկի ու Ռանի դիպուկ հարվածների շնորհիվ Գերմանիան հավասարեցրեց հաշիվը։ 84-րդ րոպեին Հելմուտը դուբլի հեղինակ դարձավ՝ կեղծ ճոճանակով խաբելով պաշտպանին և ձախ ոտքով գնդակն ուղարկելով դարպասի ստորին անկյունը:Այս գոլը հաղթական գոլն էր և գերմանացիներին բերեց իրենց առաջին ոսկին աշխարհի առաջնություններում։ Ռանն ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում, ով հաղթական գոլի շնորհիվ հայտնի է դարձել ողջ երկրում։ Հայտնի էր նաև եզրափակիչ մեկնաբան Հերբերտ Զիմերմանի հուզական արձագանքը ֆուտբոլիստի դիպուկ հարվածին[5][6][4]։

 
Հելմուտ Ռանի արձանը՝ Գեորգ Մելչես մարզադաշտի դիմաց: Էսսեն

Ֆուտբոլիստով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալ»-ի և «Ռասինգ Ավելանդա»-ի ղեկավարները, սակայն նա մերժեց նրանց առաջարկները[7]։ Չնայած հաջողությանը, Հելմուտի կարիերան սկսեց մարել[8]։ Նա ալկոհոլից կախվածություն էր ձեռք բերել, և 1957 թվականին նա նույնիսկ կարճ պատիժ և տուգանք է ստացել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար[4]։ Ազգային հավաքականի մարզիչ Հերբերգերը խաղացողին կոչ արեց մասնակցել 1958 թվականի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի մեկնարկից առաջ Ռանի ֆիզիկական մարզավիճակը ոչ իդեալական էր, սակայն Հելմուտը կարողացավ լավ հանդես գալ մրցումների ընթացքում։ Խմբային փուլի առաջին տուրում նա դուբլի հեղինակ դարձավ՝ խոցելով Արգենտինայի դարպասը։ Հաջորդ երկու հանդիպումներում, որոնցից երկուսում էլ Գերմանիան ոչ-ոքի խաղաց, ֆուտբոլիստը երկու գոլ խփեց, իսկ քառորդ եզրափակչում հաղթական գնդակը խփեց հարավսլավացիներին։ Մրցաշարի ավարտին գերմանացիները զբաղեցրին չորրորդ տեղը, իսկ Ռանը, ով խփել է 6 գոլ, ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը կիսել է Պելեի հետ։ Հելմուտի ելույթն աննկատ չմնաց. 1958 թվականին նա երկրորդն էր «Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամանակ՝ զիջելով միայն Ռայմոն Կոպաին[9]։ Ընդհանուր առմամբ, Ռան ազգային հավաքականի կազմում խաղացել է 40 անգամ և դարձել 21 գոլի հեղինակ[4]։

1959 թվականին Ռանը լքեց «Ռոտ-Վայսը»։ Այս ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է ավելի քան 200 հանդիպում և խփել ավելի քան 100 գոլ[6]։ «Քյոլն»-ի կազմում մեկ հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո նա մեկնել է Նիդերլանդներ, որտեղ մի քանի տարի ներկայացրել է «Էնսհեդեն»: 1963 թվականին վերադարձել է Գերմանիա նորաստեղծ Բունդեսլիգայի «Մայդերիխ» ակումբում։ Ռան առաջին ֆուտբոլիստն է, ով Կարմիր քարտ է ստացել Բունդեսլիգայի խաղերում[4]։ 1965 թվականին Հելմուտն ավարտել է կարիերան Աքիլեսի հետ ունեցած խնդիրների պատճառով[9]։

Կարիերան ավարտելուց հետո Ռանը եղբոր հետ զբաղվել է բիզնեսով, մասնակցել բարեգործական ֆուտբոլային խաղերի[9]։

Նա ամուսնացած էր, կնոջ անունը Գերտրուդա էր։ Ունեցել է երկու որդի[4]։ Խաղադաշտից դուրս Ռանը հայտնի էր իր հումորի զգացումով և էսսենցիների սիրելին էր[9]։ Հրատարակել է իր ինքնակենսագրականը Mein Hobby: Tore schießen (հայերեն՝ Իմ հոբբին՝ գոլեր խփելը)[10]:

2003 թվականի օգոստոսի 14-ին, երկարատև հիվանդությունից հետո, Ռանը մահացավ։ Նրան հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ Ուվե Զելլերն ու Ռուդի Ասսաուերը։ Թաղվել է Էսսենում՝ Ֆրոնհաուզեր փողոցի Մարգարեթեն գերեզմանատանը[4][9]։ Նրա մահից հետո «Ռոտ-Վայսա» մարզադաշտի մոտ տեղադրվել է նրա արձանը[6]։ 2018 թվականին նա ընդգրկվել է Գերմանիայի ֆուտբոլի Փառքի սրահում[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել

  Ռոթ-Վայս (Էսսեն)

  Մայդերիխ

  • Գերմանիայի փոխչեմպիոն՝ 1964

  Գերմանիայի հավաքական

Ելույթների վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[12] Առաջնություն

ԳԴՀ[13]

Գավաթներ[14] Այլ[15] Ընդհամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շպորտֆրոյնդե

Կատերնբերգ

1950/51 30 7 0 0 - - 0 0 30 7
Ընդամենը 30 7 0 0 0 0 0 0 30 7
Ռոթ-Վայս (Էսսեն) 1951/52 29 20 6 5 - - 0 0 35 25
1952/53 28 9 0 0 5 5 ? ? 33+ 14+
1953/54 30 18 0 0 0 0 2+ 1+ 32+ 19+
1954/55 19 5 4 1 0 0 0 0 23 6
1955/56 24 9 0 0 0 0 4 3 28 12
1956/67 21 10 0 0 0 0 ? ? 21+ 10+
1957/58 27 8 0 0 0 0 ? ? 27+ 8+
1958/59 23 9 0 0 0 0 ? ? 23+ 9+
Ընդհամենը 201 88 10 6 5 5 6+ 4+ 222+ 103+
Քյոլն 1959/60 29 11 7 4 0 0 2 2 38 17
Ընդհամենը 29 11 7 4 0 0 2 2 38 17
Ենսհեդե 1960/61 27 14 - - ? 0 0 0 27+ 14
1961/62 21 12 - - ? 0 0 0 21+ 12
1962/63 21 13 - - 1+ 1 0 0 22+ 14
Ընդհամենը 69 39 0 0 1+ 1 0 0 70+ 40
Մայդերիխ 1963/64 18 7 - - 0 0 0 0 18 7
1964/65 1 0 - - 0 0 0 0 1 0
1965/66 0 0 - - 0 0 0 0 0 0
Ընդհամենը 19 7 0 0 0 0 0 0 19 7
Ամբողջ կարիերայի ընթացքում 348 152 17 10 6+ 6 8+ 6+ 379+ 174+

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Dittmar Dahlmann. «Helmut Rahn» (գերմաներեն). Portal Rheinische Geschichte. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  5. 5,0 5,1 Alex Raack (2019 թ․ օգոստոսի 16). «Mein Freund, der Boss» (գերմաներեն). Spiegel. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Boss, Legende, Junge aus dem Revier» (գերմաներեն). ФК «Рот-Вайсс». 2019 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Wie der "Boss" zum Helden wurde» (գերմաներեն). Sport1. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Alex Murphy (2003 թ․ օգոստոսի 20). «Helmut Rahn» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «"Aus dem Hintergrund müsste Rahn schießen..."». Spiegel. 2019 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Mein Hobby: Tore schießen». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «Helmut Rahn». fussballmuseum.de. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  12. Региональная Оберлига «Запад» (1950—1960), чемпионат Нидерландов (1960—1963), Бундеслига (1963—1966).
  13. Разыгрывался по кубковой схеме среди победителей региональных Оберлиг.
  14. Кубок ФРГ, Кубок Нидерландов.
  15. Западногерманский кубок.

Արտաքին հղումներ

խմբագրել