Վերա Բրիթեն

անգլիացի գրող

Վերա Բրիթե (անգլ.՝ Vera Mary Brittain, դեկտեմբերի 29, 1893(1893-12-29)[2], Նյուքասլ անդեր Լայմ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մարտի 29, 1970(1970-03-29)[4][2], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի գրող, քրիստոնյա պացիֆիստ, ֆեմինիստ։

Վերա Բրիթեն
 
Կրթություն՝ Սոմերվիլ Քոլեջ[1]
Մասնագիտություն՝ բուժքույր, գրող, բանաստեղծուհի, վիպասան, կանանց իրավունքների պաշտպան, խաղաղապահ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ և սուֆրաժիստ
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1893(1893-12-29)[2]
Ծննդավայր Նյուքասլ անդեր Լայմ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանի օր մարտի 29, 1970(1970-03-29)[4][2] (76 տարեկան)
Վախճանի վայր Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Թաղված Granezza British Cemetery
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ամուսին Ջորջ Քեթլին
Զավակներ Shirley Williams?[5][6] և John Edward Jocelyn Brittain Catlin?[6]

Կենսագրություն

խմբագրել

Ապահավված ընտանիքից է։ Անգլիական գրականություն է սովորել Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլ քոլեջում։ Ուսումը թողել է 1915 թվականին, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում ինքնակամ աշխատել է որպես բուժքույր։ Նրա եղբայրը՝ երաժիշտ Էդվարդ Բրիթենը, Ռոլանդ Լեյթոնի փեսան և իրենց երկու մտերիմ ընկերները զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[7]՝ Իտալիայի, Ֆրանսիայի և Ֆլանդրիայի ռազմաճակատներում։ Նրանց իրար ուղված նամակները փաստագրված են Letters from a Lost Generation. գրքում։ Նամակներից մեկում Լեյթոնը խոսում է հանրային դպրոցի կամավորների սերնդի մասին, և նա գրում է, որ զգում է, որ պետք է «ակտիվ մասնակցություն» ունենա պատերազմում[8]։ Պատերազմից հետո մտերմացել է Վինիֆրեդ Հոլթբիի՝ իր նման սկսնակ գրողի հետ. նրանք երկուսն էլ հայտնվում են լոնդոնյան գրական ասպարեզում։ 1923 թվականին Բրիթենը «Մութ ժամանակներ» վեպով առաջնելույթ է ունենում։

1925 թվականին ամուսնացել է քաղաքագետ և փիլիսոփա Ջորջ Քեթլինի հետ։ Նրանց որդին դառնում է նկարիչ, 1987 թվականին հայրական ընտանիքի մասին գիրք է գրել։ Դուստրը՝ բարոնուհի Շիրլի Ուիլյամսը, ականավոր գիտնական, լիբերալ-դեմոկրատական քաղաքագետ է, եղել է լեյբորիստական կառավարության աշխատանքի նախարար, Բրիտանական գաղտնի խորհրդի անդամ է։

 
Հուշատախտակը այն տանը, որտեղ ապրել է Վերա Բրիթենը և Վինֆրեդ Հոլթը

Գրողի ամենամեծ հաջողությունը պատերազմական տարիների մասին ինքնակենսագրական «Երիտասարդության պատգամներ» գիրքն է (1933, հետագայում վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ՝ «Ապագայի հուշեր» վերնագրով), որն ավելի ուշ շարունակում է «Երկերության պատգամներ» (1940, Վինիֆրեդ Հոլթբիի մասին) և «Փորձի պատգամներ» (1957) հատորներում։ Հաջորդ հատորը՝ «Հավատի պատգամներ»-ը (կամ «Ժամանակի պատգամներ»), այդպես էլ չի ավարտվել։

1920-ական թվականներից Բրիթենը եղել է Ազգերի լիգայի կանոնավոր խոսնակ, հանդես է եկել հակապատերազմյան հայտարարություններով, այդ թվում՝ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ 1930-ական թվականներից շարունակաբար տպագրվել է Peace News պացիֆիստական ամսագրում։ 1945 թվականին նրա անունը ներառվել է նացիստների Սև գրքում։

Մահից առաջ, նա իր կտակում նշել էր, որ ուզում է հուղարկավորվել Իտալիայում՝ ողբոր գերեզմանի կողքին, ով մահացել է Ասիանգոյի ճակատամարտում։ Աղջիկը կատարել է մոր պատգամը։

 
Էդվարդ Բրիթենի գերեզմանը

Ընտրյալ մատենագիտություն

խմբագրել
  • 1923 - The Dark Tide
  • 1929 - Halcyon: Or, The Future of Monogamy (էսսե, To-day and To-morrow pamphlet series)
  • 1933 - Testament of Youth
  • 1936 - Honorable Estate (վեպ ինքնակենսագրական տարրերով)
  • 1940 - Testament of Friendship
  • 1941 - England’s hour (նամակներ և հոդվածներ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին)
  • 1944 - Massacre by Bombing
  • 1957 - Testament of Experience
  • 1960 - The women at Oxford; a fragment of history
  • 1981 - Chronicle of Youth: The War Diary, 1913-1917 (օրագիր)
  • 1985 - Testament of a generation: the journalism of Vera Brittain and Winifred Holtby (Բրիթենի և Հոլթբիի հոդվածները)
  • 1988 - Testament of a peace lover (պացիֆիստական հոդվածներ և ելույթներ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 65. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119343878 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 138.
  6. 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
  7. Mark Bostridge (2012 թ․ մայիսի 21). «Vera's Testament is young again». The Daily Telegraph.
  8. Brittain, Vera (1998). Letters from a Lost Generation. London: Little, Brown and Company. էջ 30.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Բրիթեն» հոդվածին։