Ֆաթհ Ալի շահ Ղաջար (1771[1], Դամղան, Սեմնան, Իրան - հոկտեմբերի 23, 1834(1834-10-23), Սպահան, Իրան), Իրանի շահ 1797-1834 թթ., Ղաջարական հարստությունից Իրանի երկրորդ տիրակալը, հարստության հիմնադիր Աղա Մոհամմադ խան Ղաջարի զարմիկը։ Երիտասարդ տարիքում հայտնի է եղել որպես Բաբա խան[5]։

Ֆաթհ Ալի շահ Ղաջար
فتحعلی شاه
An Early Painting of Fath Ali Shah.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր 1771[1]
Ծննդավայր Դամղան, Սեմնան, Իրան
Վախճանի օր հոկտեմբերի 23, 1834(1834-10-23)
Վախճանի վայր Սպահան, Իրան
Թաղված Ղոմ
Դինաստիա Ղաջարիների դինաստիա
Քաղաքացիություն Tricolour Flag of Iran (1886).svg Ղաջարական Պարսկաստան
Հայր Հոսեին Ղոլի Խան Ղազար
Ամուսին Aghabeyim agha Javanshir?, Zibachehr Khanom? և Taj ol-Dowleh?
Զավակներ Աբբաս-Միրզա[2][3][4], Dowlatshah?, Aliqoli Mirza Etezado-ol-Saltaneh?, Mohammad Taqi Mirza?, Hasan Ali Mirza?, Husayn Ali Mirza?, Mohammad Vali Mirza?, Soltan Ahmad Mirza Azod od-Dowleh?, Soleyman Mirza Qajar?, Omm Salmeh?, Parviz Mirza? և Saifullah Mirza?
 
Ինքնագիր Изображение автографа

Երիտասարդ տարիքից եղել է Աղա Մոհամմադ շահի պաշտոնական ժառանգը։ 1797 թվականի հունիսի 17-ին Շուշիում վերջինիս սպանության լուրը ստացել է Շիրազում, որտեղից փոքր զորքով շարժվել է դեպի Թեհրան, որտեղ կարողացել է գալ իշխանության։ Գահի այլ հավակնորդներից Աղա Մոհամմադ շահի եղբայր Ալիղուլի խանն այդ ընթացքում կուրացվել է։ Պաշտոնապես թագադրվել է 1798 թվականի մարտի 19-ին։ Նոր շահի կողմից Թեհրանում և Շիրազում հատված առաջին դրամների վրա նրա անունը նշվել է որպես Սուլթան Բաբա խան, հետագայում՝ Ֆաթհ Ալի շահ[5]։

Արտաքին քաղաքականությունԽմբագրել

Ֆաթհ Ալի շահի օրոք Իրանը բախվեց Ռուսական կայսրության հետ, որը ձգտում էր նվաճել Անդրկովկասը։

1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմԽմբագրել

Հիմնական հոդվածը` Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

1801 թ. վրացական Քարթլի-Կախեթի թագավորությունը միացավ Ռուսաստանին։ 1803 թ. Ռուսաստանին միացվեցին նաև Մեգրելիան և Իմերեթական թագավորությունը։ Ռուսական զորքերի ակտիվ գործողությունները Գանձակի (որը նրանք գրոհով գրավեցին 1804 թ.սկզբին) և ապա Երևանի ուղղությամբ բերեցին 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի սկզբին։

Պատերազմն ուներ անբարեհաջող ընթացք պարսիկների համար; 1805 թ. Ռուսաստանին միացվեցին Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունները, 1806 թ. ռուսները գրավեցին Դերբենտի, Ղուբայի և Բաքվի խանությունները։ Պատերազմի վերջին տարվա ընթացքում ռուսները ջախջախեցին թագաժառանք Աբբաս-Միրզայի բանակն Ասլանդուզի ճակատամարտում 1812 թ. և ապա 1813 թ. հունվարին գրոհով գրավեցին Լենքորանը։

Վախենալով ռուսների հետագա առաջխաղացումից` շահը ստիպված եղավ սկսել բանակցություններ և ապա կնքել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որով ընդունեց Վրաստանի և Դերբենտի, Ղուբայի, Բաքվի, Գանձակի, Ղարաբաղի, Շիրվանի, Շաքիի խանությունների անցումը Ռուսաստանին։

1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմԽմբագրել

Հիմնական հոդվածը` Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Այս պատերազմում ևս պարսիկները կրեցին ծանր պարտություն։ 1828 թ. ստորագրված Թուրքմենչայի հաշտւոթյան պայմանագրով շահը ստիպված եղավ ոչ միայն վերահաստատել Գյուլիստանի պայմանագրով ամրագրված տարածքային կորուստները, այլ նաև ընդունել Երևանի, Նախիջևանի և Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին։

Երկու պատերազմների արդյունքում Իրանը կորցրեց Արաքս և Կուր դեպի հյուսիս ընկած ողջ տարածքը, ինչպես նաև Թալիշական խանությունը և Սուրմալուի գավառը։

ԾանոթագրություններԽմբագրել

Կատեգորիա:Իրանի շահեր