Ղոմ
Ղոմ[3] (պարս․՝ قم, ɢom), Իրանի Ղոմ նահանգի կենտրոնը, շիաների սուրբ քաղաքը: 2012թ քաղաքի բնակչությունը կազմում էր 1 071 503 մարդ[4]: Քաղաքը զարգանում է արագ տեմպերով: Ղոմի կրոնագիտական դպրոցը շիաների համար Էն Նաջաֆի դպրոցից հետո երկրորդն է իր նշանակությամբ: Քաղաքի մերջակայքում տեղակայված է Իրանի հրթիռային կայանը:
Բնակավայր | ||
---|---|---|
Ղոմ | ||
պարս․՝ قم الفارسية | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 805[1] թ. | |
Մակերես | 123 073 կմ² | |
ԲԾՄ | 928±1 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 1 201 158 մարդ (2016)[2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0251 | |
Փոստային ինդեքսներ | 37100 | |
Պաշտոնական կայք | qom.ir(պարս.) | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Ղոմ քաղաքը տեղակայված է Թեհրանից 150 կմ դեպի հարավ` գետի վրա: Ղոմով է անցնում դեպի Սպահան քաղաք տանող ճանապարհը: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 975մ: Քաղաքից ոչ հեռու կան գազի և նավթի հանքավայրեր:
ՊատմությունԽմբագրել
Տարածված կարծիք կա, որ Ղոմը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն քաղաքի հնագույն պատմության մասին հստակ տվյալներ չկան: Արաբների կողմից քաղաքի գրավումից հետո այստեղ հավաքվել է խալիֆայության ողջ ընդդիմադիր կազմը` քաղաքական փախստականներ և աքսորյալներ, տարբեր աղանդավորներ: Սեֆյանների շրջանում քաղաքը սկսեց արագ կերպով զարգանալ: 16-րդ դարում այն դարձավ շիականության ամենախոշոր կենտրոնը: Ավելի ուշ, աֆղանների հարձակումների ժամանակ, Ղոմը մեծ վնասներ կրեց: Սակայն 19-րդ դարոմ, սկսած Ֆաթհ Ալի Շահի ժամանակաշրջանից, քաղաքը վերականգնվեց և նույնիսկ առաջադրվեց որպես մայրաքաղաքի թեկնածու: Այդ ժամանակաշրջանից քաղաքում պահպանվել են մեծ թվով կրոնական կառուցներ` մզկիթներ, իմամների ու շահերի ընտանիքների անդամների դամբարաններ և կրոնագիտական դպրոցներ: Ղոմում տեղակայված կրոնագիտական կենտրոնը համատեղում է մեծ թվով ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են ինչպես իրանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ: Կրոնական կրթական հաստատությունների գործունեությունը ղեկավարվում է Ալ Մուսթաֆա միջազգային համալսարանի կողմից:
Ֆաթիմայի դամբարանԽմբագրել
Ղոմի ամենահայտնի ճարտարապետական հուշարձանը սուրբ Ֆաթիմայի դամբարանն է: Ֆաթիմայի մահից հետո, նրա հայրը` իմամ Մուսան, գերեզմանի վրա կառուցեց փոքրիկ ծղոտե ծածկ: Սակայն հետագայում դամբարանն այնքան հայտնի դարձավ, որ դրա վրա կառուցվեց աշատարկ: Դրանից հետո դամբարանում թաղվում էին իմամ Մուսայի և նրա ժառանգների ընտանիքների բոլոր կանայք: Հետագայում դամբարանն ավելի ընդարձակվեց: Այս հուշարձանի կենտրոնը ութանկյուն տաճարն է: Տաճարի պատերը զարդարված են 19-րդ դարի կեսերին պատկանող գրություններով: Շինության վերևում բարձրանում է 16- մետրանոց գմբեթը, որը կառուցվել է Ֆաթհ Ալի Շահի օրոք: Դամբարաններից մեկի տապանաքարի վրա արված գրությունները պատկանում են 14-րդ դարին: Տաճարից դեպի հարավ տեղակայված շինությունը կոչվում է "Կանանց բակ"; Այսօր այնտեղ տեղակայված է դամբարանի թանգարանը:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://ketabnak.com/book/55971/راهنمای-قم#desc_start
- ↑ https://www.amar.org.ir/english
- ↑ Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986
- ↑ World Gezatteer Bevölkerungsdaten 2012