Դամղան
Դամղան [2] (պարս.՝ دامغان), քաղաք Իրանի հյուսիսում՝ Սեմնան օսթանում, Դամղան շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Թեհրանից 342 կմ հեռավորության վրա՝ Մաշհադ մայրուղու վրա։ Հայտնի է շատ բարակ պատիճով պիստակի և նուշի առևտրով։
Քաղաք | ||
---|---|---|
Դամղան | ||
պարս.՝ دامغان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Սեմնան | |
Շահրեստան | Դամղան | |
Համայնք | Central District? | |
Մակերես | 21 կմ² | |
ԲԾՄ | 1154 մետր | |
Բնակչություն | 59 106 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0232 | |
Պաշտոնական կայք | damghan.ir(պարս.) | |
| ||
Միջնադարում այն եղել է տարածաշրջանի կարևոր քաղաքը՝ Քումիս (Qumis կամ Qoomes) գավառի մայրաքաղաքը։ Դրանով է անցել Մետաքսի ճանապարհը, որը 1723 թվականին ավերվել է աֆղանների կողմից։ Աղետը վերապրած որոշ մարդիկ նշել են, որ քաղաքում եղել է խոշոր ճարտարապետական հուշարձան՝ Թարիհանե տաճարը (պարս.՝ پرستشگاه تاریخانه), որը նաև անվանել են Թարիհանե մզկիթ (պարս.՝ مسجد تاریخانه)։ Տաճարն առանձնանում էր հսկայական սյուներով և փայտե փորագրված որմնանկարներով, ինչպես նաև 11-րդ դարի երկու մինարեթներով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են հին հունական պոլիսի՝ Հեկատոմփլոսի (անգլ.՝ Hecatompylos, հուն․՝ Ἑκατόμπυλος) մնացորդները։ Դամղանի արևմտյան մասում գտնվում են խոշոր քառակուսի կառույցի ավերակներ՝ միջնաբերդ՝ փոքր սպիտակ շինություններով, որը կոչվում է Մոլուդ Խանե (Molud Khaneh), ինչը նշանակում է «ծննդյան տուն»։ Այստեղ 1772 թվականին ծնվել է Ֆաթհ Ալի շահը։ Թարի Խանեն թերևս ամենահին մզկիթն է Իրանի տարածքում։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 106 մարդ, որոնք կազմում էին 18 417 տնտեսություն[3]։ Դամղանը Սեմնան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Սեմնանից և Շահրուդից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
8 909[5] | 13 197[6] | 34 057 | 40 954[7] | 49 204[7] | 57 331[8] | 58 770[9] | 59 106[3] |
Ազգային կազմում գերակշռում են պարսիկները, իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Ֆաթհ Ալի շահ
- Երկաթյա շեյխ
- Մանուչեհրի
Բարձրագույն կրթություն
խմբագրել- Դամղանի համալսարան
- Դամղանի իսլամական համալսարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Semnan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամղան» հոդվածին։ |