Ինդիրա Գանդի

Հնդկաստանի քաղաքական գործիչ

Ինդիրա Գանդի (հինդի՝ इंदिरा प्रियदर्शिनी गांधी Indirā Priyadarśinī Gāndhī listen , նոյեմբերի 19, 1917(1917-11-19)[1][2][3][…], Իլահաբադ, Բրիտանական Հնդկաստան - հոկտեմբերի 31, 1984(1984-10-31)[1][2][3][…], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետը, որը ծառայել է եռաժամկետ (1966-1977) և քառաժամկետը (1980-1984Ջավահառլալ Ներուի դուստրը:

Ինդիրա Գանդի
Face detail, Premier Indira Gandhi (Congrespartij), Bestanddeelnr 929-0811 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Սոմերվիլ Քոլեջ, Վիսվա-Բհարատի համալսարան և Բադմինթոնի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Kashmiri Pandit?
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1917(1917-11-19)[1][2][3][…]
Ծննդավայր Իլահաբադ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր հոկտեմբերի 31, 1984(1984-10-31)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Գերեզման Ռաջ Գհատ
Թաղված Ռաջ Գհատ
Դինաստիա Ներու-Գանդի
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան, British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Dominion of India
Հայր Ջավահարլալ Ներու[4]
Մայր Կամալա Ներու
Ամուսին Ֆերոզ Գանդի
Զավակներ Ռաջիվ Գանդի և Սանջայ Գանդի
 
Ինքնագիր Indira-Gandhi-Signature-Transparent.png
 
Պարգևներ

Ջավահարլալ Ներույի պարգև, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Բհարատ Ռատնա, Խոսե Մարտի շքանշան, honorary doctorate of Taras Shevchenko National University of Kyiv? և Վասեդա համալսարանի պատվավոր դոկտոր

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Ժողովրդական համալսարանը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայում և Օքսֆորդում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Ինդիրա Գանդին հոր մահից հետո՝ 1964 թվականին, ընտրվել է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատել Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։ Շաստրիի մահվանից հետո նա դարձել է Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ և Հնդկաստանի վարչապետ (աշխարհում երկրորդ կին-վարչապետը Սիրիմավո Բանդարանայիկից հետո)։ 1971 թվականին նա հաղթել է խորհրդարանական ընտրություններում' «աղքատության դեմ պայքար» կոչի ներքո։ Ինդիրա Գանդին անցկացրել է բանկերի ազգայնացում, նրա կառավարման տարիներին երկրում արագ տեմպերով զարգացել է արդյունաբերությունը, այդ թվում՝ ծանր արդյունաբերությունը, գյուղատնտեսության բնագավառում կատարվում է «կանաչ հեղափոխություն», որի շնորհիվ Հնդկաստանն առաջին անգամ երկար տարիների ընթացքում արտադրանքի ներմուծման բնագավառում դառնում է անկախ։ Ինդիրան բազմիցս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը Ներուի քաղաքական սկզբունքներին։ Գանդին վարել է ռազմական բլոկներին չմիանալու, խորհրդային միության և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու քաղաքականություն։ Պաշտոնական այցով բազմիցս եղել է ԽՍՀՄ-ում, 1976 թվականի հունիսին այցելել է Հայաստան:[5]

Սակայն ոչ բոլոր բարեփոխումներն են ժողովրդականություն վայելել, դրանց թվում՝ բնակչության աճը կանգնեցնելու նպատակով իրականացված ստիպողական խիստ միջոցառումները և քաղաքական ազատությունների սահմանափակումները։ 1977 թվականին Գանդին պարտվել է խորհրդարանական ընտրություններում, իսկ 1980 թվականին նորից վերադարձել իշխանության։ Նրա կառավարման երկրորդ փուլը բնորոշվել է Փենջաբ նահանգում ապրող սիկհերի հետ բախումներով։ Սիկհերի առաջնորդը սիկհերի համայնքը հայտարարել է անկախ ինքնակառավարվող մարմին։ Նրանք հարձակվել են հինդուիստների վրա և գրավել սիկհերի գլխավոր սրբատեղին՝ Ոսկե տաճարը։ Ի պատասխան՝ 1984 թվականին հնդկական կառավարությունն իրականացրել է պատերազմական գործողություն՝ «Երկնագույն աստղ» անունով, որի ընթացքում տաճարն ազատագրվել է, սակայն զոհվել են 500 մարդ։ Սիկհերի վրեժը երկար սպասեցնել չի տվել։ 1984 թվականի հոկտեմբերի 31-ին Ինդիրա Գանդին սպանվել է անձնական թիկնապահների կողմից։

Վաղ կյանք և գործունեությունԽմբագրել

 
Ինդիրա Գանդին Մահաթմա Գանդիի հետ հանդիպման ժամանակ

Ինդիրա Գանդիի անունն ի ծնե եղել է Ինդիրա Ներու: Ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 19-ին Իլահաբադում: Հայրը՝ Ջավահառլալ Ներուն, ականավոր քաղաքական գործիչ էր Հնդկաստանը բրիտանական ազդեցությունից ազատելու հարցում: Ընտանիքի միակ զավակն է եղել: Նրան մեծացրել է մայրը՝ Կամալա Ներուն: Մանկությունն անցկացրել է միայնության և տխրության մեջ: Մայրը մահացել է տուբերկուլոզից[6], իսկ հոր հետ կապը եղել է միայն նամակագրական, որովհետև նա միշտ շրջագայել է քաղաքական գործերով[7]:

 
Ինդիրան 1930-ական թվականներին

Ինդիրան հիմնականում կրթություն է ստացել տանը: Ընդմիջումներով դպրոց է հաճախել մինչև 1934 թվականը: Նա սովորել է Դելիի մասնագիտացված դպրոցում, Սբ. Սեսիլիայի և Սբ. Մերիի քրիստոնեական եկեղեցիների դպրոցներում[8], Ժնևի միջազգային դպրոցում, Փանրայի և Բոմբեյի դպրոցում[9]: Երբ Ինդիրան եկել էր Եվրոպա՝ հիվանդ մորը տեսնելու, ցանկություն էր առաջացել մնալու և իր կրթությունը շարունակելու Օքսֆորդի համալսարանում[10]: Նա 2 անգամ հանձնել է ընդունելության քննությունը, որովհետև առաջին քննության ժամանակ լատիներենի իմացությունը թույլ էր[11]: Օքսֆորդում նա լավ էր պատմությունից, քաղաքական գիտություններից, տնտեսագիտությունից[12][13]: Եվրոպայում բնակվելու ժամանակաշրջանում Ինդիրան հիվանդացել է և ստիպված եղել թողնելու Օքսֆորդն ու մեկնել Շվեյցարիա՝ բուժվելու նպատակով: Հետագայում Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է դիպլոմ: Մեծ Բրիտանիայում նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ֆերոզ Գանդիին (կապված չէ Մահաթմա Գանդիի հետ): Իլահաբադում ամուսնանալուց հետո զույգն ունեցել է երկու որդի՝ Ռաջիվ Գանդի և Սանջայ Գանդի:

Առաջին ժամկետը որպես վարչապետ (1966-1977 թվականներ)Խմբագրել

Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանը վերելք է ապրել։ Կոնգրեսականներն անգամ սիրում էին նշել, որ Հնդկաստանն Ինդիրան է, Ինդիրան՝ Հնդկաստանը[14]։

Առաջին տարիԽմբագրել

Ինդիրան կազմել է կառավարություն Մորարջի Դեսայի հետ, որը նշանակվել էր փոխվարչապետ և ֆինանսների նախարար։ Իր կառավարման սկզբում նրա որոշումներն անընդհատ քննադատվել են, նրան անգամ տվել էին «անպետք խաղալիք» մականունը[15][16]։

1967-1971 թվականներԽմբագրել

Ինդիրայի առաջին ընտրական թեստը տեղի է ունեցել 1967 թվականի Լոկ Սաբայի և պետական համագումարների ընդհանուր ընտրություններում: Ձայների մեծամասնությամբ Կոնգրեսական կուսակցությունն այս ընտրություններում հաղթել է։ Ընտրվող կուսակցությունը պարտավոր էր լուծել ապրանքների, գործազրկության, տնտեսական լճացման և սննդի ճգնաժամին վերաբերող բոլոր հարցերը։ Ինդիրան համաձայնվել է ռուպիի արժեզրկմանը, որը հնդիկ գործարարներին և սպառողներին դրել է ծանր դրության մեջ, իսկ ԱՄՆ-ից ցորենի ներմուծումը նվազել է քաղաքական վեճերի պատճառով։

1971-1977 թվականներԽմբագրել

1971 թվականին ընտրվելուց հետո Գանդիի ամենամեծ ձեռքբերումը եղել է 1971 թվականի դեկտեմբերին հնդկական զորքերի հաղթանակն ընդդեմ Պակիստանի, ինչը հետագայում նպաստել է Բանգլադեշի անկախացմանը։ Այս հաղթանակից հետո ընդդիմությունը նրան տվել է «Աստվածուհի Դուրգա» մականունը[17][18][19][20]: Պակիստանին հաղթելուց հետո անգամ այս ժամկետում Կոնգրեսական կուսակցությունը մի շարք խնդիրներ է ունեցել։ Դրանցից մի քանիսը կապված էին բարձր գնաճի հետ, որն իր հերթին պայմանավորված էր պատերազմի ժամանակ ծախսերով, երկրի որոշ մասերում երաշտով և 1973 թվականի նավթային ճգնաժամով:

Ընտրական բողոքարկման վերաբերյալ վճիռԽմբագրել

1975 թվականի հունիսի 12-ին Իլահաբադի բարձր դատարանը բողոքարկեց Գանդիի թեկնածությունը Լոկ Սաբայի ընտրություններում։ Ինդիրան մեղադրվում էր պետական ռեսուրսների չարաշահման մեջ[21][22]։ Դատարանը որոշում կատարեց զրկել նրան 6 տարի որևէ ձեռնարկությունում աշխատելուց։ Գանդին իր կոլեգաներից մեկին՝ Աշոկ Կումար Սենին խնդրեց դառնալ իր փաստաբանը։ Դատի արդյունքում Ինդիրան ճանաչվեց մեղավոր, բայց շարունակվեց սիրվել ժողովրդի կողմից։

1980 թվականի ընտրություն ու 3-րդ ժամկետԽմբագրել

Գանդիի իշխանության ներքո 1980 թվականին Կոնգրեսական կուսակցությունը վերադարձավ կառավարման[23]: Գանդին միայն իր ընտանիքի անդամներին կարող էր վստահել պետության առաջնորդությունը, սակայն նրա որդիներից մեկը, ով պետք է ստանար այս պատասխանատվությունը, հունիսի 23-ին սպանվում է[24]: Մյուս որդին կտրականապես դեմ էր քաղաքական գործիչ դառնալուն:

ՍպանությունԽմբագրել

Իր մահից մեկ օր առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Ինդիրա Գանդին այցելել է Օրիսա, որտեղ վերջին անգամ ելույթ է ունեցել Օրիսայի քարտուղարության առջև: Այդ ելույթում նա զարմանալիորեն խոսել է իր արյան և «երկրի առողջության» մասին: Նա ասել է. «Ես այսօր ողջ եմ, բայց վաղը կարող եմ այստեղ չլինել: Ես պարտավոր եմ ծառայել իմ երկրին մինչև իմ վերջին շունչը: Երբ մահանամ, կարող եմ ասել, որ իմ արյան ամեն մի կաթիլը կբուժի և կհզորացնի Հնդկաստանը»[25][26]:

 
Ինդիրա Գանդիի սարին, որ հագել էր իր սպանության օրը
 
Գանդիի գերեզմանը

1984 թվականի հոկտեմբերի 31-ին Գանդիի երկու թիկնապահները` Սաթվանտ Սինգը և Բիանդ Սինգը, իրենց ծառայողական զենքով վարչապետի նստավայրի այգում սպանել են Գանդիին[27]: Նա պետք է հարցազրույց ունենար բրիտանացի լրագրողի հետ, բայց ճանապարհին իր երկու թիկնապահներն ավելի քան 30 կրակոց են հասցնում[28]: Թիկնապահներից մեկը տեղում սպանվել է, մյուսը՝ դատապարտվել մահապատժի:

Գանդիի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Ռաջ Գաթի մոտ[29]: Այն վայրը, որտեղ նա թաղված է, այսօր հայտնի է որպես Շատտի Սթալ: Նրա հուղարկավորությունը հեռարձակվել է ներքին և միջազգային կայաններով, այդ թվում` BBC-ով: Նրա մահից հետո միլիոնավոր սիկհներ տեղահանվել և մոտ երեք հազար մարդ սպանվել են հակասիկհական խռովություններում[30]: Ռաջիվ Գանդին հեռուստատեսային շոուում խոսել է կոտորածի մասին. «Երբ մեծ ծառ է ընկնում, երկիրը ցնցվում է»[31][32]:

Արտաքին հարաբերություններԽմբագրել

Ինդիրա Գանդին կարողացել է իր կառավարման շրջանում հարաբերություններ հաստատել մի շարք պետությունների հետ:

Հարավային ԱսիաԽմբագրել

1971 թվականին, երբ Պակիստանում սրվել էր պատերազմական իրավիճակը, մոտ 10 միլիոն փախստականներ գաղթեցին Հնդկաստան[33]: Շուտով՝ դեկտեմբեր ամսին, Ինդիրան հավաքում է զորք և ազատագրում է Արևելյան Պակիստանը[34]: Եթե Ինդիրան համաձայնագրով օգնություն էր ստանում ԽՍՀՄ-ից[35], ապա Պակիստանին էլ աջակցում էր ԱՄՆ-ն[36]: ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը տանել չէր կարողանում Գանդիին: Իր հեռախոսազրույցի ժամանակ նա անգամ Գանդիին անվանել է «կախարդ, խորամանկ աղվես»[37][38]: Հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ավելի վատացան, երբ Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանի քաղաքական, ռազմական և առևտրային գործերում ամենամերձ բարեկամը դարձավ ԽՍՀՄ-ը[39]:

Միջին ԱրևելքԽմբագրել

 
Ինդիրան Իրանի կառավարիչների հետ

Ինդիրան Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ ցույց է տվել իր աջակցությունը Պաղեստինին[40]: Ինդիրան Հնդկաստանի և Իսրաելի բարեկամական հարաբերությունները հաստատեց համաձայնագրով, բայց երկու երկրների միջև կապը թուլացավ Պակիստանի հետ պատերազմի պատճառով[41]:

Ընտանիք, կյանք և հայացքներԽմբագրել

 
Ինդիրա Գանդին հոր և որդիների հետ

1942 թվականին՝ 25 տարեկանում, Գանդին ամուսնացել է Ֆերոզ Գանդիի հետ: Ամուսնությունը տևել է 18 տարի՝ մինչև 1960 թվականը, երբ Ֆերոզը մահացել է սրտի կաթվածից: Նրանք ունեցել են երկու որդի՝ Ռաջիվ Գանդի (ծնված 1944 թվականին) և Սանջայ Գանդի (ծնված 1946 թվականին): Փոքր որդին՝ Սանջայը, պետք է ժառանգեր իր մոր դիրքը, բայց հանկարծակի մահը խլում է այդ հնարավորությունը: Գանդին համոզել է մյուս որդուն թողնել իր աշխատանքը՝ որպես օդաչու, և դառնալ քաղաքական գործիչ: 1984 թվականին՝ մոր մահից հետո, Ռաջիվ Գանդին դարձել է վարչապետ՝ պաշտոնավարելով մինչև 1989 թվականը: 1989 թվականի մայիսի 21-ին նրան պայթուցիկով սպանել են: Գանդիի յոգայի ուսուցիչը՝ Դիրենդրան Բրամմաչարին, օգնել է նրան որոշումներ կայացնելիս, հատկապես 1975-ից 1977 թվականներին, երբ Գանդին «արտակարգ դրություն էր հայտարարել և կասկածի տակ էր դրել քաղաքացիական ազատությունները»[42][43]:

 
Ֆերոզ և Ինդիրա Գանդիների դիմանկարը

2017 թվականին Պրիյա Պոլ անունով մի կին հայտարարել է, որ ինքը Գանդիի թոռն է՝ որպես Սանջայ Գանդիի դուստր: Նա ասել է, որ իրեն հանձնել են մանկատուն, որովհետև Ինդիրան ցանկացել էր գաղտնի պահել երեխայի գոյությունը[44]:

ՊարգևներԽմբագրել

1971 թվականին Պակիստանին պարտության մատնելուց հետո Գանդին պարգևատրվեց Հնդկաստանի ամենաբարձր շքանշանով՝ Բհարատ Ռատնայով[45][46][47]: 2011 թվականին նա հետմահու պարգևատրվել է Բանգլադեշի ամենաբարձր շքանշանով Բանգլադեշի ազատագրման մեջ իր հսկայական ներդրման համար[48]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Архив изобразительного искусства — 2003.
  4. http://www.freepressjournal.in/featured-blog/indira-gandhi-was-not-related-to-mahatma-gandhi-heres-how-she-got-the-surname/1172246
  5. «Ինդիրա Գանդի, Մայր Թերեզա. 20-21-րդ դարերի ամենաազդեցիկ կանանց այցը Հայաստան»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-01 
  6. Frank, 2010, էջ 32
  7. Frank, 2010, էջ 55
  8. Gupte Pranay (2011)։ Mother India : a political biography of Indira Gandhi / Pranay Gupte. (Rev. ed.)։ New York: Penguin Books։ էջեր 151–152։ ISBN 9780143068266։ Վերցված է օգոստոսի 16, 2016 
  9. Frank, 2010, էջեր 29,75,83
  10. Gupte, 2012, էջ 181
  11. Frank, 2010, էջ 116
  12. Somervill, 2007, էջ 36
  13. Gupte, 2012, էջ 184
  14. Ghosh, P.S., 1999. Whither Indian Polity?. Economic and Political Weekly, pp.3340-3342.
  15. Derichs Claudia (editor), Thompson Mark R. (2013)։ Dynasties and female political leaders in Asia : gender, power and pedigree։ [S.l.: s.n.]։ էջեր 32, 50։ ISBN 978-3-643-90320-4 
  16. Shankar Kalyani (2013)։ Pandora's daughters։ London: Bloomsbury Pub. India։ ISBN 9789382951049 
  17. Hellmann-Rajanayagam D (2013)։ Dynasties and Female Political Leaders in Asia: Gender, Power and Pedigree։ Vienna, Zurich: LIT Verlag GMBH։ էջ 27։ ISBN 978-3-643-90320-4 
  18. Puri Balraj (1993)։ «Indian Muslims since Partition»։ Economic and Political Weekly 28 (40): 2144։ JSTOR 4400229 
  19. Sanghavi, Nagindas. "From Navnirman to the anti-Mandal riots: the political trajectory of Gujarat (1974–1985)." South Asian History and Culture 1.4 (2010): 480–493.
  20. Copeman, Jacob (Editor), Ikegame Aya (Editor), Jaffrelot , Christophe (2012)։ The Guru in South Asia: New Interdisciplinary Perspectives Chapter 4 The political guru.։ London, New York: Routledge։ էջ 85։ ISBN 978-0-415-51019-6։ Վերցված է նոյեմբերի 30, 2015 
  21. «BBC ON THIS DAY | 12 | 1975: Gandhi found guilty of corruption»։ news.bbc.co.uk։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  22. Priyadarshi, D., 1975. Case Study: Smt. Indira Nehru Gandhi vs. Shri Raj Narain and Anr. on 7 November 1975. Indira Nehru Gandhi vs. Shri Raj Narain and Anr. on, 7.
  23. «Indira Gandhi becomes Indian prime minister - Jan 19, 1966 - HISTORY.com»։ HISTORY.com։ Վերցված է 2017-12-05 
  24. Auerbach Stuart (հունիսի 23, 1980)։ «Sanjay Gandhi Killed in Plane Crash»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  25. «Last speech of Prime Minister Indira Gandhi prior to her assassination»։ India Study Channel։ հունիսի 21, 2011։ Վերցված է մարտի 9, 2013 
  26. «Remembering Indira Gandhi on her 29th death anniversary | Latest News & Updates at Daily News & Analysis»։ dna (en-US)։ հոկտեմբերի 30, 2013։ Վերցված է հունիսի 5, 2016 
  27. Crossette Barbara, Times Special to the New York (1989)։ «India Hangs Two Sikhs Convicted In Assassination of Indira Gandhi»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-12-05 
  28. «32 years of Indira Gandhi assassination, anti-Sikh riots: All you need to know»։ Վերցված է 2017-12-05 
  29. Claiborne William, report Washington Post Foreign Service; Lena Sun of the Washington Post Foreign Service contributed to this (1984-11-04)։ «Indira Gandhi Cremated in Hindu Ritual»։ Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2017-12-05 
  30. «Indira Gandhi's death remembered»։ BBC News։ նոյեմբերի 1, 2009 
  31. «HS Phoolka releases video of Rajiv Gandhi's speech justifying 1984 riots»։ The Indian Express (en-US)։ նոյեմբերի 19, 2015։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  32. «Watch: The shocking video where Rajiv Gandhi justified 1984 anti-Sikh riots | Latest News & Updates at Daily News & Analysis»։ dna (en-US)։ նոյեմբերի 20, 2015։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  33. Reynolds David (2001)։ One world divisible : a global history since 1945։ New York: W.W. Norton։ էջեր 244–247։ ISBN 978-0393321081 
  34. Kulke Hermann (2004)։ A History of India։ Routledge։ էջ 359։ ISBN 978-0415329194 
  35. Reynolds David (2001)։ One world divisible : a global history since 1945։ New York: W.W. Norton։ էջ 246։ ISBN 978-0393321081 
  36. Nixon's dislike of 'witch' Indira, BBC News, 29 June 2005. BBC News (29 June 2005). Retrieved on 18 June 2011.
  37. «BBC NEWS | South Asia | Nixon's dislike of 'witch' Indira»։ news.bbc.co.uk։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  38. «'This woman suckered us', said Nixon of Indira Gandhi»։ www.hindustantimes.com (անգլերեն)։ մարտի 2, 2010։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  39. Racioppi Linda (1994)։ Soviet Policy towards South Asia since 1970։ Cambridge University Press։ էջ 65։ ISBN 978-0521414579 
  40. Gupte, 2012, էջ 5
  41. Kaur Ranjit (1993)։ Islamic Co-Operation and Unity։ Deep and Deep Publications։ էջեր 168–170։ ISBN 978-8171005642 
  42. Dhirendra Brahmachari, Yoga Master, 7, The New York Times, 10 June 1994
  43. Mrs G's String of Beaus, Outlook India, 26 March 2001
  44. «Priya Singh Paul claimed to be Daughter of Sanjay Gandhi»։ հունվարի 10, 2017։ Վերցված է հուլիսի 6, 2017 
  45. «Padma Awards Directory (1954–2007)»։ Ministry of Home affairs։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2009-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2010 
  46. Shankar, A. (1987). Indira Priyadarshini. Children's Book Trust, page 95.
  47. «Awards earned, awards fixed?»։ The Hindu։ հունվարի 19, 2003։ Վերցված է հունվարի 24, 2015 
  48. «Bangladesh honours Indira Gandhi with highest award»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 21, 2017 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ինդիրա Գանդի հոդվածին